Էթել Բերիմոր
Էթել Բերիմոր (անգլ.՝ Ethel Barrymore, Օգոստոսի 15, 1879 – Հունիսի 18, 1959), ամերիկացի դերասանուհի, Բերիմորների դերասանական ընտանիքի անդամներից մեկը[7][8]:
Էթել Բերիմոր անգլ.՝ Ethel Barrymore | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 15, 1879[1][2][3][4][5] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 18, 1959[1][2][3][6][4][5] (79 տարեկանում) |
Մահվան վայր | Բևերլի Հիլզ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Մորիս Բերիմոր, մայր՝ Ջեորջիանա Դրյու |
Պարգևներ և մրցանակներ | Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար |
Ethel Barrymore Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
ԿարիերաԽմբագրել
Էթել Մեյ Բլայթը (անգլ.՝ Ethel Mae Blythe) ծնվել է 1879 թվականի օգոստոսի 15-ին Ֆիլադելֆիայում, Փենսիլվանիա, եղել է դերասաններ Մորիս Բերիմորի և Ջորջիանա Դրյուի ընտանիքի երկրորդ երեխան[9]: Նա դերասաններ Ջոն Բերիմորի և Լայոնել Բերիմորի քույրն է, ինչպես նաև Դրյու Բերիմորի ոչ հարազատ տատիկն է։ Իր մանկությունը դերասանուհին անցկացրել է Ֆիլադելֆիայում, որտեղ հաճախել է կաթոլիկ դպրոց։
Իր առաջին հայտնությունը Բրոդվեյում կայացել է 1895 թվականին մի պիեսում, որտեղ նաև խաղացել են իր հորեղբայրը՝ Ջոն Դրյու Կրտսերը, և Մոդ Ադամսը։ Նրա հետ միասին նա նաև հայտնվել է «Ռոզմարի» պիեսում 1896 թվականին։ Իր բրոդվեյան դերերի շրջանում նաև հայտնի են Նորան «Տիտիկների տանը» ֆիլմում (1905) և Ջուլիետան «Ռոմեո և Ջուլիետա»-ում (1922)։ 1926 թվականին նա մեծ հաջողություն է ունեցել՝ խաղալով Ուիլյամ Սոմերսեթ Մոեմի «Մշտական կին» կատակերգական ներկայացման մեջ։
Էթել Բերիմորը Դերասանների ֆինանսական ասոցիացիայի կողմնակից է եղել և նույնիսկ մասնակցություն է ունեցել 1919 թվականի նրանց ապստամբության ժամանակ։ Դերասանուհին եղել է բեյսբոլի և բոքսի երկրպագու։ Բայց նրա սերը բոքսի նկատմամբ անցել է այն բանից հետո, երբ 1919 թվականի հուլիսի 4-ին դարձել է Ուիլյամ Դեմփսիի և Ջես Ուիլարդի գազանային մենամարտի ականատես, որտեղ Դեմփսին կոտրել է Ջեսի ծնոտը և մի քանի ատամներ։ Այդ օրվանից Բերիմորը երդվել է, որ այլևս երբեք չի այցելի և ոչ մի մենամարտի։
Առաջին անգամ մեծ էկրանին նա հայտնվել է 1914 թվականին, սակայն ակտիվ կինոկարիերան սկսել է միայն 1940-ական թվականներին՝ իր՝ Հոլիվուդ տեղափոխվելուց հետո։ Միակ երկու ֆիլմերը, որտեղ նա նկարահանվել է իր երկու եղբայրների հետ միասին, դարձել են «Կարմիր խաչի ազգային շքերթը» (1917) և «Ռասպուտինը և կայսրուհի» (1932)։
1945 թվականին «Միայն միայնակ սիրտ» ֆիլմում կատարած դերի համար Էթել Բերիմորը ստացել է «Օսկար» մրցանակը «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Մյուս հանրահայտ ֆիլմերը, որտեղ նա մասնակցություն է ունեցել, դարձել են «Աստիճան» (1945), «Փարադայնի գործը» (1947), «Ջենիի դիմանկար» (1948) և «Կեսգիշերյա համբույր» (1948)։ 1950-ական թվականներին դերասանուհին մի քանի անգամ հայտնվել է նաև հեռուստատեսությունում՝ կատարելով ոչ մեծ դերեր մի շարք հեռուստասերիալներում։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- 2007 թվականի մարտի 22-ին «Օսկար» մրցանակը, որը պատկանում էր Էթել Բերիմորին, eBay համացանցային աճուրդում դրվել է վաճառքի։
- ԱՄՆ-ի ֆիլմագրության մեջ ունեցած մեծ ներդրման համար Էթել Բերիմորն արժանացել է աստղի Հոլիվուդի փառքի ծառուղում:
ՄրցանականերԽմբագրել
- 1945 — «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, «Միայն միայնակ սիրտը» ֆիլմի համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 5,0 5,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ FemBio
- ↑ Obituary Variety, June 24, 1959.
- ↑ Ethel Barrymore - North American Theatre Online
- ↑ Famous Actors and Actresses On The American Stage Vol.1 A-J by William C. Young c. 1975 (Ethel Barrymore entry pages56-60)
Արտաքին հղումներԽմբագրել
- Էթել Բերիմոր Internet Movie Database կայքում
- allmovie.com
- Queen Ethel Comes This Way Again
- Ethel Barrymore photos and literature NYP Library
- Ethel Barrymore photo gallery - Fanpix
- with brother Lionel on his last film, Main Street to Broadway 1953
- Ethel Barrymore guest appearance on Whats My Line October 12, 1952 begins at 16:27
- Hattie Williams, Ethel and John Barrymore bow to the audience after a performance of A Slice of Life (1912)
- Ethel Barrymore: Broadway Photographs (Univ. of South Carolina)
- Ethel Barrymore - Aveleyman
- Ethel Barrymore at Findagrave.com