Զուգակցված հորմոնալ հակաբեղմնավորում

Համակցված հորմոնալ հակաբեղմնավորում (համակցված ծնելիության վերահսկողություն), հորմոնալ հակաբեղմնավորման ձև , միավորելով էստրոգենի և պրոգեստերոնի տարբեր զուգակցումներ[1][2]։

Համակցված պերօրալ հակաբեղմնավորիչ հաբ
Համակցված հակաբեղմնավորիչ սպեղանի
Համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչ հեշտոցային օղակի տեսքով

Տարբեր տեսակները ներկայացվում են հաբերի, սպեղանիների և հեշտոցային օղակների տեսքով, որոնք ունեն լայն կիրառում[3], ինչպես նաև որոշ երկներում կիրառություն ունեն ներարկման տարբերակները[4]։ Հիմնական մեխանիզմը հանդիսանում է լուտեինացնող(ԼՀ) և ֆոլիկուլխթանիչ(ՖԽՀ) հորմոնների վրա ունեցած արգելակիչ ազդեցությունը, ինչպես նաև անմիջական ազդում են ձվազատման վրա՝ կանխելով այն[1]։

Հաբերի, սպեղանիների և հեշտոցային օղակների էֆֆեկտիվությունը կազմում է 93%[5]։ Հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառման դրական էֆֆեկտների մեջ են մտնում ձվարանի, էնդոմետրիումի և կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկի նվազումը, ինչպես նաև կարող են ունենալ դրական ազդեցություն դաշտանային ցիկլի որոշ խնդիրների վրա։ Կողմնակի էֆֆեկտները քիչ են , սակայն ներառում են բարձր ռիսկ երակային և զարկերակային թրոմբէմբոլիաների , ինչպես նաև միզապարկի և արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման[4][6]։

Բժկական կիրառում խմբագրել

Հակաբեղմնավորիչային կիրառումը խմբագրել

Դեղերի իդեալական կիրառման դեպքում, կիրառման առաջին տարում կականց մոտ հղիանալու դեպքերը 1%-ից քիչ են լինում ։ Սովորական կիրառման դեպքում օգտագործման առաջին տարում հղիանում են կանանց 9%-ը[7]։ Սովորաաբար հակաբեղմնավորիչների այս խումբն օգտագործվում է 21 օր շարունակ , նմանակելով դաշտանային ցիկլի օրերին , որից հետո կամ 7 օրով դադարեցնում են կիրառումը(հաբի, սպեղանու և հեշտոցային օղակի համար), կամ ընդունում են պլացեբո (միայն հաբերի համար) և այդ 7 օրվա ընթացքում տեսնում են դաշտան։ Այն կանանց համար, ովքեր ցանկանում են ամբողջությամբ ճնշել դաշտանը, մշակվում է անհատական հորմոնալ թերապիա, և հազվադեպ, որոշակի շրջաններ քիչ ժամանակահատվածով դադարեցվում է հորմոնների (էստրոգեն, պրոգեստերոն) կիրառումը։ Էֆֆեկտը կախված չէ նրանից արդյոք կինը ընտրել է շարունակական թե 7օրյա դադարով կիրառումը[8]։

Ոչ-հակաբեղմնավորիչային կիրառում խմբագրել

Կոմբիանացված պերօրալ(բերանային) հակաբեղմնավորիչները կիառվում են դաշտանային ցիկլի խանգարումների բուժման[9], կոնքի շրջանում ցավ առաջացնող հիվանդություններից՝ դիսմենորեայի, էնդոմետրիոզի բուժման ժամանակ[10][11]։ Պերօրալ հակաբեղմնավորիչները հանդիսանում են նաև առաջին ընտրության դեղեր ձվարանի պոլիկիստոզի, ակնեի և հիրսուտիզմի բուժման ժամանակ[12]։

Նախադաշտանադադարային շրջանում գտնվող կանանց մոտ , ովքեր օգտագործել են պերօրալ հակաբեղմնավորիչներ, բարձրացած է եղել ոսկրերի խտությունը[13] ,ինչպես նաև շարունակական կիրառման ժամանակ նվազել է ջերմահորդանքների ինտենսիվությունը[14]։ Ապացուցված է, որ համակցված պերօրալ հակաբեղմնավորիչների կիրառումը նվազեցնում է էնդոմետրիալ քաղցկեղի, BRCA1 և BRCA2 ձվարանի քաղցկեղների առաջացման ռիսկը և չափավոր նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը[14][15]։

Տեսակներ խմբագրել

Կոմբինացված հորմոնալ հակաբեղմնավորիչի տեսակը Բաղադրություն Էֆֆեկտիվություն Իդեալական կիրառում
Կոմիբնացված պերօրալ հակաբեղմնավորիչներ[7] Տարբեր համակցումներ

Էստրոգեն-10-50Մկգ(միջինում25-30Մկգ) Պրոգեստերոն-0․05-3մգ

Ձախողման դեպքերը կազմում են 9% տիպիկ կիրառման դեպքում,երբ մեթոդը չի օգտագործվում հետևողականորեն կամ օգտագործվում է ոչ ճիշտ

Կատարյալ օգտագործման դեպքում ձախողման մակարդակը կազմում է 0.3%

[7][16]

Նախատեսված է կիրառել ամեն օր, միևնույն ժամին (րոշ հաբեր կարելի է կիրառել 2-24 ժամ տարբերությամբ, սակայն ունենալ ցանկալի արդյունք)[17]
Կոմբիանացված հակաբեղմնավորիչներ սպեղանու տեսքով[7] Օրական

Նորելգեստրոմին-120-150մկգ Էթինիլ էստրադիոլ20-35 մկգ[18][19][20]

Յուրաքանչյուր նոր սպեղանի օգտագործվում է շաբաթական մեկ անգամ, 3 շաբաթ հետո հերթական սպեղանին բաց են թաղնում նորմալ դաշտանի համար[17]
Կոմբինացված հակաբեղմնավորիչներ հեշտոցային օղակի տեսքով[7] Օրական

Էտոնոգեստրել-120-150Մկգ Էթինիլ էստրադիոլ13-15 մկգ[18][21][22]

Հեշտոցային օղակները կիրառվում են 21 օր շարունակ, այնուհետև 7 օրով հեռացվում են , բնականոն դաշտանի համար[17]
  • Կոմբինացված ներարկման հակաբեղմնավորիչներ[23], ԿՀՀ-ի տեսակ է , չի կիրառվում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում[24]։

Ամենահաճախ կիրառվող գրաֆիկը հանդիսանում է 21 օրվա կիրառումից հետո 7-օրյա դադար վերցնելը, սակայն գրաֆիկները կարող են լինել փոփոխկան։

 
Ենթատեսաթումբ-մակուղեղ-մակերիկամային համակարգ

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Ձվազատման կանխարգելումը իրակականանում է ենթատեսաթումբ-մակուղեղ-մակերիկամային համակարգի ճնշման միջոցով, քանի որ էստրոգենը և պրոգեստերոնը հետադարձ բացասական կապի սզբունքով արգելակում են ենթատեսաթմբից գոնադոտրոպ ռիլիզինգ հորմոնի արտազատումը։ Նորմայում գոնադոտրոպ ռիլիզինգ հորմոնն ազդում է մակուղեղի վրա խթանելով լուտեինացնող հորմոնի և ֆոլկուլխթանիչ հորմոնի արտադրություն, որոնք իրենց հերթին խթանում են ձվազատումը և նպաստում նոր ֆոլիկուլների զարգացմանը[25]։ Պրոգեստերոնի հակաբեղմնավորիչ ազդեցությունը դրսևորվում է նաև արգանդի վզիկի լորձի մածուցիկության , արգանդափողերի և էնդոմետրիումի շարժողականության փոփոխությամբ[25]։

