Էլժբետա Զավացկա (լեհ.՝ Elżbieta Zawacka. մարտի 19, 1909(1909-03-19)[1], Թորուն, Գերմանական կայսրություն - հունվարի 10, 2009(2009-01-10)[1], Թորուն, Լեհաստան), նաև հայտնի է իր անվանական նշանով՝ Զո, լեհ պրոֆեսոր, սկաուտ հրահանգիչ, Մեծ Բրիտանիայի հատուկ գործողությունների գործակալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լեհական դիմադրության շարժման մարտիկ[3]։ Լեհական բանակի բրիգադի գեներալ (լեհական բանակի պատմության մեջ երկրորդ և վերջին կինը, որն ունի այս կոչումը). մայիսի 3-ին նախագահ Լեխ Կաչինսկիու նախաձեռնությամբ այս կոչումը շնորհվել է անձամբ։ Հայրենի բանակի համար սուրհանդակ էր՝ նամակներ և այլ փաստաթղթեր էր փոխանցում նացիստների կողմից օկուպացված Լեհաստանից՝ Լեհաստանի վտարանդի կառավարությանը և հակառակը[4]։ Նրա սովորական երթուղին ձգվում էր Վարշավայից Բեռլին և Շվեդիայից Լոնդոն։ Նաև պատասխանատու էր հայրենի բանակի այլ սուրհանդակների երթուղիների կազմակերպման համար[5]։

Էլժբետա Զավացկա
լեհ.՝ Elżbieta Zawacka
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1909(1909-03-19)[1]
ԾննդավայրԹորուն, Գերմանական կայսրություն
Մահացել էհունվարի 10, 2009(2009-01-10)[1] (99 տարեկան)
Մահվան վայրԹորուն, Լեհաստան
ԳերեզմանCemetery of St. George in Toruń
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԳդանսկի համալսարան և Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան
Գիտական աստիճանscientific professorship degree?[2] (հունվարի 15, 1996)
Մասնագիտությունպատմաբան, համալսարանի դասախոս և սպա
ԱշխատավայրԹորունի Նիկոլայ Կոպեռնիկոսի անվան համալսարան և Գդանսկի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
 Elżbieta Zawacka Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զավացկայան ծնվել է Թորուն քաղաքում, որն այն ժամանակ գտնվում էր Պրուսական Լեհաստանի կազմում։ Ավարտել է Պոզնանի համալսարանը՝ մաթեմատիկոսի մասնագիտությամբ։ 1930-ականների վերջերին աշխատել է որպես ուսուցչուհի մի քանի միջնակարգ դպրոցներում, միաժամանակ աշխատելով որպես հրահանգիչ Przysposobienie Wojskowe Kobiet (կանանց ռազմական պատրաստություն) կիսառազմական կազմակերպությունում[6]։ Վերմախտի լեհական արշավի ժամանակ Զավատսկայան եղել է կանանց ռազմական պատրաստության Սիլեզիայի շրջանի հրամանատարը, ինչպես նաև մասնակցել է Լվովի պաշտպանությանը[5]։

1939 թվականի հոկտեմբերին միացել է Զինված պայքարի միության Սիլեզիայի մասնաճյուղին՝ «Զելմա» կեղծանունով, որը հետագայում փոխվել է «Զո»-ի։ 1940 թվականի վերջին նրան տեղափոխեցին Վարշավա, որտեղ սկսել է սուրհանդակային գործունեություն։ Նա նաև ներկայացուցիչ էր Ներքին բանակի արտաքին հարաբերությունների վարչությունում։ 1943 թվականի փետրվարին Գերմանիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի միջով ճանապարհորդել է Ջիբրալթար, որտեղից նրան ինքնաթիռով տեղափոխել են Լոնդոն։ Մեծ Բրիտանիայում զբաղվել է պարաշյուտային սպորտով։

1944 թվականին Զավացկայան մասնակցել է Վարշավայի ապստամբությանը և ձախողումից հետո մեկնել Կրակով, որտեղ շարունակել է իր ընդհատակյա գործունեությունը։ 1945 թվականին միացել է հակակոմունիստական կազմակերպությանը, որը կոչվում էր «Ազատություն և անկախություն» (WiN), սակայն հեռացել է և սկսել դասավանդել[5]։

1951 թվականին Զավացկայային ձերբակալել են Հանրային անվտանգության նախարարության գործակալները, որոնք նաև խոշտանգել են նրան։ Նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման դավաճանության և լրտեսության համար, սակայն շուտով նրա պատժաչափը կրճատվել է՝ ազատ է արձակվել 1955 թվականին։ Բանտից ազատվելուց հետո Զավացկայան դոկտորի կոչում է ստացել Գդանսկի համալսարանում։ Նա եղել է Նիկոլայ Կոպեռնիկոսի համալսարանի մանկավարժության ինստիտուտի պրոֆեսոր, որտեղ հիմնել է անդրագոգիայի ամբիոնը։ 1978 թվականին Նա թողել է դասավանդումը, երբ Լեհաստանի անվտանգության ծառայությունը փակել է իր բաժինը։ Նաև եղել է Ներքին բանակի զինվորների համաշխարհային միության ակտիվ անդամ և 1980-ականներին համագործակցել է «Համերաշխություն» արհմիության հետ[5]։

Մրցանակներ խմբագրել

  • Սպիտակ արծվի շքանշան (1995)
  • Virtuti Virtuti շքանշան, արծաթե խաչ (երկու անգամ)
  • Քաջերի խաչ (հինգ անգամ)
  • Հրամանատարի խաչ՝ Լեհաստանի վերածննդի շքանշանի աստղով, պարգևատրվել է նաև Սպայական խաչով
  • Ոսկե խաչ սրերով
  • Հայրենի բանակի խաչ
  • Բանակի մեդալ (չորս անգամ)
  • Pro Memory մեդալ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  2. Polish Science
  3. «Zmarła Elżbieta Zawacka, 100-letnia 'Cichociemna'» (լեհերեն). gazetapl. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  4. «Zawacka Elżbieta - Encyklopedia PWN - źródło wiarygodnej i rzetelnej wiedzy». encyklopedia.pwn.pl. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Fundacja Generał Elżbiety Zawackiej». zawacka.pl. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
  6. «Zawacka Elżbieta - WIEM, darmowa encyklopedia». portalwiedzy.onet.pl. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.