Երիտասարդության համաշխարհային օր (կաթոլիկություն)
Երիտասարդության համաշխարհային օր, ԵՀՕ (անգլ.՝ World Youth Day (WYD), իտալերեն՝ Giornata mondiale della gioventù), կաթոլիկ հավաք, որը տոնական բնույթ է կրում և նվիրված է ամբողջ աշխարհի երիտասարդությանը։ Չնայած այն հանգամանքին, որ միջոցառումը նշվում է կաթոլիկ եկեղեցու կողմից, այս տոնակատարությանը մասնակցելու հրավերը ուղարկվում է բոլոր երիտասարդներին, անկախ նրանց կրոնից[1]։ Այս միջոցառումը կապ չունի Երիտասարդության միջազգային օրվա կամ որևէ այլ նմանատիպ միջազգային օրերի և տոների հետ և անկախ կրոնական միջոցառում է։
Երիտասարդության համաշխարհային օր | |
---|---|
![]() | |
Ենթադաս | recurring religious event? |
Հաստատված | 1984 |
Կայք | worldyouthday.com |
Պատմություն Խմբագրել
Այն անցկացվում է յուրաքանչյուր երկու-երեք տարին մեկ, փառատոնը վերջին անգամ կայացել է 2016 թվականի հալիսին Լեհաստանի Կրակով քաղաքում, հաջորդը տեղի կունենա 2019 թվականին Պանամայում[2]։ Այն տարիներին երբ չի նշվում երիտասարդության օրը, յուրաքանչյուր թեմի շրջանակներում անց են կացվում թեմական տեղական հանդիպումներ որոնց օրակարգում ընդգրկվում են Երիտասարդության համաշխարհային օրվա հետ կապված միջոցառումներ։
Տոնակատարության նախաձեռնողը Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ն էր, ով 1986 թվականին առաջարկել է կանոնավոր կերպով նշել «Երիտասարդության համաշխարհային օր»։ «ԵՀՕ» անցկացնելու գաղափարը Հռոմի պապի մոտ առաջացել է 1984-1985 թվականներին երբ Հռոմում անց էին կացվում կաթոլիկ երիտասարդության տոներ։ Այդ ժամանակվանից կաթոլիկ եկեղեցին անց է կացնում այս տոնը երկուսից երեք տարին մեկ[3]։ Տոնակատարությանը մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր երկրներից հարյուր հազարավոր տղաներ և աղջիկներ[4]։
2005 թվականից սկսած, կազմակերպիչ երկրի բնիկներից «Երիտասարդության օրվան» նշանակվում են սուրբ հովանավորներ։ Այսպես, օրինակ, 2011 թվականի տոնի, որի մայրաքաղաք էր ընտրվել Մադրիդը (Իսպանիա), սուրբ հովանավորներն էին Իսիդոր Աշխատավորը, նրա կին Մարիա Տոռիբիան, Թերեզա Ավիլացին, Հովհան Խաչավորը, Ռոզա Լիմացին, Ֆրանցիսկ Խավիերը, Ռաֆաել Արնաիս Բարոնը[5]։
Համաշխարհային երիտասարդական օրերի ժամանակագրությունը Խմբագրել
Ամսաթիվ | Խորհրդանիշ | Մասնակիցների քանակ, անցկացման վայր | Համար | Թեմա |
---|---|---|---|---|
ապրիլի 11-ապրիլի 15, ապրիլի 22 1984 թվական |
300 000[6]/400 000[7] Սուրբ Պետրոսի հրապարակ, Հռոմ Իտալիա |
Առանց թեմայի | ||
մարտի 31, 1985 թվական | 250.000[6]/350 000 Սուրբ Պետրոսի հրապարակ, Հռոմ Իտալիա |
Ուսուցիչ, ի՞նչ կարող եմ անել հավիտենական կյանք ունենալու համար | ||
մարտի 23 1986 թվական | Թեմական հանդիպումներ | I | Ձեր կյանքում միշտ հավատ ունեցեք | |
ապրիլի 11-ապրիլի 12 1987 թվական | 900 000/1 000 000[8] Բունեոս Այրես Արգենտինա |
II | Մենք հասկացանք այն սերը, որ Աստված ունի մեր հանդեպ | |
մարտի 27 1988 թվական | Թեմական հանդիպում | III | Արեք այն, ինչ նա ձեզ կասի | |
օգոստոսի 15-օգոստոսի 20 1989 թվականին | 600 000[7] Սանտյագո դե Կոմպոստելա Իսպանիա |
IV | Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը | |
ապրիլի 8 1990 թվական | Թեմական հանդիպում | V | Ես Որթն եմ, իսկ դուք ճյուղերը | |
օգոստոսի 10 — օգոստոսի 15 1991 թվականին | 1 500 000[6]/1 800 000[7] Չեստոխովա Լեհաստան |
VI | Դուք ընդունել եք Սուրբ Հոգին | |
ապրիլի 12 1992 թվականին | Թեմական հանդիպում | VII | Շրջել ամբողջ աշխարհում և քարոզել Ավետարանը | |
օգոստոսի 10 — օգոստոսի 15 1993 թվականին | 500 000[6]/1 000 000[7] 20px Դենվեր ԱՄՆ |
VIII | Ես եկել եմ, որ դուք կյանք ունենաք | |
մարտի 22 1994 թվականին | Թեմական հանդիպում | IX | Ինչպես իմ հայրն է ինձ ուղարկել, այնպես էլ ես եմ ուղարկում ձեզ | |
հունվարի 10-փետրվարի 15 1995թվականին | 4 000 000[7]/5 000 000[8] 20px Մանիլա Ֆիլիպիններ |
X | Ինչպես իմ հայրն է ինձ ուղարկել, այնպես էլ ես եմ ուղարկում ձեզ | |
մարտի 31 1996 թվականին | Թեմական հանդիպում | XI | Տե՛ր, ո՞ւմ դիմենք, դու հավերժական կյանքի միջոց ունես | |
օգոստոսի 19 — օգոստոսի 24 1997 թվական | 1 100 000[7]/1 200 000[9] 20px Փարիզ Ֆրանսիա |
