Californication (հեռուստասերիալ)

Californication, «Showtime» հեռուստաալիքի հեռուստասերիալ, ուր պատմվում է գրող Հենկ Մուդիի կյանքի մասին, ում դերը կատարում է Դևիդ Դուհովնին։ Հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը Էկրան է բարձրացել 2007 թվականին[2]։

Californication
Изображение логотипа
Ժանրհումորային դրամա և կատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողԹոմ Կապինոս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Նատաշա ՄակԷլհոն, Պամելա Էդլոն, Madeleine Martin?, Evan Handler?, Դևիդ Դուխովնի, Մեյդելին Զիմա, Camilla Luddington? և Michele Nordin?
ՊրոդյուսերԴևիդ Դուխովնի
Գործադիր պրոդյուսերԴևիդ Դուխովնի
ԵրաժշտությունԹայլեր Բեյթս
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Կալիֆոռնիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Նյու Յորք
Եթերաշրջանների քանակ7[1]
Սերիաների քանակ84
Էկրաններին էօգոստոսի 13, 2007-ից հունիսի 29, 2014
ՀեռուստաալիքShowtime
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս և Հուլու
Պատկերի ձևաչափ16:9
ԱռաջադրումՈսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի լավագույն հեռուստատեսային սերիալի համար
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Սերիալի սյուժեն պատմում է հայտնի գրող և ոչ պակաս հայտնի կնամոլ Հենկ Մուդիի մասին։ Ժամանակին Հենկը Նյու Յորքի երջանիկ բնակիչներից մեկն էր, որի ընկերուհին էր Քարենը (Նատաշա Մակելհոունը), և դուստրը՝ Ռեբեկան (Մեյդելին Մարտին)[3][4]։ Բայց, կարծես, երջանկությունը չի կարող հավերժ տևել։ Հենկ Մուդիի վերջին վեպը՝ «Աստված ատում է մեզ բոլորիս», որոշել են նկարահանել Լոս Անջելոսում[5][6]։ Ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Լոս Անջելոս։ Սակայն Հենկի համար Հրեշտակների Քաղաքը վերածվեց իրական դժոխքի։

Առաջին եթերաշրջան խմբագրել

Առաջին եթերաշրջանը դուրս է եկել 2007 թվականի օգոստոսի 13-ին և ավարտվել է 2007 թվականի հոկտեմբերի 29-ին Showtime հեռուստաալիքում[7][8][9]։ Այս եթերաշրջանում նկարագրվում է Հենկի և մյուս գլխավոր հերոսների մեկ ամսվա կյանքը, որն ավարտվում է Քարենի և Բիլլի պլանավորված ամուսնությամբ[10][11][12]։ Հենկը բարկացած էր «Այդ խելագար երևույթը՝ սերը» ֆիլմի թողարկումից հետո, որը նկարահանված էր իր գրած վեպի հիման վրա։

Կերպարները խմբագրել

Գլխավոր կերպարները խմբագրել

  • Հենկ Մուդի (Դեվիդ Դուհովնի)՝ սերիալի գլխավոր հերոսը։ Մեծացել է Գրանտ Րապիդսում՝ ոչ մեծ քաղաք Միչիգան նահանգում[13]։ 1985 թվականին տեղափոխվեց Ջորջիա Ատլանտա նահանգ[14]։ Հենկը մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո Հենկը ընդունվել է վարժարան, որտեղից դուրս է մնացել Աստծուն արհամարհելու և «Խենթ ու հիմար կյանք» վարելու պատճառով։ Հենկը դուրս է գալիս աշխատանքի՝ այդ ընթացքում գրելով գրքեր, որոնք ոչ ուշ ապագայում համալրվում են ժամանակակից սիրված գրքերի ցանկում[15]։ Շուտով առաջին գրքի հրատարակումից հետո, Հենկը Նյու Յորքի ակումբներից մեկում հանդիպում է Քարենին։ Իր վերջին ստեղծագործություններից մեկի՝ «Աստված ատում է մեզ բոլորիս» գրքի հրատարակումից հետո, նրան հրավիում են Հոլիվուդից, գիրքը նկարահանելու համար։ Հենկը, Քարենը և նրանց երեխան՝ Ռեբեկկան, մեկնում են Հոլիվուդ։ Ֆիլմի հետ կապված անհաջողությունների, Քարենի հետ բաժանման պատճառով Հենկի մոտ սկսվում է ստեղծագործական ճգնաժամ[16][17][18]։ Հենկը կռիվ անելու և մարդկանց երեսին ճշմարտությունը ասելու առիթը ձեռքից բաց չէր թողնում։ Նա վայելում է կյանքը կանանց շրջապատում, սակայն, այս ամենի հետ մեկտեղ, միշտ պնդում է իր անդավաճան ամուսին լինելու փաստը, ամուսնական կյանքի ընթացքում[19]։
  • Քարեն վան դեր Բիկը (Նատաշա Մակելհոն) - այն ժամանակ, երբ Քարենը ծանոթացավ Հենկի հետ, նա ուսանողուհի էր արվեստի դպրոցներից մեկում և կիթառիստուհի ինչ-որ խմբում[20]։ Երբ Քարենը կարդում է Հենկի գիրքը, վերջնականապես սիրահարվում է նրան։ Տասը ամիս անց նրանք երեխա ունեցան՝ Ռեբեկկային։ Շուտով նրանք տեղափոխվեցին Լոս Անջելես, սակայն տարիների ընթացքում Հենկը այդպես էլ առաջարկություն չարեց Քարենին։ Բիլլը աշխատանքի է վերցնում Քարենին իր տան վերանորոգման հարցերով զբաղվելու համար։ Այդ ընթացքում Հենկը զբաղված էր գրքի նկարահանման հարցերով, և քիչ էր ուշադրություն դարձնում Քարենին և Բեկկային։ Քարենը սիրահարվում է (կամ էլ նրան թվում էր, որ սիրահարվել է) Բիլլին և Բեկկայի հետ միասին տեղափոխվում է նրա տուն[21]։
  • Ռեբեկկա «Բեկկա» Մուդին (Մեյդելին Մարտին) ծնվել է Նյու Յորքում, այնուհետև ծնողների հետ տեղափոխվոլ է Լոս Անջելոս։ Չի սիրում, երբ ձեռք են տալիս իր մազերին։ Շատ ծանր է տանում տանը հաստատված լարված իրավիճակը, միշտ տալիս է գործնական խորհուրդներ ծնողներին։

Երկրորդական հերոսներ խմբագրել

  • Հոլլի (Դե Մատտեո, Դրեա) - պարուհի, որի հետ Ռիչարդ Բեյթսը դավաճանում էր իր կնոջը[22][23],
  • Բիլլ Լյուիս (Յանգ, Դամիան) - Բիլլի մահացած կինը, որին նա շատ էր սիրում[24],
  • Բեատրիս (Տրիքսի) (Ջուջի Գրիր) - սերիալում Տրիքսին հայտնվել է չորս անգամ[25]։ Նա մարմնավաճառուհի էր գիշերային ակումբներից մեկում։ Նա Հենկի հետ ծանոթացել էր բարում՝ Հենկի հոր մահվան օրը։ Բարում ծանոթանալուց հետո նրանք գնացին հյուրանոց։ Տրիքսին հայտնվում է երկրորդ եթերաշրջանում, որտեղ հանդիպելով Հենկի հետ, անկեղծ զրույցի է բռնվում նրա հետ[26][27]։ Զրույցից հետո Հենկը հասկանում է, որ Տրիքսին հասարակ մարմնավաճառ չէ, նա խորը ներքին աշխարհ ունի,
  • Օֆելյա (Մեգգի Ուիլեր) - Մարսիի ընկերուհին,
  • Ռոբբի Մակ (Յոհան Ուրբ) - հոմոսեքսուալ դերասան, Հենկի ընկերը դառնում է նրա գործակալը,
  • Էդդի Նիրո (Ռոբ Լոու) - դերասան, հոլիվուդյան աստղ,
  • Ջիլլ Ռոբինսոն (Դայան Ֆարր) - Հենկի ուսուցչուհին վարժարանում,
  • Ջեկի (Եվա Ամուրրի) - Հենկի աշակերտուհին, պարուհի,
  • Փոլ Րայդեռ (Ջեյմս Ֆրեյն) - Միայի ընկերը և գործընկերը, Հենկի թշնամին,
  • Էբբի (Կառլա Գուջինո) - Հենկի փաստաբանը,
  • Ջեննի Ջոնս (Մեդհեն Ամիկ) - Լու Էշբիի ամենասիրելի կինը,
  • Դեյզի (Կառլա Գալլո) մարմնավաճառ դերասանուհի, Չառլիի հաճախորդը, նրա ապօրինի սիրուհին,
  • Միշել (Միշել Լոմբարդո) - Հենկի ընկերուհին,
  • Ռոնի Պրեյգեր (Հել Օզսեն) - ռեժիսոր և Չառլիի գործընկերը,
  • Չելսի Կունս (Էլեն Ուոլգոմ) - Բեկկայի լավագույն ընկերուհին, Սթեյսիի և Ֆելիցիի աղջիկը,
  • Սոնյա (Պաուլա Մարշալ) - Քարենի ընկերուհին
  • Մերեդիտ (Էմի Փրայս-Ֆրենսիս) - փաստաբան, Հենկի ընկերուհին, ում հետ նա փորձում է մոռանալ Քարենին և սկսել նոր հարաբերություններ,
  • Լու Էշբի (Քալլում Քիթ Ռեննի) - պրոդյուսեր, Հենկի ընկերը և նրա գրքի հերոսը, որի մասին նա գրում է ամբողջ երկրորդ եթերաշրջանում։ Մահից հետո նա անընդհատ հայտնվում է Հենկի երազներում։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

  • 2008 թվականին հեռուստասերիալը դարձավ «Ոսկե գլոբուս» մրցանակակիրը «Լավագույն տղամարդ դերը հեռուստատեսությունում» անվանակարգում (Դեվիդ Դուհովնի)[28][29][30]
  • 2008 և 2009 թվականներին ստացավ «Ոսկե գլոբուս» մրցանակը «Լավագույն կատակերգական սերիալ» նոմինացիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Роман Масленников,Эдуард Мхом,Валентин Рубахин Блудливая Калифорния. Жгут!. — Litres, 2015. — С. 3. — 822 с.
  3. «Californication Scoop: Mercedes Masöhn Will Put Hank in a Compromising Position». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  4. «Heather Graham, Mary Lynn Rajskub to guest star on 'Californication'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  5. Miguel Gomez Joins FX Pilot ‘The Strain’, Roger Howarth To Recur On ‘Californication’
  6. Oliver Cooper Joins ‘Californication’, Michael Gill Promoted On ‘House Of Cards’, Jennifer Aspen Boards CBS’ Tad Quill Pilot
  7. Nordyke, Kimberly (2007 թ․ սեպտեմբերի 7). «'Californication's' next chapter». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. Adalian, Josef (2007 թ․ սեպտեմբերի 6). «Showtime renews 'Californication'». Variety (magazine). Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. «Californication Official Blog». Sho.com (official website). 2008 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.
  10. Nordyke, Kimberly (2008 թ․ դեկտեմբերի 3). «'Californication' headed for Season 3». Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 3-ին.
  11. Kaufman, Gil (2007 թ․ նոյեմբերի 20). «Red Hot Chili Peppers Sue Showtime Over 'Californication'». MTV. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  12. Also Available from. «eBooks – by –». Ereader.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  13. Hibberd, James (2010 թ․ նոյեմբերի 30). «Showtime releases premiere dates for 3 series». Showtime. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  14. «Californication Season 4 Music from the Showtime Series». Californicationtvsoundtrack.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  15. «Californication Season 4 Music from the Showtime Series». Californicationtvsoundtrack.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  16. «Californication: What's Ahead in Season 5? - Today's News: Our Take». TVGuide.com. 2011 թ․ մարտի 28. Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  17. «No more Californication for David Duchovny as Showtime announces long-running sitcom will end after its seventh season». Daily Mail. 2013 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 10-ին.
  18. Andreeva, Nellie. «'Californication' Cancelled After Upcoming Seventh Season On Showtime». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  19. Webb, Matt (2013 թ․ հունիսի 5). «'Californication' Season 7 Cast Mercedes Masohn as TV Actress Amy». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  20. Andreeva, Nellie. «Miguel Gomez Joins FX Pilot 'The Strain', Roger Howarth To Recur On 'Californication'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  21. «Rob Lowe to return to Californication». Spoilertv.com. 2013 թ․ հուլիսի 10.
  22. McGuire, Judy (2008 թ․ հոկտեմբերի 23). «Four types of TV guys to avoid». CNN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  23. «Californication». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 22-ին.
  24. Rabin, Nathan (2008 թ․ հունիսի 17). «Californication: The First Season | DVD|Review». The A.V. Club. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  25. «HFPA – Nominations and Winners». Goldenglobes.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  26. «Red Hot Chili Peppers could struggle in 'Californication' lawsuit | Pinsent Masons LLP». Out-law.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  27. «AMERICAN SCENE: The Great Wild Californicated West». Time. 1972 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 28-ին.
  28. «copyright: West's Encyclopedia of American Law (Full Article) from». Answers.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  29. Stableford, Dylan (2011 թ․ մայիսի 11). «Kevin Spacey Threatens to Sue Indie Rock Act Over Album Name». The Wrap. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
  30. «'Dexter,' 'Californication' Finales Draw Record Ratings – 2008-12-16 11:31:00 | Broadcasting & Cable». Broadcastingcable.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.