Միզապարկի քաղցկեղ, հիվանդություն, որի ժամանակ լորձաթաղանթում կամ միզապարկի պատի մեջ առաջանում են նորագոյացություններ։

Միզապարկի քաղցկեղ
Տեսակհիվանդության կարգ
Վնասում էմարդ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն և ուրոլոգիա
 Urinary bladder cancer Վիքիպահեստում

Ընդհանուր նշաններ

խմբագրել

Միզապարկի քաղցկեղը կազմում է ընդհանուր ուռուցների՝ 3 %: Ռիսկի խմբի մեջ են մտնում այն մարդիկ, որոնց մարմինը ենթարկվում է արոմատիկ ամինների ազդեցությանը և որոնք տառապում են քրոնիկ ցիստիտով։

Միզապարկի ուռուցքի դեպքում միջինում առավել շատ տղամարդկանց մոտ կապված է ծխելու հետ (կանաց մոտ 1/3)[1]: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխախոտի և ռիսկի միջև անմիջական կապ կա, իսկ ծխելը թողնելով նվազեցնում է ռիսկը[2]։

Ամենատարածված ձևը միզապարկի քաղցկեղի հանդիսանում է անցումաբջջային քաղցկեղը, ավելի հազվադեպ հանդիպում է հարթբջջային քաղցկեղը և ադենոկարցինոման։ Հիվանդությունը կարող է արտահայտվել պապիլյար աճով մալիգնիցազիայով կամ սոլիդ, ինվազիվ ուռուցք։ Տարբերակում են միզապարկի in situ, մակերեսային քաղցկեղ (Т1-2) և ինվազիվ քաղցկեղ մկանային շերտի շրջապատված մկանաթելերով (ТЗ-4):

Հիմնական օջախը միզապարկի ուռուցքի պապիլյար ձևի դեպքում տալիս է բազմաթիվ մետաստազներ։ Միզապարկի մակերեսային քաղցկեղի դեպքում մետաստազները համեմատաբար քիչ են նկարագրվում։ Հիվանդության պրոգրեսիվ ընթացքի դեպքում նկարագրվում է կոնքային (N1-2), հետորովայնային (N3-4) լիմֆատիկ հանգույցների, ինչպես նաև նկատվում է մետաստազներ դեպի լյարդ, թոքեր, ոսկրեր։

Ախտանիշները

խմբագրել

Առաջնային նշաններից է - հեմատուրիան (մեզում արյան առկայություն), թեև դա կարող ե լինել այլ պատճառներից։ Սա կարող է հանգեցնել մեզի սուր կանգի։ Այլ ախտանիշներից է հանդիսանում ցավոտ միզարձակումը։ Հնարավոր է ցավ արգանդի տակ։ Ուռուցքով միզացորանի ճնշումը հանգեցնում է երկամներից մեզի արտահոսքի խանգարման, ինչի արդյունքում առաջանում է պիելոնեֆրիտ կամ քրոնիկ երիկամային անբավարարություն։ Հայտնի դեպքերից է պրիապիզմը (երկարատև, ցավոտ էրեկցիա, որը կապված չէ սեռական ակտի հետ), որը հետագայում դարձավ հիվանդության ախտանշաններից մեկը[3]։

Ախտորոշում

խմբագրել

Հիմնական մեթոդը ախտորոշման հանդիսանում է ցիստոսկոպիան բիոպսիայի հետ համատեղ։

Լրացուցիչ հետազոտության մեթոդներ- էքսկրետոր ուրոգրաֆիա, կոմպյուտերային տոմոգրաֆիա, ուլտրաձայնային հետազոտություն և այլն...

Միշտ անհրաժեշտ է երկմատնյա պալպացիան( շոշափում ), սակայն ներաճելով միզապարկի մեջ ոչ մեծ ուռուցքները չեն շոշոփվում։ Շոշափվող նորագոյացությունը միզապարկի տարածված ախտահարման նախանշան է։ Ինֆիլտրացիայի և շրջակա հյուսվածքների տարածվածության հստակ աստիճանի մասին երբեմն կարելի է տեղեկանալ կրկնակի կոնտրաստանյութով ռենտգեն հետազոտությամբ, որի դեպքում միզապարկում և շրջակա հյուսվածքներում ներարկում են թթվածին։ Օդի ֆոնի վրա էլ կարելի է տեսնել միզապարկի պատի հաստացում և ուռուցքի աճ սահմաններից դուրս։