Բուժման ցուցումներ խմբագրել

Անբարենպաստ ազդեցություններ

Չնայած նրան , որ կոմբինացված հակաբեղնավորիչներ օգտագործող կանանց մոտ քիչ է հանդիպում երակային, զարկերակային թրոմբէմբոլիաների, միզապարկի և արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը, այնուամենայնիվ սրանք ի տարբերություն կոմբինացված հակաբեղմնավորիչ ընդհանրաես չօգտագործողղների, համարվում են բարձր ռիսկի խումբ։ Հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր հետազոտությունները, որոնք իրականացվել են հակաբեղմնավորիչների և վերոնշյալ ռիսկերի միջև կապը որոշող, եղել են դիտողական բնույթի, ուստի հնարավոր չէ կոնկրետ պատճառահետևանքային կապի բացահայտումը[26][27]։ Միաժամանակ անժխտելի է համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչների և երակ-զարկերակային թրոմբոզների միջև կապը։ Ըստ ուսումնասիրություննրի հակաբեղմնավորիչները, որոնք պարունակում են բարձր դեղչափով էստրոգեն , կապված են երակային և զարկրակային թրոմբէմբոլիաների հետ[28][29]։ Բացի այդ դիտարկումները ցուց են տվել որ պրոգեստերոնային պրեպարատները, այդ թվում ՝ գեստոդեն, դեզոգեստրել, ցիպրոտերոնի ացետատ և դրոսպիրենոն պարունակող, ի տարբերություն լևոնորգեստերելի (պրոգեստերոնի տեսակ) ավելի շատ առաջացնում են երակային թրոմբէմբոլիաներ[30]։

Այլ կողմնակի էֆֆեկտներից են հանդիսանում սրտխառնոցը, գլխացավը, ցավը կրծքագեղձերում, մաշկի պիգմենտացիան, դաշտանի խանգարումները, դաշտանի բացակայությունը, կոնտակտային ոսպնյակներից աչքի գրգռվածությունը։ Հանդիպում են նաև լիբիդոյի և տրամադության խանգարումներ, լյարդի ֆունկցիաների խանգարումներ և ճնշման տատանումներ[1]։

Հակացուցումներ խմբագրել

Որոշ կականց մոտ էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչների կիրառումը կարող է բարձրացնել թրոմբոզի ռիսկը, մասնավորապես դրսևորվելով խորանիստ զարկերակների թրոմբոզով և թոքային զարկերակի թրոմբէմբոլիայով։ Այնուամնայնիվ դեղերի ցածր դեղչափերով կիրառման դեպքում, ռիսկը լինում է նվազագույն։ Հորմոնալ հակաբեղնավորիչներ խորհուրդ չի տրվում օգտագործել այն կանանց , որոնք կյանքի կամ ընտանեկան անամնեզում ունեցել են թրոմբոզի դեպքեր, ինչպես նաև խորհուրդ չի տրվում հղիներին, ծննդաբերությունից հետո առաջին 3 շաբաթներում գտնվող կանանց,ավելորդ քաշ և մակարդման խանգարումներ ունեցողներին[31][32]։ Որոշ դեպքերում հակաբեղմնավորիչների կիրառումը չի խրախուսվում հղիությունից հետո առաջին 4-5 շաբաթների ընթացքում, կրծքով կերակրման վրա ազդեցություն չունենալու համար[32]։

Քանի որ էստրոգենի և պրոգեստերոնի մետաբոլիզմն իրականանում է լյարդի միջոցով , ուստի հակացուցում է հանդիսանում հակաբեղմնավորիչների կիրառումը նաև այն կանանց մոտ ովքեր ունեն լյարդի հիվանդություններ[32]։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հորմոնալ հակաբեղմնավորիչների օգտագործումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը[33]։ Հետազոտությունները ցույց են տվել նաև որ կա կապ արգանդի վզիկի քաղցկեղի և հակաբեղմնավորիչների միջև հատապես այն կանանց մոտ ովքեր վարակվել են մարդու պապիլոմավիրուսով[34]։ Համակցված հակաբեղմնավորիչները նաև ունեն կապ ձվարանի, էնդոմետրիումի և կոլոռեկտալ քաղցկեղի հետ[35]։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Ամենաշատ հանդիպ կողմնկի էֆֆեկտները հանդիսանում են գլխացավը, սրտխառնոցը, ցավը կրծքագեղձերում, միջդաշտանային արյունահոսություններ։ Հեշտոցային օղակների կիրառումից առաջացող հավելյան կողմնակի էֆֆեկտներ են հանդիսանում հեշտոցի գրգռումը, հեշտոցի պատերի իջեցումը[36]։ Մաշկային սպեղանիների կիրառումից առաջացող կողմնակի էֆֆեկտ է հանդիսանում կիրառման հատվածում մակի գրգռման ախտանիշների առկայությունը։ Միջդաշտանային արյունահոսությունները, որոնք առաջանում են կիրառման առաջին 3-6 ամիսների ընթացքում վտանգ չեն ներկայացնում և սովորաբար անհետանում են մշտական կիրառման դեպքում[32]։

