Զբոսաշրջությունը Կանադայում

Զբոսաշրջությունը Կանադայում (անգլ.՝ Tourism in Canada, ֆր.՝ Tourisme au Canada), Կանադայի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Կանադան պետություն է Հյուսիսային Ամերիկայում։ Ըստ զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության՝ Կանադան զբոսաշրջության ցուցանիշներով աշխարհի առաջատար երկրներից մեկն է։

Մորեն սառցադաշտային լիճը Ալբերտա նահանգի Բանֆ ազգային պարկում

Ըստ 2014 թվականի տվյալների՝ ընդունած զբոսաշրջիկների թվով աշխարհում գրավում է 18-րդ տեղը[1]՝ Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Չինաստանից, Իտալիայից, Թուրքիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Թաիլանդից, Մեքսիկայից, Ավստրիայից, Հոնգ Կոնգից, Մալայզիայից, Հունաստանից, Ճապոնիայից և Սաուդյան Արաբիայից հետո։ Ամեն տարի Կանադա է այցելում շուրջ 18 միլիոն զբոսաշրջիկ, ովքեր երկրում ներդնում են ավելի քան 17 միլիարդ ԱՄՆ դոլար։

Կանադան հարուստ բնական և մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Այստեղ կան ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 18 օբյեկտ[2]։ Կանադայի կարևոր զբոսաշրջային կենտրոններ են Օնտարիոն, Տորոնտոն, Մոնրեալը և մայրաքաղաք Օտտավան։ Բնական հարստություններից հատկապես աչքի են ընկնում բնության հատուկ պահպանության օբյեկտները՝ ազգային պարկերը, արգելոցները և արգելավայրերը։ Համաշխարհային ժառանգության ցանկում է գրանցված նաև Քվեբեկ քաղաքի պատմական կենտրոնը՝ 19-րդ դարի շինություններով՝ ազնվականական բնակելի տներով և փողոցներով։ Կանադա ժամանած զբոսաշրջիկների համար առավել ուշագրավ օբյեկտ է Նիագարա ջրվեժը, որը հնդկացիների լեզվից թարգմանաբար նշանակում է «գետնին շրխկացող ջուր»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աշխարհի ամենաշատ այցելվող պետությունները զբոսաշրջության բնագավառում Արխիվացված 2015-02-05 Wayback Machine, 2011 թվականի վիճակագրական տվյալներ
  2. ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկը Կանադայի տարածքում, զբոսաշրջությունը Կանադայում, երկրի տեսարժանությունները ՅՈւՆԵՍԿՕ-ի էջում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զբոսաշրջությունը Կանադայում» հոդվածին։