Կյանքի համը (անգլ.՝ No Reservations), ռոմանտիկ կատակերգություն՝ նկարահանված 2007 թվականին, «Աննման Մարթան» գերմանական ֆիլմի ռեմեյքն է։ Ֆիլմի ռեժիսորը Սքոթ Հինքսն է, սցենարի հեղինակը՝ Քերոլ Ֆուչսը։ Ֆիլմի սցենարը հիմնված է Սանդրա Նեթլբեքի ստեղծագործության վրա։ Գլխավոր դերերը կատարում են Քեթրին Զետա-Ջոնսն ու Աարոն Էկհարթը։

Կյանքի համը
անգլ.՝ No Reservations
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն և դրամա
ՀիմքՀմայիչ Մարտան[1]
Թվականսեպտեմբերի 13, 2007[2] և 2007
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍքոթ Հիքս[3][4][5]
ՊրոդյուսերՍերխիո Ագուերո
Սցենարի հեղինակՍանդրա Նետելբեք
ԴերակատարներՔեթրին Զետա-Ջոնս[6][4][5], Աարոն Էքհարթ[6][4][7], Էբիգեյլ Բրեսլին[6][4][7], Փաթրիշա Քլարքսոն[6][4], Լիլի Ռեյբ[6], Բոբ Բալաբան[6], Արիա Բարեյքիս[6], Բրայան Ֆրենսիս Օ’Բիրն[6], Ջոն ՄակՄարտին[6], Մեթյու Ռաուխ[6], Զոի Քրավից[6], Ջեննի Ուեյդ և Սելիա Ուեսթոն
ՕպերատորՍտյուարտ Դրայբյորգ
ԵրաժշտությունՖիլիպ Գլաս
ՄոնտաժՓիփ Քերմել
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունCastle Rock Entertainment, Village Roadshow Pictures և Warner Bros.
Տևողություն104 րոպե
Բյուջե28 000 000 $
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Քեյթը ռեստորանի շեֆ խոհարար է։ Նա ապրում է ըստ հստակ կանոնների, որոնք հաստատվել են իր իսկ կողմից, և որոնցից նա չի շեղվում արդեն տարիներ շարունակ։ Սակայն նրա կյանքը փոխվում է այն պահից, երբ նա ստանձնում է ավտովթարի զոհ դարձած իր քրոջ դստեր՝ Զոիի խնամակալությունը։

Մինչ Քեյթը փորձում է օգնել Զոիին հարմարվել նոր իրավիճակին, առանց Քեյթի իմացության նրան օգնական են վարձում կենսուրախ Նիկին, ով, Քեյթի կարծիքով, ձգտում է գրավել Քեյթի՝ ռեստորանի շեֆ խոհարարի տեղը։

Սակայն որքան շատ են նրանք ճանաչում միմյանց, այնքան փոխվում է Քեյթի վերաբերմունքն իր օգնականի նկատմամբ։

Դերերում

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Այս դերի վրա աշխատելիս Քեթրին Զետա-Ջոնսը մեկ օր որպես մատուցող աշխատել է Նյու Յորքի ռեստորաններից մեկում։ Հաճախորդները զարմացած նշում էին, թե մատուցողը շատ նման է հոլիվուդյան դերասանուհուն, իսկ Քեթրին Զետա-Ջոնսը պատասխանում էր, թե իրեն հաճախ են ասում այդ մասին։
  • Ֆիլիպ Գլասը՝ ֆիլմի կոմպոզիտորը, նկարահանվել է ֆիլմի վերջին տեսարաններից մեկում. նա բիստրոյի՝ դրսում նստած հաճախորդներից մեկն է։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել