Էդվին Գեյ
Էդվին Ֆրենսիս Գեյ (անգլ.՝ Edwin Francis Gay, հոկտեմբերի 27, 1867[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - փետրվարի 8, 1946[1], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան տնտեսական պատմության մասնագետ, պրոֆեսոր և Հարվարդի բիզնեսի դպրոցի առաջին դեկան, 1929 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։
Էդվին Գեյ անգլ.՝ Edwin Francis Gay | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1867[1] Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 8, 1946[1] (78 տարեկան) Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | տնտեսագետ, պատմաբան, խմբագիր, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող և հրատարակիչ |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Միչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ և HU Berlin |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2] |
Գիտական ղեկավար | Գուստավ ֆոն Շմոլլեր |
Եղել է գիտական ղեկավար | Abbott Payson Usher?, Edgar Malone Hoover, Jr.?[3], Arthur H. Cole?[4] և Elizabeth Waterman Gilboy?[4] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Mary Gay? |
Երեխա(ներ) | Margaret Gay Davies?[5] |
Edwin Francis Gay Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷդվինը ծնվել է 1867 թվականի հոկտեմբերի 27-ին Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, հարուստ գործարար Ահարոն Ֆրենսիս Գեյի (15.10.1841-22.03.1884) և Մերի Լյուսենա Լաուդի (31.10.1846-1874) ընտանիքում։ Կրթությունը ստացել է Միչիգանի միջնակարգ դպրոցում, ապա Շվեյցարիայում[6]։
1890 թվականին Միչիգանի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, այնուհետև ուսումը շարունակել է Լայպցիգի համալսարանում, Գյոթինգենի համալսարանում, Ցյուրիխի համալսարանում, Անգլիայում, գրքեր է ձեռք բերել Բրիտանական թանգարանում և Անգլիայի պետական արխիվում, իսկ Բեռլինի համալսարանում 1902 թվականին Գուստավ Շմոլերի ղեկավարությամբ դոկտորի աստիճան է ստացել[6]։
1902 թվականին վերադառնալով ԱՄՆ՝ դասավանդել է Հարվարդի համալսարանում, 1903-1906 թվականներին՝ որպես պրոֆեսորի ասիստենտ, իսկ 1906 թվականից՝ որպես տնտեսական պատմության պրոֆեսոր։ 1908 թվականին զբաղեցրել է Հարվարդի բիզնեսի դպրոցի դեկանի պաշտոնը, հիմնական պաշտոնը նույն տարում (առաջին անգամ տվել է 59 ուսանող), որտեղ աշխատել է մինչև 1936 թվականին թոշակի անցնելը[7]։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է ԱՄՆ-ի շոգենավերի խորհրդի խորհրդականը։ Միտչելի հետ հիմնադրել է Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոն և դարձել նրա առաջին նախագահը։ Եղել է Միջազգային հարաբերությունների խորհրդի հիմնական անդամ և օգնել Foreign Affairs ամսագրի գործարկմանը։ Եղել է նաև Ամերիկյան պատմական ասոցիացիայի փոխնախագահ, Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ, 1919 թվականին դարձել Է New York Post թերթի խմբագիր և նախագահ (մինչև նրա սնանկացումը 1924 թվականին)։ 1928 թվականին օգնել է «Journal of Economics and Business History» ամսագրի թողարկմանը։ 1936 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ մինչև իր մահը աշխատել է Հանթինգթոնի գրադարանում[8]։
Էդվինը մահացել է 1946 թվականի փետրվարի 8-ին Փասադենայի հիվանդանոցում՝ թոքաբորբից[9]։
Ընտանիք
խմբագրել1892 թվականի օգոստոսի 24-ին Էդվինն ամուսնացել է Լուիզ Ֆիտց Ռենդոլֆի հետ (05.05.1868-12.12.1945), որը ծնվել է Նյու Յորքի Պանամայում։ Նրանց ունեցել են մեկ որդի՝ Էդվարդ Ֆիտց Ռենդոլֆը (06.09.1898-18.07.1966) և մեկ դուստր՝ Մարգարետ Ֆիտց Ռենդոլֆ Գեյը (17.12.1901-03.08.1989)[9][10]։
Մատենագրություն
խմբագրել- Gay E.F. Zur Geschichte der Einhegungen in England, Ph.D. Dissertation, Berlin
- Gay E.F. The Inquisitions of Depopulation in 1517 and the 'Domesday of Inclosures'// Transactions of the Royal Historical Society 14.1, 1900, pp. 231–303
- Burritt A.W., Dennison H.S., Gay E.F., Heilman R.E., Kendall, H. P. Profit Sharing, Its Principles and Practice: A Collaboration. Harper & brothers, 1918
- Gay E.F. The rhythm of history, 1923
- Gay E.F. Historical Records//AER, 1930
- Gay E.F., et al. Facts and factors in economic history: articles by former students of Edwin Francis Gay. Harvard University Press, 1932
- Gay E.F. The Rise of an English Country Family//Huntington Library Quarterly, 1939, 1940, 1943
- Hamilton A., Cole A.H., Gay E.F. Industrial and Commercial Correspondence of Alexander Hamilton: Anticipating His Report on Manufactures. Augustus M. Kelley, 1968
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ (unspecified title) — doi:10.2307/1883688
- ↑ 4,0 4,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://www.historians.org/publications-and-directories/perspectives-on-history/april-1990/in-memoriam-margaret-gay-davies
- ↑ 6,0 6,1 Hamilton E.J. Memorial: Edwin Francis Gay // The American Economic Review Vol. 37, No. 3. — Jun., 1947. — P. 410-413.
- ↑ Gras N.S.B. Obituary Notice: Edwin Francis Gay // The Economic History Review Vol. 16, No. 1. — 1946. — P. 60-62.
- ↑ The History of Economic Thought (HET) Edwin Francis Gay, 1867-1946.
- ↑ 9,0 9,1 Morgen Witzel Edwin Gay, 1867-1946. — Fifty Key Figures in Management. — NY:Routledge, 2003. — P. 117-121.
- ↑ John William Myers III Family Genealogy.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Գեյ» հոդվածին։ |