Էլիզե Ռիխտեր (գերմ.՝ Elise Richter, 2 մարտի, 1865, Վիեննա, Ավստրո-Հունգարիա - 23 հունիսի, 1943, Տերեզիենշտադտ, Տերեզին, Լիտոմերիցեի շրջան), ավստրիացի գիտնական, բանասեր, 1905 թվականին դարձել է առաջին կինը, որ Վիեննայի համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։

Էլիզե Ռիխտեր
գերմ.՝ Elise Richter
Elise Richter (Wiener Bilder 1907).png
Ծնվել էմարտի 2, 1865(1865-03-02)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Մահացել էհունիսի 21, 1943(1943-06-21)[2][3][5][…] (78 տարեկան)
Տերեզիենշտադտ, Terezín, Լիտոմերժիցեի շրջան, Չեխիա[5][4]
Բնակության վայր(եր)Վիեննա[5]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունպրոֆեսոր, գրական քննադատ և վիպասան
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[5][6]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
ԿուսակցությունFatherland Front?
Commons-logo.svg Elise Richter Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Էլիզե Ռիխտերը ծնվել է 1865 թվականի մարտի 2-ին Վիեննայում, հրեա Մաքսիմիլիան Ռիխտերի (մահացել է 1891 թվականին) ու նրա կնոջ՝ Էմիլի Լաքենբախերի (մահացել է 1891 թվականին) ընտանիքում։ Էլիզե Ռիխտերի քույրը՝ Էլենը, փիլիսոփայություն է սովորել Վիեննայի համալսարանում և գիտական աստիճան է ստացել 1901 թվականին։

Քսան տարեկան հասակում Էլիզե Ռիխտերը հիվանդացել է ռևմատիզմով, ինչից տառապել է հետագա ողջ կյանքի ընթացքում։ 1891 թվականից նա՝ որպես հյուր ունկնդիր, որոշ դասախոսությունների է հաճախել Վիեննայի համալսարանում։ Երբ կանանց թույլատրվել է հանձնել քննություններ, 1896 թվականին նա ատեստատ է ստացել Վիեննայի մասնավոր Ակադեմիական գիմնազիայում։ Մեկ տարի անց ընդունվել է Վիեննայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ 1905 թվականին Էլիզե Ռիխտերը դարձել է առաջին կինը, որ այդ համալսարանում ստացել է դոկտորի գիտական աստիճան ռոմանական լեզուների գծով և եղել է առաջին կին դոցենտը, որ 1921 թվականին նշանակվել է պրոֆեսոր։ 1920 թվականից Էլիզե Ռիխտերը գլխավորել է Ավստրիացի ակադեմիկ կանանց միությունը (գերմ.՝ Verband der Akademikerinnen Österreichs

Անշլյուսից ու Ավստրիայում նացիստական հակասեմիտական քաղաքականության ծավալումից հետո Էլիզե Ռիխտերն ազատվել է պաշտոնից։ Իր քրոջ հետ նա 1942 թվականի հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբար, որտեղ էլ մահացել է 1943 թվականի հունիսի 23-ին։

ՀիշատակԽմբագրել

  • Ավստրիական գիտական հիմնադրամի (FWF) ծրագիրը, որ կանանց աջակցում է պրոֆեսոր դառնալու գործընթացքում, կոչվել է Էլիզե Ռիխտերի պատվին[7]։
  • 1999 թվականից Ռոմանագետների գերմանական միությունը շնորհում է 1500 եվրո մրցանակ ռոմանագիտության բնագավառում գրված լավագույն դիպլոմային աշխատանքի համար։ Այդ մրցանակը ևս կոչվել է Էլիզե Ռիխտերի անունով։
  • 2008 թվականին Վիեննայի Ֆլորիդսդորֆ փողոցներից մեկն անվանվել է Էլիզե Ռիխտերի պատվին։
  • 2016 թվականի ամռանը Էլիզե Ռիխտերի կիսանդրին տեղադրվելու է Վիեննայի համալսարանում[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  3. 3,0 3,1 [Elise Richter Frauen in Bewegung 1848–1938]Austrian National Library, 2006.
  4. 4,0 4,1 Gadzinski A. KALLIOPE Austria (գերմ.): Frauen in Gesellschaft, Kultur und WissenschaftWien: Bundesministerium für Europa, Integration und Äußeres, 2015. — S. 223—224. — ISBN 978-3-9503655-5-9
  5. 5,0 5,1 5,2 5,3 The Database of Victims of the Nazi PersecutionPrague: Terezín Initiative Institute.
  6. Database of the Terezín Memorial
  7. Elise-Richter-Programm (գերմ.)
  8. Sieben Frauendenkmäler für Uni Wien (գերմ.)

Արտաքին հղումներԽմբագրել