Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում
Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում, երկրի տնտեսության կարևոր ճյուղն է։ 2009 թվականին ՀՆԱ-յում նրա մասնաբաժինը կազմել է 8,3 %, զբոսաշրջության ոլորտում աշխատում է մոտ 25 հազար մարդ, կամ աշխատանքային բնակչության 11.7 %-ը[1]։ Չնայած 2008 թ.-ից 2012 թվականների Համաշխարհային տնտեսական ճգնաժամին, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը ամեն տարի հյուրընկալում էր ավելի քան 900 հազար զբոսաշրջիկի, որոնք միջինում հյուրանոցներում կամ քեմփինգներում անցկացրել են 2,5 գիշեր[2]։ Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում հիմնականում ունի բիզնես ուղվածությունները (ամբողջ երկրում՝ 44 %, 60 % մայրաքաղաքում, որը ավելի է 2009 և 2010 թվականներին համապատասխանաբար 11 % և 25 %-ով)[3]։ Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի 2011 թվականի զբոսաշրջության ոլորտում զեկույցի, Լյուքսեմբուրգը զբոսաշրջիկների համար իր գրավչություններով հանդերձ ամբողջ աշխարհում գրավում 15-րդ հորիզոնականը[4]։
Զբոսաշրջիկների համար գլխավոր ուղղություններն են Լյուքսեմբուրգ քաղաքը, միջնադարյան Վիանդեն ամրոցը, Էխտերնախ կոմունայի աբբայությունն ու Մոզելսկի հովտի գինեգործական շրջանները։ Երկրի արևելքում գտնվող Մյուլլերտալ մարզը ստացել է «Լյուքսեմբուրգյան Շվեյցարիա» անվանումը, իսկ Արդենների հյուսիսում գտնվող լեռնային Էսլինգ շրջանը գրավում է ակտիվ հանգստի սիրահար զբոսաշրջիկներին[5]։
Լյուքսեմբուրգն ունի լավ ճանապարհային, երկաթուղային և օդային կապեր այլ եվրոպական քաղաքների հետ, ինչը երկիրը դարձնում է միջազգային հանդիպումների, ինչպես նաև հանգստյան օրերն անցկացնելու ավելի տարածված վայր[6]։ Միայն զբոսաշրջիկների կեսը երկիր են այցելում հարևան Նիդերլանդներ, Բելգիա, Գերմանիա երկրներից[2]։ Երկիր մեծ թվով այցելում են նաև Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից։ Երկրում մեծ տարածում ունի քեմփինգները, հատկապես հոլանդացիների կողմից, ովքեր ի տարբերություն այլ ազգերի, քեմփինգներ կազմակերպում են ավելի երկար ժամանակներով և հատկապես Արդեններում և Մյուլլերտալում։
Մեծ Դքսության
խմբագրելԼյուքսեմբուրգն աշխարհում միակ Մեծ Դքսությունն է, որն ըստ կառավարման ձևի սահմանադրական միապետություն է։ Պետությունը տեղակայված է Եվրոպայի կենտրոնում, սահմանակից է Բելգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, զբաղեցնում է 2586 կիլոմետր քառակուսի տարածք, բնակչությունը կես միլիոնից ավելի է[7]։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Լյուքսեմբուրգն ունի բարձր զարգացած տնտեսություն, 2013 թվականին աշխարհի երկրներն ըստ մեկ շնչին ընկնող անվանական ՀՆԱ-յում երկիրն ամբողջ աշխարհում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[8]։ Երկրի մայրաքաղաք և խոորագույն քաղաք Լյուքսեմբուրգը հանդիսանում է Եվրոպական միության մի քանի հաստատությունների մշտական նստավայրը։ Այն նաև կարևոր միջազգային ֆինանսական կենտրոն է[9]։
