«Միամիտը» (անգլ.՝ The Duff), ռեժիսոր Էրի Սանդելի ամերիկյան ֆիլմ-կատակերգություն, որի հիմնական սցենարը հանդիսանում է ամերիկուհի գրող Քոդի Քեպլինգերի նույնանուն վեպը։ Ֆիլմը ԱՄՆ-ում թողարկվել է 2015 թվականի փետրվարի 12-ին։

Picto infobox cinema.png
Միամիտը
անգլ.՝ The Duff
Միամիտը (ֆիլմ, 2015).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և ֆիլմ անչափահասների համար
ՀիմքThe Duff?
Թվական2015 և հուլիսի 9, 2015[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորAri Sandel?[2][3][4]
Սցենարի հեղինակJosh A. Cagan?
ԴերակատարներՄեի Ուիտման[5][3][4][…], Ռոբբի Ամելլ[5][3][4][…], Բելա Թորն[5][3][4][…], Bianca A. Santos?[5][3], Սքայլեր Սեմուելս[5][3], Romany Malco?[5][3], Nick Eversman?[5], Chris Wylde?[5], Կեն Ջոնգ[5][3], Էլիսոն Ջեննի[5][3][6], Mahaley Manning?[5] և Murielle Telio?[7]
ՕպերատորԴեվիդ Հինինգս
ԵրաժշտությունDominic Lewis?
ՄոնտաժՎենդի Գրին Բրիկմոնտ
Պատմվածքի վայրՋորջիա
Նկարահանման վայրԱտլանտա
Տևողություն101 րոպե
Շահույթ43 528 634 $[8]
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Բյանկան սովորում էր դպրոցում վերջին ուստարին։ Նա ընկերություն է անում Ջեսսիի և Քեյսիի հետ, որոնք շատ ավելի հայտնի էին նրանից։ Նա ապրում է դպրոցական ֆուտբոլային ակումբի աստղ Վեսլիի հարևանությամբ։ նրան դուր է գալիս Տոբին, և նա գնում է երեկոյան զվարճանքին, որը կազմակերպվել է Մեդիսոն Մորգանի կողմից, հույս ունենալով, որ կխոսի նրա հետ։ Զվարճանքը նրա համար անհաջող է ավարտվում, քանի որ Վեսլին ձեռքի հետ նրան ասում է որ նա կատարում է «ՃԱՏԸ»-ի՝ Տգեղ Ճարպոտ Ընկերուհու դերը։ Վեսլին բացատրում է նրան, որ յուրաքանչյուր սոցխմբում կա ինչ-որ մեկը, որը քիչ գեղեցիկ և հայտնի է, և նրա միջոցով մարդիկ փորձում են կապ հաստատել ավելի հայտնի մարդկանց հետ։

Սկզբում նա վիրավորվում է Վեսլիից, բայց հետո հասկանում է, որ նա իրավացի է։ Ավելի ուշ Բյանկան լսում է Վեսլի և ուսուցչի խոսակցությունը, որը ասում է նրան, որ եթե նա չհանձնի քննությունը, ապա կկորցնի իր տեղը ֆուտբոլային ակումբում։ Բյանկան առաջարկում է Վեսլիին իր օգնությունը քննություն հանձնելու համար, փոխարենը Վեսլին պիտի փոխեր Բյանկայի դերը շրջապատում։ Ընթացքում Բյանկան սիրահարվում է Վեսլիին։

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Մեի Ուիտման Բյանկա Բյանկա
Ռոբբի Ամելլ Վեսլի Վեսլի
Բելա Թորն Մեդիսոն Մեդիսոն
Սքայլեր Սեմուելս Ջեսսի Ջեսսի
Բյանկա Ա. Սանտոս Քեյսի Քեյսի
Ռոմանի Մալկո Տնօրեն Տնօրեն
Նիք Էվերսմեն Տոբի Տոբի
Քեն Ջոնգ Միստր Արթուր Միստր Արթուր
Էլիսոն Բյանկայի մայրը
Ջոնաթան Բերոն Սեբաստիան Սեբաստիան

ՔննադատություններԽմբագրել

Ֆիլմը ստացավ դրական և խառը ակնարկներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 71% վարկանիշ հիմնված 98 գնահատականների վրա, 10 բալային համակարգում 6 միավոր[9]։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է 100-ից 56 բալ հիմնված 28 գնահատականների վրա, ինչը համապատասխանում է «միջին կամ խառը գնահատման»[10]։

ԾանոթագրություններԽմբագրել