Խոհարարուհին (ֆիլմ)
«Խոհարարուհին» (ռուս.՝ «Стряпуха»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, «քնարական կինոկատակերգություն», որը նկարահանել է ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանը[1][2][3][4] Անատոլի Սոֆրոնովի համանուն պիեսի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1966 թվականի հունիսին։
Խոհարարուհին ռուս.՝ Стряпуха | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն և մելոդրամա |
Թվական | 1965 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էդմոնդ Քեոսայան |
Սցենարի հեղինակ | Անատոլի Սոֆրոնով |
Դերակատարներ | Սվետլանա Սվետլիչնայա, Կոնստանտին Սորոկին և Վլադիմիր Վիսոցկի |
Օպերատոր | Ֆեոդոր Դոբրոնրավով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 66 րոպե |
Սյուժե
խմբագրելԿոմբայնավար Ստեպան Կազանեցը, որը սիրահարվել էր երիտասարդ այրի Պավլինա Խուտորսկայային, փորձել է սիրո խոստովանություն անել նրան, սակայն անհաջողության է մատնվել, և կինը շերեփով հարվածել է նրա գլխին։ Այս սկանդալային սիրային պատմությունը հայտնի է դարձել Կուբանի ամբողջ տարածքում։ Կազակուհին հեռացել է իր հարազատ Կանևսկայա ստանիցայից և տեղավորվել կոմբայնավարների դաշտային ճամբարում։ Բայց Կազանեցը չի կարող ապրել իր սիրելիից հեռու և գնում է նրա հետևից։
Դերերում
խմբագրելԴերասան | Կերպար |
---|---|
Սվետլանա Սվետլիչնայա | Պավլինա Գրիգորևնա Խուտորնայա, խոհարարուհի |
Իվան Սավկին | Ստեպան Կազանեց, կոմբայնավար |
Լյուդմիլա Խիտյաևա | Գալինա Սախնո, դաշտավարներիբրիգադավար |
Գեորգի Յումատով | Սերաֆիմ Իվանովիչ Չայկան, կոմբայնավարների բրիգադիրը, Ստեպան Կազանեցի գործընկերը |
Կոնստանտին Սորոկին | Սլիվա պապ, պահակ |
Վլադիմիր Վիսոցկի | Անդրեյ Պչյոլկա, կոմբայնավար, հարմոնահար |
Իննա Չուրիկովա | Վարվառա, բուֆետապանուհի |
Վալերի Նոսիկ | Գրիգորի, Վարվառայի ամուսինը |
Գրիգորի Միխայլով | Տրոֆիմ Գրիգորևիչ, կոլխոզի նախագահ |
Վալենտինա Բերեզուցկայա | Մարիա, կոլտնտեսուհի |
Լյուդմիլա Մարչենկո | Տաիսյա, կոլտնտեսուհի |
Լյուդմիլա Կարաուշ | Նատալյա, կոլտնտեսուհի |
Նինա Նիկիտինա | Դարյա Արխիպովնա, Գալինայի մայրը |
Զոյա Ֆեոդորովա | խաբեբաների պարագլուխը շուկայում |
Պավել Շպրինգֆելդ | Ժակ, խաբեբա շուկայում |
Սերգեյ Ֆիլիպով | խաբեբա շուկայում |
Էդուարդ Աբալյան | խաբեբա շուկայում |
Վլադիմիր Կոլոկոլցև | զինվոր, Գրիգորիի ծառայակիցը |
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Անատոլի Սոֆրոնով
- Բեմադրող ռեժիսոր՝ Էդմոնդ Քեոսայան
- Օպերատոր՝ Ֆեոդոր Դոբրոնրավով
- Նկարիչ՝ Վիտալի Գլադնիկով
- Կոմպոզիտոր՝ Բորիս Մոկրոուսով
- Ռեժիսոր՝ Լեոնիդ Չերտոկ
- Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
Փաստեր ֆիլմի մասին
խմբագրելՖիլմը նկարահանվել է Ադիգեայի Հանրապետության Կրասնոգվարդեյսկոեի շրջանում 1964-1965 թվականներին[5] և Կրասնոդարի երկրամասի Նեկրասովսկայա ստանիցայում (կախովի կամուրջ)։
Ըստ որոշ վկայությունների՝ Վլադիմիր Վիսոցկու դերը մասամբ հնչյունավորել է Էդմոնդ Քեոսայանը, իսկ Վիսոցկու փոխարեն երկու երգ կատարում է երգչախմբի մենակատարներից մեկը[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «В эти выходные в летнем кинотеатре покажут любимые комедии». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ На Украинском бульваре покажут «Стряпуху»
- ↑ Сделано с любовью — встречено с ненавистью
- ↑ Стряпуха
- ↑ ««Стряпухе» — полвека — Майкопские новости» (ռուսերեն). maykop-news.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «М. Цыбульский. "На съёмках "Стряпухи"" - "Владимир ВЫСОЦКИЙ. Каталоги и статьи"». v-vysotsky.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.