Բացել գլխավոր ցանկը

Էդգար Հիլզենրաթ (գերմ.՝ Edgar Hilsenrath, ապրիլի 2, 1926(1926-04-02)[1], Լայպցիգ, Province of Saxony, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[1] - դեկտեմբերի 30, 2018(2018-12-30)[2], Wittlich, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա), գերմանացի գրող։ Ծնվել է Լայպցիգում, հրեաների ընտանիքում։ Ֆաշիստական Գերմանիայում հրեաների հալածանքների ժամանակ ընտանիքով փախել է Ռումինիա (1938), այստեղից էլ 1941 թվականին քշվել Մոգիլյովկա հրեական գետտո։ 1945 թվականին գնացել է Պաղեստին, 1951 թվականին տեղափոխվել ԱՄՆ։ 1975 թվականին վերադարձել է Գերմանիա։

Էդգար Հիլգենռաթ
Edgar Hilsenrath
Edgar Hilsenrath.jpg
Ծնվել էապրիլի 2, 1926(1926-04-02)[1]
ԾննդավայրԼայպցիգ, Province of Saxony, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[1]
Մահացել էդեկտեմբերի 30, 2018(2018-12-30)[2] (92 տարեկանում)
Մահվան վայրWittlich, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ
Alfred-Döblin-Preis Lion-Feuchtwanger-Preis և Jakob-Wassermann-Literaturpreis
ԱնդամությունԳերմանիայի ՊԵՆ-կենտրոն
Կայքhilsenrath.de
Edgar Hilsenrath Վիքիպահեստում

Մի քանի վեպերի և պատմվածքների հեղինակ է։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Նացիստն ու վարսավիրը» (1977) վեպը։ 1989 թվականին լույս է տեսել Հիզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» վեպը։

Հեղինակը շուրջ 20 տարի ուսումնասիրել է վավերագրական աղբյուրներ, պատմական ու գրակական նյութեր, որոնց վրա հիմնվելով, նկարագրել է հայ ժողովրդի ողբերգությունը՝ հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Կիրառելով պատմելու հեքիաթային ձևը՝ հեղինակը վարպետորեն կապում է հեքիաթը՝ մահամերձ Թովմա Խատիսյանի մտքերը (որոնք տանում են նրան դեպի անցյալ՝ 1915 թվականը, իր նախնիների հայրենիքը՝ արևմտյան Հայաստան), պատմական իրողության՝ երիտթուրքերի հանցագործության հետ։ Հիլզենրաթը Խատիսյանների տոհմի օրինակով նկարագրում է հայերի բարքերն ու սովորույթները, ծեսերն ու ավանդույթները, ներկայացնում նրանց կյանքը, մասնավորապես, նախապատերազմյան տարիներին։ Նշում է, որ Թուրքիայում հայերից բացի կոտորվել են նաև ոչ թուրք այլ ժողովուրդներ։ Չնայած թվում է, թե վեպում չկա խոսք դիմադրության մասին, բայց հեղինակը հերոսի՝ Վարդան Խատիսյանի կերպարով ցույց է տալիս, որ հայերը գոյատևել են շնորհիվ աներևակայելի ներքին դիմակայության, ապրելու կամքի։

Գիրքը ահազանգ է համայն աշխարհին, որ լռությունը չարիքի հանդեպ կարող է ծնել էլ ավելի չարիքներ։ Հիլզենրաթի վեպը բարձր է գնահատվել Եվրոպայում, արժանացել Ալֆրեդ Դյոբլինի մրցանակի (1989

Բովանդակություն

ՄրցանակներԽմբագրել

Հայաստանի նախագահի մրցանակԽմբագրել

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2006 թվականին ստացել է Հայաստանի նախագահի մրցանակ։ Երևանի պետական համալսարանը նրան արժանացրեց դոկտորի կոչման։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։