Ռամին Ջավադի (պարս.՝ رامین جوادی, գերմ.՝ Ramin Djawadi, հուլիսի 19, 1974(1974-07-19)[1], Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]), ազգությամբ պարսիկ գերմանացի ֆիլմերի և հեռուստատեսության համար նվագախմբային երաժշտության երգահան։ Հայտնի է դարձել «Երկաթե մարդը», «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» ֆիլմերի, ինչպես նաև «Փախուստ բանտից», «Գահերի խաղ» և «Տեսադաշտի մեջ սերիալների երաժշտության համար։

Ռամին Ջավադի
գերմ.՝ Ramin Djawadi
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19, 1974(1974-07-19)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԴույսբուրգ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Կայքramindjawadi.com
 Ramin Djawadi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Դույսբուրգում, Գերմանիա։ Ջավադիի հայրը արտագաղթել է Պարսկաստանից, բժշկություն է ուսանել Մյունխենում և աշխատել է որպես վիրաբույժ կրթությունը աշխատելու հետո։

Ջավադին երկար ժամանակ աշխատել է որպես Հանս Ցիմերի ընթերակայող երագահան այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են. «Բեթմեն։ Սկիզբը» և «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը»։ Իսկ Ռամինի սեփական աշխատանքներն են «Բլեյդ։ Եռյակ» (RZA-ի հետ համատեղ), «Հարցրու փոշուն», «Ճակատագրին հակառակ», «Որսի սեզոն», «Ո՞վ եք դուք, միստեր Բրուքս», «Կոնտակտների ցանկ», «Տիտանների մարտը» և «Երկաթե մարդը» ֆիլմերի սաունդթրեքները։


Նաև Ջավադին գրել է 2008 թվականի մայիսին էկրաններին հայտնված «Երկաթե մարդը» ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմի վրա իր աշխատանքի համար «Ֆիլմի, հեռուստասերիալի կամ այլ նախագծի լավագույն սաունդթրեք» նոմինացիայում Ջավադին Գրեմմի մրցանակի է արժանացել[2]։

2010 թվականին գրել է «Medal of Honor» համակարգչային խաղի սաունդթրեքը և հետագայում թողարկել է համանուն սկավառակը։ Նույն թվականին գրել է «Շարժիր լաստերդ» մուլտֆիլմի երաժշտությունը։

2011 թվականին գրել HBO հեռուստաալիքի «Գահերի խաղ» հեռուստասերիալի համար երաժշտությունը[3]։

2013 թվականին գրել է «Խաղաղօվկիանոսային սահմանագիծ» ֆիլմի երաժշտությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #135502039 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «The 51st Annual Grammy Awards Winners List». grammy.com (անգլերեն). Գրեմմի. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  3. «'Game of Thrones' Soundtrack Details» (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամին Ջավադի» հոդվածին։