Էլիզաբեթ Միտչել

ամերիկացի դերասանուհի

Էլիզաբեթ Միտչել (անգլ.՝ Elizabeth Mitchell, մարտի 27, 1970(1970-03-27)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը առավել հայտնի է ABC հեռուստաալիքի « Կորուսյալները» հեռուստասերիալում (2006-2010) խաղացած Ջուլիետ Բյորքի դերով։ Միտչելը նկարահանվել է նաև «Այցելուներ» (2009-2011), «Հեղափոխություն» (2012-2014) և «Թեժ ամառ» (2016) հեռուստասերիալներում։

Էլիզաբեթ Միտչել
անգլ.՝ Elizabeth Mitchell
Ծնվել էմարտի 27, 1970(1970-03-27)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունStephens College?, Booker T. Washington High School for the Performing and Visual Arts? և Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Chris Soldevilla?
Համատեղ ապրող(ներ)Gary Bakewell?
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ խմբագրել

Էլիզաբեթ Միտչելը ծնվել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ)։ Նրա ծնունդից հետո ծնողները տեղափոխվել են Դալաս (Տեխաս նահանգ)։ Միտչելը Դալասի կենտրոնում՝ թատերական շրջանում, ավարտել է Բ․ Տ․ Վաշինգթոնի արվեստի կատարողական և տեսողական տեսակների ավագ դպրոցը։ Դրանից հետո նա Ստեֆենս քոլեջում ստացել է արվեստի բակալավրի կոչում, ինչպես նաև շարունակել է իր ուսումը Ամերիկայի դրամայի ակադեմիայի բրիտանական մասնաճյուղում[2]։ Դրանից բացի, վեց տարի աշխատել է Դալասի կենտրոնական թատրոնում և մեկ տարի՝ Encore Company թատրոններում։

Կարիերա խմբագրել

Հեռուստատեսությունում իր նորամուտից առաջ Միտչելը ելույթ է ունեցել թատրոնում։ Նա հայտնվել է այնպիսի թատերական բեմականացումներում, ինչպիսք են՝ «Չիկագո», «As You Like It», «A Funny Thing Happened on the Way to the Forum», «Measure for Measure» և «Baby»։ Հեռուստատեսությունում իր կարիերան սկսել է 1994-1995 թվականներին՝ «Անվերջ սեր» ցերեկային սերիալում խաղացած դերով, ինչից հետո նկարահանվել է ոչ երկար գոյություն ունեցող մի շարք հեռուստասերիալներում, որոնցից յուրաքանչյուրը առաջին եթերաշրջանի նկարահանումից հետո փակվել է։ Նրա առաջին հաջողությունը կարելի է համարել Անջելինա Ջոլի գործող անձի սիրուհու դերը «Ջիա» (1998) հեռուստաֆիլմում[3]։ 2000-2001 թվականներին Միտչելը երկրորդական դեր է խաղացել «Շտապ օգնություն» հեռուստասերիալում, իսկ հետո՝ «Ռադիոալիք» (2000), «Սանտա Կլաուս 2» (2002) և «Սանտա Կլաուս 3» (2006) ֆիլմերում։

Միտչելը ճանաչում է ձեռք բերել 2006-2010 թվականներին Կորուսյալները» հեռուստասերիալում խաղացած Ջուլիետ Բյորքի դերով։ Այդ դերը Էմմի մրցանակաբաշխության ժամանակ նրան անվանակարգ է բերել[3]։ «Կորուսյալները» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի նկարահանումների հետ զուգահեռաբար ABC-ն նրան գլխավոր դեր է տալիս «Այցելուներ» հեռուստասերիալում, որը հանդիսանում է 1980-ական թվականների նույնանուն հեռուստաշոուի վերափոխումը[4][5]։ Շոուն երկու եթերաշրջանից հետո փակվել է։ Նրա փակվելուց հետո Միտչելը երկրորդական դերով միացել է ABC-ի հեռուստաալիքի «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի նկարահանմանը[6]։

Անձնական կյանք խմբագրել

2001-2002 թվականներին Միտչելը ամուսնացած է եղել դերասան Գարի Բեյկուելի հետ։ 2004-2013 թվականներին ամուսնացած է եղել Քրիս Սոլդևիլի հետ։ Նախկին ամուսիններն ունեն որդի՝ Քրիստոֆեր Ջոզեֆ Սոլդևիլը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 Վտանգավոր շրջադարձեր Dangerous Curves Բեթանի Հեյնս / Bethanny Haines
1994–1995 Անսահման սեր Loving Դինա լի Մեյբերի Օլդեն / Dinah Lee Mayberry Alden McKenzie
1996 Լոս Անջելեսի հրշեջները L.A. Firefighters Լաուրա Մելոյ / Laura Malloy
1997 Ռազմաիրավաբանական ծառայություն JAG Լեյտենանտ Սանդրա Գիլբերթ / Lt. Sandra Gilbert
1998 Ջիա Gia Լինդա / Linda
1999 Մոլլի Molly Բևերլի / Beverly Trehare / Buck's friend
1999–2000 Քո կյանքի ժամանակը Time of Your Life Էշլի Հոլոուեյ / Ashley Holloway
2000 Ռադիոալիք Frequency Ջուլիա Սալիվան / Julia Sullivan
2000 Բեթի քույրիկը Nurse Betty Քլոե Ջենսն / Chloe Jensen
2000 Լինդա ՄքՔարթնիի պատմությունը The Linda McCartney Story Լինդա ՄքՔարթնի / Linda McCartney
2000–2001 Շտապ օգնություն ER Բժիշկ Քիմ Լեգասփի / Dr. Kim Legaspi
2001 Կենդանի The Beast Ալիսա Ալենբի / Alice Allenby
2002 Տղամարդը և տղան Man and Boy Սիդ Մեյսոն / Cyd Mason
2002 Սանտա Կլաուս 2 The Santa Clause 2 Տիկին Կլաուս / Քերոլ Նյումեն–Քելվին / Mrs. Claus / Principal Carol Newman-Calvin
2004 Բոստոնի իրավաբանները Boston Legal Քրիստին Փոլի / Christine Pauley
2004 3: Դեյլ Էրնհարդտի պատմությունը 3: The Dale Earnhardt Story Թերեզա Էրնհարդտ / Teresa Earnhardt
2004 Բժիշկ Հաուս House, M.D. Մերի Ավգուստինի քույրը / Sister Mary Augustine
2006 Հասքեթի հնարավորությունը Haskett’s Chance Էնն Հասքեթ / Ann Haskett
2006 Սանտա Կլաուս 3 The Santa Clause 3: The Escape Clause Տիկին Կլաուս / Քերոլ Նյումեն–Քելվին / Mrs. Claus / Principal Carol Newman-Calvin
2006–2010 Կորուսյալները Lost Բժիշկ Ջուլիետ Բյորք / Ջուլիետ Կարլսոն / Dr. Juliet Burke / Dr. Juliet Carlson
2009–2011
Այցելուներ V Էրիկա Էվնս / Erica Evans
2012–2014 Հեղափոխություն Revolution Ռեյչլ Մետիսոն / Rachel Matheson
2014 Մի անգամ հեքիաթում Once Upon A Time Ինգրիդ / Ձյունե Թագուհի / Ingrid
2017 Առանց երեսի Face Off Guest Judge

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babesdirectory — 2020.
  2. «Elizabeth Mitchell». Southern Beauty Magazine. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  3. 3,0 3,1 «http://www.tvguide.com/celebrities/elizabeth-mitchell/bio/149013». TV Guide. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. Michael Ausiello (19 мая 2009). «'Lost' scoop: Juliet mystery (sort of) solved». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  5. Nellie Andreeva (30 июня 2012). «Elizabeth Mitchell Joins J.J. Abrams-Eric Kripke NBC Series 'Revolution' As Regular». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  6. James Hibberd (8 июля 2014). «Elizabeth Mitchell joins 'Once Upon a Time' in mysterious 'Frozen' role». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Միտչել» հոդվածին։