Կան հավելյալ հետազոտություններ մարմնի զանգվածի փոփոխության հետ հակաբեղմնավորիչների կապի մասին և հրմոնալ հակաբեղմնավորիչներ կիրառող հետազոտվող կանանցից որոշները նշել են քաշի ավելացում, որոշներն էլ քաշի անկում[37]։ Քաշի ավեացման մեխանիզմներից են համարվում հեղուկի հավելյալ պահումը, մկանային և ճարպային զանգվածի ավելացումը։ Որոշ կանայք ընդհատում են հակաբեղմնավորիչների կիրառումը, քաշի ավելացման գանգատի պատճառով։

Համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչների ազդեցությունը տրամադրության վրա դեռևս անհայտ մեխանիզմով է իրականանում։ Եղել են որոշակի հետազոտություններ կողմնակի էֆֆեկտների կապը տրամադրության փոփոխությունների հետ կապելու համար։ Տրամադրության փոփոխույունները հանդիսանում են ամենալայն տարածումը գտած պատճառը հորմոնակ հակաբեղմնավորիչների կիառումը դադարեցնելու համար[38]։

Դեղորայքային փոխազդեցություն խմբագրել

Լյարդային ֆերմենտներին խթանող դեղեր խմբագրել

Լյարդի ֆերմենտներին խթանող դեղորայքը կարող է արագացնել հակաբեղմնավորիչների մետաբոլիզմը, նվազեցնելով դրանց էֆֆեկտիվությունը։ Բացի այդ կոնտացեպտիվների կիրառումը կախված է լյարդային դեղորայքի կիրառման ժամանակահատվածից, արդյոք դրանք կիրառվում են կարճաժամկետ թե երկարաժամկետ[1]։

Ուլիպրիստալ ացետատ (ellaOne) խմբագրել

Կանայք ովքեր օգտագործում են ուլիպրիստալ ացետատը և կարիք ունեն արագ հորմոնլ հակաբեղմնավորիչ օգտագործելու պետք է իմանան, որ հակաբեղմնավորիչը կարող է նվազեցնել ուիպրիստալ ացետատի էֆֆեկտիվութունը, ուստի խորհուրդ է տրվում դեղի օգտագործումից հետո սպասել 5 օր, նոր սկսել հակաբեղմնավորիչների կիրառումը[1]։

Հակաբիոտիկներ խմբագրել

Անտիբիոտիկների կիրառման ժամանակ լրացուցիչ նախազգուշացումների կարիք չի լինում, եթե հակաբիոտիկները չեն մետաբոլիզվում լյարդում, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ առաջանում է փսխում և/կամ փորլուծություն[1]։

Հակաէպիլեպտիկ խմբագրել

Հակաէպիլեպտիկ դեղորայքի զուգակցումը համակցված հաբերի, սպեղանիների կամ հեշտոցային օղակների հետ[39], կարող է հանգեցնել երկու դեղորայքի էֆֆեկտիվության կորստի, դրսևորվելով էպիլեպտիկ նոպաների զարգացմամբ կամ անցանկալի հղիությամբ[40]։

Լամոտրիջին խմբագրել

Կանանց մոտ, ովքեր միաժամանակ օգտագործել են 30մկգ էթինիլէստրադիոլի/150մկգ լևոնորգեստրել և հակաէպիլեպտիկ դեղամիջոց լամոտրիջին , նկատել են որ հակաբեղմնավորիչների էֆֆեկտիվությունը նվազել է չնայած նրան, որ լամոտրիջինը չի հանդիսանում որևէ հորմոնի խթանիչ[1]։ Վերոնշյալ արդյունքները հիմնված են 16 կնոջ դեպքի ուսումնասիրության հիմման վրա։

Հատուկ խմբեր խմբագրել

Ծննդաբրությունից հետո հակաբեղմնավորիչների կիրառումը կախված է մի քանի պայմաններիցէ արդյոք կինը երեխային կերակրելու է կրծքով, ունի երակների թրոմբոզ թե ոչ և կա արդյոք տվյալ կնոջ մոտ դիսլիպիդեմիա[41]

