Բացել գլխավոր ցանկը

Ջորջիանա Դրյու

ամերիկացի դերասան

Ջորջիանա Էմմա Դրյու (անգլ.՝ Georgiana Emma Drew, հայտնի է նաև որպես Ջորջի Դրյու Բերիմոր, հուլիսի 11, 1856(1856-07-11)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 2, 1893(1893-07-02)[1][2], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), թատրոնի ամերիկացի դերասանուհի, Բերիմոր դերասանական ընտանիքի անդամ[3]:

Ջորջիանա Դրյու
անգլ.՝ Georgiana Drew Barrymore
Georgiana Drew by Sarony.jpg
Ծնվել էհուլիսի 11, 1856(1856-07-11)[1][2]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 2, 1893(1893-07-02)[1][2] (36 տարեկանում)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
Ծնողներհայր՝ Ջոն Դրյու, մայր՝ Լուիզա Լեյն Դրյու
Ամուսին(ներ)Մորիս Բերիմոր
Երեխա(ներ)Ջոն Բերիմոր, Լայոնել Բերիմոր և Էթել Բերիմոր

ԿենսագրությունԽմբագրել

Ջորջիանա Դրյուն ծնվել է 1856 թվականին Ֆիլադելֆիայում, նրա ընտանիքը` ծնողները դերասան Ջոն Դրյուն և Լուիզա Լեյն Դրյուն, եղբայրները՝ Ջոն Դրյուն և Սիդնի Դրյուն, քույրը՝ Լուիզան, բոլորը, բացառությամբ Լուիզայի եղել են դերասաններ: 1872 թվականին կայացել է Ջորջիանա Դրյուի թատերական դեբյուտը «The Ladies' Rattle» բեմադրությամբ: Նա հանդես է եկել Բրոդվեյի բազմաթիվ հիթերում, ինչպես օրինակ «Պիկե», «Ինչպես որ ձեզ դուր կգա»: «Պիկե» բեմադրության ժամանակ հանդիպել է 26-ամյա անգլիացի երիտասարդ դերասան Մորիս Բերիմորին, որի հետ ամուսնացել է 1876 թվականի դեկտեմբերի 31-ին[4]: Նրանք ունեցել են երեք երեխա՝ Լիոնել, Էթել և Ջոն Բերիմորները:

 
Ջորջիանան կատարում է Միս Հիլարիի դերը «Սենատոր» պիեսում

Ըստ 2004 թվականի A & E-ի կենսագրական տվյալների` երջանիկ ամուսնությունը դարձել էր երերուն, քանի որ Մորիսը բազմաթիվ սիրավեպեր ուներ: Ջորջիանան նույնիսկ պատրաստվում էր ամուսնալուծվել, բայց նրանք հաշտվեցին: Մորիսը կնոջը խնդրեց իր և Հելենա Մոջեսկայի հետ շրջագայել` ներկայացնելով իր իսկ գրած պիեսը: Տեղեկանալով, որ ամուսինն ու Հելենան վերսկսել են իրենց սիրավեպը, Ջորջիանան, որին Մորիսը հանձնել էր պիեսը, փակեց այն: Հելենայի ամուսինը, պիեսի պրոդյուսերը, դատի տվեց նրան: Ջորջիանայի գործողությունների իրական պատճառը մամուլում չհայտնվեց:

1890 թվականին Ջորջիանան մեծ հաջողություն ունեցավ Սենատոր պիեսում` հանդես գալով Ուիլյամ Հ. Քրեյնի հետ, 1891 թվականին հանդես է եկել որպես Պարոն Վիլկինսոնի այրիներից մեկը: Նրա բեմական կարիերան ղեկավարում էր երիտասարդ առաջատար պրոդյուսեր Չարլզ Ֆրոհմանը, ով մեծ դեր է խաղացել նրա երեք երեխաների վաղ շրջանի, ինչպես նաև եղբոր` Ջոն Դրյուի կարիերայի կառավարման գործում: 1891 թվականի դեկտեմբերին հիվանդությունը ստիպեց Ջորջիանային թողնել բեմը: 1893 թվականին նա Էթելի հետ մեկնեց արևմուտք` տուբերկուլյոզի դեմ ենթադրյալ բուժում ստանալու համար, ինչն անարդյունք էր, և Ջորջիանան մի քանի ամիս անց մահացավ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում[5]: Ջորջիանայի վերջին խոսքերը հետևյալն էին. «Օ՜, իմ խեղճ երեխաներ, ինչ է լինելու նրանց հետ»[6]: 13-ամյա Էթելը մոր մասունքները բերում է Ֆիլադելֆիա, որտեղ տիկին Դրյուն և Մորիսը հողին են հանձնում այն[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. Georgianna Emma Drew Barrymore - North American Theatre Online
  4. Great Times, Good Times: The Odyssey of Maurice Barrymore c.1977 by James Kotsilibas Davis
  5. Georgie Drew Barrymore Dead; Her Death Announced from Santa Barbara Cal., Where She Had Been for Her Health;New York Times, July 3, 1893; PDF/file Retrieved February 3, 2015
  6. Barrymore, John; Confessions of an Actor c.1926 (John Barrymore recalls the elderly woman telling him about Georgie when he was visiting Nassau (probably filming The Lotus Eater(1921).)
  7. Familiar Chats with the Queens of the Stage page 312 by Alan Dale c.1890; transcript presented online by archive.org; 'Alan Dale interviews Georgiana Drew & Maurice Barrymore in their New York City apartment'. Dale expresses his certainty that the couple's three children (Lionel, Ethel, and John) "will never be seen upon the stage."

Արտաքին հղումներԽմբագրել