ԻբԷյ (անգլ.՝ eBay) էլեկտրոնային աճուրդ իրականացնող ընկերությունը։ Ստեղծվել է 1995 թվականին։

Իբէյ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն, հանրային ընկերություն, Մարկետփլեյս և առցանց համայնք
Երկիր ԱՄՆ[1]
ԿարգախոսBuy it, sell it, love it
Հիմնադրված1995
Գլխադասային գրասենյակԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սան-Խոսե
Գլխավոր քարտուղարՊիեր Օմիդյար
Բյուջե$70,6 մլրդ. (2014 փետրվար13)
Անձնակազմ33 500 (2013 թ. դեկտեմբեր)[2]
ՀիմնադիրՊիեռ Օմիդյար
Պարգևներ
Կայքebay.com
Պիեր Օմիդյար

1995 թվականին Պիեր Օմիդյարը հիմնադրեց «eBay» էլեկտրոնային աճուրդ իրականացնող ընկերությունը։ Էլեկտրոնային աճուրդների իրականացման ֆորմատը նշանակում է, որ ընկերությունը ծախսեր չի իրականացնում պահեստավորման տարածքների և առևտրային աշխատակիցների անձնակազմի պահպանման վրա։ «eBay» ընկերությունը օգնում էր կոլեկցիորներին գտնել հավաքածուի իրեր, վաճառողներին՝ բարձրացնել եկամուտները, իսկ զեղչերի սիրահարներին իրի համար ավելի քիչ վճարելու հնարավորությունը[3]։

1999 թվականին «eBay»-ի անունն ասոցացվում էր էլեկտրոնային աճուրդների հետ։ 2000 թվականի սկզբներին ընկերությունն ուներ վեբ-աճուրդների մակարդակի ամենալայն ցանցն աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց ոչ ավանդական, բայց գրավիչ ձևով գնել և վաճառել ամենատարբեր առարկաներ։ Ընկերության առաքելությունն է՝ «օգնել մարդկանց վաճառել աշխարհում հնարավոր ամեն ինչ»։ «eBay»-ի հայեցակարգն էր. «ստեղծել մի վայր, որտեղ կարելի է բիզնես վարել, ինչպես հին ու բարի ժամանակներում, երբ յուրաքանչյուր գնորդ և վաճառող ճանաչում էին միմյանց անձնապես և վստահում էին միմյանց»։ 1998 թվականին ընկերության ղեկավարությունը ստանձնեց Մարգարետ Ուիտմորը, ով այդ ժամանակ աշխատում էր, որպես գլխավոր մենեջեր «Hasbro» ընկերության բաժիններից մեկում։ Մարգարատը՝ շնորհիվ իր փորձի «Haspro - Teletubbies», «Playskooi»(չաշխատող հղում), և «Mr. Potato Head» ապրանքանիշերի գլոբալ առաջխաղացման բնագավառում հրաշալի ղեկավար էր և փաստացիորեն դարձավ ընկերության դեմքը[4]։

1999 թվականի վերջում «eBay»-ում աճուրդի էր հանվել 3000 անվանացանկի ավելի քան 3 մլն. առարկա։ Վաճառողները և պոտենցիալ գնորդները կարող էին տեսակավորել ցուցակներն ըստ անվանումների, ոլորտների, բանալի բառերի, գնորդների անունների կամ աճուրդի ամսաթվի։ Ընկերության վեբ-կայքում գրանցված էր ավելի քան 10 մլն. օգտատեր, օրական կայքում ֆիքսվում էր 1.8 մլն. այցելություն և դիտվում էր ավելի քան 375 հազ. ապրանք։

Մրցակցային ռազմավարություն խմբագրել

«eBay»-ը մշակել է մրցակցային ռազմավարության երեք ռազմավարական մոդել։ Առաջին հերթին կարգավորում է ռազմավարական համագործակցությունը արժեքների շղթայի բոլոր օղակներում(ստեղծելով տպավորիչ փաթեթ ավելի քան 250 պայմանագրերից, այնպիսի ընկերությունների հետ ինչպիսիք են America Onlin,Yahoo.com,Warner Brothers(չաշխատող հղում) և այլն)։ Երկրորդ՝ ընկերությունը անընդհատ հավաքագրում է հաճախորդների մեկնաբանությունները և ստացված տեղեկատվության հիման վրա բարելավում իր գործունեությունը։ Երրորդ՝ «eBay»-ը անընդհատ հետազոտում է արտաքին միջավայրը՝ նոր հնարավորություններ գտնելու նպատակով։

«eBay»-ի ղեկավարությունը առանձնացրել է 9 ցուցանիշ, որոնցով ընկերությունը ստիպված է մրցակցել մրցակիցների հետ՝

  • ապրանքների ծավալը և տեսականին,
  • մասնակիցների թվաքանակը,
  • համայնքի անդամների համագործակցությունը,
  • հաճախորդների սպասարկումը,
  • առաքման և վճարման երաշխիքները,
  • ապրանքային նշանի իմիջը,
  • վեբ-կայքի դիզայնը,
  • կանխավճարները և գները,
  • փնտրելու միջոցների որակը։
 
Իբէյ

Ծանոթագրություններ խմբագրել