Վերջին մտքի հեքիաթը

գիրք

Վերջին մտքի հեքիաթը, գերմանացի գրող Էդգար Հիլզենրաթի վեպը Հայոց ցեղասպանության մասին։ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար հեղինակը 2006 թվականին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։

Վերջին մտքի հեքիաթը
գերմ.՝ Das Märchen vom letzten Gedanken
ՀեղինակԷդգար Հիլզենրաթ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմավեպ և պատերազմական վեպ
Բնօրինակ լեզուգերմաներեն
Երկիր Գերմանիա
Հրատարակման տարեթիվ1989

Պատմություն խմբագրել

Վեպը Մեծ եղեռնի պատմությունն է, որը հեղինակը գրել է եղեռնը վերապրածների հետ հանդիպումներից, Անի, Վան այցելելուց և Անատոլիայի սպանդի ճանապարհն անցնելուց հետո։

Գիրքը լույս է տեսել 11 լեզուներով՝ գերմաներեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, հոլանդերեն, հունարեն, լեհերեն, չեխերեն, ռուսերեն, թուրքերեն[1]։

«Վերջին մտքի հեքիաթը» գրքի համար հեղինակը նյութեր հավաքել է ավելի քան քսան տարի, իսկ գիրքը գրել է ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ 1987 թվականին։ Գրքի երեք հատորները թարգմանվել ու հրատարակվել է հայերեն 90-ական թվականներին[2]։ «Վերջին մտքի հեքիաթը» վեպը բեմականացվել է[3]։

Մրցանակներ խմբագրել

«Վերջին մտքի հեքիաթը» վեպի համար Էդգար Հիլզենրաթն արժանացել է մի շարք մրցանակների՝

Հայերեն հրատարակությունները խմբագրել

  • Էդգար Հիլզենրաթ, Վերջին մտքի հեքիաթը, մաս 1, Երևան, 1993, 192 էջ։
  • Էդգար Հիլզենրաթ, Վերջին մտքի հեքիաթը, մաս 2, Երևան, 1994, 204 էջ։
  • Էդգար Հիլզենրաթ, Վերջին մտքի հեքիաթը, մաս 3, Երևան, 1996, 168 էջ։
  • Էդգար Հիլզենրաթ, Վերջին մտքի հեքիաթը, 2-րդ հրտ., Երևան, 2007, 460 էջ։
  • Էդգար Հիլզենրաթ, Վերջին մտքի հեքիաթը, 3-րդ հրտ., Երևան, 2013, 458 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել