Իսլամիստական ահաբեկչական հարձակումների ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Սույն հոդվածում ներկայացված են բոլոր այն իսլամիստական ահաբեկչական հարձակումները, որոնք սկսած 1979 թվականից լայնորեն լուսաբանվել են զանգվածային լրատվամիջոցների շրջանում։

1990-ականներից ջիհադիստ գրոհայինների կողմից օգտագործվող «ջիհադիստական սև դրոշը»
Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) դրոշը
Թալիբանի դրոշը

Ողջ աշխարհում ծայրահեղ իսլամիստների կողմից կրոնական-քաղաքական այս կամ այն դրդապատճառներով իրագործվել են բազմաքանակ ահաբեկչական հարձակումներ։ Սովորաբար ահաբեկիչների մարտավարության մեջ են մտնում հրկիզումները, տրանսպորտային միջոցների պայթեցումները, ռումբի պայթեցման սպառնալիքները, մահապարտ ահաբեկիչների հարձակումները, ռմբակոծությունները, զանգվածային հրաձգությունները, դանակահարությունները, օդահենությունները, առևանգումները և գլխատումները։

1970-ականներ

խմբագրել
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Սաուդյան Արաբիա 20 նոյեմբերի, 1979 Մեքքայի Մեծ մզկիթի գրավում «Իխվան» խմբավորման կողմից[1] 244 180
Ընդհանուր՝ 244 180

1980-ականներ

խմբագրել
 
Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը ռմբակոծումից հետո (1983)
 
ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը և առաջին տիկին Նենսի Ռեյգանը հարգանքի տուրք են մատուցում զոհված ԱՄՆ քաղաքացիներին
 
Բեյրութի զորանոցի պայթյունների ժամանակ
 
«Նևե Շալոմ» սինագոգը Ստամբուլում
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Սիրիա Նոյեմբերի 29, 1981 Ազբակիայի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում Դամասկոսում, «Իսլամական Եղբայրություն» խմբավորման կողմից[2] 200
  Լիբանան Ապրիլի 18, 1983 Բեյրութում ԱՄՆ դեսպանատան ռմբակոծություն Իսլամական ջիհադիստական կազմակերպության կողմից[3] 63 120
  Լիբանան Հոկտեմբերի 23, 1983 Բեյրութի զորանոցի ռմբակոծություն Իսլամական ջիհադիստական կազմակերպության կողմից[4] 307 75
  Քուվեյթ Դեկտեմբերի 12, 1983 90 րոպե տևողությամբ համակարգված ռմբակոծություն Քուվեյթի վեց ռազմավարական հաստատություններում, այդ թվում՝ դեսպանատներում, օդանավակայանում, նավթաքիմիական գործարանում և այլուր, հարձակումն առավել նշանավոր է այն հանգամանքով, որ կարող էր վերածվել «Մերձավոր Արևելքում 20-րդ դարի ամենակործանարար ահաբեկչական գործողությունը», սակայն ռումբերի սխալ շահագործման շնորհիվ գործողությունը խլեց ընդամենը 6 մարդու կյանք[5] 5 0
  Լիբանան Սեպտեմբերի 20, 1984 Բեյրությում ԱՄՆ դեսպանատան ռմբակոծությունը Հեզբոլլահ շիա իսլամիստական կազմակերպության կողմից[6] 24 0
  Ինդոնեզիա Հունվարի 21, 1985 Ինդոնեզիայի Կենտրոնական Ճավա կղզում Բորոբուդուր կոչվող 9-րդ բուդդիստական տաճարի ռմբակոծություն[7] 0 0
  Իսպանիա Ապրիլի 12, 1985 Պայթյուններ Էլ Դեսկանսո ռեստորանում[8] 18 82
  Հունաստան Հունիսի 14, 1985 Trans World Airlines-ի թիվ 847 թռիչք, օդահենություն «Հեզբոլլահ» և «Շիա իսլամ» կազմակերպության գրոհայինների կողմից[9] 1 0
  Դանիա 22 Հուլիսի 1985 1985 թ. Կոպենհագենի պայթյուններ 1 26
  Թուրքիա Սեպտեմբերի 6, 1986 «Նևե Շալոմ» սինագոգի հարձգություն[10] 22 0
  Իսրայել Հուլիսի 7, 1989 Քիրյաթ Յեարիմի մոտ մահապարտ ահաբեկչի հարձակում Թել Ավիվ-Երուսաղեմ ավտոբուսի թիվ 405 երթուղում[11] 16 0
Ընդհանուր՝ 657 303

1990-ականներ

խմբագրել
 
Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան զանգվածային սպանության զոհերին նվիրված հուշարձան
 
Համաշխարհային առևտրի կենտրոնի ներքնահարկը պայթյուններից հետո (փետրվարի 26, 1993)
 
Սվազի կոտորածի զոհերի լուսանկարները
 
Ցույց նվիրված Բուենոս Այրեսի Հրեական կենտրոնի պայթյունների զոհերի հիշատակին
 
Ֆրանսիական ավիաուղիների «Airbus A300B2-1C» ինքնաթիռը 1982 թվականին
 
Բայթ Լիդի մահապարտ ահաբեկչական հարձակման զոհերին նվիրված հուշարձան
 
Խոբարյան աշտարակների ռմբակոծությունից հետո
 
Թել Ավիվի «Ապրոպո» սրճարանի սպանությունների զոհերին նվիրված հուշարձան
 
Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան պայթյուններից հետո
 
ԱՄՆ դեսպանատան ռմբակոծված շենքը Դար-էս-Սալամում
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Եգիպտոս Փետրվարի 4, 1990 Եգիպտոսում հրեա զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի հրաձգություն Պաղեստինի իսլամական ջիհադիստական շարժման անդամների կողմից[12] 11 17
  Չինաստան Փետրվարի 2, 1992 Ուրումչիի ահաբեկչություն 3 23
  Արգենտինա Մարտի 17, 1992 Բուենոս Այրեսում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում 29 242
  Եմեն Դեկտեմբերի 29, 1992 Եմենում «Ալ-Քայիդա» ահաբեկչական կազմակերպության կողմից «Գոլդ մոհուր» հյուրանոցի ռմբակոծություն 2 7
  ԱՄՆ Հունվարի 25, 1993 ԱՄՆ Վիրջինիա նահանգի Լենգլի բնակավայրում Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) կենտրոնական գրասենյակի հրագություն 2 3
  ԱՄՆ Փետրվարի 26, 1993 Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի պայթյուններ[13] 6 1,042
  Հնդկաստան Մարտի 12, 1993 շարունակական պայթյուններ Մումբայում 257 0
  Թուրքիա Հուլիսի 2, 1993 Սվազի (Սեբաստիա) կոտորած, 35 մտավորականների զանգվածային սպանություն, որոնց մեծ մասը հարում էր շիիզմի ալեվիզմ ուսմունքին[14] 35 0
  Իսրայել Ապրիլի 6, 1994 Մահապարտ ռմբակոծություն Աֆուլայի ավտոբուսում 8 55
  Իսրայել Ապրիլի 13, 1994 Հադերայի ավտոկայանի մահապարտ ռմբակոծություն 5 30
  Արգենտինա Հուլիսի 18, 1994 Բուենոս Այրեսի Հրեական կենտրոնի ռմբակոծություն 85 300
  Միացյալ Թագավորություն Հուլիսի 26, 1994 Լոնդոնում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում 0 20
  Իսրայել Հոկտեմբերի 19, 1994 Ավտոբուսի պայթյուն Դիզենգոֆ փողոցում, Թել Ավիվի Դիզենգոֆ փողոցով երթևեկող «Համաս» խմբավորման մահապարտ ահաբեկչի ինքնապայթեցում 22 50
  Իսրայել Նոյեմբերի 11, 1994 Մահապարտ հեծանվորդի ինքնապայթեցում Նետզարիմ բնակավայրի մոտ 3 12
  Ֆիլիպիններ Դեկտեմբերի 11, 1994 Մանիլայից Տոկիո ուղևորվող Ֆիլիպինյան ավիաուղիների 434 չվերթի ժամանակ ռումբի պայթեցում, ինքնաթիռը կարողանում է հաջող վթարային վայրէջք կատարել Օկինավայի «Նահա» օդանավակայանում[15] 1 10
  Ալժիր Դեկտեմբերի 24, 1994 Air France-ի թիվ 8969 չվերթի օդահենություն Ալժիր քաղաքի մոտ՝ Ալժիրի զինված իսլամական խմբավորման 3 անդամների և 1 առանձին ահաբեկչի կողմից[16] 7 25
  Իսրայել Հունվարի 22, 1995 Բայթ Լիդի կոտորած, մահապարտ հարձակում Պաղեստինի իսլամական ջիհադի կողմից 20 69
  Իսրայել Հունվարի 30, 1995 Ոստիկանության գրասենյակի տարածքում ոստիկանական մեքենայի պայթեցում[17][18] 42 286
  Իսրայել Հուլիսի 20, 1995 Ջամմուի շուկայում սկուտերի պայթեցում. «Հարքաթ ուլ Անսար» խմբավորումը ստանձնեց պատասխանատվություն[19] 17 100+
  Իսրայել Հուլիսի 24, 1995 Ավտոբուսի ռմբակոծություն Ռամաթ Գանի, մահապարտ հարձակում Համասի կողմից 5 33
  Ֆրանսիա Հուլիսի 25, 1995 Փարիզի մետրոյի պայթյուններ (1995) շարունակական ռմբակոծություններ Փարիզում՝ Ալժիրի զինված իսլամական խմբավորման կողմից 8 100+
  Խորվաթիա Հոկտեմբերի 20, 1995 Ռիեկայի ռմբակոծություն, մահապարտ ահաբեկիչը փորձել էր ոչնչացնել ոստիկանության տեղամասը՝ ռումբով լի մեքենայով հարավածելով շինության պատին 1 29
  Իսրայել Փետրվարի 25, 1996 Ավտոբուսի ռմբակոծություն Ջաֆֆայի մոտ, երկու հարձակումներ Երուսաղեմի մոտ Համասի կողմից 45 52
  Իսրայել Մարտի 4, 1996 Ինքնապայթեցում Դիզենգոֆի կենտրոնում մահապարտ-ահաբեկչական հարձակում Համասի կողմից՝ Պուրիմ հրեական տոնի նախօրեին 13 130
  Եգիպտոս Ապրիլի 18, 1996 Հրաձգություն Կահիրեի «Եվրոպա» հյուրանոցում իսլամիստ գրոհայինների կողմից[20] 18 17
  Սաուդյան Արաբիա Հունիսի 25, 1996 Խոբարյան աշտարակների ռմբակոծություն[21] 20 372
  Չինաստան Փետրվարի 25, 1997 Սինցյան ինքնավար երկրամասի վարչակենտրոն Ուռումչիում միանգամից երեք ավտոբուսի ռմբակոծություն 9 74
  Իսրայել Մարտի 21, 1997 Ապրոպո սրճարանի ռմբակոծություն, ռմբակոծություն Թել Ավիվի «Ապրոպո» բացօդյա սրճարանում, Համասի մահապարտ ահաբեկչի կողմից 3 46
  Իսրայել Հուլիսի 30, 1997 1997 թ. Մահանե Եհուդա շուկայի պայթյուններ, թվով երկու ռմբակոծություններ Երուսաղեմի «Մահանե Եհուդա» կոչվող շուկայում, Համասի գրոհայինների կողմից 16 178
  Բոսնիա և Հերցեգովինա Սեպտեմբերի 18, 1997 Ավտոմեքենաների պայթյուններ Մոստարում (1997) 0 29
  Եգիպտոս Նոյեմբերի 17, 1997 Լուքսորի կոտորած, 6 զինյալ ահաբեկիչներ հարձակում գործեցին Լուքսոր տաճար այցելած զբոսաշրջիկների վրա[22] 62 26
  Հնդկաստան Փետրվարի 14, 1998 Կոիմբատուր քաղաքի 11 մասերում թվով 12 հարձակում կազմակերպվեց, ինչի արդյունքում սպանվեց 58, և վիրավորվեց՝ ավելի քան 200 քաղաքացիական անձ 58 200+
  Տանզանիա Օգոստոսի 7, 1998 Դար-Էս-Սալամում և Նայրոբիում ԱՄՆ դեսպանատան ռմբակոծություն[23] 224 4000+
  Քենիա
  Բանգլադեշ Հոկտեմբերի 8, 1999 Ջեսորի ռմբակոծություն 10 150
  Բանգլադեշ Դեկտեմբերի 8, 1999 Խուլնայի մզկիթի ռմբակոծություն 8 30
Ընդհանուր՝ 1049 7757+

2000-ականներ

խմբագրել
 
Ամերիկյան «Քոուլ» ռազմանավը հարձակումից հետո
 
Դելիի Կարմիր ամրոցը
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Մալայզիա Ապրիլի 23, 2000 Սիփադանի առևանգումներ (ապրիլի 23, 2000 – սեպտեմբերի 19, 2000) 0 5
  Եմեն Հոկտեմբերի 12, 2000 Եմենի Ադեն նավահանգստում ամերիկյան «Քոուլ» ռազմանավի ռմբակոծում 17 39
  Հնդկաստան Դեկտեմբերի 22, 2000 Դելիի պատմական Կարմիր ամրոցի ահաբեկչական հարձակում 3 0
  Ինդոնեզիա Դեկտեմբերի 24, 2000 Սուրբ ծնունդի նախօրեին Ինդոնեզիայի ութ քաղաքներում տեղակայված եկեղեցիների ռմբակոծում[24] 18 0
Ընդհանուր՝ 38 44
 
«Դելֆինարիում» դիսկոտեկի փլատակները (2012)
 
Մոջահեդների դաշտային հրամանատար, Աֆղանստանի պաշտպանության նախկին նախարար Ահմադ Շահ Մասուդի (1953-2001) դամբարանային շիրիմը
 
Ուսամա բեն Լադեն (1997 թ․ լուսանկար)
 
Զույգ աշտարակները Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ
 
Փրկարար շունը Սեպտեմբերի 11-ի աղետի տեղամասում
 
Հարավային աշտարակի մնացորդների փլուզվելուց հետո
 
Պենտագոնի շենքը
 
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից տուժածները
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Իսրայել Մարտի 4, 2001 2001 թ. Նեթանիայի պայթյուններ, մահապարտ ահաբեկչական հարձակումներ Իսրայելի Նեթանիա քաղաքում 3 60+
  Բանգլադեշ Ապրիլի 14, 2001 Ռամնա Բաթամուլի ռմբակոծություններ (2001) 10 17
  Իսրայել Մայիսի 18, 2001 «Հաշարոն» մոլի ռմբակոծություն Իսրայելի Նեթանիա քաղաքում 5 100+
  Ֆիլիպիններ Մայիսի 27, 2001 Դոս Պալմասի առևանգումներ 40 18
  Իսրայել Հունիսի 1, 2001 «Դելֆինարիում» դիսկոտեկի մահապարտ ահաբեկչություն 21 100+
  Իսրայել Օգոստոսի 9, 2001 Սբարրո ռեստորանի մահապարտ ահաբեկչություն, Երուսաղեմի կենտրոնում «Սբարրո» պիցցերիայի մահապարտ ահաբեկչական հարձակում Համասի գրոհայինների կողմից 15 130
  Իսրայել Սեպտեմբերի 9, 2001 Նահարիա կայարանի մահապարտ ահաբեկչություն Համասի կողմից ուղարկված իսրաելյան արաբի կողմից 3 94
  Աֆղանստան Սեպտեմբերի 9, 2001 Ահմադ Շահ Մասուդի սպանությունը Աֆղանստանի Տախար երկրամասում 1 0
  ԱՄՆ Սեպտեմբերի 11, 2001 Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներ, 4 մարդատար ինքնաթիռների առևանգում «Ալ-Քայիդա» խմբավորման 19 անդամների կողմից ԱՄՆ Արևելյան ափում. երկու օդանավ մխրճվում է Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի զույգ աշտարակների և շրջակա կառույցների մեջ, ինչի հետևանքով շինությունները փլուզվում և հրդեհի են բռնկվում, մեկ օդանավ մխրճվեց Պենտագոնի մեջ (Առլինգթոն շրջան, Վիրջինիա), իսկ չորրորդ օդանավը, որն ուղևորվում էր դեպի մայրաքաղաք Վաշինգտոն (նպատակ ունենալով ոչնչացնել կա՛մ Սպիտակ տունը, կա՛մ էլ Կապիտոլիումը), անձնակազմի անդամների և ուղևորների անձնազոհ դիմադրությանն ընդհարվելով, ընկավ Շենքսվիլ բնակավայրի մոտ (Փենսիլվանիա նահանգ) 2996 6000+
  Հնդկաստան Հոկտեմբերի 1, 2001 Ջամմու և Քաշմիրի օրենսդիր մարմնի հրաձգություն 38 0
  Իսրայել Նոյեմբերի 29, 2001 Նազարեթից Թել Ավիվ ուղևորվող ավտոբուսի մահապարտ ռմբակոծումը Պարդես Հանայի մոտ 3 7
  Իսրայել Դեկտեմբերի 2, 2001 Համար 16 ավտոբուսի մահապարտ ռմբակոծում Հայֆայում 15 40
  Հնդկաստան Դեկտեմբերի 13, 2001 Դելիում հիմնված «Ջայիշ-է-Մուհամմադ» և «Լաշխար-է-Թոյբա» պակիստանյան ահաբեկչական կազմավորումների կողմից իրականացված մահապարտ հարձակում հնդկական պառլամենտի վրա, որի նպատակն էր ձերբազատվել պետական կառավարությունից և երկրում հաստատել անարխիա[25] 7 12
Ընդհանուր՝ 4687 13 500+
 