Եվրոպայում Լյուքսեմբուրգի մշակույթը հռոմեական և գերմանական մշակույթների խառնուրդ է։ Երկրի պաշտոնական լեզուներն են գերմաներենը, ֆրանսերենն ու լյուքսեմբուրգերենն է, ընդ որում, վերջինը պաշտոնականի կարգավիճակ ստացել է միայն 1984 թվականին։ Բնակչության մեծ մասը տիրապետում է նաև անգլերենին։
Տրանսպորտ
խմբագրելԼյուքսեմբուրգի ճանապարհային ցանցը արդիականացվել է վերջին տարիներին, որտեղ կառուցել է ավտոմայրուղիներ, որոնք երկիրը կապում են Բելգիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։ TGV ճեպընթացիկ էլեկտրագնացքի ցանցը Լյուքսեմբուրգը միացնում է Փարիզին, որի համար Լյուքսեմբուրգի քաղաքային երկաթուղային կայարանը վերանորոգվել է։ Ներկայումս երթուղով Լյուքսեմբուրգից Փարիզ կարելի է հասնել երկու ժամում, իսկ մայրուղով մոտավորապես 3,5 ժամում, իսկ Բրյուսել մայրուղով կարելի է հասնել 2 ժամում, իսկ երթուղով՝ մի քիչ ավելի երկար[6].:
Լյուքսեմբուրգն ունի օդային կապեր եվրոպական շատ քաղաքների հետ, ինչպիսիք են Ամստերդամը, Բեռլինը, Կոպենհագենը, Ֆրանկֆուրտը, Ժնևը, Լոնդոնը, Մադրիդը, Փարիզը և Հռոմը։ Լյուքսեմբուրգի օդանավակայանի նոր ուղևորային տերմինալը 2010 թվականիին հյուրընկալել է մոտ 1,6 միլիոն ուղևորի, ինչը 5,1 %-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշին[10]։
Բնակում
խմբագրել2009 թվականին Լյուքսեմբուրգում կար 261 հյուրանոց և հոսթել, որոնք հնարավորություն ունեին տեղավորել 14 709 հյուրերի, այդ թվում նաև Լյուքսեմբուրգում 8057 մարդ (ընդհանուր թվի 55 %-ը), և Արդենն շրջանում՝ 2757 մարդ (18 %): Ընդհանուր գիշերների քանակը, որոնք 2009 թվականին զբոսաշրջիկներիկողմից անցկացվել է հյուրանոցներում և հոսթելներում, կազմում է 1,26 միլիոն, ինչը համեմատած 2007 թվականի 8 %-ով ավել է։ Քեմփինգներում անցկացրած գիշերները կազմում են 739208 գիշեր (նվազել է 8,4 %-ով)[2]։
Ազգային տոներ
խմբագրելԼյուքսեմբուրգում նշվում են մի շարք ազգային տոներ, որոնցից շատերն ունեն դարավոր ավանդույթներ։ Առավել հայտնիներն են[11].
- Buergbrennen[en] - նշվում է Բարեկենդանի հաջորդ կիրակի օրը, ամբողջ երկրով մեկ վառվում է հսկայական խարույկ, որը մատնանշում է ձմռան ավարտը։
- Emaischen[en] - նշվում է ամեն Զատիկի երկուշաբթի օրը Նեսպելտ գյուղում (Կելեն կոմունա) և Լյուքսեմբուրգի Ֆիշմարկետ փողոցում։ Տոնակատարության ժամանակ տոնի մասնակիցները իրար հետ փոխանակում են փոքր կավե սուլիչներ (peckvillercher);
- Օկտավ[en] - Լյուքսեմբուրգի շրջանային գլխավոր տոներից մեկն է։ Նշվում է Զատկի երրորդ կիրակի օրը և տևում է 2 շաբաթ։
- Էխտերնախի պարային շքերթ - անցկացվում է Էխտերնախում Ջրի օրը, ի հիշատակ Սուրբ Վիլլբիբրորդի։ Տոնակատարության ժամանակ հարյուրավոր մարդիկ սպիտակ հագած պարում են ամբողջ քաղաքով։
- Ազգային տոն - Ամբողջ Լյուքսեմբուրգում ի պատիվ մեծ դքսի տոնն անցկացվում է հունիսի 23-ին։ Տոնախմբությունն սկսվում է 22-ի գիշերը, իսկ Լյուքսեմբուրգի կենտրոնում հրավառություն է տեղի ունենում։
- Buergbrennen[en]Schueberfouer. ընդարձակ հետաքրքիր տոնավաճառ բոլոր ազգային ատրակցիոններով։ Տևում է մոտ երեք շաբաթ։
- Գինու տոն. սովորաբար անցկացվում է հոկտեմբեր ամսին, գինեգործական շրջաններում, որոնք ընկած են Մոզել գետի երկայնքով, ինչպես խաղողի բերքի փառատոնը։