Տարիք խմբագրել

Հաշվի առնելով միայն կնոջ տարիքը, հակաբեղմնավորիչները կարելի է կիրառել անսահմանափակ առաջին դաշտանից մինչև 40 տարեկանն ընկած ժամանակահատվածում և սովորական կիրառում ունենալ 40-ից հետո[2]։

Կրծքով կերակրում խմբագրել

Կրծքով կերակրող կանայք չպետք է կիրառեն հակաբեղմնավորիչներ ծննդաբերությունից հետո 6 շաբաթվա ընթացքում , ցանկալի է նաև չկիրառել հաջորդ վեց ամիսների ընթացքում, եթե շարունակում է կրծքով կերակրումը ։ Վեց ամիսը լրանալուց հետո հակացուցում չկա կերակրման և հակաբեղմնավորիչների կիրառման մեջ[42]։

Համաճարակաբանություն խմբագրել

2015-2017 թվականն ընկած ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում 15-49 տարեկան կանանց 64,9 %-ը օգտագործել են հակաբեղմնավորիչներ, որից 12,6%-ը եղել են պերօրալ հակաբեղմնավորիչ հաբերը[43]։ Ամբողջ աշխարհում եղել են մոտավորապես 100 միլիոն կին ովքեր օգտագործել են կոմբինացված հակաբեղմնավոիչներ , հիմնական մասը տվյալ կանանց եղելեն Արևմտյան, Հյուսիսային Եվրոպաներում և Միացյալ Նահանգներում[44]։ Միացյալ Նահանգներում հետազոտությունների մեկը ցույց է տվել որ 2010-2012 թվականներին 16-44 տարեկան կանանց 33%-ը նախորդ տարում օգտագործել է հակաբեղմնավորիչներ և հիմնականում դրանք եղել են համակցված տիպի[1]։ 2006-2010թվականներին ԱՄՆ-ում կանանց միայն 10%-ն է օգտագործել սպեղանի հակաբեղմնավորիչ, 6%-ը հեշտոցային օղակներ[44]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «FSRH Clinical Guideline: Combined Hormonal Contraception (January 2019, Amended February 2019) – Faculty of Sexual and Reproductive Healthcare». www.fsrh.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  2. 2,0 2,1 Altshuler, Anna L.; Gaffield, Mary E.; Kiarie, James N. (2015 թ․ դեկտեմբեր). «The WHO's medical eligibility criteria for contraceptive use: 20 years of global guidance». Current Opinion in Obstetrics & Gynecology. 27 (6): 451–459. doi:10.1097/GCO.0000000000000212. ISSN 1040-872X. PMC 5703409. PMID 26390246.
  3. «Combined Hormonal Birth Control: Pill, Patch, and Ring – ACOG». www.acog.org. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  4. 4,0 4,1 WHO | Medical eligibility criteria for contraceptive use (PDF) (5th ed.). Geneva, Switzerland: World Health Organization. 2015. էջ 111. ISBN 978-92-4-154915-8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 28-ին.
  5. «Your birth control choices». Reproductive Health Access Project (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «FSRH Clinical Guideline: Combined Hormonal Contraception (January 2019, Amended February 2019) – Faculty of Sexual and Reproductive Healthcare». www.fsrh.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Combined Hormonal Birth Control: Pill, Patch, and Ring». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. Wright, Kristen Page; Johnson, Julia V (2008). «Evaluation of extended and continuous use oral contraceptives». Therapeutics and Clinical Risk Management. 4 (5): 905–911. doi:10.2147/tcrm.s2143. ISSN 1176-6336. PMC 2621397. PMID 19209272.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  9. Matteson, Kristen A.; Rahn, David D.; Wheeler, Thomas L.; Casiano, Elizabeth; Siddiqui, Nazema Y.; Harvie, Heidi S.; Mamik, Mamta M.; Balk, Ethan M.; Sung, Vivian W. (2013 թ․ մարտ). «Nonsurgical management of heavy menstrual bleeding: a systematic review». Obstetrics and Gynecology. 121 (3): 632–643. doi:10.1097/AOG.0b013e3182839e0e. ISSN 1873-233X. PMC 4414119. PMID 23635628.
  10. Wong, Chooi L.; Farquhar, Cindy; Roberts, Helen; Proctor, Michelle (2009 թ․ հոկտեմբերի 7). «Oral contraceptive pill for primary dysmenorrhoea». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD002120. doi:10.1002/14651858.CD002120.pub3. ISSN 1469-493X. PMC 7154221. PMID 19821293.