Կաֆե Մոմենտի զոհերին նվիրված մոմավառություն
 
«Քիրյաթ ՀաՅովել» սուպերմարկետի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելում է «Նորդ Օստի» ահաբեկչությունից տուժածներին
 
Կարաչիում ավտոբուսի պայթյունների զոհերի հիշատակին նվիրված հուշաքար Ֆրանսիայում
 
Մեգիդդո հանգույցի ահաբեկչության զոհերին նվիրված հուշարձան
 
«Boeing 757-300 4X-BAW» ինքնաթիռը
 
«Mike's Place» ռեստորանը պայթյուններից երեք օր անց
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Հնդկաստան Հունվարի 22, 2002 Հարձակում Կալկաթայում Ամերիկյան մշակութային կենտրոնի վրա 5 20
  Իսրայել Հունվարի 25, 2002 Թել Ավիվի բացօթյա առևտրային կենտրոնի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում Թել Ավիվ քաղաքում՝ պաղեստինցի մահապարտ ահաբեկչի կողմից. ինքնապայթման հետևանքով վիրավորում ստացավ 24 քաղաքացի 1 (մահապարտ) 24
  Իսրայել Հունվարի 27, 2002 Ահաբեկչություն Ջաֆֆա փողոցում (2002) 2 100+
  Պակիստան Փետրվարի 1, 2002 «The Wall Street Journal» պարբերականի լրագրող Դենիել Փերլի գլխատումը Պակիստանում 1 0
  Իսրայել Մարտի 2, 2002 Եշիվաթ Բեյթ Յիսրայելի կոտորած, Երուսաղեմի Բեյթ Յիսրայել կենտրոնական թաղամասում տեղի ունեցած մահապարտ ահաբեկչություն 12 54
  Իսրայել Մարտի 9, 2002 Ռմբակոծություն «Կաֆե մոմենտ» սրճարանում, պաղեստինյան ահաբեկչական հարձակում Երուսաղեմում 12 54
  Իսրայել Մարտի 20, 2002 Ավտոբուսի ռմբակոծություն Ումն ալ-Ֆահմում, հյուսիսային Իսրայելի Ումն ալ-Ֆահմ բնակավայրով անցնող ավտոբուսի մահապարտ ռմբակոծություն 8 27
  Իսրայել Մարտի 21, 2002 Ջորջ արքայի փողոցի ռմբակոծություն 4 42
  Իսրայել Մարտի 27, 2002 «Պարկ» հյուրանոցի կոտորած, Համասի կողմից իրականացված մահապարտ ռմբակոծություն Նեթանիա քաղաքի «Պարկ» հյուրանոցում 31 140
  Իսրայել Մարտի 29, 2002 Քիրյաթ ՀաՅովել սուպերմարկետի ռմբակոծություն 3 28
  Հնդկաստան Մարտի 30, 2002 Հարձակումներ Ռագհունաթ տաճարի վրա 11 20
  Իսրայել Մարտի 31, 2002 «Մացցա» ռեստորանի ռմբակոծություն, ահաբեկչական գործողություն Հայֆա քաղաքում՝ Համասի մահապարտ ահաբեկչի կողմից 17 40+
  Իսրայել Ապրիլի 10, 2002 Յագուրի ռմբակոծություն 9 19
  Թունիս Ապրիլի 11, 2002 «Ղրիբա» սինագոգի պայթեցում, Թունիսի Ջերբա կղզում պայթյուցիկներով զինված բնական գազի բեռնատարը մխրճվում է «Էլ Ղարիբա» սինագոգի մեջ 20 30+
  Իսրայել Ապրիլի 12, 2002 Մահանե Եհուդա շուկայի ռմբակոծություն (2002) 7 104
  Իսրայել Մայիսի 7, 2002 Ռիշոն ԼեՑիոնի ռմբակոծություն, մահապարտ ռմբակոծություն Ռիշոն ԼեՑիոնի մարդաշատ խաղային ակումբներից մեկում 16 57
  Պակիստան Մայիսի 8, 2002 Ավտոբուսի ռմբակոծություն Կարաչիում (2002), մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան մխրճում է ավտոբուսի մեջ. ավտոբուսում մեծ մասամբ երթևեկում էին ֆրանսիացի ճարտարագետներ 15 40
  Հնդկաստան Մայիսի 14, 2002 Կալուչակի կոտորած, Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում երեք ահաբեկիչներ հարձակվեցին զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վրա 31 47
  Իսրայել Մայիսի 19, 2002 Նեթանիայի շուկայի ռմբակոծություն 4 59
  Իսրայել Հունիսի 5, 2002 Մեգիդդո հանգույցում ավտոբուսի ռմբակոծություն 14 43
  ԱՄՆ Հուլիսի 4, 2002 Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի հրաձգություն (2002) 3 4
  Իսրայել Հունիսի 11, 2002 «Հերզիլյա» սննդի կետի ռմբակոծություն 1 15
  Պակիստան Հունիսի 14, 2002 Հարձակումներ Կարաչիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա, ահաբեկչական հարձակումների շարք Կարաչիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա 12 51
  Իսրայել Հունիսի 18, 2002 Փաթթ հանգույցում ավտոբուսի ռմբակոծություն 19 74
  Իսրայել Հունիսի 19, 2002 Ֆրենչ Հիլի մահապարտ ռմբակոծություն 7 50
  Հնդկաստան Հուլիսի 13, 2002 Քասիմ Մագարի կոտորած, զինյալների կողմից 27 հնդիկ բանվորների զանգվածային սպանություն Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի արվարձաններում 27 30
  Իսրայել Հուլիսի 16, 2002 Հարձակում ավտոբուսի վրա Իմմանուելի մոտ. 9 20
  Իսրայել Հուլիսի 17, 2002 Նևե Շաանան փողոցի ռմբակոծություն 5 40
  Իսրայել Հուլիսի 31, 2002 Երուսաղեմի հրեական համալսարանի ռմբակոծություն 9 100
  Իսրայել Օգոստոսի 4, 2002 Հարձակում թիվ 361 ավտոբուսի վրա (Մերոն հանգույց). 9 38
  Իսրայել Սեպտեմբերի 19, 2002 Ավտոբուսի ռմբակոծություն Ալենբի փողոցում. 6 70
  Հնդկաստան Սեպտեմբերի 24, 2002 Հարձակում Ախշարդհամ տաճարի վրա 32 80
  Ֆիլիպիններ Հոկտեմբերի 2, 2002 Զամբոանգա քաղաքի ռմբակոծություններ, Զամբոանգա քաղաքում տեղադրված երեք ռումբերից առաջինի պայթման հետևանքով սպանվում է 4 մարդ, այդ թվում մեկ ամերիկացի կանաչ բերետավոր, իսկ ևս 25-ը տարբեր աստիճանի վիրավորանք ստանում (այդ թվում՝ ևս մեկ կանաչ բերետավոր) 4 25
  Քուվեյթ Հոկտեմբերի 8, 2002 Հարձակում Ֆայլակա կղզում, երկու քուվեյթցի մոջահեդներ հարձակվեցին մի խումբ ԱՄՆ ծովային հետևազորայինների վրա՝ սպանելով մեկին և վիրավորելով մյուսին․ երկու հարձակվողներն էլ ոչնչացվեցին 1 1
  Ինդոնեզիա Հոկտեմբերի 12, 2002 Բալիի ռմբակոծություններ (2002), ահաբեկչական հարձակում Ինդոնեզիայի Բալի կղզու Քութա տուրիստական գոտում, որի հետևանքով սպանվեց 202 և վիրավորվեց 240 անձ[26] 202 240
  Ֆիլիպիններ Հոկտեմբերի 17, 2002 Զամբոանգա քաղաքի ռմբակոծություններ, Զամբոանգա քաղաքում տեղադրված երեք ռումբերից երկրորդը պայթեց առևտրի կենտրոնում՝ սպանելով առնվազն 7 և վիրավորելով մոտ 150 քաղաքացու 7 150
  Ֆիլիպիններ Հոկտեմբերի 21, 2002 Զամբոանգա քաղաքի ռմբակոծություններ, Զամբոանգա քաղաքում տեղադրված երեք ռումբերից վերջին երրորդը պայթեց Ֆորտ Փիլար ծովային ամրոցի կաթոլիկ աղոթատեղիում, ինչի հետևանքով սպանվեց կառույցը հսկող ֆիլիպինցի մեկ ծոյին հետևազորային, իսկ ևս 18-ը ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ 1 18
  Իսրայել Հոկտեմբերի 21, 2002 Մահապարտ ռմբակոծություն Կարկուր հանգույցի մոտ 14 40+
  Ռուսաստան Հոկտեմբերի 23, 2002 «Նորդ Օստի» ահաբեկչություն, մարդաշատ ներկայացման ժամանակ Մոսկվայի Դուբրովկա թատրոնի գրավում չեչեն զինյալների կողմից 170 700+
  Իսրայել Հոկտեմբերի 27, 2002 Սոնոլի գազալցակայանի ռմբակոծություն 3 18
  Իսրայել Նոյեմբերի21, 2002 Ավտոբոսի ռմբակոծություն Քիրյաթ Մենախեմի մոտ 11 50
  Հնդկաստան Նոյեմբերի 24, 2002 Հարձակումներ Ռագհունաթ տաճարի վրա (նոյեմբերյան հարձակում) 14 45
  Քենիա Նոյեմբերի28, 2002 Ահաբեկչական հարձակումներ Մոմբասայում (2002), իսլամիստ ահաբեկիչների միաժամանակյա հարձակումներ Մոմբասայում տեղակայված իսրայելյան հյուրանոցի և Իսրայելին պատկանող չարթերային ինքնաթիռի վրա․ հարձակումների հետրևանքով սպանվեց 13 մարդ (10-ը՝ քենիացի, 3-ը՝ հրեա), չհաշված 3 մահապարտ ահաբեկիչներին, վիրավորում ստացավ 80 մարդ․ ինքնաթիռն անվնաս մնաց երկու ձախողված գնդակոծումից հետո 13 80
Ընդհանուր՝ 821 2897+
 
Աֆուլայի պայթյունների զոհերին նվիրված հուշարձան
 
Էրեզ հանգույցը 2005 թվականին
 
Լիբերթի Բելի զբոսայգու զոհերին նվիրված հուշաքար
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Իսրայել Հունվարի 5, 2003 Թել Ավիվի կենտրոնական ավտոկայանի կոտորած 23 100+
  Պակիստան Փետրվարի 28, 2003 Կարաչիում ԱՄՆ հյուպատոսարանի հարձակումներ 2 6
  Իսրայել Մարտի 5, 2003 Թիվ 37 ավտոբուսի մահապարտ ռմբակոծություն Հայֆայում 17 53
  Իսրայել Ապրիլի 30, 2003 Մահապարտ ռմբակոծություն Mikes Place ռեստորանում 3 50+
  Սաուդյան Արաբիա Մայիսի 1, 2003 Սաուդյան նավատորմի արքայական ուժերի համազգեստով ծպտված ահաբեկիչը ներթափանցել է ամերիկյան բազա, սպանել մեկ ամերիկացու և հաջողությամբ հեռացել այնտեղից[27] 1 0
  Սաուդյան Արաբիա Մայիսի 12, 2003 Ռիյադի բնակելի տների ահաբեկչական հարձակում, մի քանի զինյալներ կրակ բացեցին արևմտյան երկրների ներկայացուցիչներով բնակեցված երեք բնակելի շենքերի վրա, ինչպես նաև պայթեցրին մեքենաներ 39 160+
  Ռուսաստան Մայիսի 12, 2003 Զնամենսկոյեի մահապարտ ռմբակոծություն (2003) 59 200
  Մարոկկո Մայիսի 16, 2003 Կասաբլանկայի ռմբակոծություններ, ռմբակոծությունների շարք Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում 45 100+
  Իսրայել Մայիսի 18, 2003 Ֆրենչ հիլի մահապարտ ռմբակոծություններ (2003) 7 20
  Իսրայել Մայիսի 19, 2003 Աֆուլայի պայթյուններ 3 70
  Իսրայել Հունիսի 11, 2003 Ավտոբուսի ռմբակոծություն Դավիդկա հրապարակում 17 100 (մոտ.)
  Ինդոնեզիա Օգոստոսի 5, 2003 Մարիոթ հյուրանոցի ռմբակոծություն, ռմբակոծություն Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի Սեթիաբուդի հարավային արվարձանում․ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկներով լի ավտոմեքենան պայթեցրեց «Մարիոթ» հյուրանոցի նախասրահի դռների մոտ 12 150
  Իսրայել Օգոստոսի 19, 2003 Ավտոբուսի ռմբակոծություն Շմուել ՆաՀավիի մոտ 24 130+
  Հնդկաստան Օգոստոսի 25, 2003 Մումբայի ռմբակոծություններ (Օգոստոսի 25, 2003) 54 244
  Իսրայել Սեպտեմբերի 9, 2003 Ցրիֆինի ավտոկայանի ահաբեկչական հարձակում 9 15
  Իսրայել Սեպտեմբերի 9, 2003 Հիլլել սրճարանի ռմբակոծություն 7 50+
  Իսրայել Հոկտեմբերի 4, 2003 «Մաքսիմ» ռեստորանի մահապարտ ռմբակոծություն, մահապարտ ահաբեկչական հարձակում Հայֆայի «Մաքսիմ» լողափնյա ռեստորանում, զոհերի թվում էին երկու ընտանիքներ և չորս երեխա, այդ թվում մեկ երկու ամսական երեխա 21 51
  Սաուդյան Արաբիա Նոյեմբերի8, 2003 Ռիյադի բնակելի տների ահաբեկչական հարձակում, մահապարտ ահաբեկչական հարձակում Լաբան հովտում (Ռիյադ) 17 122
  Թուրքիա Նոյեմբերի15–20, 2003 Ստամբուլի ահաբեկչական հարձակումներ (2003), ռմբակոծություններ Ստամբուլում 57 700
Ընդհանուր՝ 418 2,321+
 
Գազա փողոցում պայթեցված ավտոբուսի մնացորդները
 
2004 թվականի փետրվարի 6-ին Մոսկվայի մետրոպոլիտենի «Ավտոզադովսկայա» կայարանի պայթյունների զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ
 
Լիբերթի Բելի պայթյունների զոհերին նվիրված հուշատախտակ
 
Մադրիդի ահաբեկչությանը զոհ գնացածների հիշատակին նվիրված հուշատախտակ
 
Բեսլանի Թիվ 1 միջնակարգ դպրոցում իրագործված ահաբեկչական հարձակման զոհերի լուսանկարները
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Ինդոնեզիա Հունվարի 10, 2004 Պալոպոյի սրճարանի ռմբակոծություն, «Սամպոդո Ինդա» կարաոկե սրճարանի պայթյունի Ինդոնեզիայի Պալոպո քաղաքում 4 3
  Իսրայել Հունվարի 14, 2004 Ռմբակոծություն Էրեզ հանգույցում 4 10
  Իսրայել Հունվարի 29, 2004 Ավտոբուսի ռմբակոծություն Գազա փողոցում 11 50+
  Ռուսաստան Փետրվարի 6, 2004 Մոսկվայի մետրոյի պայթյուններ 41 102+
  Իսրայել Փետրվարի 22, 2004 Ավտոբուսի ռմբակոծություն Լիբերթի Բել զբոսայգում 8 60
  Ֆիլիպիններ Փետրվարի 27, 2004 «Սուպերֆերրի-14» լաստանավի խորտակում Աբու Սայաֆի ահաբեկիչների կողմից 116 0
  Թուրքիա Մարտի 9, 2004 Հարձակում ստամբուլյան ռեստորանի վրա, երկու իսլամիստ գրոհային ռեստորանի վրա կրակ բացելուց հետո, այն պայթեցնում են ինքնաշեն պայթուցիկներով․ գործողության ժամանակ հարձակվողներից մեկը սպանվում է, իսկ մյուսը՝ ծանրո վիրավորում ստանում 1 5
  Իսպանիա Մարտի 11, 2004 Գնացքի պայթյուններ Մադրիդում[28][29] 192 2050
  Սաուդյան Արաբիա Ապրիլի 21, 2004 Սկզբնապես Սաուդյան Արաբիայի ոստիկանության պատկանող պայթուցիկ սարքերով լի մեքենան պայթեցվում է շինության մոտ[30] 5 148
  Սաուդյան Արաբիա Մայիսի 29–30, 2004 Խոբարի կոտորած, հրաձգությունների և ռմբարկումների շարան «Ալ-Քայիդա» խմբավորման հետ կապ ունեցող չորս գրոհայինների կողմից՝ Ալ-Խոբարում տեղակայված նավթարդյունաբերական երկու կառույցների և բնակելի շինությունների դեմ 22 25
  Սաուդյան Արաբիա Հունիսի 6, 2004 Ալ-Սուայիդիում «Ալ-Քայիդայի» թաքստոցը նկարահանելիս «BBC»-ի լրագրող Սայմոն Քամբերսը և թղթակից Ֆրենկ Գարդները հարձակման ենթարկվեցին խմբավորման համակիրների կողմից․ Քամբերսը սպանվեց, իսկ Գարդները ծանր վիրավորում ստացավ 1 1
  Սաուդյան Արաբիա Հունիսի 8, 2004 «Vinnell Corp.» մասնավոր ռազմական կազմակերպության ամերիկացի աշխատակցի սպանությունը Ռիադում[31][32][33][34] 1 0
  Սաուդյան Արաբիա Հունիսի 18, 2004 կողծ ոստիկանության կողմից առևանգվելուց 5 օր անց ամերիկացի Փոլ Մարշալ Ջոնսոնի գլխատումը Ռիադում 1 0
  Իրաք Հուլիսի 28, 2004 Բաքուբահի ռմբակոծություններ 68 24+
  Իրաք Օգոստոսի 1, 2004 Հարձակումներ եկեղեցիների վրա Իրաքում 12 71+
  Սաուդյան Արաբիա Օգոստոսի 3, 2004 Ազգությամբ իռլանդացի աշխատողի գնդակահարություն Ռիադում[35] 1 0
  Բանգլադեշ Օգոստոսի 21, 2004 Դհակայի նռնակային հարձակում, ահաբեկչական հարձակում Բանգլադեշի Դհակա քաղաքում «Հարքաթ-ուլ-Ջիհադ ալ-Իսլամի» խմբավորման անդամների կողմից՝ ահաբեկչության դեմ բողոքի երթի ժամանակ 24 300+
  Ռուսաստան Օգոստոսի 31, 2004 Մոսկվայի մետրոյի պայթյուններ (օգոստոս, 2004) 10 50
  Ռուսաստան Սեպտեմբերի 1–3, 2004 Բեսլանի ահաբեկչական հարձակում[36][37] 385 783
  Ինդոնեզիա Սեպտեմբերի 9, 2004 Ջակարտայում Ավստրալիայի դեսպանատան ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում Ջակարտայում․ մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցրեց Ավստրալիայի դեսպանատան բակում կայանած բեռնատարի մեջ տեղադրված ռումբը 9 150+
  Սաուդյան Արաբիա Սեպտեմբերի 15, 2004 Ռիադում «Marconi Company» հեռահաղորդակցական ընկերության բրիտանացի աշխատողի գնդակահարությունը սեփական մեքենայում[38] 1 0
  Եգիպտոս Հոկտեմբերի 7, 2004 Սինայի ռմբակոծություններ, թվով երեք ահաբեկչական բնույթի ռմբակոծոմներ Եգիպտոսի Սինայի թերակղզում 34 171
  Նիդերլանդներ Նոյեմբերի 2, 2004 Հոլանդացի կինոռեժիսոր Թեո վան Գոգի սպանությունը ամստերդամաբնակ ջիհադիստ Մուհամմեդ Բույերիի կողմից։ Կրակելով նրա վրա 8 անգամ՝ Բույերին կտրել է զոհի կոկորդը և վերքեր հասցրել կրծքավանդակին[39] 1 0
  Ինդոնեզիա Նոյեմբերի 13, 2004 Ավտոբուսի ռմբակոծություն Պոսոյի մոտ 6 3
  Սաուդյան Արաբիա Դեկտեմբերի 6, 2004 Հինգ զինյալներ հարձակվեցին Ջիդդա քաղաքում ԱՄՆ հյուպատոսարանի վրա․ երեք գրոհայիններ ոչնչացվեցին սաուդյան անվտանգության ուժերի կողմից, իսկ մնացած երկուսը վնասազերծվեցին և ձերբակալվեցին[40] 9 10
Ընդհանուր՝ 1066 4016+
 
Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության վայրը
 
Լոնդոնի մետրոյի պայթյունների ժամանակ
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Իսրայել Հունվարի 13, 2005 Իսրայել-Գազա սահմանագծի ահաբեկչական հարձակում 6 4
  Լիբանան Փետրվարի 14, 2005 Ռաֆիկ Հարիրիի սպանություն, Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ավտոշարասյունը դարձավ 1000 կգ տրոտիլի պայթյունի զոհը 22 0
  Իսրայել Փետրվարի 25, 2005 «Ստեյջ» ակումբի ռմբակոծություն 5 50+
  Ինդոնեզիա Մայիսի 28, 2005 Տենտենայի շուկայի ռմբակոծություններ 22 90
  Հնդկաստան Հուլիսի 5, 2005 Հարձակում Հինդու Ռամ տաճարի վրա 6 0
  Միացյալ Թագավորություն Հուլիսի 7, 2005 Լոնդոնի ահաբեկչություն, շարունակական ահաբեկչական ռմբակոծություններ Լոնդոնի մետրոպոլիտենում 53 700+
  Իսրայել Հուլիսի 12, 2005 «Հաշարոն» առևտրի կենտրոնի մահապարտ ռմբակոծություն 5 90+
  Եգիպտոս Հուլիսի 23, 2005 Շարմ էլ Շեյխի ահաբեկչական հարձակումներ, ռմբակոծություններ Աբդուլլահ Ազամի խմավորումների կողմից (Ալ քայիդայի լիբանանյան ճյուղ) եգիպտական Շարմ էլ Շեյխ առողջարանային քաղաքում 64 150
  Բանգլադեշ Օգոստոսի 17, 2005 Բանգլադեշի ռմբակոծություններ, ահաբեկչական հարձակումներ «Ջամա՛աթուլ Մոջահեդ Բանգլադեշ» խմբավորման կողմից 2 50
  Ինդոնեզիա Հոկտեմբերի 1, 2005 Բալիի ռմբակոծություններ 20 100+
  Իսրայել Հոկտեմբերի 26, 2005 Հադերայի շուկայի ռմբակոծություն 7 55
  Հնդկաստան Հոկտեմբերի 29, 2005 Տենտենայի շուկայի ռմբակոծություններ (2005)[41] 60 180+
  Ինդոնեզիա Հոկտեմբերի 30, 2005 Քրիստոնյա աղջիկների գլխատումներ Ինդոնեզիայում, անչափահաս քրիստոնյա աղջիկների գլխատում մուսուլման գրոհայինների կողմից՝ Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում 3 0
  Հորդանան Նոյեմբերի 9, 2005 Ամմանի ռմբակոծություններ, մահապարտ ռմբակոծությունների շարան Հորդանանի մայրաքաղաք Ամմանի հյուրանոցներում[42][43] չորս հարձակվողների թվում կային կին և ամուսին[44] 60 115+
  Իսրայել Դեկտեմբերի 5, 2005 ՀաՇարոն առևտրի կենտրոնի մահապարտ ռմբակոծություն 5 40+
  Ինդոնեզիա Դեկտեմբերի 31, 2005 Պալու քաղաքի քրիստոնյա մսավաճառի խանութում ինքնաշեն մեխային ռումբի պայթեցում 8 53
Ընդհանուր՝ 348 1857+
 
Մումբայի պայթյուններից վնասված գնացքը
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Պակիստան Մարտի 2, 2006 Պայթուցիկներով լի մեքենան պայթեցվում է «Մարիոթ» հյուրանոցի տարածքում, Կարաչիում ԱՄՆ հյուպատոսարանի մերձակայքում 4 30
  Հնդկաստան Մարտի 7, 2006 Վարանասիի ռմբակոծություններ, ռմբկածությունների շարք hիդուիստական և բուդդայական կրոնի կենտրոն համարվող Վարանասի սուրբ քաղաքում 28 101
  Իսրայել Մայիսի 30, 2006 Կեդումիումի ռմբակոծություն 4 0
  Իսրայել Ապրիլի 17, 2006 Թել Ավիվի սննդի կետի ռմբակոծություն (2006) 11 70
  Եգիպտոս Ապրիլի 24, 2006 Դահաբի ռմբակոծություններ (2006) 23 80 (մոտ.)
  Հնդկաստան Ապրիլի 30, 2006 Դոդայի կոտորած (2006), Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Դոդա բնակավայրում 35 հնդիկների զանգվածային սպանություն 35 0
  Հնդկաստան Հուլիսի 11, 2006 2006 թ. Մումբայի երկաթգծի պայթյուններ, 11 րոպեի ընթացքում գործարկվում է թվով յոթ պայթուցիկ[45] 209 700+
  Եմեն Սեպտեմբերի 15, 2006 Ահաբեկչական հարձակումներ Եմենում (սեպտեմբերի 15, 2006) 5 0
Ընդհանուր՝ 319 981
 
Գլազգոյի օդանավակայանը ձախողված ահաբեկչությունից 40 ժամ անց
 
Պակիստանի 11-րդ վարչապետ Բենազիր Բհուտտոն (1953-2007)
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Իսրայել Հունվարի 29, 2007 Հացաբուլկեղենի խանութի պայթյուններ Էյլաթում[46] 3 0
  Թուրքիա Ապրիլի 18, 2007 Զինված հարձակում «Զիրվե» հրատարակչության վրա, հրատարակչության 3 անդամների սպանություն շինություն թափանցած 5 զինյալների կողմից 3 0
  Հնդկաստան Մայիսի 13, 2007 Ջայպուրի ռմբակոծություններ 80 216
  Միացյալ Թագավորություն Հունիսի 30, 2007 Գլազգոյի միջազգային օդանավակայանի ահաբեկչություն (2007) 1
(մահապարտ ահաբեկիչ)
5
  Ֆիլիպիններ Հուլիսի 10–11, 2007 Գլխատումներ Բասիլանում (2007) 34 9
  Իրաք Օգոստոսի 14, 2007 Քահթանիայի ռմբակոծություններ (2007) ~500 ~1500
  Պակիստան Օգոստոսի 14, 2007 Բենազիր Բհուտտոյի սպանություն, պատասխանատվություն վերցրեց Ալ-Քայիդայի առաջնորդներից Մուստաֆա Աբու ալ-Յազիդը ~21 ՞
Ընդհանուր՝ ~642 ~1730
 
Դելիի պայթյունները ցույց տվող քարտեզ
 
Իսլամաբադի «Մարիոթ» հյուրանոցում իրագործված ահաբեկչությունից հետո
 
Մումբայի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Իսրայել Փետրվարի 4, 2008 Դիմոնայի մահապարտ ռմբակոծություն (2008) 1 9
  Հնդկաստան Հուլիսի 26, 2008 Ահմեդաբադի ռմբակոծություններ (2008) 56[47][48] մոտ 200[47][48]
  Հնդկաստան Սեպտեմբերի 13, 2008 Դելիի պայթյուններ, պակիստանյան ծայրահեղական խմբավորումների կողմից իրականացված ռմբակոծությունների շարան Դելիում․ պայթյունների պատճառով սպանվեց 30, և վիրավորում ստացավ՝ 130 մարդ․ երկու շաբաթ անց ևս մեկ ահաբեկչական հարձակում իրագործվեց Մեհրաուլիի տարածքում, ինչի պատճառով մահացու վիրավորում ստացավ 3 անձ 30 130
  Պակիստան Սեպտեմբերի 20, 2008 «Մարիոթ» հյուրանոցի պայթյուն Իսլամաբադում․ Իսլամաբադում պայթուցիկներով զինված աղբատարը պայթեցվեց «Մարիոթ» հյուրանոցի տարածքում, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 54 անձ, այդ թվում՝ 2 ամերիկացի աշխատողներ 54+ 0
  Հնդկաստան Սեպտեմբերի 27, 2008 2008 թ․ սեպտեմբերի 27-ի Դելիի պայթյուններ 3 23
  Իրաք հոկտեմբեր, 2008 - հունվար, 2009 Ահաբեկչական հարձակումներ Մոսուլի քրիստոնյաների վրա 40+ ՞
  Հնդկաստան Նոյեմբերի26, 2008 Մումբայի ահաբեկչական հարձակումներ, մուսուլման ծայրահեղականների ահաբեկչական հարձակումները Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայում, ինչի հետևանքով սպանվեց ավելի քան 160 մարդ, իսկ շատերն ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ․ Հնդկաստանի կառավարությունը կատարվածի մեջ մեղադրեց պակիստանյան «Լաշխար-է-Թայբա» խմբավորմանը՝ նշելով որ վնասազերծված և սպանված ահաբեկիչները Պակիստանի քաղաքացիներ էին, ինչը Պակիստանի կառավարությունն սկզբնապես ժխտեց, սակայն ավելի ուշ՝ ապացույցների առկայության պատճառով, ստիպված եղավ ընդունել․ կենդանի բռնվածների թվում էր նաև ահաբեկիչ Աջմալ Քասաբը, ով 2012 թվականին կախաղան բարձրացվեց[49][50][51] 166+ ՞
Ընդհանուր՝ 350+ 362+
 
Ֆորտ Հուդի հրաձգությունից տուժած զինվորականն առաջին օգնություն ստանալիս
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  ԱՄՆ Հունիսի 1, 2009 Լիթլ Ռոքի հավաքակայանի հրաձգություն 1 1
  Սոմալի Հունիսի 18, 2009 Բելեդուեյնի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում «Ալ-Շաբաբ» խմբավորման կողմից, ինչի հետևանքով սպանվեց 35 մարդ 35 ՞
  Ինդոնեզիա Հուլիսի 17, 2009 «Մարիոթ» և «Ռից-Կարլտոն» հյուրանոցների ռմբակոծություններ, մահապարտ ահաբեկչական հարձակումներ Ջակարտայում 9 53
  ԱՄՆ Նոյեմբերի 5, 2009 Ֆորտ Հուդի հրաձգություն, ահաբեկչական հարձակում ԱՄՆ Տեխաս նահանգի Քիլին բնակավայրի մոտ 13 33
Ընդհանուր՝ 58 87+

2010-ականներ

խմբագրել
 
Մոսկվայի մետրոյի պայթյունների ժամանակ
 
ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը Լյուբյանկա կայարանի զոհերին հարգանքի տուրք մատուցելիս
 
Աբդուլա Շահ Գազիի աճյունատուփը
 
Բաղդադի եկեղեցին
 
Ստոկհոլմի ոստիկանները, ահաբեկչական հարձակումներից հետո, փակում են քաղաքի բանուկ փողոցներից մեկը
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Եգիպտոս Հունվարի 7, 2010 Նագ Համմադիի կոտորած, քրիստոնյա ղպտիների զանգվածային սպանություն Եգիպտոսի Նագ Համմադի քաղաքում 11 11
  Պակիստան Փետրվարի 3, 2010 Ստորին Դիրի ռմբակոծություն (2010) 8 70
  Հնդկաստան Փետրվարի 13, 2010 Պունայի ռմբակոծություն, գերմանական հացաբուլկեղենի պայթյուն Հնդկաստանի Պունա քաղաքում 17 54+
  Իրաք Մարտի 3, 2010 Բաքուբայի ռմբակոծություններ 33 55
  Ռուսաստան Մարտի 29, 2010 Մոսկվայի մետրոյի պայթյուններ, պայթյուններ Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» և «Պարկ կուլտուրի» կայարաններում․ կատարվածի պատասխանատվությունը ստանձնեց «Կովկասի էմիություն» կոչվող ահաբեկչական խմբավորումը[52] 40 102
  Իրաք Մայիսի 10, 2010 Ահաբեկչական հարձակումներ Իրաքում, հրաձգությունների և ռմբարկումների շարան Իրաքում 100+ 350+
  Պակիստան Մայիսի 28, 2010 Հարձակումներ Լահոր քաղաքի ահմադիյա մզկիթների վրա, ահաբեկչական հարձակումներ ահմադիյա դավանողների համայնքի երկու մզկիթների վրա 86[53] Չի նշվում[53]
  Պակիստան Հուլիսի 1, 2010 Լահորի ռմբակոծություններ, հակասուֆիստական ահաբեկչական հարձակում, ուղղված իսլամի «աղանդների դեմ»[54] 42+ 175+
  Ուգանդա Հուլիսի 11, 2010 Կամպալայի ահաբեկչական հարձակումներ, մահապարտ ռմբակոծություններ, ինքնապայթումներն իրագործվել են 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին հետևող ամբոխի մեջ 74 70
  Իրան Հուլիսի 15, 2010 Զահեդանի ռմբակոծություններ, մահապարտ ռմբակոծություններ՝ ուղղված Իրանի շիա իսլամ դավանողների դեմ (ներառյալ՝ Հեղափոխական բանակի անդամների) 27+ 270+
  Իրաք Օգոստոսի 17, 2010 Ահաբեկչական գործողություններ Բաղդադում, ռմբակոծություններ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 69+ 169
  Իրաք Օգոստոսի 25, 2010 Ռմբակոծություններ Իրաքում 53+ 270+
  Պակիստան Հոկտեմբերի 6, 2010 Աբդուլա Շահ Գազիի աճյունատուփի կրկնակի մահապարտ ռմբակոծություն, հակասուֆիստական արշավի մաս[55] 9+[55] 55[55]
  Իրաք Հոկտեմբերի 31, 2010 Բաղդադի եկեղեցու հրաձգություն, ահաբեկչական հարձակում Բաղդադի Ասորական կաթոլիկ եկեղեցում 51+ 78
  Պակիստան Նոյեմբերի 5, 2010 Դարրա Ադամ Խել մզկիթի ռմբակոծություն 66+ 80
  Հնդկաստան Դեկտեմբերի 7, 2010 Վարանասիի ռմբակոծություններ 2 37
  Շվեդիա Դեկտեմբերի 11, 2010 Ստոկհոլմի ռմբակոծություններ 1 (ահաբեկիչ) 2
  Պակիստան Դեկտեմբերի 25, 2010 Պակիստանի Բաջաուր երկրամասում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոններից մեկում կին ահաբեկիչը մարդաշատ մասում պայթեցնում է ինքն իրեն[56] 1 0
Ընդհանուր՝ 673+ >1794
 
Ֆրանկֆուրտի օդանավակայանի զոհերին նվիրված գրառում
(գերմ.՝ Wut, Trauer + warum? - զայրույթ, սուգ +ինչու՞)
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Եգիպտոս Հունվարի 1, 2011 Ալեքսանդրիայի ռմբակոծություն 23 97
  Իրաք Հունվարի 18–20, 2011 2011 թ․ հունվարի մահապարտ ահաբեկչություն Իրաքում 137+ 230
  Ռուսաստան Հունվարի 24, 2011 Պայթյուն Դոմոդեդովո օդանավակայանում 37 173[57]
  Իրաք Հունվարի 27, 2011 Բաղդադի ահաբեկչական հարձակումներ 48 78
  Գերմանիա Մարտի 2, 2011 Ֆրանկֆուրտի օդանավակայանի հրաձգություն 2 2
  Պակիստան Մարտի 8, 2011 Ֆայսալաբադի ռմբակոծություն 25+ 127+
  Իրաք Մարտի 29, 2011 Տիկրիտի հրաձգություն, ահաբեկչական հարձակում Իրաքի Տիկրիտ քաղաքում՝ Իրաքի իսլամական պետություն (ԻԻՊ) խմբավորման կողմից 65 100
  Իրաք Մայիսի 5, 2011 Ալ Հիլլայի ռմբակոծություն 24 72
  Եգիպտոս Մայիսի 7, 2011 Հարձակումներ Իմբաբայի եկեղեցիների վրա, ահաբեկչական հարձակումների շարան Կահիրեի Իմբաբա թաղամասում գտնվող ղպտիական ուղղափառ եկեղեցիների վրա 15 232
  Չինաստան Հուլիսի 18, 2011 Հոտանի ահաբեկչական հարձակումներ 4 4
  Չինաստան Հուլիսի 30, 2011 Կաշգարի ահաբեկչական հարձակում, ահաբեկչական հարձակումների շարան Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի Կաշգար քաղաքում. մի շարք ույղուր զինյալներ բեռնատար մեքենա գողացան, որի վարորդին սպանելուց հետո այն վարեցին հետիոտների ամբոխի վրա, ինչից հետո դուրս եկան բեռնատարից և սկսեցին դանակահարել պատահական անցորդների. մեկ օր անց՝ հուլիսի 31-ին, երկու շղթայական պայթյունների հետևանքով քաղաքի ռեստորաններից մեկում հրդեհ բռնկվեց 15 42
  Հնդկաստան Սեպտեմբերի 7, 2011 Դելիի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակումներ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում 17 76
  Սոմալի Հոկտեմբերի 4, 2011 Մոգադիշոյի ռմբակոծություն 100 110+
  Իրաք Հոկտեմբերի 7–13, 2011 Բաղդադի ռմբակոծություններ 64 190
  Բոսնիա և Հերցեգովինա Հոկտեմբերի 28, 2011 Վահաբական իսլամիստը զինված հարձակում ձեռնարկեց Սարաևոյում ԱՄՆ դեսպանատան վրա. զինյալին հաջողվեց մեկ ոստիկանի վիրավորել, ինչից հետո ոստիկանական ուժերը վնասազերծեցին նրան 0 2[58]
  Իրաք Դեկտեմբերի 22, 2011 Բաղդադի ռմբակոծություններ, համակարգված ահաբեկչական հարձակումների շղթա Բաղդադում 60+ 160+
  Նիգերիա Դեկտեմբերի 25, 2011 Ահաբեկչական հարձակումներ Նիգերիայում (Սուրբծննդյան ռմբակոծություններ), ռմբակոծությունների և հրաձգությունների շղթա Նիգերիայի Մադալա, Ջոս, Գադակա և Դամատուրու քաղաքներում գտնվող եկեղեցիների վրա 41[59] 57+
  Չինաստան Դեկտեմբերի 28, 2011 Փիշանի ահաբեկչություն, ջիհադիստական մարզումներին մասնակցելու համար Պակիստան ուղևորվող 15 ույղուր երիտասարդներ ճանապարհին առևանգեցին երկու հովվի 8 5
Ընդհանուր 717+ 1757+
 
2012 թ․ Բենգազիի հարձակումներ
Պատկեր:Hillary Clinton Testimony to House Select Committee on Benghazi (cropped).png
Հիլարի Քլինթոնը վկայություն է տալիս Բենգազիի դեպքերի շուրջ
 
Բենգազիի հարձակումներին վերաբերող լուսանկարներ
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Իրաք Հունվարի 5, 2012 Ռմբակոծություններ Իրաքում, ահաբեկչական հարձակումներ Բաղդադում և Նասիրիայում՝ Իրաքի իսլամական պետություն (ԻԻՊ) խմբավորման կողմից 73 149
  Իրաք Փետրվարի 23, 2012 Ռմբակոծություններ Իրաքում, ահաբեկչական հարձակումներ Բաղդադում՝ Իրաքի իսլամական պետություն (ԻԻՊ) խմբավորման կողմից 83 250+
  Իրաք Մարտի 20, 2012 Ռմբակոծություններ Իրաքում, ահաբեկչական հարձակումներ Բաղդադում և Իրաքի առնվազն 9 քաղաքներում՝ Իրաքի իսլամական պետություն (ԻԻՊ) խմբավորման կողմից 52 ~250
  Ֆրանսիա Մարտի 20, 2012 Թուլուզի և Մոնտոբանի ահաբեկչական հարձակումներ, ահաբեկչական հարձակումներ Ֆրանսիայի Թուլուզ և Մոնտոբան քաղաքներում՝ ուղղված ֆրանսիական բանակում ծառայող մուսուլմանների և հրեա քաղաքացիների դեմ 7 5
  Ռուսաստան Մայիսի 3, 2012 Մախաչկալայի ահաբեկչական հարձակում 14 130[60]
  Եմեն Մայիսի 21, 2012 Սանայի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում Միասնության օրվա ամենամյա ռազմական շքերթին պատրաստվող եմենյան բանակի զինվորականների դեմ 101+ 220+
  Իրաք Հունիսի 13, 2012 Ահաբեկչական հարձակումներ Իրաքում, համաժամանակյա ռմբակոծություններ և հրաձգություններ Իրաքում 93 300
  Չինաստան Հունիսի 29, 2012 Տիանցզինյան ավիաուղիների 7554 չվերթ, օդահենության ձախողված փորձ 6 ույղուրների կողմից, որոնց ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը կարողանում են հաջողությամբ վնասազերծել 2 14
  Բուլղարիա Հուլիսի 18, 2012 Բուրգասի ավտոկայանի ռմբակոծություն 7 32
  Իրաք Հուլիսի 23, 2012 Ահաբեկչական հարձակումներ Իրաքում 116 229
  Իրաք Օգոստոսի 16, 2012 Ահաբեկչական հարձակումներ Իրաքում 128 417
  Իրաք Սեպտեմբերի 9, 2012 Ահաբեկչական հարձակումներ Իրաքում 108+ 371+
  Լիբիա Սեպտեմբերի 11, 2012 Բենգազիի ահաբեկչական հարձակում, ահաբեկչական հարձակում Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա[61] 4 11
Ընդհանուր՝ 788+ 2378+
 
Հիդերաբադի առաջին պայթյունից հետո
 
Հիդերաբադի երկրորդ պայթյունից ժամեր անց
 
Բոստոնյան մարաթոնի առաջին պայթյունից րոպեներ անց
 
Առաջին օգնություն տուժածներին
 
Ջոխար Ցարնաևը պատժախցում
 
Բոստոնի ահաբեկչության զոհերին նվիրված մոմավառություն
 
Լի Ռիգբիի հիշատակին նվիրված երթ Մանչեստեր քաղաքում (հունիսի 2, 2013)
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Պակիստան Հունվարի 10, 2013 Պակիստանի ահաբեկչական հարձակումներ, ռմբակոծություններ Պակիստանում 130 270
  Ալժիր Հունվարի 16, 2013 Ին Ամենասի գազի հանքավայրի գրավում, Ալ-Քայիդայի գրահոյինների հարձակումը Ին Ամենասի մոտ տեղակայված բնական գազի հանքավայրի վրա. հարձակման արդյունքում պատանդ էր վերցվել շուրջ 600 աշխատող[62] 67+ անհայտ
  Պակիստան Փետրվարի 16, 2013 Ռմբակոծություններ Կվետտայում (փետրվարի 16, 2013) 110 200
  Հնդկաստան Փետրվարի 21, 2013 Հիդերաբադի պայթյուններ, երկու ռումբերի պայթման արդյունքում սպանվեց 16 և վիրավորվեց՝ 119 քաղաքացի 16 119
  ԱՄՆ Ապրիլի 15, 2013 Բոստոնյան մարաթոնի ահաբեկչական գործողություն, ներգաղթյալ չեչեն եղբայրներ Ջոխար և Թամերլան Ցարնաևների կողմից Բոստոնյան մարաթոնի վերջնագծում տեղադրված ռումբերի պայթեցում[63] 3 183[64]
  Թուրքիա Մայիսի 11, 2013 Ռեյհանլըի ռմբակոծություններ, ահաբեկչական հարձակումներ Թուրքիայի Հաթայի մարզի Ռեյհանլը քաղաքում[65] 52 140
  Միացյալ Թագավորություն Մայիսի 22, 2013 Լի Ռիգբիի սպանություն, Բրիտանիայի արքայական հրաձգային գնդի ռազմական թմբկահար Լի Ռիգբիի սպանությունը բրիտանացի մուսուլմաններ Մայքլ Ադեբոլաջոյի և Մայքլ Ադեբովալեի կողմից[66] 2[67][68] 0
  Նիգեր Մայիսի 23, 2013 Ագադեզի և Առլիթի հարձակումներ, արևմտաաֆրիկյան ջիհադիստների ահաբեկչական հարձակումները Նիգերի Ագադեզ և Առլիթ բնակավայրերում 26 30+
  Ֆրանսիա Մայիսի 25, 2013 Լա Դեֆանսի ահաբեկչություն, Փարիզի Դեֆանս արվարձանում իսլամիստ ծայրահեղականը դանակահարեց ֆրանսիացի զինվորականի 0 1
  Իրաք Մայիսի 27, 2013 Ռմբակոծություններ Բաղդադում 71 224
  Պակիստան Հունիսի 15, 2013 Քվեթայի ահաբեկչություն, ահաբեկչական հարձակում «Լաշխար-է-Ջհանգվի» խմբավորման կողմից 26 20+
  Պակիստան Հունիսի 22, 2013 Քաշմիրի հրաձգություն, ուղեկցորդների համազգեստով ծպտված ահաբեկիչները Պակիստանի Գիլգիտ Բատիստան բնակավայրի մոտ գտնվող լեռնագնացների ճամբարում (Նանգա Պարբաթ լեռան մոտ) կրակ բացեցին լեռնագնաց զբոսաշրջիկների և տեղացի ուղեկցորդի վրա. զոհերի թվում կային Ուկրաինայի, Չինաստանի, Սլովակիայի, Լիտվայի և Նեպալի քաղաքացիներ 11 2
  Հնդկաստան Հուլիսի 7, 2013 Բոդհ Գայայի ռմբակոծություն, թվով տասը ռումբ պայթեցվեց Հնդկաստանի Բոդհ Գայայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՈՀամաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մահաբոդհի տաճարային համալիրում 0 5
  Աֆղանստան Սեպտեմբերի 13, 2013 Ահաբեկչական հարձակում Հերաթում ԱՄՆ հյուպատոսարանի վրա 2 20
  Քենիա Սեպտեմբերի 21, 2013 «Ուեսթգեյթ» առևտրի կենտրոնի ահաբեկչական հարձակում 67 175[69][70][71]
  Պակիստան Սեպտեմբերի 22, 2013 Փեշավարի քրիստոնեական եկեղեցու ահաբեկչական հարձակում, մահապարտ ահաբեկչական հարձակում Պակիստանի Փեշավար քաղաքի Քոհատի Գեյթ թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննեսի եկեղեցում, ինչի հետևանքով զոհվեց 83 և վիրավրում ստացավ՝ 250 մարդ[72][73] 80-83 250
  Նիգերիա Սեպտեմբերի 29, 2013 Գուջբայի քոլեջի զանգվածային սպանություններ, «Բոքո Հարամ» խմբավորման իրականացրաց սպանդը Նիգերիայի Գուջբայի քոլեջի հանրակացարանում 44 0
  Չինաստան Հոկտեմբերի 28, 2013 Տյանմենի հրապարակի սպանություններ, Պեկինի Տյանմենի հրապարակում ամենագնաց ավտոմեքենան մխրճվում է ամբոխի մեջ և այրվում, սպանելով 5 և վիրավորելով 38 մարդու[74] 5 38
  Եմեն Դեկտեմբերի 5, 2013 Սանայի ահաբեկչական հարձակումներ 56 162
Ընդհանուր՝ 768+ 1839+
 