- Սուրբ Նիկողայոսի տոն - «Սուրբ Նիկողայոսն» իր սևազգեստ ծառայով, փողային նվագախմբի ուղեկցությամբ շրջում են ամեն գյուղում, և, ծնողների համաձայնությամբ, երեխաներին նվերներ է բաժանում։
Խոհանոց
խմբագրելԼյուքսեմբուրգի ազգային խոհանոցը համատեղում է ֆրանսիական, ինչպես նաև գերմանական և բելգական կերակրատեսակների չափաբաժինները։ Ունի ֆիրմային ճատաեսակներ, ինչպիսիք են, օրինակ, Bouneschlupp լոբով ճաշը, Judd mat Gaardebounen՝ լոբու հետ մատուցվող խոզի պարանոց և Fritür-ը, Մոզել գետից որսած ոչ մեծ յուղոտ ձուկ։ Հովտի սպիտակ չոր գինիները ներառում են ռիսլինգը, Պինո-գրին, Պինո բլանը և Օկսերուան, ինչպես նաև Մյուլլեր-Տուրհաուն և Էլբլինգը[12]։ Հայտնի է նաև Crémant de Luxembourg փրփրուն գինին, որն արտադրվում է ֆրանսիական շամպայնի արտադրության ավանդական մեթոդների համաձայն[13]։
Լյուքսեմբուրգ քաղաք
խմբագրելԼյուքսեմբուրգ քաղաքը հանդիսանում է եվրոպական կարևոր ֆինանական կենտրոն, ինչպես նաև Լյուքեսմբուրգում է գտնվում երկրի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ մտնող միակ օբյեկտը՝ Բոկ հրվանդանը[en][14]:
2011 թվականին Լյուքսեմբուրգի Զբոսաշրջության վարչությունը տեղեկացրել էր, որ մի քանի շարունակաբար անկումից հետո քաղաքը 2011 թվականին ընդունել է 403085 զբոսաշրջիկի. 6,38 տոկոս ավելի, քան 2010 թվականին։ Քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը Բոկ ամրոցն է, որն այցելել են ընդհանուր առմամբ 87,083 զբոսաշրջիկ[15]։
Հին Լյուքսեմբուրգ
խմբագրելՀին Լյուքսեմբուրգում է գտնվում Բոկ հրդանդանը, Մեծ դքսերի պալատը, Լյուքսեմբուրգի Աստվածամոր տաճարը, որը կառուցվել է նեոգոթիկ ճարտարապետական ոճով, Վիլհելմ II-ի հրապարակը[en], զինապալատն իր բազմաթիվ փողոցային սրճարաններով և ռեստորաններով, Ոսկե տիկնոջ հուշարձանը, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի զոհերին և Ադոլֆի կամուրջը։
Լյուքսեմբուրգի հին քաղաքում է գտնվում Լյուքսեմբուրգ քաղաքի պատմության թանգրանը, որի էքսպոզիցիան ներառում է քաղաքի պատմությունն սկսած հիմնադրումից (ներքնահարկում) մինչև այսօրվա օրերը (վերնահարկում), Արվեստի և պատմության ազգային թանգարանը, որտեղ ցուցադրվում են կելտական և ռոմանական ծագում ունեցող արտեֆակտներ, այդ թվում նաև լավ պահպանված խճանկար, որոնցում պատկերված էին հռոմեական մուսաներ[16]։
-
Բոկի հրվանդան, Համաշխարհային ժառանգության օբյեկտ։
-
Մեծ դքսերի պալատը։
-
Լյուքսեմբուրգի Աստվածամոր տաճարը։
-
Վիլհելմ II-ի հրապարակը։
-
Քաղաքային վարչությունը
-
Զինհրապարակը
-
Ադոլդի կամուրջը
Գրունդ
խմբագրելԳրունդ թաղամասում[en] տեղակայված են Նեյմյունստեր աբբայությունը[en] և Լյուքսեմբուրգի բնագիտության պատմության թանգարանը[en][17]: Իր ժամանակներում այն քաղաքային աղքատության թաղամասներից մեկն էր, իսկ ներկայումս այն հայտնի է զբոսաշրջիկների շրջանում իր միջնադարյան փողոցների նրբաճաշակ ռեստորանների և ակտիվ գիշերային կյանքի շնորհիվ։
-
Բնագիտության պատմության թանգարան
-
Նեյմյունստեր աբբայությունը
-
Ալզետտ գետը։
-
Գրունդի տեսարանը։
Կիրխբերգ