Մետաստազների հայտնաբերման կամ ժխտման համար կատարում են կրծքավանդաի ռենտգեն հետազաոտություն։

Գենետիկական մարկերներ

խմբագրել

Մարդու մարմնի բջիջների գենետիկական ապարատը ունի բարդ համակարգ՝ բջիջների բաժանման,աճի և տարբերակման։ Ներկայումս հայտնաբերվել են մի շարք ազդանշանային ուղիները, որոնք ներգրավված են բջիջների ցիկլի կարգավորման մեջ և առաջացնում են քաղցկեղի օնկոգենեզի խանգարում կամ միզապարկի ուռուցքի պրոգրեսիվ աճ, ինչպես նաև մոլեկուլյար-գենետիկական մարկերների խանգարումներ։ Գենետիկական-մարկերներից պետք է առանձնացնե[4] լ.

•գեն-սուպրեսորներ ТР53, տեղակայված р13.1 լեկուսում 17 -րդ քրոմոսոմներ և p53 կոդավորման ֆակտոր,

•գեն CDKN1A, տեղակայված р21.1 լոկուսում 6-րդ քրոմոսոմում և կոդավորման ֆակտորի ինհիբիտոր р21

•գեն MDM2,տեղակայված q14.3-q15 լոկուսում 12-րդ քրոմոսոմում կոդավորող սպիտակուց MDM2-ի ինհիբիտոր p53

•գեն INK4a, տեղակայված p21 9-րդ քրոմոսոմում և կոդավում է միարժամանակ երկու ոչ հոմոգեն միջուկային սպիտակուց P16INK4a и P14ARF

Դասակարգում TNM ( tumor, nodus и metastasis)

խմբագրել

Հետևյալ դասակարգումը (Ուրոլոգների եվրոպական ասոցացիա,2009թ.) օգտագործվում է տարբեր կատեգորիաների ուռուցքների տեղակայումների նկարագրման համար, ինչպես նաև տեղային և տարածված մետաստազների։

T — լատին․՝ tumor ‘ուռուցք’. Նկարագրում է ուռուցքի հիմնական տեղակայումը

Та — անհայտ պապիլյար կարցինոմա

Tis — կարցինոմա in situ

Т1 — ենթաէպիթելյալ շարակցական հյուսվածքի տեղակայման ուռուցք

Т2 — ուռուցքի ինվազիա դեպի մկանային շերտ

Т2а — ուռուցքի ինվազիա մկանայաին շերտի մակերես Т2b — ուռուցքի ինվազիա խորը մկանայաին շերտ

Т3 — ուռուցքի տեղակայում պարավեզիկալ բջջանք

Т3а — միկրոսկոպիկ

Т3b — մակրոսկոպիկ (էքստևավեզիկալ կոնգլոմերատ ուռուցքային)

Т4 — ինվազիա հետևյալ օրգաններից՝ շագանակագեղձը, արգանդը, վագինա, որովայնի պատը

Т4а —ուռուցքի տարածված տեղակայում շագանակագեղձը, արգանդը

T4b —ուռուցքի ինվազիա որովայնի պատ և կոնք

N — լատին․՝ nodulus ‘հանգույց’.նկարագրում է ռեգիոնար մետաստազները Nx —ռեգիոնար մետաստատիկ հանգույցներ չեն կարող հայտնաբերվել N0 — ռեգիոնար լիմֆատիկ հանգույցներում բացակայում է մետաստազը N1 —մետաստազ մեկ լիմֆատիկ հանգույցում

N2 — բազմաթիվ մետաստազներ ռեգիոնար լիմֆատիկ հանգուցներում

N3 — մետաստազ լիմֆատիկ հանգույցներում

M —լատին․՝ metastasis ‘մետաստազ’. բնորոշվում է հեռակա մետաստազնեով Мx — հեռակա մետաստազներ չեն նկարագրվում М0 — հեռակա մետաստազները բացակայում են М1 — հեռակա մետաստազներ отдалённые метастазы

P, G

Որոշ օրգանների և համակարգերի համար կիրառվում են լրացուցիչ պարամետրեր (P կամ G, կախված օրգան համակարգերից),բնութագրելով իր բջիջների տարբերակման աստիճանը։

Բուժում

խմբագրել

Բուժումը ներառում էվիրահատական միջամտության տարբեր տեսակներ, ճառագայթային և դեղորայքային թերապիա։ Միզապարկի in situ ուռուցքի և մակերեսային քաղցկեղի Т1 աստիճանի դեպքումկատարում են տրանսուրետրալ վիրահատական միջամտություն, իսկ Т2 աստիճանի դեպքում միզապարկի մասնակի ռեզեկցիա։ Ինվազիվ ուռուցքի զգալի չափերի դեպքում (ТЗ) խորհուրդ է տրվում ցիստէկտոմիա (միզապարկի հեռացում) կոնքի լիմֆադենէկտոմիայի կամ առանց դրա։ Երբեմն ցանկալի է քիմիա-և ճառագայթային թերապիա, նոր հետո պահանջի դեպքում կատարում են վիրահատական միջամտություն:Միզապարկի քաղցկեղի դեպքում Т4 աստիճանի և հեռակա մետաստազների դեպքում կատարում են քիմիաթերապիա։

 
Դա Վինչի վիրաբույժ, Ռոբոտ Դա Վինչի

Ռոբոտ daVinciՍա թույլ է տալիս կատարել վիրահատություն հեռացնել միզապարկը հետագայում վերականգնում հիվանդի սեփական հյուսվածքով:Այս մեխանիզմը օգտագործվել է Նովոսիբիրսկում Մեշալկինի անվան մասնավոր հիվանդանոցում[5]։

Բնական պեպտիդ Polybia-MP1 պոտենցիալ հակաուռուցքային ազդեցությամբ է օժտված, որը ստացվում է բրազիլիական իշամեզվի թույնից Polybia paulista[6][7]:

Կանխատեսում

խմբագրել

Կանխատեսումը կախված է պրոցեսի աստիճանից և բուժման բնույթից։ Արմատական վիրահատությունից հետո ապրելիությունը մինչև 5 տարի կազմում է 50%։ Ամենալավ արդյունքը նկարագրվում է համախմբված բուժման արդյունքում (ռեզեկցիա ճառագայթային թերապիայի հետ զուգակցված)։

Պրոֆիլակտիկ

խմբագրել

Տաս տարվա հետազոտության արդյունքում ներգավվել է գրեթե 49 000 մարդ,այն մարդկանց մոտ ովքեր խմել են մինիմում կես լիտր ջուր (6-8 բաժակ) օրը,նկարագրվել է ավելի քիչ ուռուցքի առաջացում քան նրանց մոտ ովքեր ավելի քիչ են խմել[8]։

Գրականություն

խմբագրել
  • Клиническая онкоурология / Под ред. Б. П. Матвеева. — М.: АБВ-Пресс, 2011. — 934 с. — ISBN 978-5-903018-23-9
  • Широкорад В. И.  Хирургическое лечение местно-распространённых опухолей органов малого таза. — М.: Медицина, Шико, 2008. — 192 с. — ISBN 5-225-03927-8

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Zeegers MP (2000). «The impact of characteristics of cigarette smoking on urinary tract cancer risk: a meta-analysis of epidemiologic studies». Cancer 89 (3): 630–9. DOI:10.1002/1097-0142(20000801)89:3<630::AID-CNCR19>3.0.CO;2-Q. PMID 10931463.
  2. Boffetta P (2008). «Tobacco smoking and risk of bladder cancer». Scand J Urol Nephrol Suppl 42 (S218): 45–54. DOI:10.1080/03008880802283664. PMID 18815916.
  3. Man, 52, endured a WEEK-LONG erection that felt like it was 'about to explode' and had to have his member amputated after doctors discovered it was caused by cancer
  4. Измайлов А. А. Молекулярно-генетические прогностические маркеры рака мочевого пузыря (обзор литературы) // Сибирский медицинский журнал. — 2011. — Т. 26, вып. 4-1. — С. 24—28.
  5. Новосибирские врачи провели уникальную операцию с помощью робота Да Винчи. ВЕСТИ Новосибирск. Проверено 2 марта 2016.
  6. Leite N. B. et al. PE and PS Lipids Synergistically Enhance Membrane Poration by a Peptide with Anticancer Properties //Biophysical journal. — 2015. — Т. 109. — №. 5. — С. 936—947.
  7. Яд осы уничтожает раковые клетки. Проверено 19 сентября 2015.
  8. Valtin H (November 2002). «"Drink at least eight glasses of water a day." Really? Is there scientific evidence for "8 × 8"?». American Journal of Physiology 283 (5): R993-R1004. DOI:10.1152/ajpregu.00365.2002. PMID 12376390.Литература

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզապարկի քաղցկեղ» հոդվածին։