Դիվերգենտ (ֆիլմ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիվերգենտ (այլ կիրառումներ)
Դիվերգենտ (անգլերեն՝ Divergent), ամերիկյան հակաուտոպիական ֆիլմ է, որի ռեժիսորն է Նիլ Բըրգերը։ Ֆիլմը նկարահանված է Վերոնիկա Րոթի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 21-ին։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Դու վտանգավոր ես, եթե տարբերվում ես»։
Ֆիլմն առաջին անգամ էկրան է բարձրացել 2014 թվականի մարտի 21-ին ԱՄՆ-ում։ Ֆիլմն արժանացել է քննադատների տարբեր կարծիքների, գնահատվել և միաժամանակ քննադատվել է դրա կատարումը։ Գրախոսները համարում են այս ֆիլմը ընդհանուր և ոչ օրիգինալ և համեմատում են այն պատանեկան գրականության ադապտացիաների հետ։ Չնայած այս ամենին, ֆիլմը ֆինանսական մեծ հաջողություններ ունեցավ և բացման առաջին շաբաթվա ընթացքում տոմսարկղերում առաջինը վաճառվող ֆիլմն էր։ Ֆիլմի ցուցադրությունից հետո այն աշխարհում ունեցավ ավելի քան 288 մլն. ամերիկյանի դոլարի եկամուտ, մինչդեռ ԱՄՆ-ում 85 մլն. դոլարի։ Այն ներկայացվեց DVD և BD սկավառակների վրա 2014 թվականի օգոստոսի հինգին։
Սյուժե
խմբագրել«Դիվերգենտ» ֆիլմի գործողությունները կատարվում են ֆուտուրիստական Չիկագոյում, որտեղ հասարակությունը բաժանված է հինգ խմբավորման (Խոհեմություն, Ընկերասիրություն, Անկեղծություն, Անվախություն և Ինքնազոհություն), որոնցից յուրաքանչյուրը իր մեջ ամփոփում է մարդկային ինչ-որ որակ։ Դեռահասները պետք է որոշեին, արդյոք նրանք ցանկանում են մնալ իրենց խմբավորման մեջ, թե տեղափոխվել այլ խմբավորում, որտեղ պետք է անցկացնեին իրենց ամբողջ կյանքը։ Վերջիններս պետք է անցնեն հոգեբանական թեստ, որն էլ որոշում է, թե որ խմբավորմանն են նրանք պատկանում։ Ֆիլմի հերոսուհին՝ Բեատրիս Փրիորը, ով ապրում է Ինքնազոհություն խմբավորման մեջ, թեստի անցկացման ժամանակ պարզվեց, որ նա ոչ մի խմբավորման չի պատկանում, այսինքն՝ Դիվերգենտ է։ Եթե ինչ-որ մեկը իմանա դրա մասին ապա նրա կյանքին վտանգ կսպառնա։ Ի վերջո խմբավորումների ընտրության ժամանակ նա ընտրում է «Անվախների» խմբավորումը։
Դերերում
խմբագրելԴերասան | Կերպար |
---|---|
Շեյլին Վուդլի | Բեաթրիս «Թրիս» Փրայեր |
Թեո Ջեյմս | Թոբիաս «Ֆոր» Իթն |
Էնսել Էլգորթ | Քալեբ Փրայեր |
Ռեյ Սթիվենսոն | Մարկուս Իթն |
Քեյթ Ուինսլեթ | Ջանին Մեթյուս |
Զոի Քրավից | Քրիստինա |
Մեգգի Քյու | Թորի |
Մեգան Ֆայֆեր | Մաքս |
Ջայ Քորթնի | Էրիկ |
Մայլս Թելլեր | Փիթեր |
Բեն Լեմբ | Էդվարդ |
Բեն Լլոիդ-Հյուս | Ուիլ |
Քրիսթիան Մեդսեն | Էլ |
Թոնի Գոլդուին | Էնդրյու Փրայեր |
Էշլի Ջադդ | Նատալի Փրայեր |
Էմի Նյորբորն | Մոլլի Էդվուդ |
Մրցանակներ և նոմինացիաներ
խմբագրելՏարի | Մրցանակ | Անվանակարգ | Դերասան | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | MTV Movie Awards | Սիրված կերպար | Բեաթրիս «Թրիս» Փրայեր | Հաղթանակ |
Teen Choice Awards[19] | Լավագույն էքշն ֆիլմ | Դիվերգենտ | Հաղթանակ | |
Լավագույն էքշն դերասան | Թեո Ջեյմս | Հաղթանակ | ||
Լավագույն էքշն դերասանուհի | Շեյլին Վուդլի | Հաղթանակ | ||
Լավագույն չարագործ | Քեյթ Ուինսլեթ | Նոմինացիա | ||
Տարվա հայտնիություն | Անսել Էլգորթ | Հաղթանակ | ||
Տարվա հայտնիություն | Թեո Ջեյմս | Նոմինացիա | ||
Young Hollywood Awards | Լավագույն դերասան | Թեո Ջեյմս | Նոմինացիա | |
Լավագույն դերասանուհի | Շեյլին Վուդլի | Նոմինացիա | ||
Լավագույն էկրանային զույգ | Շեյլին Վուդլի/Թեո Ջեյմս | Նոմինացիա | ||
Լավագույն ֆիլմի անձնակազմ | Դիվերգենտ | Նոմինացիա | ||
Լավագույն կինոնկար | Դիվերգենտ | Նոմինացիա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/divergent
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt1840309/
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.filmaffinity.com/en/film242952.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 http://www.bbfc.co.uk/releases/divergent-film
- ↑ http://www.imdb.com/title/tt1840309/fullcredits?ref_=tt_ov_wr#writers
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=divergent.htm
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 http://www.imdb.com/title/tt1840309/fullcredits
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=195022.html
- ↑ http://www.adorocinema.com/filmes/filme-195022/
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 16,0 16,1 http://www.imdb.com/title/tt1840309/companycredits?ref_=tt_dt_co
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Teen Chioce Awards 2014 Nominees». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիվերգենտ (ֆիլմ)» հոդվածին։ |