  11. Zorbas, Konstantinos A.; Economopoulos, Konstantinos P.; Vlahos, Nikos F. (2015 թ․ հուլիս). «Continuous versus cyclic oral contraceptives for the treatment of endometriosis: a systematic review». Archives of Gynecology and Obstetrics. 292 (1): 37–43. doi:10.1007/s00404-015-3641-1. ISSN 1432-0711. PMID 25644508. S2CID 23340983.
  12. Legro, Richard S.; Arslanian, Silva A.; Ehrmann, David A.; Hoeger, Kathleen M.; Murad, M. Hassan; Pasquali, Renato; Welt, Corrine K. (2013 թ․ դեկտեմբեր). «Diagnosis and treatment of polycystic ovary syndrome: an Endocrine Society clinical practice guideline». The Journal of Clinical Endocrinology and Metabolism. 98 (12): 4565–4592. doi:10.1210/jc.2013-2350. ISSN 1945-7197. PMC 5399492. PMID 24151290.
  13. Gambacciani, Marco; Cappagli, Barbara; Lazzarini, Veronica; Ciaponi, Massimo; Fruzzetti, Franca; Genazzani, Andrea Riccardo (2006 թ․ մայիսի 20). «Longitudinal evaluation of perimenopausal bone loss: Effects of different low dose oral contraceptive preparations on bone mineral density». Maturitas (անգլերեն). 54 (2): 176–180. doi:10.1016/j.maturitas.2005.10.007. ISSN 0378-5122. PMID 16332417.
  14. 14,0 14,1 Allen, Rebecca H.; Cwiak, Carrie A.; Kaunitz, Andrew M. (2013 թ․ ապրիլի 16). «Contraception in women over 40 years of age». CMAJ (անգլերեն). 185 (7): 565–573. doi:10.1503/cmaj.121280. ISSN 0820-3946. PMC 3626808. PMID 23460635.
  15. Iversen, Lisa; Sivasubramaniam, Selvaraj; Lee, Amanda J.; Fielding, Shona; Hannaford, Philip C. (2017 թ․ հունիս). «Lifetime cancer risk and combined oral contraceptives : the Royal College of General Practitioners' Oral Contraception Study». American Journal of Obstetrics and Gynecology. 216 (6): 580.e1–580.e9. doi:10.1016/j.ajog.2017.02.002. hdl:2164/10010. ISSN 1097-6868. PMID 28188769. S2CID 205372611.
  16. Lopez, Laureen M; Grimes, David A; Gallo, Maria F; Stockton, Laurie L; Schulz, Kenneth F (2013 թ․ ապրիլի 30). Cochrane Fertility Regulation Group (ed.). «Skin patch and vaginal ring versus combined oral contraceptives for contraception». Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (4): CD003552. doi:10.1002/14651858.CD003552.pub4. PMC 7154336. PMID 23633314.
  17. 17,0 17,1 17,2 «Contraception | Reproductive Health | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  18. 18,0 18,1 «Classifications for Combined Hormonal Contraceptives | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 9. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  19. Ortho Evra (norelgestromin/ethinyl estradiol transdermal system). Product labeling. Titusville, NJ: Janssen Ortho, LLC; Revised May 2018.
  20. Xulane- norelgestromin and ethinyl estradiol patch. US Food and Drug Administration (FDA) approved product information. Revised April, 2020. US National Library of Medicine. www.dailymed.nlm.nih.gov (Accessed on September 13, 2021).
  21. Nuvaring (package insert). Whitehouse Station, NJ. Merck and Co, Inc. 2001-2018. (Accessed on September 13, 2021).
  22. Annovera (package insert). New York, NY. Manufactured for Population Council. August 2018. (Accessed on September 13, 2021).
  23. Hassan EO and El-Gibaly OM Combination injectable contraceptives for contraception : RHL commentary (last revised: 1 October 2009). The WHO Reproductive Health Library; Geneva: World Health Organization.
  24. «FSRH Clinical Guideline: Combined Hormonal Contraception (January 2019, Amended November 2020) - Faculty of Sexual and Reproductive Healthcare». www.fsrh.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  25. 25,0 25,1 Rivera, Roberto; Yacobson, Irene; Grimes, David (1999 թ․ նոյեմբեր). «The mechanism of action of hormonal contraceptives and intrauterine contraceptive devices». American Journal of Obstetrics and Gynecology. 181 (5): 1263–1269. doi:10.1016/s0002-9378(99)70120-1. ISSN 0002-9378. PMID 10561657.
