Ֆոլիկուլխթանիչ հորմոն
Ֆոլիկուլխթանիչ հորմոն կամ ՖԽՀ, ֆոլլիտրոպին, մակուղեղի առաջային բլթի կողմից արտադրվող գոնադոտրոպ հորմոն։ Այն մոտ 30 կԴա մոլեկուլային զանգվածով գլիկոպրոտեին է, որը բաղկացած է α- և β-ենթամիավորներից[1]։
Այն արտադրվում է երկրորդ տիպի բազոֆիլ բջիջների կողմից՝ լյուտեինացնող հորմոնի (ԼՀ) հետ միասին։
Սինթեզ
խմբագրելՖԽՀ-ի ձևավորումն ու արտազատումը խթանում է հիպոթալամուսային դեկապեպտիդ գոնադոլիբերին հորմոնը, որի սինթեզը տեղի է ունենում սպորադիկ, ինչը հիմնականում որոշում է ՖԽՀ-ի սինթեզի իմպուլսիվ բնույթը։
T 1/2 ՖԽՀ-ն մոտավորապես 200 րոպե է։
Գործողության մեխանիզմ և ազդեցություն
խմբագրելԱյն կապվում է ձվարանների և ամորձիների իր թիրախային բջիջների թաղանթային ընկալիչների հետ, ինչի արդյունքում ակտիվանում է ադենիլատ ցիկլազային համակարգը։ Ստացված cAMP-ն ակտիվացնում է պրոտեին կինազը, որը ֆոսֆորիլացնում է սպիտակուցները, որոնք միջնորդում են ՖԽՀ-ի ազդեցությունը։ ՖԽՀ-ն արագացնում է ձվարաններում ֆոլիկուլների զարգացումը և էստրոգենների ձևավորումը, և ազդելով Սերտոլի բջիջների վրա՝ սկսում է սպերմատոգենեզը[1]։
Հիպոսեկրեցիա
խմբագրելՏղամարդկանց մոտ այն ուղեկցվում է սեռական գեղձերի թերզարգացմամբ, սպերմատոգենեզի արգելակմամբ, աճի և ընդհանուր զարգացման խանգարումներով, երկրորդային սեռական հատկանիշների անբավարար արտահայտությամբ։
Կանանց մոտ արգելակվում է ֆոլիկուլների աճն ու հասունացումը, կաթնագեղձերի զարգացումը։ Չեն ցուցաբերում սեռական ջերմության նշաններ (ինֆանտիլիզմ) և մնում են ստերիլ[1]։
ՖԽՀ-ը կանանց օրգանիզմում
խմբագրել- Արյան մեջ ՖԽՀ-ի կոնցենտրացիան և նրա գործառույթը կախված են դաշտանային ցիկլի փուլից։ Այս ամբողջ ժամանակահատվածում ձվարանների հորմոնները՝ էստրադիոլը և պրոգեստերոնը, վերահսկում են հիպոֆիզի ՖԽՀ-ի կոնցենտրացիան՝ ըստ հետադարձ կապի սկզբունքի։
- Ֆոլիկուլյար փուլում ՖԽՀ-ն խթանում է ձվարանների գերիշխող ֆոլիկուլի զարգացումը և դրանում գտնվող ձվաբջիջի հասունացումը։ Լյուտեինացնող հորմոնի (ԼՀ) հետ միասին ՖԽՀ-ն հրահրում է էստրադիոլ հորմոնի արտադրությունը ֆոլիկուլների կողմից, ինչպես նաև նպաստում է տեստոստերոնի վերածմանը էստրադիոլի։ Ցիկլի կեսին ՖԽՀ-ի առավելագույն արտազատումը տեղի է ունենում ԼՀ-ի մակարդակի կտրուկ բարձրացման հետ մեկտեղ, ինչի պատճառով ֆոլիկուլը պատռվում է, և ձվաբջիջը ընկկում է արգանդի (ֆալոպյան) փողի մեջ։ ՖԽՀ-ի այս բոլոր գործառույթները ցիկլի ֆոլիկուլյար փուլում օգնում են դեղին մարմնին՝ լյուտեինային փուլում արտադրել պրոգեստերոն հորմոնի բավարար քանակություն։
- Դաշտանային ցիկլի սկզբում ՖԽՀ մակարդակը ավելի բարձր է, քան ֆոլիկուլյար փուլի վերջին օրերին։ Դրա առավելագույն արժեքը նկատվում է ցիկլի կեսին, իսկ օվուլյացիայից հետո մակարդակը կրկին իջնում է։ ՖԽՀ-ի կոնցենտրացիայի բարձրացում և դրա կողմից ֆոլիկուլյար փուլի արժեքների գերազանցում նկատվում է միայն դաշտանից առաջ։ Ավելին, ամբողջ ցիկլի ընթացքում կանանց արյան մեջ ՖԽՀ-ի կոնցենտրացիան զգալիորեն ցածր է, քան ԼՀ-ի կոնցենտրացիան։
ՖԽՀ-ի մակարդակի որոշումը վերարտադրողական համակարգի ախտաբանությունների հայտնաբերման կարևոր ուղենիշներից է։ Հետևաբար, բժիշկը կարող է նշանակել արյան մեջ հորմոնի խտության ուսումնասիրություն, երբ առկա Է․
- օվուլյացիայի բացակայություն
- վիժում
- անպտղություն
- դաշտանային անկանոնություններ
- ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
- արգանդի արյունահոսություն
- էնդոմետրիոզ
- սեռական ցանկությունների նվազում
- սեռական օրգանների քրոնիկ բորբոքային գործընթացներ
- սեռական գեղձերի հիպոֆունկցիա
ՖԽՀ նորման կանանց մոտ
խմբագրելԱրյան մեջ ՖԽՀ-ի կոնցենտրացիան կախված է դաշտանային ցիկլի օրվանից, կնոջ տարիքից և նրա վերարտադրողական առողջության վիճակից։ Առավելագույն արժեքները նկատվում են օվուլյացիայի ժամանակաշրջանում։ Ինչպես լյուտեինացնող հորմոնը և պրոլակտինը, այնպես էլ ՖԽՀ-ն հորմոն է, որն արտադրվում է հիպոֆիզի կողմից։ Սկզբում ՖԽՀ-ն աստիճանաբար ավելանում է՝ նպաստելով ֆոլիկուլների աճին։ Այնուհետև տեղի է ունենում ԼՀ-ի և ՖԽՀ-ի կտրուկ աճ, որի պատճառով ֆոլիկուլյար թաղանթը պատռվում է։ Ցիկլի լյուտեինացման փուլում ՖԽՀ մակարդակը աստիճանաբար նվազում է։ ՖԽՀ-ի նորմը կանանց մոտ ըստ տարիքի ներկայացված է աղյուսակում.
