Քևինի հետ ինչ-որ բան այն չէ (ֆիլմ)

«Քևինի հետ ինչ-որ բան այն չէ» (անգլ.՝ We Need to Talk About Kevin, բառացի՝ «Մենք պետք է խոսենք Քևինի մասին»), ռեժիսոր Լին Ռեմսիի դրաման, որն էկրանին է բարձրացել 2011 թվականին։ Լայոնել Շրայվերի՝ 2003 թվականին լույս տեսած համանուն վեպի էկրանավորումն է։

Picto infobox cinema.png
Քևինի հետ ինչ-որ բան այն չէ
անգլ.՝ We Need to Talk About Kevin
Քևինի հետ ինչ-որ բան այն չէ (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրթրիլեր[1][2][3], դրամա[3][1][2], ռոմանտիկ ֆիլմ և վեպի մոտիվներով ֆիլմ
Թեմաrunning amok? և ծնող-երեխա հարաբերություններ
ՀիմքՔևինի հետ ինչ-որ բան այն չէ
Թվական2011, մայիսի 12, 2011 և օգոստոսի 16, 2012[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորLynne Ramsay?[1][5]
ՊրոդյուսերJennifer Fox?
Սցենարի հեղինակLynne Ramsay?
ԴերակատարներԹիլդա Սուինթոն[6], Ջոն Ք. Ռայլի[6], Էզրա Միլեր[6], Jasper Newell?[6], Շիվոն Ֆելլոն[6], Ալեքս Մանետ[6], Leslie Lyles?[6] և Maryann Urbano?[6]
ՕպերատորՇեյմաս ՄքԳարվի
ԵրաժշտությունՋոննի Գրինվուդ
ՄոնտաժՋո Բինի
Պատմվածքի վայրԿոնեկտիկուտ
Նկարահանման վայրԿոնեկտիկուտ և Նյու Յորք
ԿինոընկերությունBBC Films
Տևողություն112 րոպե
Պաշտոնական կայքէջ

Համաշխարհային կինոքննադատների մեծ մասը ֆիլմը դրական է ընդունել, իսկ Կաննի կինոփառատոնում 10 րոպե հոտնկայս ծափահարությունների է արժանացել։ Գլխավոր դերակատար Թիլդա Սուինթոնն այս դերի համար պարգևատրվել է «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակներով, բայց, հակառակ վերլուծաբանների կանխատեսումների, չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների վերջնական ցուցակում։

ՍյուժեԽմբագրել

Ռեմսիի հաղթանակն ապահովված է դերասանների ցնցող խաղով։ Սակայն այս ֆիլմը դիտելը շատ դժվար է։ Մենք երաշխավորում ենք, որ այն երկար ժամանակ կզրկի Ձեզ հանգստությունից և, ամենայն հավանականությամբ, կստիպի վերանայել ձեր հայացքներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն ծնողները։

«
»
Լիզ Բերդսուորթ, Empire[7]

Եվա Խաչատրյանը (Թիլդա Սուինթոն), որը ժամանակին ճամփորդական ակնարկի ժանրում հաջող գրող էր, փորձում է ուշքի գալ և ապրել նախկին կյանքով այն սարսափելի հանցագործությունից հետո, որը կատարել է նրա 15-ամյա որդին՝ Քևինը (Էզրա Միլեր)։ Եվան աշխատում է բանտից (որտեղ նստած էր որդին) ոչ հեռու գտնվող տուրիստական փոքր գործակալությունում։ Տանը նա փորձում է հիշել, թե ինչ է բաց թողել անկարգ որդու մեծանալու ժամանակ և պատասխանել այն հարցին, թե ինչն է ստիպել նրան նման բան անել։ Նրա հիշողությունները ցուցադրվում են ֆլեշբեքների օգնությամբ։

Քևինը մանուկ հասակից չի մեծացել այնպես, ինչպես մյուս երեխաները։ Լինելով մանկիկ՝ նա անդադար լալիս էր, 3 տարեկանում գրեթե չէր խոսում և հրաժարվում էր կատարել մոր խնդրանքները։ Երբ Եվան փորձում է խոսել իր ամուսնու՝ Ֆրանկլինի (Ջոն Ռայլի) հետ տղայի վարքագծի մասին, նա հրաժարվում է և արդարացում գտնում նրա արարքների համար։ Մի քանի տարի անց ամուսիններն ունենում են դուստր, որին կոչեցին Սելիա (Էշլի Հերասիմովիչ)։ Կրտսեր քույրը մեծանում է և զարգանում որպես իր տարիքի նորմալ երեխա, որը կտրուկ հակադրվում է Քևինի վարքագծին և զարգացմանը։

