Էդամամե (ճապ.՝ 枝豆), ջրի կամ գոլորշու վրա պատիճներով խաշված դեռահաս սոյայի ունդեր, ճապոնական խոհանոցի հանրահայտ խորտիկ՝ գարեջրի և արևմտյան այլ սպիրտային խմիչքների հետ մատուցվող[1]։ Ճապոնիայում ունդերը սովորաբար խաշում են շաքարով քաղցրացրած աղաջրում և մատուցում են առանց աղի։ Այլ խոհանոցներում էդամամեի հետ աղ են մատուցում։

Picto infobox mets.png
Էդամամե
Edamame on a bamboo bowl by yomi955.jpg
Ենթատեսակկերակուր, snack? և soy bean?
Առաջացման երկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Edamame Վիքիպահեստում

Բացի Ճապոնիայից էդամամե կարելի է հանդիպել Չինաստանում, Հնդկաստանում, Մալազիայում, Ինդոնեզիայում[1]։ ԱՄՆ-ում «էդամամե» բառով կոչում են կանաչապատիճ սոյան, ինչը վաճառվում է սուպերմարկետներում սառեցված տեսքով։

Պատմություն և անվանումԽմբագրել

 
Էդամամե և ճապոնական գարեջուր

Ճապոնական անվանումը բառացի նշանակում է «ունդ ցողունի վրա», էդամամեն սովորաբար վաճառում էին դեռևս ցողունին կպած։ «Էդամամե» բառի ամենահին գրավոր հիշատակությունը թվագրվում է 1275 թվականին, վանական Նիտիրենը նվիրատուին նամակ է գրել, որում շնորհակալություն է հայտնել տաճարում թողած էդամամեի համար[2]։ Էդամամեի՝ հոքուում հանդիպած առաջին հիշատակումը վերաբերում է 1638 թվականին[3]։ XVIII դարում Էդոյում (Տոկիո) անցկացվել է էդամամեի հատուկ տոնավաճառ[4]։

Չինացի բանաստեղծ Լու Յուն 1175 թվականին իր ստեղծագործությունների հավաքածուում հիշատակում է «լոբու արկղերը» (չինարեն ավանդ. 豆莢, հեշտ. 豆荚 , պինին: dòu​jiá, պալլ.: доуцзя), սակայն հայտնի չէ՝ դա նույնացվու՞մ է, արդյոք, էդամամե բառի հետ[2]։ Չինաստանում սոյայի տերևները ուտում էին սովի ժամանակ, 1406 թվականին Չժու Սուի հեղինակությամբ հրատարակվել է «Դեղային միջոցներ դժբախտության դեպքերում» (չինարեն ավանդ. 救荒本草, հեշտ. 救荒本草 , պինին: jiùhuāng běn​cǎo) հանրագիտարանը, որում ընդգծվում էր, որ սովի ժամանակ թույլատրվում է ուտել նաև կանաչ պատիճներ[2]։ 1620 թվականին առաջին անգամ կիրառվել է էդամամե՝ «մազոտ պատիճ» (չինարեն ավանդ. 毛豆, հեշտ. 毛豆 , պինին: máo​dòu, պալլ.: маодоу) անվանումը[2]։

1855-1856 թվականներին սոյայի կանաչ պատիճները անգլերենով հիշատակվում են ամերիկյան մի քանի գրքերում[2]։ 1890 թվականի դեկտեմբերին էդամամեն՝ սոյայի խոշորասերմ տարատեսակը, ներմուծվել է ԱՄՆ, 25 տարի անց այն հիշատակվում է ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի հաշվետվություններում[5]։

Ճապոներեն լեզվում էդամամեի համար գոյություն ունի նաև «լուսնով հիացած ունդեր» (ճապ.՝ 月見豆 (ցուկիմիմամե)) անվանումը[1]։

Անգլերեն լեզվի օքսֆորդյան բառարանում edamame բառը ներմուծվել է 2003 թվականին, Ուեբստերի բառարանում՝ 2008 թվականին[6]։ Եվրոպայում առաջին էդամամեն աճեցվել է Մեծ Բրիտանիայում 2008 թվականին[7], շուտով դրա մշակությանը սկսել է փորձարկվել նաև ԱՄՆ-ում[8]։

ՄշակությունԽմբագրել

 
Էդամամե Հյոգոյից

2001 թվականին Ճապոնիայում էդամամեի մշակության համար օգտագործվել է 124 քմ² մշակված հողատարածք[1]։ Նախապես էդամամեն ավելի շատ մշակում էին Կանտո մարզի հյուսիսային մասում, XXI դարում այս ոլորտի առաջատարներն են Սայտաման, Տիբան, Գումման, Նիիգատան, Յամագատան և Ակիտան[1]։

Էդամամեն սովորաբար հավաքում են ձեռքով, որպեսզի պատիճները չվնասվեն[9]։ Կանաչ պատիճները հավաքում են մինչ լիովին հասունանալը՝ ծաղկելուց 35-40 օր անց[10]։ Կանաչ սերմերում շատ սախարոզ է պարունակվում, որի պատճառով դրանք քաղցր են, պարունակվող գլուտամինաթթվով, ասպարագինաթթվով և ալանինով է պայմանավորված Էդամամեի համը[1]։

ՊատրաստումԽմբագրել

Էդամամեի պատիճները խաշում են տաք ջրում կամ գոլորշու վրա, ջուրը կարող է աղի լինել կամ աղի ու շաքարի խառնուրդով[11][1]։

Ճապոնիայի մի քանի շրջաններում էդամամեն տրորում են շաքարի հետ մինչև մածուցիկ զանգված դառնալը և պատում են դանգոյով[1][12]։

Պատրաստի պատիճները պետք է ուտել թարմ վիճակում, կամ՝ համի կորուստը կանխելու համար սառեցնել[13]։

Սննդային արժեքըԽմբագրել

Էդամամեն, ինչպես սոյայից այլ մթերքները, հարուստ է սպիտակուցներով, սննդային մանրաթելերով և այնպիսի նյութերով, ինչպիսիք են ֆոլաթթուն, մանգանը, ֆոսֆորը և վիտամին K-ն[14]։ 100 գրամ էդամամեն պարունակում է 361 մգ օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներ և 1794 մգ օմեգա-6 պոլիչհագեցած ճարպաթթուներ[14]։

ՄեկնաբանություններԽմբագրել

  1. Կենսաբանական տերմինաբանության մեջ ընդավորների ընտանիքին պատկանող բույսերի պտուղը անվանվում է «ունդ», կենցաղային կիրառման մեջ այն կոչվում է «պատիճ»։ Ընդավորների սերմերը կենցաղում անվանվում են «ունդեր» (հատիկներ)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 日本大百科全書
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Shurtleff&Aoyagi, 2009, էջ 7
  3. «枝豆» [Edamame]։ Nihon Kokugo Daijiten (Japanese)։ Tokyo: Shogakukan։ 2012։ OCLC 56431036։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-25-ին։ Վերցված է 2012-06-06 
  4. 世界大百科事典
  5. Shurtleff&Aoyagi, 2009, էջ 8
  6. «Edamame»։ Jōhō chishiki imidas (Japanese)։ Tōkyō: Shūeisha։ 2012։ OCLC 297351993։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-25-ին։ Վերցված է հունիսի 6, 2012 
  7. Prince Rose։ «British grown edamame beans arrive in supermarkets»։ The Telegraph։ Վերցված է 2015-05-07 
  8. «Edamame: Is the future of American soy farmers' profits in edible soy beans for people?» (անգլերեն)։ Associated Press։ 2013-03-29։ Վերցված է 2016-08-04 
  9. Shanmugasundaram S., Masuda Ryoichi, Tsou S.C.S., Hong T.L. (1991)։ Vegetable Soybean Research Needs for Production and Quality Improvement։ Taipei: Asian Vegetable Research and Development Center։ էջեր 93, 97–99, & 109–112։ ISBN 9789290580478։ Վերցված է փետրվարի 6, 2016 
  10. Fehr W. R., Caviness C. E., Burmood D. T., Pennington J. S. (1971)։ «Stage of Development Descriptions for Soybeans, Glycine Max (L.) Merrill»։ Crop Science 11 (6): 929–931։ doi:10.2135/cropsci1971.0011183X001100060051x 
  11. Shurtleff&Aoyagi, 2009, էջ 271
  12. Shurtleff&Aoyagi, 2009, էջ 52
  13. Daley Bill։ «Edamame»։ Chicago Tribune։ Վերցված է 2015-05-07 
  14. 14,0 14,1 «Edamame nutrition profile (frozen, unprepared)»։ NutritionData։ Վերցված է 2010-04-08