խմբագրելԿիրխբերգի բարձրավանդակում, որը տեղակայված է քաղաքի և օդանավակայանի միջև, 1970-ական թվականներին կառուցվել բազմաթիվ շենքեր Եվրամիության և այլ կազմակերպությունների համար, ներառյալ բանկերը և բիզնես կենտրոնները։ Բարձրավանդակում կառուցված են նաև մի շարք մշակությաին օբյեկտներ, այնպիսիք, ինչպիսիք են Լյուքսեմբուրգի ժամանակակից արվեստի թանգարանը[en] և համերգային Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիա դահլիճը, ինչպես նար սպորտի և զվարճանքի հիմնարկություններ[18]։
-
Կիրխբերգ, Եվրոպայի հրապարակ
-
Ժամանակակից արվեստի թանգարանը
Վիանդեն
խմբագրելՎիանդենը ոչ մեծ քաղաք է Օուր գետի գեղատեսիլ գրկում։ Տեղակայաված է Լյուքեսմբուրգի Գերմանիայի հետ հյուսիսարևելյան սահմանի վրա։ Զբոսաշրջիկներին ամենից շատ գրավում են տեղի միջնադարյան ամրոցները, որոնք գետից բարձր են գտնվում, և քաղաքում տիրեց միջնադարյան մթնոլորտը։
Վիանդեն ամրոցը[en] կառուցվել է XI-XIV դարերում, և Վիանդենի կոմսերի համար նստավայր է դարձել։ Ամրոցը ձաղկել է մինչև 18-րդ դարը, բայց հրդեհից, ինչպես նաև երկրաշարժից հետո խարխլվել է։ 1820 թվականին Վիլհելմ I-ը՝ Հոլանդիայի թագավորը և Լյուկսեմբուրգի առաջին մեծ դուքսը, վաճառել է ամրոցը տեղի առևտրականներից մեկին, որն իր հերթին վերջինիս պարունակությունն ու աղյուսե շարվածքը մաս առ մաս վաճառել է, ամրոցը դարձնելով ավերակ[19]։ Ամրոցը այդ վիճակում մնացել է մինչև 1977 թվականը, երբ մեծ դուքս Ժանը ամրոցը հանձնել է պետությանը, որի շնորհիվ իրականացվել է լայնածավալ վերականգնումներ[20]։
Վիանդենում է գտնվող բազկաթոռի նման վերելակ, որով կարելի է բարձրանալ ամրոցը վերևում գտնվող ռեստորանը, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի քաղաքը և իր հարակից շրջանները։ Քաղաքն ունի նաև Վիկտոր Հյուգոյին նվիրված թանգարան, որը գտնվում է Օոուր գետի կամրջի մոտ գտնվող տան մեջ, որտեղ նախկինում գրողը մնացել է։ Թանգարանի ցուցադրություններում ներկայացվում են Հյուգոյի մի շարք օրիգինալ նամակներ և նկարներ[21]։
-
Վիանդեն ամրոցը
-
Ամրոցը ներսը
Էխտերնախ
խմբագրելԳերմանիային սահմանակից Էխտերնախ քաղաքը, իր մոտ 4 հազար բնակչով, համարվում է Լյուքսեմբուրգի ամենահին քաղաքը։ Այն հիմնադրվել է 698 թվականին անգլիացի միաբան Սուրբ Վիլիբրորդի կողմից, ով մինչև իր մահը՝ 739 թվականը, վանքի վանահայրն էր եղել։ Սուրբ Վիլիբրորդի պատվին քաղաքում սահմանվել է տոն՝ Ջրի տոն, որն արդեն մոտ 500 տարի նշվում է տեղի բնակիչների կողմից, ներգրավման բազմաթիվ ուխտավորների։ Վիլիբրորդի դամբարանը գտնվում է սիմետրիկ աշտարակների բազիլիկում։ Էխտերնախը մեծացել է աբբայության պատերի շուրջը և քաղաքի կարգավիճակ ստացել է 1236 թվականին, իսկ աբբայությունը վերակառուցվել է 1737 թվականին բարոկկո ոճով։ Էխտերնախում 1975 թվականին բացվել է մեծ հռոմեական վիլլայի ավերակները, որոնք բաց են այցելուների համար[22]։
Էխտերնախն իսկական մեկնակետ է «Լյուքսեմբուրգյան Շվեյցարիա» այցելելու կամ Զաուեր գետով հեծանվային ուղևորություններ կատարելու համար[22]։ Ամեն տարի մայիս-հունիս ամիսներին քաղաքում անցկացվում է Միջազգային երաժշտական փառատոն[en]: Էխտերնախում այդ թվում նաև գործում է Հին պատմության թանգարանը[23]։
-
Բազիլիկան, որտեղ գտնվում է Վիլիբրորդի դամբարանը։
-
Քաղաքի կենտրոնը
-
Ջրի օրվա ժամանակ անցկացվող պարային շքերթը։
-
Հին պատմության թանգարանը։
Մոզել գետի հովիտը
խմբագրելՄոզել գետի հովիտը անցնում է Լյուքսեմբուրգի տարածքով (մոտ 42 կմ), տեղեկայված է Շենգեն գյուղի հարավայինի և Վասսերբիլիագայի հյուսիսային մասում։ Գետի հովտում կան բազմաթիվ խաղողի այգիներ։ Սա Լյուքսեմբուրգի գինու արդյունաբերության կենտրոնն է։ Մոզել գետը մտնում է Լյուքսեմբուրգի Շենգենի քաղաքի տարածք, որտեղ անցկացվել է Եվրամիության մի շարք երկրների միջև անձնագրային և մաքսային հսկողությունը վերացնելու համաձայնություն, ապա անցնում է Ռեմերշենայով, Շվեբզանգեով, Բեխ-Կլեյնմախերով, Վալենշեյնով և Ռեմիխայով։ Շտադտբրեդիմյուսայից և Գրեյվելդանգեից հետո գետն անցնում է Էլեն գեղատեսիլ գյուղով, ապա Ան և Մախտում գյուղերով, որտեղ տեղակայված են Լյուքսեմբուրգի մի քանի լավագույն ռեստորաններ[24][25]։
-
Շենգեն
-
Որմելդանգե
-
Ռեմիխ
-
Վասսերբիլիգ
Այլ գրավիչ վայրեր
խմբագրելԵրկրի հյուսիսային մասում տեղակայված է Արդեններ բարձրությունը, որն ապահովում է գերազանց հնարավորություններ ճանապարհորդների և լեռնային հեծանվորդների համար։ Տեղի տեսարժան վայրերից են ամրոցներ Բուրշեդը, Բրանդենբուրգը, Կլերվոն, Էշ-ան-Սյուրը, Վիանդենը և Վիլցը, ինչպես նաև Լակ դե լա Օտ Սյուրը, որոնք զբոսաշրջիկներին ընձեռում են լողի և ջրային տարբեր մարզաձևերին մասնակցելու հնարավորություն[26]։
Էխտերնախի հյուսիսում գտնվում է Մյուլլերտալը, որտեղով անցնում են հետիոտնային ու հեծանվային ուղիներ լեռներով, որտեղ կան քարանձավներ։ Մեքենայով ճանապարհորդողները կարող են այցելել բազմաբնույթ վայրեր՝ գետահովիտներից մինչև հարթավայրեր։ Մեքենայով ճանապարհորդողները կարող են այցելել բազմաթիվ վայրեր՝ գետահովիտներից մինչև տափաստաններ։ Հայտնի զբոսաշրջային վայրեր են համարվում Բերդորֆը և Բոֆորը[27]։
Երկրի հարավում գտնվող Մոնդորֆ լե Բեն կոմունայում գտնվում է մի շարք ժամանակակից սպա և ֆիթնես կենտրոններ, այստեղ է գտնվում է նաև Լյուքսեմբուրգի միակ խաղտունը՝ Խաղատուն 2000[en]-ը[27]։ Մոնդորֆայից ոչ շատ հեռու գտնվում է Լյուքսեմբուրգի դեռևս Հռոմեական կայսրության լծի տակ գտնվող ժամանակների ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկը՝ Dalheim Ricciacum-ը, որտեղ և գտնվում է հռոմեական ամֆիթատրոնը[28]։
-
Բուրշեդ ամրոցը
-
Էշ-ան-Սյուր ամրոցը
-
Մյուլերտալը
-
Բոֆոր ամրոցը
Հիմնական տեսարժան վայրեր
խմբագրելԲոկի ամրությունը[en] Լյուքսեմբուրգ քաղաքում ունի ստորգետնյա անցումներ, որոնք պաշտպանողական կառույցների մաս են եղել, մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Բաց է մարտ-հոկտեմբեր ամիսներին ամեն օր առավոտվա 10-ից երեկոյան 5-ը[29]։
Դիկիրխի Ռազմական պատմության ազգային թանգարանի[en] հավաքածուներում ներկայացվում են Արդենների օպերացիայի, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի այլ իրադարձությունները։ Բաց է ամեն օր առավոտվա 10-ից մինչև երեկոյան 6-ը[30]։
Տերմի[en]՝ ջրաշխարհ Լյուքսեմբուրգի արևմուտքում գտնվող Շտրասսենում քաղաքում։ Այստեղ առկա է օլիմպիական լողավազան, երկու մանկական լողավազան, ջրային բլուր և շոգեբաղնիք[31]։
Մերվեյի պարկ[en]՝ Բետտամբուրի մոտակայքում գտնվող զվարճանքի այգի, որտեղ առկա է երեխաների համար նախատեսված ատրակցիոններ, ներառյալ մինի-գազանանոց և հեքիաթային ներկայացումներ։ Աշխատում է ապրիլից մինչև հոկտեմբերի սկիզբը[32]։
Train 1900[en] թանգարանը տեղակայված է Պետանժ և Ֆոն դե Գրա կումունաների մեջտեղում՝ հարավարևմտյան Լյուքսեմբուրգում, աշխատում է մայիսի սկսզբից ամեն կիրակի մինչև սեպտեմբեր[33]։ Անցկացվում են շրջագայություններ նեղուղի երկաթուղով։
Ազգային լեռնային թանգարանը[en] Լյուքսեմբուրգի հարավ-արևմուտքում գտնող Ռյումելանժ կոմունայում, բաց է ապրիլ-սեպտեմբեր ամիսներին հինգշաբթիից կիրակի ժամը 2-ից մինչև երեկոյան 6-ը։ Այցելությունը տևում է մոտ մեկ ու կես ժամ, ներառյալ 20-րոպեանոց ուղևորություն խոր հանքի միջով՝ հին երկաթուղով[34]։
Թիթեռների այգին[en] Գրևենմախերում բաց է ամեն օր ապրիլ-սեպտեմբեր ամիսներին[35]։
Մինի երկաթուղի Լանկելցը[en], գտնվելով Լյուքսեմբուրգի հարավարևմտյան Էշ սյուր Ալզետտ կոմունայում, իրենից ներկայացնում է 1/3 ստանդարտ չափով պատրաստված երթուղ։ Աշխատում է կիրակի, ինչպես նաև հանգստյան օրերին մայիսից մինչև հոկտեմբերի կեսերը[36]։
Վասերբիլիգի ակվարիումը[en] գտնվում է Լյուքսեմբուրգի հարավարևելյան Վասերբիլիգ քաղաքում։ Բաց ե ամենօր Զատկից մինչև սեպտեմբերի վերջը, իսկ այլ սեզոններին աշխատում է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Ունի տասնհինգ 300-ից մինչև 400 լիտր տարողությամբ ակվարիումներ, որոնք պարունակում են բոլոր հինգ մայրցամաքներից ձկան տեսակներ[37]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Lux is the place to be for business travellers", News 352, 10 February 2011. Retrieved 14 February 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 "Bulletin du Statec n°6-2010" Արխիվացված 2020-08-04 Wayback Machine. (Ֆրանսերեն) Retrieved 14 February 2011.
- ↑ «La saison touristique 2010 : une stabilisation à bas niveau» Արխիվացված 2011-07-22 Wayback Machine, Ministère des Classes moyennes et du Tourisme. Retrieved 14 February 2011.
- ↑ Jennifer Blanke, Thea Chiesa, «The Travel & Tourism Competitiveness Report 2011: Beyond the Downturn», World Economic Forum, ISBN 978-92-95044-18-0. Retrieved 8 March 2011.
- ↑ «Grand Duchy of Luxembourg: Hot city, cool country» Արխիվացված 2011-02-06 Wayback Machine, National Tourist Office, Luxembourg. Retrieved 15 February 2011.
- ↑ 6,0 6,1 «Meeting Point Luxembourg» Արխիվացված 2011-03-22 Wayback Machine, Ministère des Classes moyennes et du Tourisme, 2011. Retrieved 15 February 2011.
- ↑ «Eurostat - Tables, Graphs and Maps Interface (TGM) table». Epp.eurostat.ec.europa.eu. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Data refer mostly to the year 2013. World Economic Outlook Database-October 2013, International Monetary Fund. Accessed on 8 October 2013.
- ↑ «Luxembourg in a Nutshell» Արխիվացված 2008-07-07 Wayback Machine, Luxembourg Tourist Office, London. Retrieved 16 February 2011.
- ↑ «1,6 million de passagers au Findel en 2010», L’Essentiel, 18 February 2011. (Ֆրանսերեն) Retrieved 18 February 2011.
- ↑ «Cultural Habits: National Celebrations» Արխիվացված 2015-01-09 Wayback Machine, Infomobil. Retrieved 17 February 2011
- ↑ «Cultinary Luxembourg», Luxembourg Presidency. Retrieved 17 February 2011
- ↑ Tom Cannavan, «The best kept secret in wine» Արխիվացված 2011-02-17 Wayback Machine, Wine-pages. Retrieved 17 February 2011.
- ↑ «City of Luxembourg: its Old Quarters and Fortifications», UNESCO World Heritage. Retrieved 15 February 2011.
- ↑ «Already more than 400,000 Luxembourg City tourists for 2011» Արխիվացված 2012-04-02 archive.today, Wort.lu, 5 September 2011. Retrieved 7 September 2011.
- ↑ «Museums in Luxembourg» Արխիվացված 2010-11-24 Wayback Machine, Luxembourg Tourist Office, London. Retrieved 16 February 2011.
- ↑ Musée national d’histoire naturelle "
- ↑ «Evolution of Plateau de Kirchberg» Արխիվացված 2014-10-06 Wayback Machine, Ce n’est pas Luxembourg. Retrieved 16 February 2011.
- ↑ BBC.co.uk
- ↑ Gaby Frantzen-Heger, «Welcome and have a nice visit» Արխիվացված 2017-03-01 Wayback Machine, Vianden Castle. Retrieved 16 February 2011.
- ↑ «Victor Hugo House» Արխիվացված 2016-03-08 Wayback Machine, Tourist Office Vianden. Retrieved 17 February 2011.
- ↑ 22,0 22,1 «La Ville D’Echternach (Luxembourg)» Արխիվացված 2011-03-22 Wayback Machine, EDEN: European Destinations of Excellence. Retrieved 16 February 2011.
- ↑ «Musée de la préhistoire, Echternach», Le petit futé. (Ֆրանսերեն) Retrieved 7 March 2011.
- ↑ «Luxembourg : la vallée de la Moselle et la petite Suisse luxembourgeoise» Արխիվացված 2012-03-20 Wayback Machine, ViaMichelin, (Ֆրանսերեն) Retrieved 16 February 2011.
- ↑ «Moselle», Portail du Grand Duché de Luxembourg. (Ֆրանսերեն) Retrieved 16 February 2011.
- ↑ «Ardennes Luxembourgeoises» Արխիվացված 2014-10-06 Wayback Machine (Ֆրանսերեն) Retrieved 17 February 2011.
- ↑ 27,0 27,1 «Région Mullerthal» (Ֆրանսերեն) Retrieved 17 February 2011
- ↑ «Roman Dalheim» Արխիվացված 2011-07-18 Wayback Machine, National Museum of History and Art. Retrieved 28 February 2011.
- ↑ «The Casemates» Արխիվացված 2012-03-16 Wayback Machine, Luxembourg City Tourist Office. Retrieved 18 February 2011.
- ↑ «National Museum of Military History» Արխիվացված 2022-09-20 Wayback Machine. Retrieved 18 February 2011.
- ↑ «Les Thermes» Արխիվացված 2011-02-23 Wayback Machine. Retrieved 19 February 2011.
- ↑ «Parc Merveilleux» Արխիվացված 2011-05-10 Wayback Machine (Ֆրանսերեն) Retrieved 17 February 2011.
- ↑ «Timetable», Train 1900. Retrieved 17 February 2011.
- ↑ «National Mining Museum» Արխիվացված 2011-07-22 Wayback Machine. Retrieved 19 February 2011.
- ↑ «The Butterfly Garden in Grevenmacher» Արխիվացված 2011-07-17 Wayback Machine, Luxembourg Tourist Office, London. Retrieved 17 February 2011.
- ↑ «Welcome to Esch-sur-Alzette», Luxembourg National Tourist Office. Retrieved 20 February 2011.
- ↑ «Aquarium», Aquarium Wasserbillig. (գերմ.) Retrieved 24 February 2011.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զբոսաշրջությունը Լյուքսեմբուրգում կատեգորիայում։ |