Սանտա Կլաուս 2 (անգլ.՝ The Santa Clause 2), ամերիկյան կատակերգական ֆիլմ, որը նկարահանվել է 2002 թվականին ռեժիսոր Մայքլ Լեմբեքի կողմից[11]: 1994 թվականին նկարահանված «Սանտա Կլաուս» ֆիլմի շարունակությունն է[12]: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Թիմ Ալենը և Էլիզաբեթ Միտչելը:

Picto infobox cinema.png
Սանտա Կլաուս 2
The Santa Clause 2
Սանտա Կլաուս 2.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, ֆենթեզի ֆիլմ[1][2], մանկական ֆիլմ և սուրբծննդյան ֆիլմ
Թվականնոյեմբերի 1, 2002, նոյեմբերի 21, 2002[3] և հոկտեմբերի 27, 2002[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Լեմբեք[1][5][6][7][8][9]
ՊրոդյուսերԲրայան Ռեյլի, Robert Newmyer? և Jeffrey Silver?
Սցենարի հեղինակԴոն Ռայմեր, Էդ Դեքտեր, Ջոն Ջ. Շտրաուս, Սինկո Պաուլ և Ken Daurio?
ԴերակատարներԹիմ Ալեն, Ջաջ Ռեյնհոլդ[5][10], Ուենդի Քրյուսոն[5][2][10], Էլիզաբեթ Միթչել[2][7][8][10][9], Դևիդ Քրամհոլց[2][7][8][10], Լիլիանա Մամի[10], Էրիկ Լլոյդ[2][10], Սպենսեր Բրեսլին[2][7][8][10], Փիթեր Բոյլ[10], Արտ ԼաՖլյոր[10], Քևին Փոլաք[10], Ջեյ Թոմաս[10], Մայքլ Դորն[10], Աիշա Թայլեր[10] և Մոլի Շենոն
ՕպերատորԱդամ Գրինբերգ
ԵրաժշտությունՋորջ Ս․ Քլինթոն
ՄոնտաժԴևիդ Ֆինֆեր
Նկարահանման վայրԿոկիտլամ և Բրիտանական Կոլումբիա
ԿինոընկերությունOutlaw Productions, Walt Disney Pictures և Boxing Cat Films?
Տևողություն105 րոպե
ՆախորդՍանտա Կլաուսը
ՀաջորդՍանտա Կլաուսը 3։ Կլաուսի փախուստը
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Առաջին ֆիլմի դեպքերից 8 տարի է անցել։ Սկոտ Քելվինը (Թիմ Ալեն) շարունակում է աշխատել որպես Սանտա Կլաուս։ Հերթական Սուրբ ծննդի նախօրեին Սկոտը հանկարծ բացահայտում է, որ իր որդի Չառլին խուլիգան է մեծանում, իսկ ինքը, պայմանագրի համաձայն, պետք է անպայման կին գտնի իր համար, քանի որ ազապ Սանտան բոլոր կանոնների խախտում է։

Փոարինելով իրեն երկվորյակ խաղալիքով՝ վերադառնում է տուն՝ Ամերիկա՝ որպեսզի փնտրի իր կեսին և միևնույն ժամանակ օգնի որդուն։ Արդյունքում իր ընտրյալն է դառնում Քերոլը՝ այն դպրոցի ուսուցչուհին, որտեղ սովորում էր Չառլին։ Նրանց սերը փոխադարձ էր, սակայն Քերոլը չի հավատում, որ Սկոտը Սանտա է։ Այդ ընթացքում խաղալիք Սանտան դուրս է գալիս վերահսկողությունից և համարում է, որ բոլոր երեխաները վատն են։ Սկոտը ետ է վերադառնում բևեռ բարի փերիների օգնությամբ և կանգնեցնում է իր երկվորյակին, որից հետո ամուսնանում է Քերոլի հետ և կրկին դառնում է Սանտա։

ԾանոթագրություններԽմբագրել