Տարիք | նորմա (mIU/մլ) |
Նախքան սեռական հասունացում | 1,5-4,0 |
Վերարտադրողական շրջան | 1.7-25.0 |
Կլիմաքսի շրջան | 18.0-150.0 |
ՖԽՀ-ի արագությունը կարող է տարբեր լինել՝ կախված ցիկլի օրվանից, այն գնահատվում է լյուտեինացնող հորմոնի հետ համատեղ։ Սովորաբար, նրանց միջև հարաբերակցությունը պետք է լինի 1,3-2,5-ը։ Եթե ցուցանիշը նվազում է, ապա խնդիրը հենց ձվաբջիջների հասունացման գործընթացում է։ Ցուցանիշի աճը վկայում է ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի առկայության մասին։
Վերլուծություններ
խմբագրելՖԽՀ վերլուծությունը թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել օրգանիզմում ախտաբանական գործընթացները։ Թեստը ներառում է արյան նմուշառում երակից։ Բուժման սենյակ այցելությունը տեղի է ունենում օրվա առաջին կեսին, դատարկ ստամոքսին։ Նախքան արդյունքը մեկնաբանելը, պետք է ուսումնասիրել, թե ինչու է փոխվում ՖԽՀ-ը։ Ռուսաստանում վերլուծության գինը տատանվում է 350-ից 500 ռուբլի։ Միաժամանակ խորհուրդ է տրվում որոշել արյան մեջ ԼՀ-ի մակարդակը։ Արյան քննությունը ՖԽՀ համար կատարվում է ըստ ցուցումների։ Դրանք ներառում են.
- Կասկածելի էնդոմետրիոզ;
- Դաշտանային ցիկլի կանոնավորության խախտում;
- Հորմոններով բուժման արդյունքի կարգավորում;
- Սեռական զարգացման շեղումներ;
- Փոքր կոնքի բորբոքային պրոցեսներ;
- Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ։
ՖԽՀ-ը տղամարդկանց օրգանիզմում
խմբագրել- Տղամարդկանց օրգանիզմում ՖԽՀ-ն նպաստում է ամորձիների և սերմնատար խողովակների զարգացմանն ու աշխատանքին, ինչպես նաև ուժեղացնում է սպերմատոգենեզը։ Այն խթանում է անդրոգեն կապող սպիտակուցի սինթեզը Սերտոլի բջիջներում և օգնում է տեստոստերոնը «հասցնել» մակամորձուն, ինչը նպաստում է սերմի պատշաճ հասունացմանը։ Ամորձիների հյուսվածքի նորմալ գործառույթը և Լեյդիգի բջիջների կողմից տեստոստերոն հորմոնի արտադրությունը կախված են ՖԽՀ-ից։
- Հետադարձ կապի սկզբունքի համաձայն՝ տեստոստերոնը ազդում է հիպոթալամուսի և հիպոֆիզի վրա՝ նպաստելով ՖԽՀ-ի սինթեզի նվազմանը։ Բացի այդ, սերմնատար խողովակներում արտազատվող ինհիբինը նույնպես ազդում է ՖԽՀ մակարդակի վրա։
- Տղամարդկանց մոտ ՖԽՀ-ի մակարդակի ուսումնասիրությունը սովորաբար խորհուրդ է տրվում սեռական գեղձերի հիպոֆունկցիան և անպտղությունը (հատկապես օլիգո- կամ ազոոսպերմիայի դեպքում) ախտորոշելու համար, ինչպես նաև լիբիդոյի և իմպոտենցիայի նվազման դեպքում։
Մարդկանց ֆիզիոլոգիական նորմը
խմբագրելԱրժեքները տրվում են IU/ml-ով։
Կանայք․ I փուլ 2.8-11.3; II փուլ 1.2-9; օվուլյացիոն պիկ 5.8-21; հետդաշտանադադար 21.7-153; աղջիկներ 1.6-9 տարեկան՝ 0.11-1.6։
Տղամարդիկ․ 0,7-11,1[1]։։