Շոկոլադե տորթ կամ շոկոլադե գատու (ֆր.՝ gâteau au chocolat), հրուշակ`համեմված հալած շոկոլադով, կակաոյի փոշիով կամ երկուսով էլ։

Շոկոլադե տորթ
Ենթատեսակտորթ և աղանդեր
 Chocolate cakes Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Երկշերտանի տրյուֆելային տորթ

Շոկոլադե տորթը պատրաստվում է շոկոլադով։ Այն կարող է նաև պարունակել ուրիշ բաղադրիչներ[1], որոնց թվում՝ կաթնային իրիս, վանիլային կրեմ և ուրիշ քաղցրացուցիչներ։ Շոկոլադե տորթի պատմությունն սկսվում է 1764 թվականից, երբ դոկտոր Ջեյմս Բեյքրը հայտնաբերել է, թե ինչպես շոկոլադ պատրաստել երկու մեծ շրջանաձև երկանաքարերի արանքում կակաոյի հատիկներ աղալով[2][3]։ 1828 թվականին հոլանդացի Կոնրադ վան Հոութենը մշակել է մեխանիկական արդյունահանման մեթոդ՝ յուղը կակաոյի հեղուկից հեռացնելու համար, որի արդյունքում ստացվել է կակաոյի յուղ և մասամբ յուղազերծված կակաո, սեղմված մի պինդ զանգված, որը կարելի էր վաճառել ինչպես առանձին, այնպես էլ փոշու վերածած ձևով[4]։ Այս ընթացքում շոկոլադը վերածվել է բացառիկ թանկարժեք ուտեստից ամենօրյա էժան ուտելիքի[4]։ Փափուկ և ավելի հարթ շոկոլադ պատրաստելու գործընթացը կոչվում է հղկում և այն մշակվել է 1879 թվականին Ռոդոլֆ Լինդտի կողմից, որով հեշտացվել է շոկոլադով խմորեղեն պատրաստելը, քանի որ այն սահունորեն և ամբողջովին խառնվում է տորթերի բաղադրիչների հետ[4]։ Մինչև 1890-1900 թվականները շոկոլադի բաղադրատոմսերը հիմնականում տաք շոկոլադի համար էին[4], իսկ տորթերի մեջ հանդիպում էր գլազուրի կամ փայլապատման ձևով[5]։ 1886 թվականին ամերիկացի խոհարարները սկսել են շոկոլադ ավելացնել տորթերի մեջ՝ պատրաստելով առաջին շոկոլադե տորթերը ԱՄՆ-ում[5]։

Պիտսբուրգի կերամաթ արտադրող «Դաֆֆ» ընկերությունը 1930-ական թվականների կեսերին ներկայացրել է շոկոլադե տորթերի տեսականի, սակայն այն դադարեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Ամերիկացի ռեստորանատեր Դունկանն Հայնսը ստեղծել է «Հատուկ երեք աստղ» խմորեղենը (այսպես է կոչվել, քանի որ նույն խմորից կարելի էր պատրաստել սպիտակ, դեղին կամ շոկոլադե տորթ), որից երեք տարի անց «General Mills» սննդարդյունաբերական ընկերությունը ներկայացրել է տորթերի այլ տեսականի ու գրավել շուկայի 48 տոկոսը[6]։

ԱՄՆ-ում «շոկոլադե» տորթերը տարածված էին 1980-ական թվականներին։ 1990-ական թվականներին սիրված էին մեկ անձի համար նախատեսված հալած շոկոլադե տորթերը՝ հեղուկ շոկոլադե կենտրոններով և էկզոտիկ համեմունքներով կամ շամպայնով ներարկումներով։ 2000-ական թվականներին տարածում են գտել շոկոլադի սրահներն ու ձեռակերտ շոկոլադները[7]։ Ըստ 2001 թվականին հրատարակված «The New Taste of Chocolate» հանդեսի՝ հարուստ, անալյուր, շոկոլադե խյուսով պատրաստվող տորթերն այժմ «ստանդարտ են ժամանակակից հրուշակագործության համար»[4]։

Տորթի տեսակներ խմբագրել

 
Քառաշերտ շվարցվալդ

Շոկոլադե տորթի հայտնի տեսակներն են․

  • Ավանդական շոկոլադե տորթ
  • Շոկոլադե շերտավոր տորթ- շերտերից բաղկացած տորթ, որոնք միացվում են կրեմով
  • Սև շվարցվալդ-շոկոլադե բիսկվիտ բալով
  • Շոկոլադե սուֆլե-հարած ձվով ուտեստ, որին սպիտակուց է ավելացվում ավելի փափուկ կազմություն ստանալու համար
  • Devil’s food cake
  • Դինգ Դոնգ-փոքրիկ կլոր շոկոլադե տորթ հոկեյի գնդակի չափսերով
  • Անալյուր շոկոլադե տորթ-խիտ տորթ՝ պատրաստված շոկոլադե խյուսից
  • Կաթնային իրիսով տորթ
  • Գարաշ-շոկոլադով ու ընկույզով բուլղարական շերտավոր տորթ
  • Գերմանական շոկոլադե տորթ
  • Ջոֆրե տորթ
  • Հալած շոկոլդով տորթ
  • Կարմիր թավշյա տորթ
  • Սաքեր
  • Շոկոլադե շվեցարական ռուլետ - ջեմով, կրեմով կամ սերուցքով լցված փաթաթած բիսկվիթ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել


  1. Wemischner, Robert (2009 թ․ հունիսի 16). The Dessert Architect (անգլերեն). Cengage Learning. ISBN 1428311777.
  2. "Hannon's Best Chocolate" Արխիվացված 2014-09-02 Wayback Machine. BostonHistory.com. Retrieved 2014-03-12.
  3. «Gâteau au chocolat (chocolate cake)». ChocoParis (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Maricel E. Presilla (2001) The New Taste of Chocolate: a Cultural and Natural History of Cacao with Recipes. Ten Speed Press. pp. 29–31, 138. 1-58008-143-6
  5. 5,0 5,1 Byrn, Anne (2016). American Cake: From Colonial Gingerbread to Classic Layer, the Stories and Recipes Behind more than 125 of our Best-Loved Cakes. Rodale. էջեր 39, 68. ISBN 9781623365431. OCLC 934884678.
  6. Anne Byrn (2003), Cake Mix Doctor, Rodale, Inc., p. 20.
  7. Carol Mighton Haddix (2007), Chicago Cooks: 25 Years of Food History with Menus, Recipes, and Tips from Les Dames d'Escoffier Chicago. Agate Publishing, p. 32. 1-57284-090-0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոկոլադե տորթ» հոդվածին։