Աբուջայի ահաբեկչությունից տուժած քաղաքացին հիվանդանոցում
 
Երուսաղեմի սինագոգի հարձակումներից հետո
 
Բրյուսելի Հրեական թանգարանի շենքը
Հրաձգություն Գրոզնիում (տեսանյութ)
 
Սիդնեյի ահաբեկչությունուց րոպեներ անց
 
«Lindt» սրճարանի տարածքն ահաբեկչական հարձակումից երկու օր անց
 
Ծաղկեփնջեր Սիդնեյի ահաբեկչության զոհերի հիւշատակին
 
Փեշավարի դպրոցը
 
Փեշավարի դպրոցի ահաբեկչության զոհերին նվիրված մոմավառություն Լոնդոնում
 
Ուսանողների՝ մոմերով երթը Հնդկաստանի Ամբալա քաղաքում՝ նվիրված Փեշավարի զոհերի հիշատակին
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Պակիստան Հունվարի 19, 2014 Բաննուի ռմբակոծություն, հարձակում Թալիբանի կողմից 26 38
  Նիգերիա Փետրվարի 14, 2014 Բոռնոյի կոտորած 200+[75]
  Չինաստան Մարտի 1, 2014 Կունմինի հարձակումներ, 8-հոգանոց զինված հարձակում Կունմինի կայարանի խաղաղ բնակչության վրա 28 143
  Նիգերիա Ապրիլի 14, 2014 Աբուջայի ահաբեկչություն, «Բոքո Հարամ»-ի կողմից իրագործված ռմբակոծություններ Աբուջայում 88+ 200+
  Չինաստան Ապրիլի 30, 2014 Ուրումչիի ահաբեկչական հարձակումներ, հարձակումներ և ռմբակոծություններ Ուրումչիի երկաթուղային կայարանում 3 79
  Նիգերիա Մայիսի 20, 2014 Ջոսի ռմբակոծություններ 118[76] 56+[76]
  Չինաստան Մայիսի 22, 2014 Ուրումչիի ահաբեկչական հարձակումներ, Ուրումչիում 5 ահաբեկիչ տեղափոխող երկու ամենագնաց մեքենաներ մխրճվում են քաղաքի կենտրոնական շուկայի շարքերում և մեքենայից մարդկանց բազմության մեջ պայթուցիկ նյութեր նետում, հետագայում մեքենաները միմյանց բախվելով նույնպես պայթում են[77][78] 39 90+
  Բելգիա Մայիսի 24, 2014 Բրյուսելի Հրեական թանգարանի հրաձգություն, երկու ահաբեկիչ կրակ են բացում Բրյուսելի Հրեական թանգարանում, ինչի պատճառով սպանվում է 4 մարդ[79] 4 0
  Չինաստան Հուլիսի 28, 2014 Դանակներով և կացիններով զինված հանցախումբը Էլիսկու բնակավայրում հարձակվեց ոստիկանական բաժանմունքի և մի շարք կառավարական գրասենյակների վրա. մի մասը նույնիսկ հասավ Հուանգդի բնակավայր՝ հարձակվելով անցորդների վրա և ճանապարհին ջախջախելով մեքենաները[80] 37 13
  Սիրիա Օգոստոսի 2014 Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) գրոհայինները Դեյր-էլ-Զորի մարզում զանգվածային սպանդի ենթարկեցին Շայթաթ սուննի արաբական ցեղին պատկանող շուրջ 700 մարդու[81][82] 700
  Պակիստան Օգոստոսի 15, 2014 Ահաբեկչական հարձակում Կվետայի ավիաբազայի վրա 12
  Ավստրալիա Սեպտեմբերի 23, 2014 Դանակահարություններ Էնդեյվոր Հիլզում, զինված հարձակում Մելբուրն Էնեյվոր Հիլզ թաղամասում. աֆղանական արմատներով ավստրալիացի Նուման Հայդերը դանակահարեց հակահաբչական ծառայության երկու սպայի և սպանվեց ոստիկանական ուժերի կողմից[83] 1 2
  Ռուսաստան Հոկտեմբերի 5, 2014 Պայթյուններ և հրաձգություններ Գրոզնիում, ահաբեկչական հարձակումներ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում 6 12[84]
  Կանադա Հոկտեմբերի 20, 2014 Սեն-Ժան-Սյուր-Ռիշելյեի հարձակում, միայնակ գործող ահաբեկիչը սեփական մեքենայով մահացու վրաերթի ենթարկեց երկու կանադացի զինվորի 1 1
  Կանադա Հոկտեմբերի 22, 2014 Պառլամենտ Հիլի հրաձգություն, միայնակ գործող ահաբեկիչը պատերազմի զոհերի հուշահամալիրի մոտ մահացու վիրավորեց մեկ զինվորի, այնուհետև հարձակվեց պառլամենտի վրա[85] 1 3
  Իսրայել Հոկտեմբերի 22, 2014 Համասի ահաբեկիչը սեփական մեքենայով մահացու վրաերթի ենթարկեց Երուսաղեմի երկաթուղային կայարանում գտնվող քաղաքացիներին 2 8[86]
  ԱՄՆ Հոկտեմբերի 23, 2014 Ֆարուք Նյու Յորք Հարձակումներ Քուինսում (2014), Զեյլ Թոմսոնը (նաև հայտնի որպես` Զայիմ Ֆարուք Աբդուլ-Մալիք), կացնով հարձակվեց Նյու Յորքի ոստիանության չորս աշխատակցի վրա` ծանր վիրավորում հասցնելով ոստիկաններից մեկի գլխի ետևի հատվածում և թևի հատվածում վիրավորելով մեկ այլ ոստիկանի, ինչից հետո մնացյալ սպաները մահացու վիրավորեցին հարձակվողին` միևնույն վիրավորելով խաղաղ բնակչի[87] 0 5
  Իսրայել Նոյեմբերի 5, 2014 Երուսաղեմի հարձակումներ, Համասի գորհայինը բարձր արագությամբ վարելով բեռնատար ավտոմեքենան, վրաերթի է ենթարկում անցորդների 4 13
  Իսրայել Նոյեմբերի 18, 2014 Ահաբեկչական հարձակում Երուսաղեմի սինագոգի վրա 5 7
  Նիգերիա Նոյեմբերի 28, 2014 Կանոյի ռմբակոծություն, ահաբեկչական հարձակում Նիգերիայի Կանո քաղաքում 120 260[88][89][90][91]
  ԱՄԷ Դեկտեմբերի 1, 2014 Աբու Դաբիի առևտրի կենտրոններից մեկի զուգարանում փարաջա կրող կինը մահացու դանակահարում է ամերիկացի ուսուցչի. ավելի ուշ կինը ռումբ է տեղադրում ոմն եգիպտաամերիկացի բժշկի տան բակում[92][93][94] 1
  Ռուսաստան Դեկտեմբերի 4, 2014 Գրոզնիի հարձակումներ[95] 26
  Ֆիլիպիններ Դեկտեմբերի 9, 2014 Ավտոբուսի ռմբակոծում Բուկիդնոնի մոտ 11 43
  Ավստրալիա Դեկտեմբերի 15–16, 2014 Սիդնեյի ահաբեկչություն, 49-ամյա իրանցի Մոնիս Հարոնը Սիդնեյի գործարար կենտրոնի մոտ պատանդ է վերցնում «Lindt» շոկոլադի սրճարանի 10 հաճախորդի և 8 աշխատակցի. Նախապես Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը իրողությունը դիտարկել է որպես զինված հարձակում, սակայն ի վերջո որակել ահաբեկչական գործողություն. հարձակման ահաբեկչական բնույթը մինչ օրս վիճարկվում է. 3 4
  Պակիստան Դեկտեմբերի 16, 2014 Փեշավարի դպրոցի ահաբեկչություն, «Թալիբան» շարժման գրոհայինները գրավում են Փեշավար քաղաքի դպրոցը` պատանդ վերցնելով մոտ 500 աշակերտի և ուսուցչի. հարձակման հետևանքով սպանվում է մոտ 140 մարդ, որոնց մեծ մասը` աշակերտներ[96] 140[97]
  Եմեն Դեկտեմբերի 16, 2014 Ռադայի ռմբակոծույուններ, երկու մահապարտ ահաբեկիչ, պայթուցիկներով բեռնված մեքենաները մխրճեցին շիա մուսուլմանական ապստմաբների անցկետի վրա 26[98]
  Նիգերիա Դեկտեմբերի 18, 2014 Գումսուրիի առևանգումներ, «Բոքո հարամ» խմբավորման խռովարարները Գումսուրի գյուղական համայնքում սպանեցին 32 տղամարդու և առևանգեցին առնվազն 185 կանանց և երեխաների 32[99]
  Սիրիա Դեկտեմբերի 18, 2014 Սիրիայի արևելքում հայտնաբերվում է Իրաքի և Լևանտի իսլամական պետության (ԻԼԻՊ) գրոհայինների կողմից ալ-Շայթաթ ցեղի շուրջ 230 մարդու զանգվածային գերեզմանոց[100] 230
  Ֆրանսիա Դեկտեմբերի 20, 2014 Դանակահարություններ Տուրի ոստիկանատնում, զինված տղամարդը «Ալահու Ակբար» բացակաչելով մուտք է գործում Ֆրանսիայի Տուր քաղաքի ոստիկանության բաժանմունք և վիրավորում երեք ոստիկանի, ինչից հետո սպանվում է ոստիկանական ուժերի կողմից[101] 1 3
  Ֆրանսիա Դեկտեմբերի 21, 2014 Դիժոնի հարձակումներ, Ֆրանսիայի Դիժոն քաղաքում անհայտ անձը «Ալահու Ակբար» բացակաչելով սեփական մեքենայով վրաերթի է ենթարկում անցորդներին 0 11
  Նիգերիա Դեկտեմբերի 22, 2014 «Բոքո հարամ» խմբավորման գրոհայինները ռմբակոծում են Նիգերիայի Գոմբե քաղաքի ավտոկայանը 20+[102]
  Իրաք Դեկտեմբերի 2014 Իրաքի սուննիաբնակ ալ-Անբար նահանգում Իսլամական պետության զինյալները մահապատժի են ենթարկում 150 կնոջ, ովքեր հրաժարվել էին նրանց հետ ամուսնանալ.սպանված կանանցից շատերն այդ պահին հղի էին[103] 150
  Իրաք Դեկտեմբերի 24, 2014 Բաղդադից 25 կմ դեպի հարավ գտվող Մադաեն բնակավայրի մոտ մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևանքով սպանում է 33 մարդ և վիրավորում ևս 55-ը[104] 33 55
  Սոմալի Դեկտեմբերի 25, 2014 «Ալ-Շաբաաբ» խմբավորման հարձակումը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում 9[105]
  Կամերուն Դեկտեմբերի 28, 2014 «Բոքո Հարամ» խմբավորման հարձակումը կամերունյան գյուղի վրա 30[106]
Ընդհանուր 2120+
 
«Շառլի Էբդո» երգիծական թերթի խմբագրությունը ահաբեկչական հարձակումից երկու ժամ անց
 
Շառլի Էբդոյի ահաբեկաչական հարձակումն իրականացրած եղբայրներ Սայիդ և Շերիֆ Քուաշիները
 
Շառլի Էբդոյի զոհերին նվիրված մոմավառություն Փարիզում
 
Փարիզի Վենսենյան դարպասներում գտնվող կոշերաին ապրանքների հրեական սուպերմարկետի հրաձգություններից հետո
 
Հրեական սուպերմարկետի մոտ հավաքված ծաղկեփնջեր
 
Կոպենհագենի ահաբեկչական հարձակումներն իրականացրած Օմար Աբդել Համիդ էլ-Հուսեյնը
 
Լրագրողները դեպքի վայրում (Կոպենհագեն)
 
Բարդոյի ազգային թանգարանի հարձակման զոհերի հուշատախտակը
 
Չատտանուգայի առաջին և երկրորդ հրաձգությունները ցույց տվող քարտեզ
 
Դատաբժշկական փորձագետները Սուրուչի ահաբեկչությունից հետո
 
Երթի մասնակիցները պահում են Սուրուչի մահապարտ հարձակումների զոհերի լուսանկարները
 
Թալի Zug 9364 գնացքի հարձակումը կանխած բրիտանացի Քրիս Նորմանը և ամերիկացիներ Էնթոնի Սադլերը, Սպենսեր Սթոունը և Ալեք Սկառլատոսը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից պարգևատրվում են Պատվավոր լեգեոնի շքանշանով
 
Ծաղկեփնջեր և խաղալիքներ՝ նվիրված Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հիշատակին (Պուլկովո միջազգային օդանավակայանի մուտքի մոտ)
 
Փարիզի ահաբեկչության կազմակերպիչ-իրականացնողներից Սալահ Աբդեսլամը
 
Ոստիկանական ուժերը՝ արձակման ենթարկված «Բատակլան» թատրոնի տարածքում (նոյեմբերի 14, 2015)
 
Սան Բերնարդինոյի հրաձգությունն իրականացրած Ռիզվան Ֆարուկը
 
Իրաքի զինված ուժերի կողմից գերեվարված ԻՊ զինյալ
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Աֆղանստան Հունվարի 5, 2015 Պայթուցիկներով զինված մեքենանան պայթեցվում է Աֆղանստանում Եվրամիության ոստիկանական առաքելության (EUPOL) գրասենյակի մոտ. Թալիբանն իր վրա վերցրեց գործողության պատասխանատվությունը[107] 1 16
  Իրաք Հունվարի 6, 2015 Երկու մահապարտ ահաբեկիչ հարձակվում են Իրաքի ալ-Ջուբբա բնակավայրի մզկիթի վրա. հարձակումների հետևանքով սպանվում է 25 (այդ թվում` 10 զինվոր, անվտանգության 13 աշխատակից) և վիրավորվում 21 մարդ[108] 25 21
  Ֆրանսիա Հունվարի 7–9, 2015 Իլ դը Ֆրանսի ահաբեկչական հարձակումներ, ընդհանուր առմամբ` 5 ահաբեկչական հարձակում Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասում, որոնց հետևանքով սպանվեց 17 (այդ թվում` 3 զինյալներ) և վիրավորվեց 22 մարդ 20 22
  Ֆրանսիա Հունվարի 7, 2015 Շառլի Էբդոյի հրաձգություն, ահաբեկչական հարձակում «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա. Սայիդ և Շերիֆ Քուաշիները զինված «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներով ու նռնականետներով, «Ալլահու ակբար» բացականչելով մուտք են գործում պարբերականի գրասենյակ՝ սպանելով 12 և վիրավորելով 10 մարդու[109]. եղբայրները ոչնչացվում են հատուկ նշանակության ջոկատի կազմակերպած գրոհի ժամանակ 12 10
  Նիգերիա Հունվարի 8, 2015 Բագայի զանգվածային սպանություններ, Նիգերիայի հյուսիսում գնտվող Բագա բնակավայրում «Բոքո Հարամ» խմբավորման զինյալները զանգվածային սպանդի ենթարկեցին ավելի քան 200 բնակչի[110] 200+ --
  Ֆրանսիա Հունվարի 9, 2015 Վենսենյան դարպասների ահաբեկչություն, զինյալը մոտք է գործում Փարիզի Վենսենյան դարպասներ շրջանում գտնվող կոշերաին ապրանքների սուպերմարկետը, կրակ բացում և պատանդներ վերցրնում, հետագայում պարզվում է, որ հարձակվողը ոմն Ամեդի Կուլիբալին էր` Քուաշի եղբայրների ծանոթը. զինյալը ոչնչացվում է հատուկ նշանակության ջոկատի կազմակերպած գրոհի ժամանակ[111] 4 9
  Լիբանան Հունվարի 10, 2015 Ջաբալ Մոհսենի մահապարտ ահաբեկչական հարձակումներ 9 30+
  Եգիպտոս Հունվարի 29, 2015 Ահաբեկչական հարձակումներ Սինայի թերակղզում 44 -
  Պակիստան Հունվարի 30, 2015 Պակիստանի հարավում գտնվող շիա իսլամական մզկիթում մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևաքով սպանվում է շուրջ 55 և վիրավորվում 59 մարդ[112] 55+ 59+
  Պակիստան Փետրվարի 13, 2015 Փեշվարի արվարձաններից մեկում, ուրբաթ օրվա աղոթքների ժամանակ, երկու զինյալ ներխուժում են շիա իսլամական մզկիթ և սպանում մոտ 19 հավատացյալի[113] 19 40+
  Դանիա Փետրվարի 14–15, 2015 Կոպենհագենի ահաբեկչական հարձակումներ, զինյալը կրակ է բացում Կոպենհագենի սրճարաններից մեկում, այնուհետև հարձակվում Մեծ սինանգոգի վրա` սպանելով երկու քաղաքացու և վիրավորելով ևս հինգի[114] 2 5
  Նիգերիա Մարտի 7, 2015 Մայդուգուրիի մահապարտ ահաբեկչություն, Նիգերիայում հինգ մահապարտ ինքնապայթումների հետևանքով սպանվում է 58 և վիրավորվում 143 մարդ 58 143
  Պակիստան Մարտի 15, 2015 Լահորի երկու եկեղեցիների վրա կատարված մահապարտ ահաբեկչական հարձակումների հետևանքով սպանվում է առնվազն 15 մարդ[115] 15
  Թունիս Մարտի 18, 2015 Բարդոյի ազգային թանգարանի ահաբեկչական հարձակում, Թունիսի Բարդո քաղաքում ԻԼԻՊ-ի զինյալները հարձակում են Ազգային թանգարանի վա` սպանելով 21 և վիրավորելով 51 մարդու[116] 21 50+
  Եմեն Մարտի 20, 2015 Սանայի մզկիթների ռմբակոծություն, ԻԼԻՊ-ի կողմից Սանայում մի քանի մզկիթների ռմբակոծության հետևանքով սպանվում է 135 մարդ[117] 135
  Լիբիա Մարտի 25, 2015 ԻԼԻՊ-ի համակիրներ Բենգազիի հեղափոխականների շուրա խորհուրդի կողմից Բենգազիում իրականացվեցին մի քանի մահապարտ ահաբեկչական հարձակումներ. սպանվեց 12 և վիրավորվեց` 25 մարդ. փոխրհաձգությունների հետևանքով մահացու վիրավորումս ստացավ ոստիկանական ուժերի 5 աշխատակից[118] 12 25
  Լիբիա Մարտի 27, 2015 Մակկա ալ-Մուկարամ հյուրանոցի ահաբեկչություն 20+ 28
  Քենիա Ապրիլի 2, 2015 Գարիսայի համալսարանի ահաբեկչություն, «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայինները, զատկի տոներին ընդառաջ, զանգվածային սպանդի ենթարկեցին 148 ուսանողի, որոնց մեծ մասը քրիստոնյաներ էին[119][120] 148
  Սաուդյան Արաբիա Ապրիլի 8, 2015 Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում երկու ոստիկան է սպանվում. կատարվածի մեջ մեղադրվում էր ԻԼԻՊ-ը[121][122] 2
  Սոմալի Ապրիլի 14, 2015 Մոգադիշոյի ահաբեկչություն, «Ալ-Շաբաբ» խմբավորման գրոհայինները հարձակվում են Մոգադիշոյի կառավարական շենքերից մեկի վրա 17 58
  Իրաք Ապրիլի 17, 2015 ԻԼԻՊ-ի կողմից ձեռնարկված ռմբակոծություններ Բաղդադում, որի պատճառով սպանվում է ավելի քան 40 մարդ[123] 40+ 59+
  Իրաք Ապրիլի 17, 2015 Իրաքի Էրբիլ քաղաքում տեղակայված ԱՄՆ հյուպատոսարանի մուտքամասի մոտ մեքենայի պայթյունի հետևանքով սպանվեց 3 անձ, ևս 5-ը ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[124] 3 5
  Աֆղանստան Ապրիլի 18, 2015 Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքի բանկերից մեկի մոտ տեղադրված ռումբի պայթման հետևանքով զոհվեց 33 քաղաքացի, իսկ 100-ից ավելի անձինք վիրավորվեցին. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[125] 33 100+
Somalia Ապրիլի 20, 2015 Սոմալիի Պունտլանդ երկրամասում ՄԱԿ-ի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը պայթեցվեց «Ալ-Շաբաաբ» խմբավորման զինյալների կողմից. հարձակմանը զոհ գնաց 9 մարդ, ևս 4-ը ստացան վիրավորումներ[126] 9 4
  Բոսնիա և Հերցեգովինա Ապրիլի 27, 2015 Ահաբեկչական հարձակում Զվորնիկի ոստիկանական բաժանմունքում, ահաբեկչական հարձակում Բոսնիա և Հերցեգովինայի Զվորնիկ քաղաքում (Սերբական Հանրապետություն). վահաբական շարժման զինյալը կրակ բացեց ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվեց մեկ ոստիկան, ևս երկուսը ստացան հրազենային վիրավորումներ. փոխհրաձգության արդյունքում հարձակվողը նույնպես սպանվեց[127] 2 2
  Իրաք Մայիսի 3, 2015 Բաղդադում, երկու մեքենաների պայթյունի (10 րոպեի ինտերվալով) հետևանքով սպանվեց 19 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[128] 19 անհայտ
  ԱՄՆ Մայիսի 3, 2015 Քուրտիս Քալվելի կենտրոնի հարձակումներ, ԱՄՆ Տեխաս նահանգի Գարլանդ քաղաքում երկու զինված անձինք մուտք գործեցին Քուրտիս Քալվելի կենտրոն, որտեղ անցկացվում էր «Նկարի՛ր Մուհամմեդին» ծաղրանկարչական ցուցահանդեսը, և սկսեցին կրակ բացել. արդյունքում վիրավորվեց մեկ մարդ, իսկ զինյալները ոչնչացվեցին. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[129][130][131][132][133] 2 1
  Աֆղանստան Մայիսի 3, 2015 Թալիբանի զինյալները հարձակում գործեցին Աֆղանստանի Վարդուժ քաղաքի մի քանի անցակետի վրա. արդյունքում սպանվեց 17 ոստիկան[134] 17
  Աֆղանստան Մայիսի 4, 2015 Քաբուլում կառավարական ավտոբուսը հարձակման ենթարկվեց մահապարտ ահաբեկչի կողմից, ինչի հետևանքով սպանվեց 1, վիրավորվեց՝ 15 մարդ[135] 1 15
  Իրաք Մայիսի 10, 2015 Բաղդադում, և դրա մերձակայքում գտնող Թաջի և Թարմիա բնակավայրերում երկու մեքենաներ պայթեցվեցին՝ սպանելով՝ 14 և վիրավորելով 30 մարդու. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[136] 14 30
  Աֆղանստան Մայիսի 10, 2015 Աֆղանական կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը հարձակման ենթարկվեց մահապարտ ահաբեկչի կողմից․ պայթյունի պատճառով սպանվեց 3, և վիրավորվեց՝ 10 մարդ․ Թալիբանը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[137] 3 10
  Պակիստան Մայիսի 13, 2015 Շիա մուսուլմանների տեղափոխող ավտոբուսը հարձակման ենթարկվեց վեց զինված մոտոցիկլավարների կողմից․ սպանվեց 45, և վիրավորվեց՝ 13 մարդ․ պատասխանատվություն ստանձնեցին միանգամից մի քանի իսլամիստական խմբավորումներ[138] 45 13
  Աֆղանստան Մայիսի 14, 2015 Մշակութային իրադարձության ժամանակ քաբուլյան հյուրանոցներից մեկը հարձակման է ենթարկվում Թալիբանի զինյալների կողմից, ինչի հետևանքով սպանվում է 14 հոգի, այդ թվում՝ մեկ ամերիկացի, մեկ իտալացի և չորս հնդիկ[139] 14
  Աֆղանստան Մայիսի 17, 2015 Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանի մուտքամասում Թալիբանի ձեռնարկած մահապարտ ահաբեկչական հարձակման հետևանքով սպանվում է 3, և վիրավորվում՝ 18 հոգի․ հարձակման թիրախն էր ոստիկանական մարզումների համար նախատեսված եվրոպական մեքենան[140] 3 18
  Աֆղանստան Մայիսի 19, 2015 Աֆղանստանի արդարադատության նախարարության կայանատեղիում մահապարտ ահաբեկչի ձեռնարկած մեքենայի պայթեցման հետևանքով սպանվում է 4, և վիրավորվում՝ 43 մարդ[141] 4 42
  Լիբիա Մայիսի 21, 2015 Լիբիայի Միսրատա քաղաքի մոտ տեղակայված զինվորական անցակետում մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևանքով սպանվում են երկու զինվորական պահակներ[142] 3
  Սաուդյան Արաբիա Մայիսի 22, 2015 Սաուդյան Արաբիայի Ալ-Քադիիհ գյուղում մահապարտ ահաբեկիչն աղոթքի ժամին հարձակում գործեց շիա իսլամական մզկիթի վրա. պայթյունի հետևանքով սպանվեց 21, և վիրավորվեց ավելի քանի 90 հավատացյալ․ ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[143] 21 90+
  Աֆղանստան Մայիսի 25, 2015 Աֆղանստանի Նավզաթի շրջանի ոստիկանական բաժանմունքի գրավման ժամանակ Թալիբանի զինյալները սպանում են 19 ոստիկանի և 6 զինվորի[144] 25
  Քենիա Մայիսի 26, 2015 Քենիայի Գարիսա քաղաի հյուսիսային հատվածում «Ալ-Շաբաբ» խմբավորման զինյալները հարձակվեցին պարեկային ծառայության ոստիկանների վրա, ինչը վերածվեց փոխհրաձգության, ինչի հետևանքով 5 ոստիկան վիրավորվեց. զինյալները ոչնչացվեցին[145] 2 5
  Իրաք Մայիսի 28, 2015 «Քրիստալ գրանդ իշտար» և «Բաբելոն» հյուրանոցային համալիրների մոտ մեկ րոպեի տարբերությամբ երկու մեքենա պայթեցվեց, ինչի պատճառով սպանվեց 10, և վիրավորվեց՝ 30 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[146] 10 30
  Սաուդյան Արաբիա Մայիսի 29, 2015 Դամմամ քաղաքում մահապարտ ահաբեկիչն ինքնապայթում է շիա իսլամական մզկիթի կայանատեղիում՝ սպանելով 4 մարդու. վիրավորների թիվն անհայտ է[147] 4
  Իրաք Հունիսի 1, 2015 Տարտարի երկրամասում երեք մահապարտ ահաբեկիչներ «Համվի» տեսակի զրահամեքենայով հարձակվեցին իրաքյան ոստիկանական բաժանմունքի վրա՝ սպանելով 41, և վիրավորելով՝ 63 մարդու[148] 41 63
  Թուրքիա Հունիսի 5, 2015 Պայթյուններ Դիարբեքիրի ցույցերի ժամանակ, կրկնակի պայթյուններ Դիարբեքիրում՝ Թուրքիայի քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության բողոքի ցույցի ժամանակ․ պայթյունների հետևանքով սպանվում է 4, և վիրավորվում՝ 100 ցուցարար[149][150][151] 4 100+
  Իրաք Հունիսի 13, 2015 Հաջաջ բնակավայրի մոտ չորս պայթուցիկ նյութերով զինված ամենագնաց մեքենան պայթեցվեց իրաքյան ոստիկանատան մոտ, ինչի պատճառով սպանվեց 11, և վիրավորվեց՝ 27 մարդ[152] 11 27
  Ֆրանսիա Հունիսի 26, 2015 Սեն-Կանտեն-Ֆալավիեի ահաբեկչություն, ահաբեկչական հարձակում Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Սեն-Կանտեն-Ֆալավիե քաղաքում․ գործարանի առաքիչ Յասին Սալին մեքենայով մուտք է գործում խտացված գազի արտադրության գործարան և մխրճվում պահեստավորված գազի բալոնների մեջ, մինչ այդ ահաբեկիչը գլխատում է գործարանի տնօրենին՝ ձեռնարկության մուտքի մասում տեղադրելով գլուխը և իսլամիստական կարգախոսներով դրոշներ[153][154] 1 11
  Քուվեյթ Հունիսի 26, 2015 Քուվեյթի մզկիթի ռմբակոծություններ, Շիա Իմամ Սադիքի մզկիթի պայթեցման հետևանքով սպանվում է 27 հավատացյալ․ պատասխանատվություն է ստանձնում ԻԼԻՊ-ը 27
  Թունիս Հունիսի 26, 2015 Թունիսի ահաբեկչական հարձակումներ, ահաբեկչական հարձակումներ Թունիսի երկու տուրսիտական հյուրանոցներում, որոնց հետևանքով սպանվում է 28 մարդ 38
  Սոմալի Հունիսի 26, 2015 Լեգոյի ճակատամարտ, «Ալ-Շաբաբ» խմբավորման հարձակումը Սոմալիում Աֆրիկյան միության առաքելության (ՍԱՄԱ) ռազմակայանի վրա, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 30 խաղաղապահ 30+
  Նիգերիա Հունիսի 26–30, 2015 «Բոքո հարամ» խմբավորումը հարձակումներ է գործում գյուղական համայնքների, մզկիթների և այլ հանրային վայրերի վրա․ հարձակումներին զոհ է գնում 200 խաղաղ բնակիչ[155] 200
  Իսրայել Հունիսի 29, 2015 Շվութ Ռախելի հրաձգություն, զինված հարձակում քաղաքացիական մեքենայի վրա, 1 զոհ 1
  Նիգերիա Հուլիսի 5, 2015 Երկու պայթյուններ Ջոս քաղաքում՝ համապատասխանաբար էլիտար ռեստորանում և մզկիթում, ինչի հետևանքով սպանվում է առնվազն 15 մարդ[156] 15+
  Նիգերիա Հուլիսի 7, 2015 Զարիա քաղաքի կառավարական կառույցներից մեկի ներսում տեղադրված ռումբի պայթման հետևանքով զոհվում է 20 մարդ[157] 20
  Կամերուն Հուլիսի 13, 2015 Երկու մահապարտ ահաբեկիչ ինքնապայթում են Ֆոտոկոլ քաղաքի բարերից մեկում՝ սպանելով 13 հոգու[158] 15
  ԱՄՆ Հուլիսի 16, 2015 Չատտանուգայի հրաձգություն 7 2
  Նիգերիա Հուլիսի 17, 2015 Նիգերիայի երկու քաղաքներում իրագործված մահապարտ հարձակումների արդյունքում սպանվում է 62 մարդ[159] 62
  Թուրքիա Հուլիսի 20, 2015 Սուրուչի ահաբեկչություն, մահապարտ ահաբեկչություն Թուրքիայի Շանլըուրֆայի նահանգի Սուրուչ քաղաքում (մեծ մասամբ՝ քրդաբնակ), ինչի հետևանքով սպանվում է 33, և վիրավորվում՝ 104 մարդ․ ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը.[160][161][162] 33 104
  Նիգերիա Հուլիսի 22, 2015 Գոմբե քաղաքի երկու ավտոկայաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով սպանվում է մոտ 40 մարդ[163] 40
  Կամերուն Հուլիսի 26, 2015 Մարուոայի հայտնի գիշերային ակումբներից մեկում մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևանքով զոհվում է 14 մարդ․ դեպքից երեք օր առաջ նույն քաղաքում երկու մահապարտ ահաբեկիչների հարձակման հետևանքով առնվազն 20 մարդ էր զոհվել[164] 15
  Հնդկաստան Հուլիսի 27, 2015 Գարդասպուրի հարձակումներ, Քաշմիրում պակիստանյան արմատներով երեք իսլամիստ ահաբեկիչ, ծպտվելով հնդկաստանյան բանակի համազգեստներով, հարձակում գործեցին Գարդասպուրի ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա, ինչի հետևանքով սպանվեց 3, վիրավորվեցին՝ 15 ոստիկանների, ինչպես նաև 4 քաղաքացի․ երեք զինյալներն էլ ոչնչացվեցին հնդկաստանյան հատուկ ուժերի կողմից[165] 10 15
  Նիգերիա Օգոստոսի 11, 2015 Նիգերիայի Սաբոն Գարիի քաղաքի մարդաշատ շուկայում որոտացած հզոր պայթման արդյունքում զոհվում է 47 մարդ[166] 47
  Իրաք Օգոստոսի 13, 2015 Ռմբակոծություններ Բաղդադի շուկայում, Բաղդադի կենտրոնական շուկաներից մեկում պայթուցիկներով բեռնված բեռնատարի պայթեցման հետևանքով սպանվում է 70, վիրավորվում՝ 200 մարդ[167] 70+ 200
  Ֆրանսիա Օգոստոսի 21, 2015 Հրաձգություն Թալի Zug 9364 գնացքում, հրաձգություններ և դանակահարություններ Ամստերդամից Փարիզ մեկնող Թալի արագընթաց գնացքում, ինչի հետևանքով վիրավորվում է 5 ուղևոր․ ֆրանսիական ոստիկանության համոզմամբ, միջադեպն ուներ ռադիկալ իսլամիստական նրբերանգներ[168] 0 5
  Նիգերիա Օգոստոսի 28–30, 2015 «Բոքո Հարամ» խմբավորման զինյալները Նիգերիայի երեք գյուղերում կոտորում են 79 բնակչի (միայն Բաանու գյուղում սպանվում է 68 բնակիչ)[169] 79
  Նիգերիա Սեպտեմբերի 10, 2015 «Բոքո Հարամից» ճողոպրած փախստականների ճամբարում իրագործված պայթյունին զոհ է դառնում առնվազն 2 փախստական[170] 2
  Իրաք Սեպտեմբերի 17, 2015 Բաղդադում երկու մահապարտ ինքնապայթումների հետևանքով սպանվում է 10, վիրավորվում՝ 55 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը.[171] 12 55
  Գերմանիա Սեպտեմբերի 17, 2015 Իրաքյան արմատներով իսլամիստ Ռաֆիկ Յուսեֆը դանակով հարձակվեց ոստիկանի վրա՝ վիրավորելով նրան. իսլամիստը ոչնչացվեց[172] 1 1
  Նիգերիա Սեպտեմբերի 21, 2015 Նիգերիայում կատարված մի քանի պայթյունների հետևանքով զոհվեց առնվազն 54 մարդ[173] 54
  Եմեն Սեպտեմբերի 24, 2015 Եմենի մայրաքաղաք Սանայում, Այդ ալ-Ադհա կոչվող տոնակատարության ժամանակ, շիա մզկիթում տեղադրված ռումբի պայթյունների հետևանքով սպանվում է 25 հավատացյալ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[174] 25
  Բանգլադեշ Սեպտեմբերի 29, 2015 Մոտոցիկլետ վարող երեք անձինք մահացու վիրավորեցին ազգությամ իտալացի բուժաշխատողի. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը.[175] 1
  Նիգերիա Հոկտեմբերի 1, 2015 Հյուսիսարևելյան Նիգերիայում «Բոքո Հարամի» նախաձեռնած մի քանի մահապարտ հարձակումների հետևանքով զոհվում է 14 (ներառյալ մահապարտները), և վիրավորում՝ 39 մարդ[176] 14 39
  Իսրայել Հոկտեմբերի 1, 2015 Արևմտյան ափի երկրամասի Նաբլուս բնակավայրում, զինյալը կրակ է բացում քաղաքացիական մեքենայի ուղղությամբ՝ սպանելով տղամարդու և կնոջ. հարձակման ժամանակ ամուսինների վեց երեխաներից չորսը գտնվում էին մեքենայում, որոնք, սակայն, որևէ վիրավորում չստացան. զինյալների հարձակումը դրական արձագանքներ ստացավ Համասի կողմից[177] 2
  Ավստրալիա Հոկտեմբերի 2, 2015 Պարամատայի հրաձգություն, Սիդնեյի Պարամատա արվարձանում 15-ամյա ներգաղթյալՖարհադ Խալիլ Մուհամմադ Ջաբան ոստիկանության կենտրոնական գրասենյակի մոտ գնդակահարեց ոստիկանության աշխատակցի, ավելի ուշ զինյալը փոխհրաձգության մեջ մտավ ոստիկանների հետ, ինչի հետևանքով ինքը սպանվեց՝ պատճառելով ևս 2 զոհ[178] 4
  Բանգլադեշ Հոկտեմբերի 3, 2015 Իտալացի բուժաշխատողի սպանությունից չորս օր անց՝ նույնատեսակ ձևով սպանվում է նաև ազգությամբ ճապոնացի անձնավորություն. ԻԼԻՊ-ը կրկին ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը.[179] 1
  Իրաք Հոկտեմբերի 3, 2015 Բաղդադի՝ մեծ մասամբ շիա իսլամական բնակչությամբ թաղամասերում երկու մահապարտ պայթյունների հետևանքով սպանվում է 18, և վիրավորվում՝ 61 բնակիչ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[180] 20 61
  Աֆղանստան Հոկտեմբերի 5, 2015 Քաբուլում տեղակայված աֆղանական հետախուզական կենտրոնի վրա իրագործված երկու մահապարտ ռմբակոծությունների վիրավորվում է երեք մարդ. Թալիբանը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[181][182] 2 (մահապարտներ) 3
  Սոմալի Հոկտեմբերի 7, 2015 «Ալ-Շաբաաբ» խմբավորման զինյալները սպանեցին Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդի զարմիկին և մեկ իրավաբանի, ովքեր գտնվում էին մեքենայի մեջ[183] 2
  Թուրքիա Հոկտեմբերի 10, 2015 Անկարայի ահաբեկչական հարձակում, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկաթուղային կայարանի մոտ արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցի ժամանակ կատարված պայթյունների հետևանքով սպանվում է 102, և վիրավորվում շուրջ 400 քաղաքացի. ըստ թուր[184][185][186] 102 400+
  Չադ Հոկտեմբերի 10, 2015 Չադի մահապարտ հարձակումներ, Չադում կատարված մի շարք մահապարտ ահաբեկչությունների արդյունքում սպանվում է 33, և վիրավորվում՝ 51 մարդ. կազմակերպման մեջ մեղադրվում էր «Բոքո Հարամը»[187] 33 51
  Աֆղանստան Հոկտեմբերի 11, 2015 Քաբուլում բրիտանական շարասյան վրա ուղղված պայթյունը վիրավորում է 7 աֆղանացու. պատասխանատվություն է կրում Թալիբանը[188] 0 7
  Նիգերիա Հոկտեմբերի 22, 2015 Նիգերիայի հյուսիսարևելյան Բոռնո նահանգում «Բոքո Հարամի» հարձակմանը զոհ է գնում 20 քաղաքացի[189] 20
  Նիգերիա Հոկտեմբերի 23, 2015 Նիգերիայում երկու առանձին մզկիթների վրա կատարված հարձակման պատճառով ընդհանուր առմամբ սպանվում է 42 քաղաքացի[190] 42
  Նիգեր Հոկտեմբերի 28, 2015 «Բոքո Հարամ» խմբավորման գրոհայինները հարձակում են գործում նիգերյան գյուղի վրա՝ գնդակահարելով 13 մարդու և ենթադրաբար հրկիզելով գյուղի տներն ու մեքենաները[191] 13
  Եգիպտոս Հոկտեմբերի 31, 2015 A321-ի ավիավթար Սինայի թերակղզում, ռուսական «Metrojet» ավիաընկերության՝ Շարմ էլ Շեյխ-Սանկտ-Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը օդ բարձրանալուց ընդամենը 23 րոպե անց կործանվում է, ինչի հետևանքով զոհվում է 224 ուղևոր և անձնակազմի անդամ, ավելի ուշ պարզվում է որ օդանավում ռումբ էր պայթել. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[192][193] 224
  Լիբանան Նոյեմբերի 12, 2015 Բեյրութի պայթյուններ, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ էլ-Բարաջնե հարավային արվարձանում իրագործված զուգահեռ մահապարտ պայթյունների հետևանքով սխպանվում է 42 քաղաքացի[194] 42
  Ֆրանսիա Նոյեմբերի 13, 2015 Ահաբեկչական հարձակումներ Փարիզում, նոյեմբերի 13-ի երեկոյան իրագործված համակարգված ահաբեկչական հարձակումների շարան (զանգվածային հրաձգություններ, ինքնապայթումներ), ինչի հետևանքով զոհվում է 137, և վիրավորվում՝ 368 մարդ. կատարվածը համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ֆրանսիական հողի վրա իրագործված ամենաարյունալի սպանդը[195] 137 368
  Իրաք Նոյեմբերի 13, 2015 Շիաիսլամական հուղարկավորության ժամանակ մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևանքով սպանվում է 20 մարդ[196] 21
  Ֆիլիպիններ Նոյեմբերի17, 2015 «Աբու Սայաֆ» խմբավորման անդամները հարավային Ֆիլիպիններում գլխատում են մի մալայզիացու[197] 1
  Նիգերիա Նոյեմբերի 17, 2015 Նիգերիայի Յոլա քաղաքի շուկաներից մեկում կատարված մահապարտ ահաբեկչության հետևանքով զոհվում է ավելի քան 30, և վիրավորվում՝ ավելի քան 80 խաղաղ բնակիչ[198] 30+ 80+
  Բոսնիա և Հերցեգովինա Նոյեմբերի 18, 2015 Սարաևոյում միայնակ գործող իսլամիստը սպանեց երկու զինվորի և հինք քաղաքացու[199] 3 5
  Նիգերիա Նոյեմբերի 18, 2015 Նիգերիայի Կանո քաղաքի բջջային հեռախոսների շուկայում որոտած երկու պայթյունի հետևանքով զոհվում է 15, և վիրավորվում՝ ավելի քան 100 մարդ. կազմակերպման մեջ կասկածվում էր «Բոքո Հարամ» խմբավորումը[200] 15 100+
  Մալի Նոյեմբերի 20, 2015 Բամակոյի ահաբեկչական հարձակում, Մալիի մայրաքաղաք Բամակոյում, իսլամիստ զինյալները «Ալլահու ակբար» բացականչելով ներխուժեցին հրաձգության արդյունքում սպանեցին 19 մարդու և պատանդ վերցրին ավելի քան 160 մարդու 19 160+
  Իրաք Նոյեմբերի 20, 2015 Շիա մզկիթում մահապարտ ահըաբեկչի ինքնապայթման հետևանքով սպանվում է 10, իսկ տարածքում իրագործված այլ պայթման հետևանքով՝ 5 մարդ[201] 11 5
  Կամերուն Նոյեմբերի 21, 2015 Կամերունի հյուսիսում, «Բոքո Հարամի» հետ առնչություններ ունեցող մահապարտ ահաբեկիչները սպանում են առնվազն 10 մարդու[202] 10
  Նիգերիա Նոյեմբերի 22, 2015 Կին մահապարտ ահաբեկչի ինքնապայթմանը զոհ են դառնում 8 հոգի, այդ թվում՝ կանայք և երեխաներ[203] 8
  Թունիս Նոյեմբերի 24, 2015 Թունիսում նախագահական թիկնազորին տեղափոխող ավտոբուսի պայթեցման հետևանքով սպանհվում 12 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնում է կատարվածի պատասխանատվությունը[204] 12
  Եգիպտոս Նոյեմբերի 24, 2015 Արիշի ահաբեկչություն, ահաբեկչական հարձակում Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքում (Հյուսիսային Սինայ), որտ տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլից մեկ օր անց. զինյալները հարձակվեցին այն հյուրանոցի վրա, որտեղ աշխատում էին ընտրական դատավորները. հարձակումների հետևանքով սպանվեց 7, և վիրավորվեց 10-ից ավելի մարդ[205] 7 10+
  Նիգեր Նոյեմբերի 5, 2015 «Բոքո հարամ» խմբավորման գրոհայինները ներխուժեցին նիգերյան գյուղ և սկսեցին անկանոն կրակ բացել բնակիչների ուղղությամբ, ինչի արդյունքով զոհվեց 18 մարդ[206] 18
  Նիգերիա Նոյեմբերի 27, 2015 Նիգերիայում շիա հավատացյալների երթի ժամանակ «Բոքո Հարամի» կազմակերպած մահապարտ ահաբեկչությանը զոհ է գնում 21 մարդ[207] 22
  Եգիպտոս Նոյեմբերի 28, 2015 Սաքքարա քաղաքի ոստիկանական անցակետի մոտ իսլամիստ զինյալները սպանում են անվտանգության 4 աշխատակցի[208] 4
  Մալի Նոյեմբերի 28, 2015 Գրոհայինները հրթիռներ են գործարկում Մալիի հյուսիսում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (MINUSMA) ճամբարի վրա, ինչի հետևանքով սպանվում է 3, վիրավորվում՝ 20 խաղաղապահ․ պատասխանատվությունը ստանձնեց «Անսար-ադ-Դին» խմբավորումը[209] 3 20
  ԱՄՆ Դեկտեմբերի 2, 2015 Սան Բերնարդինոյի զանգվածային սպանություն, զանգվածային սպանություններ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում, որի ժամանակ Ռիզվան Ֆարուք և Թաշվին Մալիք ամուսնական զույգը սոցիալական ծառայության կենտրոնում կատարված հրաձգության հետևանքով սպանում են 14 և վիրավորում` 22 մարդու․ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) կատարվածն ահաբեկչություն որակեց[210][211][212] 14 22
  Չադ Դեկտեմբերի 5, 2015 «Բոքո Հարամ» խմբավորման չորս կին մահապարտ ահաբեկիչներ հարձակում գործեցին Չադ լճում գտնվող Քուլֆուա կղյակում՝ սպանելով առնվազն 15, և վիրավորելով ավելի քան 130 մարդու[213] 19 130+
  Եմեն Դեկտեմբերի 6, 2015 Եմենի Ադեն նավահանգստային քաղաքի քաղաքապետ Ջաաֆար Մուհամմադ Սաադը սպանվում է մեքենայում տեղադրված ռումբի պայթման արդյունքում․ ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվութոյւնը[214] 1
  Աֆղանստան Դեկտեմբերի 8, 2015 Կանդահար օդանավակայանի ահաբեկչություն, Թալիբանի անդամների ձեռնարկած ահաբեկչական հարձակումը «Կանդահար» օդանավակայանում և դրա մերձակայքում, ինչի հետևանքով զոհվում է 70-ից ավելի մարդ և վիրավորվում ևս 35-ը[215][216] 70+ 35
  Եգիպտոս Դեկտեմբերի 8, 2015 Ռաֆայում ռազմական շարասյան դեմ ուղղված պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով սպանվում է 4 մարդ, և վիրավորվում ևս 4-ը[217] 4 4
  Իրաք Դեկտեմբերի 9, 2015 Շիա մզկիթի մուտքի մոտ մահապարտ ահաբեկչի ինքնապայթման հետևանքով սպանվում է ավելի քան 11 հավատացյալ.[218] 11+ 20
  Աֆղանստան Դեկտեմբերի 11, 2015 Քաբուլում Իսպանիայի դեսպանատան ահաբեկչական հարձակում, Թալիբանի գրոհայինները պայթուցիկ սարքերով բեռնված մեքենան մխրճեցին Քաբուլում Իսպանիայի դեսպանատան հյուրասենյակի ուղղությամբ՝ սպանելով վեց հոգու և վիրավորելով շատերի[219] 6
  Սիրիա Դեկտեմբերի 11, 2015 Սիրիայի հյուսիսարևելյան Թել-Թամեր քաղաքում, որը հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով, ԻԼԻՊ-ը ականապատված երեք ավտոմեքենա է պայթեցնում, ինչի հետևանքով զոհվում է 60 մարդ, և ևս 80 մարդ ստանում է տարբեր աստիճանների վիրավորումներ[220] 60 80
  Սիրիա Դեկտեմբերի 12, 2015 Սիրիայի Հոմս նահանգի հիվանդանոցներից մեկի մոտ ԻԼԻՊ-ի գրոհայինները ականապատված մեքենա են պայթեցնում՝ սպանելով 16, և վիրավորելով՝ 54 մարդու[221] 16 54
  Իրաք Դեկտեմբերի 12, 2015 ԻԼԻՊ-ի զինյալի կողմից ականապատված բեռնատարը պայթեցվում Իրաքի և Սաուդյան Արաբիայի պետական սահմանի մոտ, սպանելով 6, և վիրավորելով՝ 14 մարդու[222] 6 14
  Նիգերիա Դեկտեմբերի 13, 2015 «Բոքո Հարամի» գրոհայինները լայնամաստշտաբ ահաբեկչական հարձակում գործեցին Նիգերիայի Վարվարա, Մանգարի և Բուրա-Շիկա գյուղերում, ինչի հետևանքով ընդհանուր առմամբ սպանվեց 30, և վիրավորվեց՝ 20 մարդ. հարձակումը գործելիս զինյալներից շատերն օգտագործում էին մաչետեներ[223] 30 20
  Աֆղանստան Դեկտեմբերի 21, 2015 Քաբուլի «Բաղրամ» ավիաբազայի տարածքում, մահապարտ մոտոցիկլետավարի հարձակման հետևանքով սպանվեց 6, և վիրավորվեց՝ 3 անձ[224] 7 3
  Նիգերիա Դեկտեմբերի 26, 2015 «Բոքո Հարամի» զինյալները հարձակվեցին Նիգերիայի հյուսիսում գտնվող Քիմբա գյուղի վրա՝ կրակ բացելով գյուղացիների վրա և հրկիզելով տները. հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 14 մարդ[225][226] 14+
  Աֆղանստան Դեկտեմբերի 28, 2015 Քաբուլի միջազգային օդանավակայան տանող ճանապարհին Թալիբանի մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով սպանվեց առնվազն 1, և վիրավորվեց՝ 33 մարդ[227] 2 33
  Նիգերիա Դեկտեմբերի 28, 2015 Տասնչորս կին մահապարտ ահաբեկիչներ (12-ից 18 տարեկան) համաժամանակյա հարձակում գործեցին Նիգերիայի Մայդիգուրի քաղաքում. ահաբեկչուհիներից յոթը ոչնչացվեցին Նիգերիայի հատուկ նշանակության ջոկատի կազմակերպած գրոհի ժամանակ, իսկ երեքին հաջողվեց փախչել և ինքնապայթել քաղաքի մզկիթներից մեկի տարածքում՝ սպանելով 26, և վիրավորելով՝ 85 մարդու[228] 36 85
  Պակիստան Դեկտեմբերի 29, 2015 Պակիստանի հյուսիսարևմտյան Մարդան քաղաքում երկրի ազգային վիճակագրական ծառայության մասնաճյուղի մուտքամասում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով սպանվում է 27, և վիրավորվում ավելի քան 50 մարդ[229] 27 50+
  Ռուսաստան Դեկտեմբերի 29, 2015 Դաղստանի Դերբենդ քաղաքում զինյալը կրակ է բացում տեղացիների վրա՝ սպանելով 1, և վիրավորելով 11 մարդու. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը.[230] 1 11
Ընդհանուր՝ 3097+ 3383+
 
