Էդեա (ֆր.՝ Édéa), արդյունաբերական քաղաք Կամերունի հարավում, ափամերձ շրջանում, Սանագա Մարիտիմ դեպարտամենտի կենտրոն։ Բնակչությունը՝ 122,3 հազար մարդ (2001 թվականի տվյալներով)։

Բնակավայր
ֆր.՝ Édéa
Pont allemand edea.jpg
ԵրկիրԿամերուն Կամերուն
Հիմնադրված է1891 թ.
Մակերես180 կմ²
ԲԾՄ35 մետր
Բնակչություն122 300 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1
##Էդեա (քաղաք) (Կամերուն)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Քաղաքը գտնվում է Սանգա գետի ձաղ ափին, Դուալայից 60 կիլոմետր հարավ-արևելք և Յաունդեից 150 կիլոմետր հարավ-արևմուտք, Ատլանտյան օվիանոսից 50 կմ հեռավորության վրա

ՊատմությունԽմբագրել

Նախքան քաղաքի ծագումը, նրա տեղում գոյություն ուներ Բակո ժողովրդի բնակավայր։ Քաղաքը հիմնվել է գերմանացիների կողմից 1891 թվականի հոկտեմբերին, որոնք գնահատել են նրա շահավետ աշխարհագրական դիրքը և կառուցել կամուրջ Սանագա գետի վրա։ Հետաքրքիր է, որ մերձակա շրջանները գերմանացիների վերահսկողության տակ են վերցվել միայն 1904 թվականին։ Չնայած կայազորի տեղակայմանը, Էդեան միշտ գտնվել է քաղաքացիական կառավարման ներքո։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Էդեան անցավ ֆրանսիացիներն։

ԲնակչությունըԽմբագրել

Բնակչության թվաքանակը ըստ տարիների (հազ. մարդ)[1][2]
Գնահատման կամ մարդահամարի ամսաթիվը 1970 1987 2001 2008
Բնակչության թվաքանակը 23,0 50,6 122,3 186,6[3]

ԿրոնԽմբագրել

Էդեայում գտնվում է կաթոլիկ թեմ (1993 թվականի մարտի 22-ից)[4]։

ՏնտեսությունԽմբագրել

 
Էդեայում զամբյուղների պատրաստում

Քաղաքի գլխավոր ձեռնարկությունն է «Պեշինե-Ալյուկամ» ալյումինե գործարանը, որը կառուցվել է դեռևս գաղութային ժամանակներում ֆրանսիացիների կողմից (1957 թվականին)[5]։ Այս գործարանը դարձավ արևմտյան Աֆրիկայի առաջին ալյումինե գործարանը[6]։ 1960-ական թվականներին գործարանը տարեկան արտադրում էր 45-60 հազար տոննա ալյումին[6]։ Մինչև 2005 թվականը նրա հզորությունն աճել է տարեկան մինչև 90 հազար տոննա ալյումին[7]։ Ներկայումս պատկանում է Կամերունի կառավարության և օտարերկրյա ներդրողների կողմից կառավարվող «Ալյուկամ» համատեղ ձեռնարկությանը։ Ըստ նախնական տվկալների՝ Կամերունի կառավարությանը է պատկանում ձեռնարկության բաժնետոմսերի 39 տոկոսը[8], մյուսով՝ 46,7 տոկոսը[7]։ Կավահող գործարանի համար գալիս է Գվինեայից, որն ունի աշխարհի ամենախոշոր բոքսիտները։ Էդեայում գործարանի կառուցումը պայմանավորված էր Սանագա գետի շրջադարձը օգտագործող հիդրոէլեկտրակայանի կառուցման հաշվին էժան էլեկտրաէներգիա ստանալու հնարավորությամբ։ ՀԷԿ-ի հզորությունը 1976 թվականին կազմել է 264 ՄՎտ[1]։ 1971 թվականին էլեկտրակայանը արտադրել է 1,2 մլրդ կվտ էլեկտրաէներգիա, որի 90 տոկոսից ավելին սպառվել է գործարանի կողմից[9]։ Էդեան ՀԷԿ-ի շնորհիվ դարձավ Կամերունի առաջին էլեկտրիֆիկացված քաղաքը։ Գործարանը արտադրում է ծալքավոր ալյումինե թիթեղներ (1962 թ-ից) և ալյումինե գլանվածք (1968 թ-ից)։ Գործարանի գրեթե ողջ արտադրանքն արտահանվում է[10]։ 2005 թվականին տարեկան միչև 300 հազար տոննա ալյումինի հզորության ընդայլման մասին է հայտարարվել[7]։

Այլ ճյուղերից զարգացած են պողպատի արտադրությունը, փայտամշակումը, թղթի արտադրությունը։ Էդեաից հյուսիս է գտնվում բոքսիտների արդյունահանման հանքը։ էդեաի շրջակայքում շատ ֆերմաներ կան, որոնք զբաղվում են արմավենու յուղի արտադրությամբ, բանանի և կակաոյի աճեցմամբ։

ՏրանսպորտԽմբագրել

Էդեա քաղաքը կապված է երկաթուղու և Յաունդե և Դուալա քաղաքների հետ ավտոճանապարհներով։ Էդեան ունի շատ շահավետ տրանսպորտային դիրք, մինչև 1980-ական թվականներին Էդեաի երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջներ են եղել Սանագա գետի վրայով։

Արտահանման համար նախատեսված արտադրանքը հիմնականում ալյումինն է, երկաթուղով հասնում է Դուալի նավահանգիստ։ 2007 թվականի սեպտեմբերին հայտարարվել էր մինչև Կրիբի քաղաք 130-կիլոմետրանոց երկաթուղու կառուցման մասին, որի նավահանգիստն ավելի հարմար է խոշոր նավերի համար, քան Դուալյում համանման։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Էդեա (քաղաք) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. «World Gazetteer: Cameroon — largest cities (per geographical entity)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-22-ին 
  3. Прогнозное значение по данным «World Gazetteer: Cameroon — largest cities (per geographical entity)»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-22-ին 
  4. «Камерун»։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-31-ին  // «Российская католическая энциклопедия»։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-31-ին 
  5. Генш К. Центральная Африка. — М.: АСТ: Восток-Запад, 2006. — 415 с. — ISBN 5-478-00187-2
  6. 6,0 6,1 Гинсберг Г. Алюминий. Пер. с нем. — М.: Металлургия, 1968. — С. 103
  7. 7,0 7,1 7,2 «НП «Алюминий»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2008-01-05 
  8. Лопатов В. «Россия и бокситы Африки»  (չաշխատող հղում) // Журнал «Африканские и азиатские рынки». — 2002. — № 2.
  9. Камерун հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  10. «Камерун»։ Արխիվացված է [www.bigpi.biysk.ru/encicl/articles/63/1006338/1006338A.htm օրիգինալից] 2013-04-16-ին  // Официальный сайт БПГУ Archived 2007-01-02 at the Wayback Machine.