Խավի Մարտինես

իսպանացի ֆուտբոլիստ

Խավիեր (Խավի) Մարտինես Ագինագա (բասկ.՝ Javier «Javi» Martínez Aginaga, սեպտեմբերի 2, 1988(1988-09-02)[1][2], Estella-Lizarra, Նավառա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, Մյունխենի Բավարիայի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան։ Մեկն այն երկու ֆուտբոլիստներից, որոնք դարձել են աշխարհի չեմպիոն երիտասարդական և ազգային հավաքականի հետ (Խուան Մատայի հետ միասին)[3]։

Խավի Մարտինես
իսպ.՝ Javi Martínez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խավիեր Մարտինես Ագինագա
Ազգությունը Իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 2, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Էստելա, Իսպանիա Իսպանիա
Հասակ 190
Քաշ 81
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Համար 8
Պատանեկան կարիերա
1993-1995 Իսպանիա Բերսեո
1995-1997 Իսպանիա Լոգրոնես
1997-2000 Իսպանիա Արենաս
2000 Իսպանիա Իսարա
2000-2005 Իսպանիա Օսասունա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2006 Իսպանիա Օսասունա Բ 32 (3)
2006-2012 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 201 (22)
2012- Գերմանիա Բավարիա 45 (3)
Ազգային հավաքական
2005 Իսպանիա Իսպանիա մինչև 17 5 (0)
2006-2007 Իսպանիա Իսպանիա մինչև 19 5 (0)
2007-2010 Իսպանիա Իսպանիա մինչև 21 14 (1)
2012 Իսպանիա Իսպանիա մինչև 23 4 (1)
2012-ներկա Բասկերի երկիր Բասկերի երկիր 2 (0)
2012-ներկա Իսպանիա Իսպանիա 18 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Մարտինեսը Օսասունա ակումբի ակադեմիայի սան է։ 2005/06 թվականներին խաղացել է թիմի 2-րդ կազմում։ Օսասունայի մարզիչ Խոսե Սիգանդան համեմատում էր նրան ֆրանսիացի կիսապաշտպան Պատրիկ Վիերայի հետ։

2006 թվականին 17-ամյա Մարտինեսը տեղափոխվեց Ատլետիկ Բիլբաո։ Տրանսֆերային արժեքն էր 6 միլիոն եվրո։ Չնայած իր տարիքին նա անցկացրեց 35 խաղ և հեղինակեց 3 գնդակ։ Նա շատ արագ կարողացավ ադապտացվել թիմին։ Հաջորդ մրցաշրջանում Մարտինեսը անկացրեց 30 խաղ։ Մարտինեսի խաղը հետաքրքրեց մի շարք գրանդ ակումբների, այդ թվում Լիվերպուլին[4], Չելսիին[5] , Ֆիորենտինային[6]։ Ֆուտբոլիստի գործակալը հայտարարեց, որ նրա տրանսֆերային արժեքն է 30 միլիոն եվրո։

2012 թվականի օգոստոսին Մարտինեսը տեղափոխվեց Բավարիա 40 միլիոն եվրոյի դիմաց, և դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։

Կարիերան հավաքականում խմբագրել

Մարտինեսը հավաքականում դեբյուտը նշել է 2007 թվականին, Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում։ Մասնակցել է նաև 2009 թվականի մինչև-21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

2010 թվականի մայիսի 11-ին Իսպանիայի հավաքականի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրավիրեց նրան հավաքական մասնակցելու 2010 թվականի ԱԱ[7]։ Մայիսի 29-ին նա նշեց դեբյուտը Սաուդյան Արաբիա-ի դեմ ընկերական խաղում, փոխարինելով Չավիին։

2014 թվականի ԱԱ-ը նա խաղադաշտ դուրս եկավ Չիլիի դեմ խաղում հանդիպման 73-րդ րոպեին։ Խաղն ավարտվեց Իսպանիայի հաղթանակով, 2-1 հաշվով, որը նրա համար առաջինն էր, աշխարհի առաջնություններում։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Բավարիա

  • Գերմանիայի չեմպիոն- 2013, 2014, 2015
  • Գերմանիայի գավաթակիր- 2012/13, 2013/14
  • Չեմպիոնների Լիգայի հաղթող 2012/13,
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր 2013
  • Աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2013

Միջազգային խմբագրել

  Իսպանիա

  • Եվրոպայի Չեմպիոն 2007
  • Եվրոպայի Չեմպիոն 2011
  • Աշխարհի Չեմպիոն 2010
  • Եվրոպայի Չեմպիոն 2012
  • Կոնֆեդերացիայի գավաթի արծաթե մեդալակիր

Անձնական խմբագրել

  • Իսպանիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլսիտ 2010

Ակումբային ֆուտբոլիստ խմբագրել

Ակումբ Սեզոն Լիգա Գավաթային Եվրագավաթային Արդյունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկ Բիլբաո
2006-2007 35 3 1 0 - - 36 3
2007-2008 34 0 2 0 - - 36 0
2008-2009 32 5 9 1 - - 41 6
2009-2010 34 6 1 1 11 2 46 9
2010-2011 35 4 3 0 - - 38 4
2011-2012 31 4 9 0 14 0 54 4
Ընդհանուր 201 22 25 2 25 2 251 26
Մյունխենի Բավարիա
2012-2013 27 3 5 0 11 0 43 3
2013-2014 16 0 3 0 5 0 24 0
Ընդհանուր 43 3 8 0 16 0 67 3
Ընդհանուր
244 25 33 2 41 2 318 29

2014 թվականի մարտի 24-ի դրությամբ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Мата и Хавьер Мартинес добились исторического достижения». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Ливерпулю» Хави Мартинес не нужен UA-Футбол (19 ноября 2007) Проверено 15 мая 2010
  5. Хави Мартинесом интересуется «Челси» ФНК (10 мая 2010) Проверено 15 мая 2010
  6. С. Романцев Хави Мартинес обойдется желающим в 30 миллионов евро Արխիվացված 2013-06-17 Wayback Machine Советский спорт (15 апреля 2009) Проверено 15 мая 2010
  7. «Lista de los veintitrés jugadores convocados para el Mundial de Sudáfrica 2010» (իսպաներեն). Сайт Королевской испанской футбольной федерации. 25 мая 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել