Քվիր
Քվիր (անգլ.՝ queer, անգլ. թարգմանաբար՝ «տարօրինակ»), տերմին, որն օգտագործվում է սեռական և գենդերային այլ ինքնություն ունեցող անձանց համար, որոնք չեն համապատասխանում հետերոսեքսուալ կամ ցիսգենդեր ինքնությանը[1]։ Ի սկզբանե քվիր նշանակել է «տարօրինակ» կամ «յուրօրինակ», այն օգտագործվել է որպես վիրավորանք այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց սեռի կամ երկու սեռերին պատկանող անձանց նկատմամբ ունեցել են որևէ գրավչություններ կամ կապ։ Տերմինն ավելի ակտիվ գործածության մեջ է դրվել ԼԳԲՏՔ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության շարժմանը զուգահեռ։
2000-ական թվականներին և դրանից հետո այս տերմինը սկսել է ավելի հաճախ օգտագործվել սեռական և գենդերային այլ ինքնությունների և քաղաքականության ոչ նորմատիվ սպեկտրի նկարագրման համար[2]։ Ակադեմիական առարկաները, ինչպիսիք են քվիր տեսությունը և քվիր հետազոտությունները, կիսում են բինարության, նորմատիվականության և ինտերսեկցիոնալության ընդհանուր ընդդիմությունը, որոնցից մի քանիսը միայն անուղղակիորեն կապված են ԼԳԲՏՔ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության շարժման հետ։
Տերմին Խմբագրել
Քվիր տերմինի օգտագործումն ունի մեկնաբանության երկու տեսանկյուն։ Մարդիկ, կապված քվիր տեսության երկու մեկնաբանությունների հետ, բաժանվում են երկու խմբի։ Քանի որ, որպես այդպիսին, քվիրն ավելի շատ գաղափարախություն է, և ուղղակիորեն կապ չունի անձանց սեռական կողմնորոշման հետ, ինչպես օրինակ՝ նույնասեռական, երկսեռական և տարասեռական տերմինները, ապա առաջին մեկնաբանության կրողները հակված են այն մտքին, որ քվիր կարող են նույնականանալ նաև տարասեռական անձինք։ Իսկ մյուս մեկնաբանության կամ գաղափարի կրողները, հիմնվելով այն մտքի վրա, ըստ որի՝ քվիր բառը կիրառվել է որպես վիրավորանք ԼԳԲՏՔ+ անձանց համար, այդպիսով կար կարծիք, որ քվիր կարող են նույնականանալ միայն ԼԳԲՏՔ+ անձինք։
Մյուս կողմից կան հակասական կարծիքներ քվիր տեսության մասին։
- ԼԳԲՏՔ+ որոշ ակտիվիստներ հավանություն չեն տալիս քվիր բառը որպես հավաքական արտահայտություն օգտագործելուն, քանի որ դրանք համարում են վիրավորական, ծաղրական կամ ինքնավստահ գործողություններ՝ մեկնաբանելով դրա օգտագործումը որպես ատելության խոսք անգլերեն լեզվում[3]։
- ԼԳԲՏՔ+ մյուս ակտիվիստները հրաժարվում են օգտագործել քվիր բառը, քանի որ այն ասոցացնում են քաղաքական արմատականության հետ։ Նրանք նաև համաձայն չեն այն բանի հետ, թե ինչպիսի դեր է խաղացել քվիր մակդիրը՝ կախված քաղաքական դիրքորոշումից, դասակարգից, գենդերից և տարիքից ԼԳԲՏՔ+ համայնքի որոշման մեջ քաղաքական արմատականների կողմից դրա օգտագործման պատճառով։ Հակասությունն արտահայտվում է նաև ԼԳԲՏՔ+ հանրության սոցիալական և քաղաքական պառակտմամբ նրանց (ներառյալ քաղաքացիական ակտիվիստներին) միջև, որոնք իրենց համարում են «նորմալ», նրանց, որոնք ցանկանում են, որ իրենց ընկալեն որպես հասարակության սովորական անդամներ, ինչպես նաև նրանց, որոնք իրենց տեսնում են գերազանց և սովորական հասարակական կարգի մաս չեն կազմում[4]։
- Որոշ ԼԳԲՏՔ+ ակտիվիստներ հրաժարվում են օգտագործել բառը, քանի որ այն համարում են ժարգոնային բառ[5]։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
Մեջբերում Խմբագրել
- ↑ «Queer — чудной и странный»։ Радио Свобода։ Արխիվացված է 161129.html օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է 2012-08-24
- ↑ «queer»։ Oxford English Dictionary։ Oxford University Press։ 2014
- ↑ «Is "Queer" a Derogatory Word?»։ wiseGEEK
- ↑ Gamson, Joshua (1995). «Must Identity Movements Self-Destruct? A Queer Dilemma». Social Problems. 42 (3): 390—407.
- ↑ Phillip Ayoub; David Paternotte LGBT Activism and the Making of Europe: A Rainbow Europe?. — Palgrave Macmillan, 2014. — С. 137—138. — ISBN 978-1-137-39177-3
Մատենագրություն Խմբագրել
- Anon (1992)։ «Queercore»։ I-D Magazine, the Sexuality Issue 110։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-14-ին։ Վերցված է 2020-06-10
- Crimp Douglas, Rolston Adam (1990)։ AIDS DemoGraphics։ Seattle Bay Press։ ISBN 9780941920162
- Kalin Tom (November 1990)։ «Slant: Queer Nation»։ Artforum: 21–23
- Sicurella Federico Giulio (2016)։ «The approach that dares speak its name: queer and the problem of 'big nouns' in the language of academia»։ Gender and Language 10 (1): 73–84։ doi:10.1558/genl.v10i1.20895
- Tucker Scott (1990)։ «Gender, Fucking, and Utopia: An Essay in Response to John Stoltenberg's Refusing to Be a Man»։ Social Text 27 (27): 3–34։ JSTOR 466305։ doi:10.2307/466305
Արտաքին հղումներ Խմբագրել
Տես՝ queer Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |