Նիկլաս Զյուլե

գերմանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Զյուլե Նիկլասից)

Նիկլաս Զյուլե (գերմ.՝ Niklas Süle, սեպտեմբերի 3, 1995(1995-09-03)[1], Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Նիկլաս Զյուլե
Niklas Süle
Զյուլեն Գերմանիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 3, 1995(1995-09-03)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Հասակ 195 սմ
Քաշ 97 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա Մյունխեն
Համար 4
Պատանեկան կարիերա
Գերմանիա Ռոտ-Վայս Վալդորֆ
2006-2009 Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ
2009-2010 Գերմանիա Դարմշտադտ
2010-2013 Գերմանիա Հոֆենհայմ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Գերմանիա Հոֆենհայմ II 6 (0)
2013-2017 Գերմանիա Հոֆենհայմ 108 (7)
2017-ներկա Գերմանիա Բավարիա Մյունխեն 66 (4)
Ազգային հավաքական
2010-2011 Գերմանիա Գերմանիա Մ16 10 (2)
2011-2012 Գերմանիա Գերմանիա Մ17 17 (3)
2012-2013 Գերմանիա Գերմանիա Մ18 4 (0)
2013 Գերմանիա Գերմանիա Մ19 3 (0)
2014-2017 Գերմանիա Գերմանիա Մ21 15 (1)
2016 Գերմանիա Գերմանիա Օլիմպ 6 (0)
2016-ներկա Գերմանիա Գերմանիա 24 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 3-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 3-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Հոֆենհայմ խմբագրել

Զյուլեն հանդես է եկել Ռոտ-Վայս Վալդորֆի, Այնտրախտ Ֆրանկֆուրտի և Դարմշտադտի ակադեմիաներում[3][4]։ 2010 թվականին նա միացավ Հոֆենհայմի երիտասարդական թիմին[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի մայիսի 11-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Համբուրգի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 24-ին՝ Գերմանիայի գավաթի Էներգի Կոտբուսի դեմ խաղում[7]։ Բունդեսլիգայում առաջին գոլը խփեց նոյեմբերի 2-ին՝ Բավարիա Մյունխենի դեմ խաղում[8]։ Նոյեմբերի 13-ին Զյուլեն երկարաձգեց իր պայմանագիրը Հոֆենհայմի հետ մինչև 2017 թվականը[9]։ 2013-14 մրցաշրջանում գերմանացին անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ[10]։

2014 թվականի նոյեմբերի 29-ին Զյուլեն գոլի հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղւմ՝ օգնելով Հոֆենհայմին հաղթել 4-3 հաշվով[11]։ Դեկտեմբերի 12-ին՝ Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ հանդիպման 10-րդ րոպեին գերմանացին ստացավ ծնկի ծանր վնասվածք[12]՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[13]։ 2015 թվականի օգոստոսի 1-ին Զյուլեն երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[14]։ 2016 թվականի հոկտեմբերի 30-ին նա խփեց Հերթա Բեռլինի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[15][16]։ 2016-17 մրցաշրջանում Հոֆենհայմը շատ լավ հանդես եկավ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը Բունդեսլիգայում[17][18], իսկ Զյուլեն ընդգրկվեց տարվա խորհրդանշական հավաքականում[19][20]։ Ակումբի կազմում գերմանացին անցկացրեց 117 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Բավարիա Մյունխեն խմբագրել

2017 թվականի հունվարի 15-ին Զյուլեն 5 տարվա պայմանագիր կնքեց Բավարիա Մյունխենի հետ[21][22], որը ուժի մեջ մտավ 2017 թվականի հուլիսից[23][24][25]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 5-ին՝ փոխարինելով Խավի Մարտինեսին Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[26], այս խաղում իրացնելով իր 11-մետրանոցը և օգնելով Բավարիային հաղթել հետխաղյա հարվածաշարում[27][28]։ Իր առաջին գոլը Զյուլեն խփեց օգոստոսի 18-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[29][30]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Անդերլեխտի դեմ խաղում[31][32]։ 2018 թվականի մայիսի 19-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակչի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[33], սակայն Բավարիան պարտվեց 3-1 հաշվով[34][35]։ Իր առաջին մրցաշրջանում Զյուլեն անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[36], իսկ Բավարիան հաղթեց Բունդեսլիգան[37][38] և հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[39][40], որտեղ երկու խաղերի արդյունքում պարտվեց Ռեալ Մադրիդին[41][42]։

 
Զյուլեն Բավարիա Մյունխենի կազմում 2018 թվականին

2018 թվականի օգոստոսի 12-ին Զյուլեն մասնակցեց Գերմանիայի սուպերգավաթի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղին[43]՝ օգնելով Բավարիային հաղթել 5-0 հաշվով և նվաճել գավաթը[44][45]։ Նոյեմբերի 24-ին գերմանացին գոլի հեղինակ դարձավ Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[46][47]։ 2019 թվականի ապրիլի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից Գերմանիայի գավաթի Հայդենհայմի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 16-րդ րոպեին[48]։ Ապրիլի 20-ին Զյուլեն խփեց Վերդեր Բրեմենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[49][50]։ Մայիսի 25-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակչի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[51], իսկ Բավարիան հաղթեց 3-0 հաշվով[52][53]։ 2018-19 մրցաշրջանում Զյուլեն անցկացրեց 42 հանդիպում[54]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և օգնելով իր թիմին նվաճել Բունդեսլիգան[55][56]։

2019 թվականի օգոստոսի 3-ին Զյուլեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[57], սակայն Բավարիան պարտվեց 2-0 հաշվով[58][59]։ Հոկտեմբերի 19-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում[60] նա կրկին ստացավ ծնկի խաչաձև կապանների վնասվածք[61][62]՝ բաց թողելով 8-10 ամիս[63][64]։

 
Զյուլեն Գերմանիայի հավաքականի կազմում 2016 թվականին

Միջազգային կարիերա խմբագրել

Զյուլեն ներկայացրել է Գերմանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[65][66]։ 2012 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում[67]։ Գերմանիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Նիդերլանդներին[68][69]։ 2016 թվականին Զյուլեն մասնացկեց ամառային օլիմպիական խաղերին[70][71][72]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 6 հանդիպումներում։ Գերմանիան ստացավ արծաթե մեդալը այս մրցաշարում[73][74]՝ գավաթի եզրափակչում պարտվելով Բրազիլիային[75][76]։

Գերմանիայի ազգային հավաքական Զյուլեն առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի օգոստոսի 26-ին՝ Ֆինլանդիայի և Նորվեգիայի դեմ խաղերի համար[77][78][79]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց օգոստոսի 31-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում[80][81]։ 2017 թվականի ամռանը Զյուլեն մասնակցեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթին[82][83][84]՝ անցկացնելով 4 հանդիպում[85]։ Գերմանիան հաղթեց մրցաշարը[86][87]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Չիլիին[88][89]։

2018 թվականի հունիսի 4-ին Զյուլեն ընդգրկվեց Գերմանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[90][91][92]։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ միայն Հարավային Կորեայի դեմ խաղում[93][94], իսկ Գերմանիան դուրս մնաց խմբային փուլից[95][96][97]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց նոյեմբերի 15-ին՝ Ռուսաստանի դեմ ընկերական խաղում[98][99]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ[100]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հոֆենհայմ II 2012–13 Ռեգիոնալլիգա 4 0 4 0
2013–14 2 0 2 0
Ընդհանուր 6 0 0 0 0 0 0 0 6 0
Հոֆենհայմ 2012–13 Բունդեսլիգա 2 0 0 0 2 0 4 0
2013–14 25 4 3 1 28 5
2014–15 15 1 2 0 17 1
2015–16 33 0 1 0 34 0
2016–17 33 2 1 0 34 2
Ընդհանուր 108 7 7 1 0 0 2 0 117 8
Բավարիա Մյունխեն 2017–18 Բունդեսլիգա 27 2 5 0 9 0 1 0 42 2
2018–19 31 2 4 0 6 0 1 0 42 2
2019–20 8 0 1 0 2 0 1 0 12 0
Ընդհանուր 66 4 10 0 17 0 3 0 96 4
Կարիերայի ընդհանուր 180 11 17 1 17 0 5 0 219 12

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ[100]

Գերմանիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 7 0
2018 8 1
2019 8 0
Ընդհանուր 24 1

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 15, 2018 Ռեդ Բուլ Արենա, Լայպցիգ, Գերմանիա   Ռուսաստան 2–0 3–0 Ընկերական խաղ

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բավարիա Մյունխեն

Միջազգային խմբագրել

Գերմանիա

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Germany - N. Süle - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  3. «Niklas Sule: Scouting the Hoffenheim centre-back linked with Liverpool». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. «Scout Report: Hoffenheim's Niklas Süle». Read Bundesliga (անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. «Niklas Süle: 10 things on Bayern Munich's towering centre-back». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. «TSG 1899 Hoffenheim - Hamburger SV, May 11, 2013 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «TSG 1899 Hoffenheim - FC Energie Cottbus, Sep 24, 2013 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. «TSG 1899 Hoffenheim - Bayern Munich, Nov 2, 2013 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. Hoffenheim, TSG 1899. «Niklas Süle extends contract until 2017 » TSG Hoffenheim». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  10. «Niklas Sule | Football Stats | B.Munich | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. «TSG 1899 Hoffenheim - Hannover 96, Nov 29, 2014 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. «TSG 1899 Hoffenheim - Eintracht Frankfurt, Dec 12, 2014 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. Hoffenheim, TSG 1899. «Niklas Süle suffers ACL tear in left knee». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  14. Hoffenheim, TSG 1899. «Good news ahead of the new season - #Süle2019». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. «TSG 1899 Hoffenheim - Hertha BSC, Oct 30, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  16. Hoffenheim, TSG 1899. «Hoffenheim march on with a home win against Hertha». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. «2016/17 season review: Nagelsmann's Hoffenheim join the elite». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  18. FootballDatabase.com. «Germany Bundesliga 2016/17, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  19. 19,0 19,1 «Official Bundesliga Team of the Season for 2016/17». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  20. Jones, Matt. «FIFA 17 Ultimate Team: Bundesliga Team of the Season, Player Ratings Revealed». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  21. «FC Bayern sign Niklas Süle and Sebastian Rudy». FC Bayern Munich (անգլերեն). 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  22. «Bayern Munich sign Hoffenheim duo Sebastian Rudy and Niklas Sule» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  23. Hoffenheim, TSG 1899. «Sebastian Rudy and Niklas Süle to leave TSG». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  24. «Bayern sign Sule and Rudy from Hoffenheim - Goal.com». Goal.com (անգլերեն). 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  25. «Bayern Munich sign Niklas Sule and Sebastian Rudy for next season». Mail Online. 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  26. «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 5, 2017 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  27. «German Super Cup: Bayern Munich beat Borussia Dortmund 5-4 on penalties» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  28. 28,0 28,1 «Bayern Munich beat Dortmund on penalties to retain Supercup». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  29. «Bayern Munich - Bayer 04 Leverkusen, Aug 18, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  30. «Dream debuts for Bayern Munich trio Süle, Rudy and Tolisso». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  31. «Bayern Munich - RSC Anderlecht, Sep 12, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  32. «Bayern Munich 3-0 Anderlecht» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  33. «Bayern Munich - Eintracht Frankfurt, May 19, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  34. «German Cup final: Bayern Munich 1-3 Eintracht Frankfurt» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  35. Association, Press (2018 թ․ մայիսի 19). «Eintracht Frankfurt deny Bayern Munich the double in DFB-Pokal final». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  36. «Niklas Sule | Football Stats | B.Munich | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  37. 37,0 37,1 Reuters (2018 թ․ ապրիլի 7). «Bayern Munich seal sixth consecutive Bundesliga title with win over Augsburg». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  38. Welle (www.dw.com), Deutsche. «Bayern Munich win sixth straight Bundesliga title after big win in Augsburg | DW |». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  39. «Bayern Munich dominate semi-final but exit Champions League to Real Madrid». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  40. Murray, Scott (2018 թ․ մայիսի 1). «Real Madrid 2-2 Bayern Munich (agg: 4-3): Champions League semi-final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  41. «Bayern Munich - Real Madrid, Apr 25, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  42. «Real Madrid - Bayern Munich, May 1, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  43. «Eintracht Frankfurt - Bayern Munich, Aug 12, 2018 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  44. 44,0 44,1 «Robert Lewandowski hits Supercup hat-trick as Bayern Munich beat Eintracht Frankfurt». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  45. «Supercup winners 2018». FC Bayern Munich (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  46. «Bayern Munich - Fortuna Düsseldorf, Nov 24, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  47. «Bayern Munich 3-3 Fortuna Dusseldorf: Dodi Lukebakio's hat-trick stuns champions» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  48. «Bayern Munich - 1.FC Heidenheim 1846, Apr 3, 2019 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  49. «Bayern Munich - SV Werder Bremen, Apr 20, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  50. «Niklas Süle keeps Bayern Munich top with winning goal against Werder Bremen». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  51. «RB Leipzig - Bayern Munich, May 25, 2019 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  52. 52,0 52,1 Reuters (2019 թ․ մայիսի 25). «Bayern Munich win German Cup after Lewandowski cuts down RB Leipzig». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  53. «Robert Lewandowski hits brace as Bayern Munich beat RB Leipzig in DFB Cup final to seal the double». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  54. «Niklas Sule | Football Stats | B.Munich | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  55. 55,0 55,1 Reuters (2019 թ․ մայիսի 18). «Bayern Munich win Bundesliga with decisive goals from Robben and Ribéry». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  56. «Soccer: Bayern Munich win Bundesliga title for seventh successive season». Reuters (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  57. «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  58. «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  59. «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  60. «FC Augsburg - Bayern Munich, Oct 19, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  61. «Bayern Munich Confirm Niklas Süle Will Undergo Surgery on Torn Anterior Cruciate Ligament». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  62. Bonn, Kyle (2019 թ․ հոկտեմբերի 21). «Niklas Sule tears ACL, will miss rest of season and likely Euros». ProSoccerTalk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  63. Marsden, Rory. «Niklas Sule out for Bayern Munich's Season and Euro 2020 with Knee Injury». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  64. «Bayern declare 'season over' for Niklas Süle and reveal January plans». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  65. «Scout Report | Niklas Sule : Hoffenheim and Germany's young centre-back». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  66. «Niklas Sule – the almost perfect centre-back who rejected Chelsea and Liverpool to stay in Germany». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  67. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Germany». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  68. «Germany U17 - Netherlands U17, May 16, 2012 - U17-Europameisterschaft 2012 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  69. UEFA.com (2012 թ․ մայիսի 18). «Dramatic finale caps Netherlands' U17 defence | Under-17». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  70. Hoffenheim, TSG 1899. «Süle & Toljan heading to the Olympics». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  71. Welle (www.dw.com), Deutsche. «Julian Brandt, Max Meyer named in Germany's Olympic football squad». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  72. IANS (2016 թ․ հուլիսի 16). «Germany announce football squad for Rio Olympics 2016». www.mykhel.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  73. 73,0 73,1 «Rio Olympics 2016: Brazil beat Germany on penalties to win men's football gold» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  74. «Tears of joy as Brazil beat Germany to football gold». International Olympic Committee (անգլերեն). 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  75. FIFA.com (2016 թ․ օգոստոսի 20). «Neymar's golden penalty sees Brazil to victory». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  76. CNN, Tom McGowan. «Olympics: Brazil wins football gold». CNN. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  77. «Uncapped Niklas Sule in Germany squad with Bastian Schweinsteiger set to bow out». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  78. «Sule gets first call-up as Schweinsteiger prepares for Germany farewell». FourFourTwo (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  79. «Gotze, Olympic stars in Germany squad». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  80. «Germany - Finland, Aug 31, 2016 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  81. Hoffenheim, TSG 1899. «Germany win in successful debut for Niklas Süle». www.achtzehn99.de (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  82. «Confederations Cup: Germany name seven uncapped players in squad» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  83. «Germany name 'prospect squad' for Confederations Cup». Mail Online. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  84. Rekordmeister 4life, Der (2017 թ․ մայիսի 17). «Germany names squad for Confederations Cup». Bavarian Football Works (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  85. FIFA.com. «FIFA Confederations Cup Russia 2017 - Players - News». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  86. 86,0 86,1 Verschueren, Gianni. «Germany Defeat Chile to Win 2017 Confederations Cup Final». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  87. Stadium, Kieran Pender at Saint Petersburg (2017 թ․ հուլիսի 2). «Germany win Confederations Cup after Lars Stindl punishes error to deny Chile». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  88. «Chile - Germany, Jul 2, 2017 - Confederations Cup 2017 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  89. FIFA.com. «Germany punish profligate Chile». FIFA.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  90. «World Cup 2018: Leroy Sane left out of Germany World Cup squad» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  91. «Germany's 2018 World Cup squad: Who joins Muller & Ozil in 23-man squad? | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  92. «World Cup 2018: Germany confirm final 23-man squad but exclude Leroy Sane». talkSPORT (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  93. «South Korea - Germany, Jun 27, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  94. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Niklas SUELE - Niklas Sule - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  95. Arena, Jonathan Wilson at the Kazan (2018 թ․ հունիսի 27). «Germany crash out of World Cup group stage after defeat by South Korea». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  96. «World Cup 2018: Germany out of tournament after losing to South Korea» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 27. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  97. «Germany Crash Out of World Cup». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  98. «Germany - Russia, Nov 15, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  99. «Germany's Sane, Sule score 1st goals in rout of Russia». SI.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  100. 100,0 100,1 «Niklas Süle». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկլաս Զյուլե» հոդվածին։