  26. «Hormonal Contraception and Risk of Breast Cancer». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  27. «Oral Contraceptives (Birth Control Pills) and Cancer Risk - National Cancer Institute». www.cancer.gov (անգլերեն). 2018 թ․ մարտի 1. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  28. «FSRH Clinical Guideline: Combined Hormonal Contraception (January 2019, Amended February 2019) – Faculty of Sexual and Reproductive Healthcare». www.fsrh.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
  29. WHO | Medical eligibility criteria for contraceptive use (2015) p.121-132
  30. De Bastos, M.; Stegeman, B. H.; Rosendaal, F. R.; Van Hylckama Vlieg, A.; Helmerhorst, F. M.; Stijnen, T.; Dekkers, O. M. (2014). «Contraceptive pills and venous thrombosis». The Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (3): CD010813. doi:10.1002/14651858.CD010813.pub2. PMID 24590565. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  31. «Hormonal Birth Control: Risk of Blood Clots | Michigan Medicine». www.uofmhealth.org. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  32. 32,0 32,1 32,2 32,3 «CDC - Combined Hormonal Contraceptives - US SPR - Reproductive Health». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  33. «Hormonal Contraception and Risk of Breast Cancer». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  34. Moodley, Jack (2004 թ․ փետրվար). «Combined oral contraceptives and cervical cancer». Current Opinion in Obstetrics & Gynecology. 16 (1): 27–29. doi:10.1097/00001703-200402000-00006. ISSN 1040-872X. PMID 15128004. S2CID 20566872.
  35. «Oral Contraceptives (Birth Control Pills) and Cancer Risk - National Cancer Institute». www.cancer.gov (անգլերեն). 2018 թ․ մարտի 1. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  36. «Combined Hormonal Birth Control: Pill, Patch, and Ring». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  37. Contraception: Do hormonal contraceptives cause weight gain? (անգլերեն). Institute for Quality and Efficiency in Health Care (IQWiG). 2017 թ․ հունիսի 29.
  38. Lewis, Carolin A.; Kimmig, Ann-Christin S.; Zsido, Rachel G.; Jank, Alexander; Derntl, Birgit; Sacher, Julia (2019). «Effects of Hormonal Contraceptives on Mood: A Focus on Emotion Recognition and Reactivity, Reward Processing, and Stress Response». Current Psychiatry Reports. 21 (11): 115. doi:10.1007/s11920-019-1095-z. ISSN 1523-3812. PMC 6838021. PMID 31701260.
  39. «Lamotrigine and contraception | Epilepsy Action». www.epilepsy.org.uk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  40. Reimers, Arne; Brodtkorb, Eylert; Sabers, Anne (2015 թ․ մայիսի 1). «Interactions between hormonal contraception and antiepileptic drugs: Clinical and mechanistic considerations». Seizure. Gender Issues in Epilepsy. 28: 66–70. doi:10.1016/j.seizure.2015.03.006. ISSN 1059-1311. PMID 25843765.
  41. WHO Medical eligibility criteria for contraceptive use (2015) p. 7
  42. WHO Medical eligibility criteria for contraceptive use (2015) p. 28
  43. «Products - Data Briefs - Number 327 - December 2018». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 7. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  44. 44,0 44,1 Brynhildsen, Jan (2014 թ․ հոկտեմբեր). «Combined hormonal contraceptives: prescribing patterns, compliance, and benefits versus risks». Therapeutic Advances in Drug Safety. 5 (5): 201–213. doi:10.1177/2042098614548857. ISSN 2042-0986. PMC 4212440. PMID 25360241.

Գրականություն խմբագրել