Անցումային տարիքում Քևինը, ի վերջո, գտնում է կյանքի՝ գրեթե միակ կախարդանքը՝ աղեղնաձգությունը։ Ռոբին Հուդի մասին վեպերը դառնում են նրա սեղանի գրքերը։ Ֆրենկլինը որդուն սովորեցնում է հրաձգության արվեստը և հերթական Սուրբ Ծննդին նվիրում իսկական սպորտային աղեղ՝ մետաղական սլաքներով։ 16-ամյակից երեք օր առաջ Քևինը աղեղով սպանում է իր հորը և քրոջը և գնում իր դպրոց, որտեղ սպորտային դահլիճում աշակերտների և ուսուցիչների նկատմամբ արյունալի հաշվեհարդար է կատարում, որի հասանելիությունը նա նախապես փակում է նախօրոք գնված կողպեքներով։ Տագնապած մայրը տեղեկանում է դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին։ Եվան ճանաչում է դպրոցի դռան կողպեքը, և հետևողները հասկանում է, որ Քևինը նախապես ծրագրել է իր հանցագործությունը։ Կողպեքը կտրում են, և դռան մոտ հայտնվում է Քևինը, որին անմիջապես ձերբակալում են և տանում ոստիկանական մեքենա։ Մեքենայից Քևինը նայում է մորը։

Ֆիլմի վերջում Եվան այցելում է բանտ՝ որդու մոտ, որտեղ նրան ընդամենը մեկ հարց է տալիս. «Ինչո՞ւ», ինչին նա պատասխանում է, որ ժամանակին գիտեր, թե ինչու, բայց հիմա արդեն վստահ չէ։ Եվան գրկախառնվում է նրան և հեռանում։

ԴերերումԽմբագրել

  • Թիլդա Սուինթոն՝ Եվա Խաչատրյան
  • Ջոն Ռայլի՝ Ֆրենկլին
  • Էզրա Միլեր՝ Քևինը դեռահաս տարիքում
  • Ջասփեր Նյուել՝ Քևինը 6-8 տարեկանում
  • Ռոք Դյուր՝ Քևինը 3 տարեկանում
  • Էշլի Գերասիմովիչ՝ Սելիա
  • Շիվոն Ֆելոն՝ Վանդա
  • Ալեքս Մանետ՝ Քոլին

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

  • 2011՝ մասնակցություն Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին։
  • 2011՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ Գենտի կինոփառատոնում (Լին Ռեմսի)։
  • 2011՝ մրցանակ լավագույն ֆիլմի համար Լոնդոնի կինոփառատոնում (Լին Ռեմսի)։
  • 2011՝ Բրիտանական անկախ ֆիլմի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (Լին Ռեմսի), ինչպես նաև 5 առաջադրում՝ բրիտանական լավագույն անկախ ֆիլմ, լավագույն սցենար (Լին Ռեմսի, Ռորի Քիներ), լավագույն դերասանուհի (Թիլդա Սուինթոն), երկրորդական պլանի լավագույն դերասան (Էզրա Միլեր), լավագույն տեխնիկական նվաճում (Շեյմաս ՄաքԳարվի՝ օպերատորի աշխատանքի համար).
  • 2011՝ «European Film Awards» մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար (Թիլդա Սուինթոն)։
  • 2011՝ Միացյալ Նահանգների կինոքննադատների ազգային խորհրդի երկու մրցանակ՝ լավագույն դերասանուհի (Թիլդա Սուինթոն), լավագույն անկախ ֆիլմ։
  • 2012՝ «BAFTA» մրցանակի երեք առաջադրում՝ բրիտանական լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Լին Ռեմսի), լավագույն դերասանուհի (Թիլդա Սուինթոն)։
  • 2012՝ «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում՝ դրամայում կնոջ լավագույն դերի համար (Թիլդա Սուինթոն)։
  • 2012՝ ամերիկացի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ՝ կնոջ լավագույն դերի համար (Թիլդա Սուինթոն)։
  • 2012՝ Ավստրալական կինոինստիտուտի մրցանակի 4 առաջադրում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Լին Ռեմսի), լավագույն սցենար (Լին Ռեմսի, Ռորի Քիներ), լավագույն դերասանուհի (Թիլդա Սուինթոն)։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել