Զդենկո Հանս Սկրաուպ (չեխ․՝ Zdenko Hans Skraup, մարտի 3, 1850(1850-03-03)[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][2][3] - սեպտեմբերի 10, 1910(1910-09-10)[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]), չեխ և ավստրիացի քիմիկոս։

Զդենկո Հանս Սկրաուպ
չեխ․՝ Zdenko Hans Skraup
Ծնվել էմարտի 3, 1850(1850-03-03)[1][2][3]
Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[4][2][3]
Մահացել էսեպտեմբերի 10, 1910(1910-09-10)[1][2][3] (60 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունքիմիկոս, պրոֆեսոր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան և Գրացի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԱվստրիայի գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերՉեխիայի տեխնիկական համալսարան
Տիրապետում է լեզուներինչեխերեն
Եղել է գիտական ղեկավարFriedrich Adolf Paneth?
Պարգևներ
ՀայրJan Nepomuk Škroup?
 Zdenko Hans Skraup Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Զդենկո Հանս Սկրաուպը ծնվել է 1850 թվականի մարտին Պրահա քաղաքում[5][6]։ Բարձրագույն կրթություն ստացել է Չեխիայի տեխնիկական համալսարանում։

1886 թվականից մինչև 1906 թվականն աշխատել է Գրոզի համալսարանի քիմիայի ամբիոնում, որից հետո դարձել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր[6]։

Նա բազմաթիվ հետազոտություններ է կատարել մարդկության համար թանկարժեք քինին ալկալոիդի արհեստական ստացման համար, որի, ինչպես նաև դրան մոտ այլ ալկալոիդների՝ ցինկոնինի, ցինկոնիդինի, քինինինի քիմիական կառուցվածքները Սկրաուպին հաջողվել է ստույգ սահմանել[7][8][9]։

Սկրաուպի աշխատանքը պիրիդինկարբոնատային թթուների մետամերմինի և քինոլինի սինթեզի բնագավառում նպաստել է հետերոցիկլիկ միացությունների հատկությունները լուսաբանելուն[7][10]։ Նա նաև ուսումնասիրել է ածխաջրեր և սպիտակուցներ, իսկ 1901 թվականին հայտնաբերել է ցելլոբիոզը[6]։

1886 թվականին Ավստրիայի գիտությունների ակադեմիայի կողմից արժանացել է Լիբենի մրցանակի։

Զդենկո Հանս Սկրաուպը մահացել է 1910 թվականի սեպտեմբերի 10-ին Վիեննա քաղաքում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Скрауп Зденко Ханс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Skraup, Zdenko Hans (գերմ.).
  6. 6,0 6,1 6,2 6,3 Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  7. 7,0 7,1 «Скрауп, Зденко Иван». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Большой Энциклопедический словарь. 2000.
  9. Энциклопедический словарь. 2009.
  10. Биографический словарь. 1998.

Գրականություն խմբագրել

  • Zdenko Hans Skraup // Österreichisches Biographisches Lexikon 1815–1950. (գերմ.).
  • Hugo Schrötter. Dem Andenken an Zdenko Hans Skraup in alter treuer Freundschaft, Berichte der deutschen chemischen Gesellschaft, 43 (1917) 3683-3702. (գերմ.).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զդենկո Հանս Սկրաուպ» հոդվածին։