Էդվարդ Քրտիս
Էդվարդ Շերիֆ Քրտիս (անգլ.՝ Edward Sheriff Curtis, փետրվարի 16, 1868[1][2][3][…], Whitewater - հոկտեմբերի 19, 1952[1][3][4][…], Ուիթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի լուսանկարիչ։ Վայրի արևմուտքի և հնդիկների լուսանկարների եզակի հավաքածուն, որը ստեղծվել է Կյորտիսի կողմից, ունի մի քանի հազար նկարներ։ Պատկերների մեծ մասը ձեռք է բերվել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողնից, մի մասն էլ գտնվում է մասնավոր հավաքածուներում[6]։
Էդվարդ Քրտիս անգլ.՝ Edward S. Curtis | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Edward Sheriff Curtis |
Ծնվել է | փետրվարի 16, 1868[1][2][3][…] |
Ծննդավայր | Whitewater |
Վախճանվել է | հոկտեմբերի 19, 1952[1][3][4][…] (84 տարեկան) |
Մահվան վայր | Ուիթեր, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լուսանկարիչ, մարդաբան, ճանապարհորդ հետազոտող, կինոռեժիսոր և սցենարիստ |
Ժանր | դիմապատկեր |
Edward Sheriff Curtis Վիքիպահեստում |
Երիտասարդություն
խմբագրելՔերթիսի հայրը ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի քահանան էր, նաև՝ վետերան, իսկ մոր ծնողները սերում էին Անգլիայից։
Մոտ 1874 թվականին ընտանիքը Վիսկոնսինից տեղափոխվել է Մինեսոտա, որտեղ Կյորտիսն ինքն է պատրաստել իր սեփական լուսանկարչական սարքը։ 1880 թվականին ընտանիքով կրկին տեղափոխվում են Մինեսոտայի Կորդովա քաղաք, որտեղ հայրն աշխատում էր որպես կանաչի վաճառող[7]։
1885 թվականին, 17 տարեկանում Մինեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում Կյորտիսը դարձավ լուսանկարչի աշակերտ։ 1887 թվականին ընտանիքը տեղափոխվել է Սիեթլ, որտեղ Էդվարդը գնել է նոր տեսախցիկ և դարձել Ռասմուս Ռոութիի (Rasmus Rothi) գոյություն ունեցող լուսանկարչական ստուդիայի գործընկերը՝ 50% բաժնեմասի դիմաց վճարելով 150 դոլար։ Մոտ կես տարի անց Կյորտիսը բաժանվել է Ռոութիից և եզրափակել համագործակցությունը Թոմաս Գապտիլի (Thomas Guptill) հետ[6]։
1892 թ. Էդվարդն ամուսնացել է Կլարա Ջ. Ֆիլիպսի հետ (1874-1932), ծնունդով Փենսիլվանիա նահանգից էր։ Նրա ծնողները Կանադայից էին։ Ամուսնության ընթացքում ծնվեց չորս երեխա՝ Գարոլդը (1893 -?), Էլիզաբեթը (1896-1973), Ֆլորեսը (1899-1987) և Կետրինը (1909-?)։
Կյորտիսը լուսանկարում է հնդիկներին
խմբագրել1895 թ. Կյորտիսը լուսանկարել է Կիկիսոմլոյին (մոտ 1800-1896)՝ Սիեթլ Առաջնորդի դստերը, որն ավելի հայտնի Է Սիեթլի բնակիչների շրջանում՝ Անջելինա Արքայադուստր մականունով։ Դա իր առաջին լուսանկարն էր հնդկական թեմայով։ 1898 - ին լուսանկարելով Ռեյնիրի լեռը Կյորտիսը հանդիպել է մի խումբ հետազոտողների, որոնցից մեկը եղել է Ջորջ Բյորդ Գրինելը, ով հայտնի բնագետ էր (en:George Bird Grinnell)։ Գրինելը հետաքրքրվել է Կյորտիսի լուսանկարներով և նրան 1900-ին հրավիրել է միանալ արշավախմբին, Մոնտանայ պիկանի ցեղին լուսանկարելու համար[6]։
1906 թվականին Ջոն Պիրպոնտ Մորգանը Կյորտիսին առաջարկել է 75 000 դոլար, որպեսզի նա ստեղծի հյուսիսամերիկյան հնդկացիների դիմանկարների շարք[8]։ Նախատեսվում էր պատրաստել 20 հատորանոց հրատարակություն, որը կպարունակեր շուրջ 1500 լուսանկար։ Իր ծախսերի փոխհատուցման համար Մորգանը պետք է ստանար 25 հավաքածու և 500 բնագիր լուսանկար։ Ընդհանուր հրատարակված էր 222 հավաքածու։ Կյորտիսի նպատակն էր՝ ինչպես նա գրել է իր 1-ն նախաբանում, ոչ միայն լուսանկարելն, այլ նաև այն փաստագրելը, որքան հնարավոր է ամբողջովին ներկայացնել ամերիկյան հնդիկների ամենօրյա կյանքը քանի դեռ նրանք չեն անհետացել։
Կյորտիսը արել է 80 ցեղերի ավելի քան 40 000 լուսանկարներ։ Բացի լուսանկարներից, Կյորտիսը հնդկական խոսքի և երաժշտության նմուշներ է ձայնագրել ավելի քան 10 000 մոմե գլանների վրա, հավաքել տեղական լեգենդներ և ավանդություններ, իր գրքերում նկարագրել է հնդկացիների ավանդական սնունդը, նրանց կացարանները, հագուստները, ժամանցի և թաղման արարողությունները։ Նա նաև կազմել է ցեղային առաջնորդների կենսագրական ակնարկներ և նրա նյութը շատ դեպքերում միակ գրավոր աղբյուրն էր մինչև 20-րդ դարասկզբի պատմության մեջ համապատասխան ցեղերի մասին[6][9]։
Ամուսնալուծություն
խմբագրել1916 թվականի հոկտեմբերի 16-ին Կյորտիսի կինը՝ Կլարան, ներկայացրել է ամուսնալուծության հայց, որը բավարարվել է 1919 թվականին։ Ըստ դատարանի որոշման՝ Կլարան ստացել է Կյորտիսի ֆոտոստուդիան և նրա նեգատիվների բոլոր բնօրինակները՝ որպես նրա հայցի մասնակի փոխհատուցում։ Այդ ժամանակ Էդվարդ Կյորտիսը դստեր՝ Բետի հետ գնաց ստուդիա և ոչնչացրեց բոլոր ապակյա նեգատիվները՝ չցանկանալով, որ դրանք բաժին հասնեն նրա նախկին կնոջը։ Հետագայում Կլարան ղեկավարում է Կյորտիսի ստուդիան իր քրոջ՝ Մելլի Ֆիլիպսի հետ (1880 -?)։
Հոլիվուդ
խմբագրելՄոտ 1922 թվականին Կյորտիսը Լոս Անջելես է տեղափոխվել դստեր՝ Բետի հետ, որտեղ հիմնել է նոր ֆոտոստուդիա։ Գումար վաստակելու համար նա աշխատել է որպես կինոօպերատոր Սեսիլ դե Միլլի ասիստենտ, 1923 թվականի մասնակցել է «տասը պատվիրանները» ֆիլմի նկարահանումներին։ 1924 թվականի հոկտեմբերի 16-ին Կյորտիսը իր «գլուխ որսորդների երկրում» պատմության ազգագրական ֆիլմի իրավունքները վաճառել է ամերիկյան բնագիտական թանգարանին 1500 դոլարով, չնայած ֆիլմի նկարահանումները նրան արժեցել են 20000 դոլար[6]։
Անկում
խմբագրել1927 թվականին, դստեր՝ Բետի հետ Ալյասկայի ճանապարհորդությունից Սիեթլ վերադառնալու ժամանակ Կյորտիսին ձերբակալեցին վերջին 7 տարվա ընթացքում ալիմենտ չվճարելու համար։ Ընդհանուր պարտքը կազմել է 4500 ԱՄՆ դոլար, սակայն ժամանակի ընթացքում պարտքերի քանակը կրճատվել է։ Ամուսնալուծությունից հետո առաջին անգամ ՝ 1927 թվականին, ամբողջ ընտանիքը ՝ Կյորտիսը, նախկին կինը և բոլոր երեխաները Սուրբ ծնունդը միասին անցկացրին Օրեգոնի Մեդֆորդ քաղաքի դստեր՝ Ֆլորենսիայի տանը։
1928 թվականին, փողի կարիք ունենալով, Կյորտիսը իր նախագծի բոլոր իրավունքները վաճառեց Մորգան կրտսերին։ 1930-ին նա հրապարակեց The North American Indian ալբոմների շարքի վերջին հատորը։ Վաճառվել է ալբոմի 280 ամբողջական հավաքածու։
1932 թվականին նրա նախկին կինը ՝ Կլարան, որը շարունակում էր խանութը վարել մինչև իր օրերի ավարտը, խեղդվեց Պյուջեթ ծովածոցում նավարկելիս և նրա դուստր Կետրինը տեղափոխվեց Կալիֆոռնիա ՝ ավելի մոտ ապրելու հոր և քրոջ ՝ Բետի հետ։
The North American Indian ալբոմի իրավունքի կորուստ
խմբագրել1935 թվականին ալբոմի նկատմամբ իրավունքը և մնացած չհրապարակված նյութերը վաճառվեցին Բոստոնի Չարլզ Լորիատի (Charles E. Lauriat Company) կազմակերպության՝ Մորգան տան կողմից ՝ 1000 դոլարով, գումարած հետագա վաճառքի տոկոսները։ Ալբոմի վաճառքը ներառում էր The North American Indian ալբոմի 19 կազմած կոմպլեկտ, հազարավոր տպված լուսանկարներ, չհրապարակված տպագիր էջեր և օրիգինալ ապակե սևանկարներ։ Իր հերթին Լորիատը կազմեց մնացած չհրապարակված էջերը և դրանք վաճառեց ալբոմի կոմպլեկտների հետ։ Այլ նյութեր անձեռնմխելի մնացին Լորիատի տանը, որտեղ էլ պատահաբար հայտնաբերվել են 1972 թվականին։