Գրան-Բասամի ահաբեկչության ժամանակ թիրախ դարձած լողափը (2008 թ. լուսանկար)
 
Բրյուսելյան օդանավակայանի ահաբեկչության մեջ կասկածվողների լուսանկարը օդանավակայանում (ձախից աջ՝ Նաջիմ Լաաչրաուի, Իբրահիմ էլ Բաքրաուի և Մուհամմադ Աբրինի
 
Զոհվածների հիշատակին նվիրված ծաղիկներ և մոմեր Բրյուսելի Բրժային հրապարակում
 
Բելգիայի դրոշի գույներով լուսավորված Բրանդենբուրգյան դարպասները Բեռլինում
 
Լահորի Գուլշան-է-Իքբալ պուրակը, որտեղ 2016 թվականի մարտի 27-ին իրագործվեց մահապարտ ահաբեկչական հարձակում
Պատկեր:At least 10 killed, 15 wounded in-suicide bombing on the Hippodrome of Constantinople.webm
Պայթյուններ Ստամբուլի պատմական կենտրոնում, ռեպորտաժ(անգլ.)
 
Ջակարտայի ահաբեկչության հետևանքով վնասված ոստիկանական դիտակետը
 
Ջակարտայի ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակ
 
Օռլանդոյի «Pulse» գեյ ակումբի զանվգվածային սպանության հեղինակ Օմար Մաթինի լուսանկարը
 
Ոստիկանական մեքենաները Օռլանդոյի «Pulse» գեյ ակումբի տարածքում
 
Օռլանդոյի ահաբեկչական հարձակման զոհերին նվիրված մոմավառություն
 
Ադրբեջանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն իրենց զորակցությունն են հայտնում Օռլանդոյի զոհերին (Բաքու, հունիսի 14, 2016)
Վայր Ամսաթիվ Նկարագրություն Զոհեր Վիրավորվածներ
  Աֆղանստան Հունվարի 1, 2016 Թալիբանի մահապարտ ահաբեկիչը ինքնապայթեց Քաբուլի «Լե Ժարդեն» ռեստորանում, ինչի արդյունքում սպանվաց 2, և վիրավորվեց 15 մարդ[231] 2 15
  Հնդկաստան Հունվարի 2, 2016 Պաթանկոտի հարձակումներ, «Ջաիշ է Մուհամմադ» խմբավորման զինյալները հարձակվեցին հնդկական ավիաբազայի վրա՝ սպանելով անվտանգության ուժերի 7 անդամի և վիրավորելով շատերի[232] 7
  Իրաք Հունվարի 3, 2016 Հինգ իսլամիստ մահապարտ ահաբեկիչները հարձակում են գործում Իրաքի ռազմաբազաներից մեկի վրա․ ինքնապայթումների հետևանքով սպանվում է 15, վիրավորվում՝ 22 մարդ[233] 15 22
  Աֆղանստան Հունվարի 4, 2016 Զինյալը պայթուցիկներով բեռնված բեռնատարը մխրճեց Քաբուլի օդանավակայանի մոտ տեղակայված քաղաքացիական կապալառուների գրասենյակի զրահապատ դարպասների վրա, որից հետո պայթեցրեց այն` վիրավորելով 30 հոգու[234] 0 30
  Լիբիա Հունվարի 7, 2016 Զլիտենի ահաբեկչական հարձակում, Լիբիայի Զլիտեն նավահանգստային քաղաքի մերձակայքում գտնվող ալ-Ջաֆալ ոստիկանական վերապատրաստման ճամբարում իսլամիստ գորհայինները բեռնատար ավտոմեքենա պայթեցրին, ինչի հետևանքով սպանվեց 50-ից ավելի մարդ, և վիրավորվեցին հարյուրավորները[235] 50+ 100+
  Ֆրանսիա Հունվարի 7, 2016 Փարիզի ոստիկանատան ահաբեկչական հարձակում, մարոկկացի իսլամիստը, կրելով կեղծ մահապարտի գոտի, կացին-դանակով հարձակվում է ոստիկանների վրա. ոստիկանները մահացու վնասազերծում են հարձակվողինց[236] 1 0
  Լիբիա Հունվարի 7, 2016 Լիբիայի Ռաս Լանուֆ նավթային նավահանգստի անցակետի մոտ ականապատված մեքենայի պայթման հետևանքով սպանվում է 7, և վիրավորվում՝ 11 մարդ[237] 7 11
  Եգիպտոս Հունվարի 8, 2016 Հուրգադայի ահաբեկչական հարձակում, Եգիպտոսի Հուրգադա քաղաքի «Բելա Վիստա» հյուրանոցի վրա կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով վիրավորվում է երեք զբոսաշրջիկ. ահաբեկիչների մոտ եղել է Իսլամական պետության դրոշը[238] 0 3
  Ֆրանսիա Հունվարի 11, 2016 Մարսելում ԻԼԻՊ-ի 15-ամյա թուրք հետևորդը մաչետեով հարձակվեց հրեա ուսուցչի վրա՝ վիրավորելով նրան[239] 0 1
  Իրաք Հունվարի 11, 2016 Իրաքի առևտրի սրահներից մեկում ԻԼԻՊ զինյալների համակարգված մահապարտ ահաբեկչության պայթյունների հետևանքով սպանվում է առնվազն 20, և վիրավորվում՝ 40 մարդ[240] 20 40+
  Թուրքիա Հունվարի 12, 2016 Պայթյուններ Ստամբուլում, Ստամբուլի պատմական կենտրոնում ԻԼԻՊ-ի մահապարտ ահաբեկիչը ինքնապայթման հետևանքով սպանում է 10 զբոսաշրջիկի և վիրավորում ևս 15-ի[241] 11 15
  Ինդոնեզիա Հունվարի 14, 2016 Ջակարտայի ահաբեկչություն, Ջակարտայում 4 ահաբեկչի հարձակման հետևանքով սպանվում է 2, և վիրավորվում՝ 24 անձ. հարձակումը պլանավորվել և ֆինանսավորվել էր ԻԼԻՊ-ի կողմից[242] 2 24
  Սոմալի Հունվարի 15, 2016 Էլ-Ադդեի ահաբեկչություն, «Ալ-Շաբաաբ» խմբավորման գրոհայինները հարձակում գործեցին Էլ-Ադդեում Աֆրիկյան Միության քենիական ռազմակայանի վրա՝ սպանելով ավելի քան 63 մարդու և վիրավորելով շատերի[243] 63+
  Բուրկինա Ֆասո Հունվարի 15, 2016 Ուագադուգուի ահաբեկչական հարձակում, Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուի կենտրոնում իսլամիստ զինյալները հարձակումներ են գործում «Կապուչչինո» ռեստորանի և «Սպլենդիդ» հյուրանոցի վրա՝ սպանելով ավելի քան 20 խաղաղ բնակչի[244] 20+ 15+
  Պակիստան Հունվարի 21, 2016 Բաչա Խան համալսարանի ահաբեկչություն, իսլամիստ զինյալները հարձակում են գործում Պակիստանի հյուսիսարևմտյան Խիյբեր-Պախտունխվա նահանգի Չարսադդա քաղաքում գտնվող Բաչա Խան համալսարանի վրա՝ սպանելով առնվազն 22 մարդու. Թալիբանը ստանձնում է կատարվածի պատասխանատվությունը[245][246] 22
  Սոմալի Հունվարի 22, 2016 «Ալ-շաբաաբ» խմբավորման զինյալները Սոմալիի լողափային ռեստորաններից մեկում հարձակում են գործում՝ սպանելով 20 այցելուի[247] 20
  Կամերուն Հունվարի 25, 2016 Կամերունի շուկաներից մեկում մահապարտ ահաբեկիչների ինքնապայթման հետևանքով սպանվում է 25, վիրավորվում՝ 62 մարդ. կատարվածի մեջ կասկածվում էին «Բոքո Հարամ» խմբավորման խռովարարները[248] 25 62
  Նիգերիա Հունվարի 30, 2016 «Բոքո Հարամ» խմբավորման գրոհայինները հարձակվեցին նիգերիական գյուղի վրա՝ սպանելով առնվազն 65, և վիրավորելով՝ 136 բնակչի[249] 65 136
  Կոտ դ'Իվուար Մարտի 13, 2016 Գրան-Բասամի ահաբեկչություն, հրաձգություններ Կոտ դ'Իվուարի Գրան-Բասամ նավահանգստային քաղաքի լողափային հանգստավայրերում, ինչի հետևանքով զոհվում է 18 մարդ[250] 18
  Իրաք Մարտի 20, 2016 ԻԼԻՊ-ի մահապարտ ահաբեկիչները Իրաքի Անբար բնակավայրում սպանում են առնվազն 24 մարդու[251] 24
  Բելգիա Մարտի 22, 2016 Ահաբեկչություններ Բրյուսելում, մահապարտ ահաբեկչական պայթյուններ բրյուսելյան օդանավակայանում և բրյուսելյան մետրոպոլիտենում, որոնց հետևանքով սպանվում է 35, և վիրավորվում՝ ավելի քան 300 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[252][253][254] 35 300+
  Եմեն Մարտի 25, 2016 ԻԼԻՊ-ի երեք մահապարտ ահաբեկիչներ հարձակվում են Եմենի Ադեն քաղաքի անվտանգության անցակետերի վրա՝ սպանելով 26 հոգու[255][256] 29
  Իրաք Մարտի 25, 2016 Բաղդադի հարավում գտվող Իսկանդարյա պատմական քաղաքի մարզադաշտում որոտած պայթյունի հետևանքով զոհվում է 30, վիրավորվում՝ 95 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[257][258] 30 95
  Պակիստան Մարտի 27, 2016 Լահորի ահաբեկչություն, մահապարտ ահաբեկչական հարձակում՝ ուղղված Լահոր քաղաքի քրիստոնյա համայնքի անդամների դեմ, որոնք Զատկի տոնն էին նշում Գուլշան-է-Իքբալ պուրակում․ հարձակման հետևանքով սպանվում է 70, և վիրավորվում՝ 300 մարդ. պայթյունն իրագործվել էր պակիստանյան Թալիբանի «Ջամաաթ-ալ-Ահրար» ենթախմբավորման կողմից[259][260] 70 300
  Աֆղանստան Ապրիլի 19, 2016 Քաբուլի ահաբեկչական հարձակումներ, ահաբեկչական հարձակումներ պետական անվտանգության թիմի անդամների վրա, ինչի հետևանքով սպանվում է 64, վիրավորվում՝ 347 մարդ. հրաձգությունը համարվում է 2001 թվականից ի վեր քաղաքային գոտում Թալիբանի ձեռնարկած ամենալայնամասշտաբ հարձակումը[261] 64 347
  Բանգլադեշ Ապրիլի 23, 2016 Բանգլադեշի Ռաջշահի քաղաքում զինյալները մահացու կացնահարեցին համալսարանային պրոֆեսորի. ԻԼԻՊ-ը ստանձնեց հարձակման պատասխանատվությունը՝ պարզաբանելով, որ պրոֆեսորը «քաղաքում աթեիզմ էր սերմանում»[262][263] 1
  Բանգլադեշ Ապրիլի 25, 2016 Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում մահացու կացնահարում են ստանում միասեռականների իրավունքների պաշտպանության երկու ակտիվիստներ. կատարվածի պատասխանատվությունը ստանձնեց «Ալ-Քայիդայի» բանգլադեշյան ստորաբաժանումը, պնդելով, որ ակտիվիստները եղել են «Բանգլադեշում հոմոսեքսուալությամբ զբաղվելու և այն ջատագովելու սկզբնավորողները»[264][265] 2
  Իրաք Մայիսի 11, 2016 Բաղդադի կենտրոնական շուկայում ականապատված մեքենայի պայթեցման արդյունքում զոհվում է առնվազն 40, և վիրավորվում՝ 60 մարդ. ԻԼԻՊ-ը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը[266] 40 60
  ԱՄՆ Հունիսի 12, 2016 Զանգվածային սպանություն Օռլանդոյում, զանգվածային սպանություններ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում տեղակայված «Pulse» գեյ ակումբում. ահաբեկչության հեղինակն աֆղանական արմատնեորվ ԱՄՆ քաղաքացի Օմար Մաթինն էր, ով հավատարմության երդում էր տվել Իսլամական պետությանը. հարձակման հետևանքով սպանվում է 49, և վիրավորվում՝ 53 մարդ. ոստիկանական ջոկատների հետ փոխհրաձգության ժամանակ Մաթինը նույնպես սպանվում է[267][268][269] 49 53
  Ֆրանսիա Հունիսի 14, 2016 Ֆրանսիայի Մանյանվիլ քաղաքում ԻԼԻՊ-ին հավատարմության երդում տված անձը մահացու դանակահարում է երկու քաղաքացու և մեկ ոստիկանի[270] 2
  Հորդանան Հունիսի 21, 2016 ԻԼԻՊ-ի գրահայինները ներխուժում են Ռուքբան բնակավայրի մոտ գտնվող ռազմակայանի փախստականների ճամբար՝ սպանելով 6, և վիրավորելով՝ 14 մարդու[271] ԻԼԻՊ-ն ավելի ուշ ստանձնեց պատասխանատվությունը[272] 6 14
  Պակիստան Հունիսի 22, 2016 Հնդիկ սուֆիստական ժանրի երգիչ Ամջադ Սաբրիի սպանությունը պակիստանյան Թալիբանի ենթախմբավորումներից մեկի կողմից, որի անդամները Սաբրիին մեղադրում էին աստվածանարգության մեջ.[273][274] 1