1952 թվականի հոկտեմբերի 19-ին, 84 տարեկան հասակում, Կյորտիսը մահացավ սրտի կաթվածից իր դստեր Բետի տանը և թաղվեց Հոլիվուդում գտնվող գերեզմանոցում։
Վիճելի հարցեր
խմբագրելԿյորտիսը հաճախ ստանում էր հիացմունքներ իր լուսանկարների վարպետության համար, բայց միևնույն ժամանակ նրան քննադատում էին պրոֆեսիոնալ ազգախոսներ՝ նրա պատկերները կամ դրանց առարկաները մեքենայացնելու համար։ Քննադատությունն այն էր, որ Կյորտիսի լուսանկարները աղավաղում էին ամերիկացի հնդիկների մասին պատկերացումը՝ ժամանակի հայտնի ստերիոտիպների կարծիքով։ Չնայած 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հնդիկների պատմության մեջ ամենաողբերգական շրջանն էր, երբ սպիտակամորթների, հիվանդությունների և մի շարք այլ պատճառների հետևանքով բազմաթիվ ցեղեր անցան ոչնչացման եզրին, միևնույն ժամանակ, շատ հնդիկներ հաջողությամբ հարմարվեցին սպիտակ մշակույթին։ Կյորտիսը հնդիկների լուսանկարներում ջանում էր վերացնել սպիտակ մշակույթի ցանկացած հետք[10]։
Այսպես, շատ լուսանկարներում Կյորտիսը ռետուշավորել է այնպիսի «ոչ հնդկական» առարկաներ, ինչպիսիք են անձրևանոցները, սայլերը և արևմտյան նյութական մշակույթի այլ հետքերը։ Օրինակ, Tthe North American Indian ալբոմում հրապարակված «Պեգանի տանը»«Պեգանի տանը» լուսանկարի վրա Կյորտիսը ռետուշավորել է հնդկացի առաջնորդի և նրա որդու միջև հատակի ժամացույցը[11]։
Հայտնի է նաև, որ Կյորտիսը հնդկացիներին վճարել է տեսախցիկի առջև դիրքավորելու համար, ընդ որում, դիրքավորողները երբեմն պետք է պատմականան սխալ հագուստներ կրեին, պարեին կամ մասնակցեին բեմադրված արարողություններին[12]։ Օրինակ, Կյորտիսի «Օգլալայի հնդիկները գնում է պատերազմ»«Օգլալայի հնդիկները գնում է պատերազմ» լուսանկարում պատկերված են բլրից ձիերով իջնող, փետուրե գլխաշորերով, օգլալա ցեղի 10 հնդկացիները։ Կյորտիսը հնդիկներին վճարել է մարտիկների կեցվածքի համար այն ժամանակ, երբ նրանք շատ քիչ իրավունքներ, ազատություններ և անձնական արժանապատվություն ունեին։
Չնայած վերը նշված թերություններին, ԱՄՆ-ի շատ պատմաբաններ գնահատում են Կյորտիսի ներդրումը անհետացող հնդկական մշակույթի մնացորդների պահպանման գործում։
Լուսանկարների պատկերասրահ
խմբագրել-
Դե Շեյի կիրճ: Նավահո ցեղի յոթ ձիավորները: 1904
-
Շուգար-Բոլի մառախլապատ առավոտը: Հուպա ցեղի հնդկացին, մոտավորապես 1923:
-
Նավահո ցեղի Nesjaja Hatali անունով հեքիմ, մոտավորապես 1907:
-
Սպիտակ մարդը Քշում է իրեն, մոտավորապես 1908: Կրոու ցեղի հետախույզը Ջ.Կաստեր գեներալի արշավի ժամանակ՝ 1876 թվականին լակոտա ցեղի և շայենների դեմ Լիթլ Բիգհորնի ճակատամարտում:
-
Վիրակապով և մոկասինով, ձիու վրա հեծնած նե-պերսե ցեղի զինվոր, մոտավորապես 1910:
-
Կաչաղակի սիրտ, մանդանով ցեղի հնդկացի, մոտավորապես 1908:
-
Մանդանների բնակարան, Հյուսիսային Դակոտա, մոտավորապես 1908:
-
Պավիոտսո ցեղի ձկնորս, մոտավորապես 1924
-
Մանդանների ցեղի աղջիկները հատապտուղներ են հավաքում, մոտավորապես 1908:
-
Զունի ցեղի սափորով ակջիկը, մոտավորապես 1903.
-
Նկար ավազի վրա, որը պատրաստված է նավահո ցեղի վարպետի կողմից, մոտավորապես 1907: Ինչպես գրել է Կյորտիսը, դա «9-օրյա արարողության համար զոհասեղանին պատկերված ավազի վրա չորս հմուտ նկարներից մեկն էր»:
-
Ջերոնիմոն ապաչիների ցեղից, Մարտ 1905): 76-ամյա Ջերոնիմոյի լուսանկարը կատարվել է նախագահ Թ. Ռուզվելտի երդմնակալությունից մեկ օր առաջ, ուր հրավիրվել էր Ջերոնիմոն մի խումբ այլ հնդիկ առաջնորդների հետ:
-
Նավահո ցեղի հեքիմ, մոտավորապես 1904
-
Երիտասարդները կայակայում, Նունիվակ, 1930
-
In the Land of the Head Hunters (1914)
Տես նաև
խմբագրել- en:In the Land of the Head Hunters՝ գեղարվեստական ֆիլմ։
Գրականություն
խմբագրել- Barbara A. Davis, Edward S. Curtis: The Life and Times of a Shadow Catcher
- Edward Sheriff Curtis, Book of his photos published 2008 by Phaidon Press
- Edward S. Curtis, «The North American Indian» published 2005 by Aperture Foundation
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Edward Sheriff Curtis (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Edward Sheriff Curtis — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Luminous-Lint — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Gidley M. Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 online image library Nederlands Fotomuseum
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Makepeace, Anne Edward S. Curtis: Coming to Light. — National Geographic, 2001. — ISBN 0792264045
- ↑ «Edward Curtis — Shadow Catcher | American Masters | PBS». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Mr. Edward Curtis's $3,000 Work on the Aborigine a Marvel of Pictorial Record». New York Times. 1908 թ․ հունիսի 6. «Photo-history is the apt word which has been coined to describe the work which Edward S. Curtis is doing for the North American Indian. Nothing just like it has ever before been attempted for any people.»
- ↑ Vaughn, Chris (2009 թ․ սեպտեմբերի 21). «Fort Worth's Amon Carter Museum acquires a long-sought masterpiece of American Indian photography». Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «The Myth of the Vanishing Race». Library of Congress. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Edward Curtis: Pictorialist and Ethnographic Adventurist». Library of Congress. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «The Shadow Catcher». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- http://www.photoisland.net/pi_hist_text.php?hist_id=87&lng=1 Արխիվացված 2020-05-20 Wayback Machine
- http://www.lookatme.ru/flows/fotografiya/posts/28655-edvard-kurtis-indeyskaya-mechta
- http://ura-inform.com/ru/photo/2008/01/29/indians/ Արխիվացված 2015-04-08 Wayback Machine
- American Masters: Edward Curtis Արխիվացված 2020-11-16 Wayback Machine
- Smithsonian: Edward Curtis
- Library of Congress Print Collection: Edward Curtis
- Library of Congress Exhibit: Edward Curtis
- Northwestern University Library: Edward S. Curtis’s The North American Indian
- Valerie Daniels' Comprehensive Online Biography of Curtis
- Cardozo Fine Arts
- Indian days of the long ago Արխիվացված 2008-05-20 Wayback Machine, by Edward S. Curtis; illustrated with photos. by the author and drawings by F. N. Wilson, 1915, c1914. (a searchable facsimile at the University of Georgia Libraries; DjVu & layered PDF Արխիվացված 2007-06-21 Wayback Machine format)
- The Indian Picture Opera (film) Curtis’s Magic Lantern slide show of 1911, (DVD).
- Peabody Essex Museum: The Master Prints of Edwards S. Curtis
- Complete Edward Curtis Collection
- A review of an exhibition in Göttingen, Germany(չաշխատող հղում)
- The Curtis Collection. Home of the ES Curtis Copper Photogravure Plates
- The Bruce Kapson Gallery
- «North End of the World»(չաշխատող հղում) A fictional Edward Curtis/Hamatsa film in production by Shadowcatcher Entertainment
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Քրտիս» հոդվածին։ |