XII | Ուսուցիչ, որտե՞ղ եք ապրում։ Գնացեք և տեսեք | |
ապրիլի 5 1998 թվականին | Թեմական հանդիպում | XIII | Մխիթարիչը ձեզ կսովորեցնի ամեն ինչ | |
մարտի 28 1999 թվական | Թեմական հանդիպում | XIV | Հայրը սիրում է ձեզ | |
օգոստոսի 15-օգոստոսի 20 2000 թվական | 2 000 000[6]/2 500 000[10] Հռոմ Իտալիա |
XV | Խոսքը մարմին է ձեռք բերել և ապրել մեզ հետ | |
ապրիլի 8 2001 թվականին | Թեմական հանդիպում | XVI | Նա, ով ուզում է հետևել ինձ, թող վերցնի խաչը և գա իմ հետևից | |
հուլիսի 23—հուլիսի 28 2002 թվականին | 800 000[6] 20px Տոռոնտո Կանադա |
XVII | Դուք երկրի աղն եք ու աշխարհի լույսը | |
ապրիլի 12 2003 թվականին | Թեմական հանդիպում | XVIII | Ահա ձեր մայրը, Ин 19, 27 | |
ապրիլի 4 2004 թվականին | Թեմական հանդիպում | XIX | Մենք ուզում ենք տեսնել Հիսուսին | |
օգոստոսի 16 — օգոստոսի 21 2005 թվականին | 1 200 000[9] 20px Քյոլն Գերմանիա |
XX | Մենք եկել ենք երկրպագելու նրան | |
ապրիլի 9 2006 թվականին | Թեմական հանդիպում | XXI | Քո խոսքը լուսավորում է իմ ճանապարհը | |
ապրիլի 1 2007 թվականին | Թեմական հանդիպում | XXII | Այո, սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ | |
հուլիսի 15 — հուլիսի 20 2008 թվականին | 350 000/500 000[11][12] 20px Սիդնեյ Ավստրալիա |
XXIII | Հզորացեք, երբ ձեզ վրա իջնի Սուրբ Հոգին, և կլինեք իմ վկաները | |
ապրիլի 5 2009 թվականին | Թեմական հանդիպում | XXIV | Մենք ապավինում ենք կենդանի Աստծուն | |
մարտի 28 2010 թվականին | Թեմական հանդիպում | XXV | Բարության ուսուցիչ, ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ժառանգեմ հավերժական կյանքը | |
օգոստոսի 16 — օգոստոսի 21 2011 թվականին | 2 000 000[13] 20px Мадрид Իսպանիա |
XXVI Երիտասարդության համաշխարհային օր | Մենք վստահ ենք և ամուր մեր հավատում | |
ապրիլի 1 2012 թվականին | Թեմական հանդիպում | XXVII | Միշտ ուրախացեք Աստծով | |
հուլիսի 23 — հուլիսի 28 2013 թվականին | 865 000 - 2 000 000 20px Ռիո դե Ժանեյրո Բրազիլիա[14] |
XXVIII Երիտասարդների համաշխարհային օր | Գնացեք և ուսուցանեք բոլոր ազգերին | |
ապրիլի 13 2014 թվականին | Թեմական հանդիպում | XXIX | Երանելի են աղքատները ոգով, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը | |
մարտի 29 2015 թվականին | Թեմական հանդիպում | XXX | Օրհնված են սրտով մաքուր, որովհետև նրանք կտեսնեն Աստծուն | |
հուլիսի 25 — հուլիսի 31 2016 թվականին | 2 500 000 մարդ ամփոփիչ պատարագի ժամանակ[2] 20px Կրակով Լեհաստան |
XXXI Երիտասարդների համաշխարհային օր | Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը | |
2017 թվական | Թեմական հանդիպում | XXXII | ||
2018 թվական | Թեմական հանդիպում | XXXIII | ||
2019 թվական | Պանամա | XXXIV Երիտասարդության համաշխարհային օր |
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «World Youth Day 2008»։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-26-ին։ Վերցված է 2018-08-16
- ↑ 2,0 2,1 Папа римский рассказал, где пройдут следующие Всемирные дни молодежи
- ↑ XXIV Всемирный день католической молодежи прошел в Мюнхене / Новости / Патриархия.ru
- ↑ «Roman Catholic Diocese of Menevia»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-12-ին։ Վերցված է 2018-08-16
- ↑ https://www.catholicnewsagency.com/news/patron_saints_announced_for_wyd_2011_in_madrid
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Una storia di successo fa il giro del mondo: la storia delle Giornate Mondiali della Gioventù, da wyt2005.de Archived 2007-12-11 at the Wayback Machine.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Fonte ANSA, riportate in La rivoluzione in una Giornata, Pino Vicentini, Avvenire, venerdì 11 agosto 2000.
- ↑ 8,0 8,1 Gmg, vent’anni di incontri nel segno di papa Wojtyla Archived 2006-06-25 at the Wayback Machine., Il Sole 24 Ore, 19 agosto 2005.
- ↑ 9,0 9,1 Storia della GMG, da wyd2008.org Archived 2008-08-28 at the Wayback Machine.
- ↑ Il fuoco del mondo(չաշխատող հղում), Famiglia Cristiana, 27 agosto 2000.
- ↑ In 500 mila alla messa finale del Papa «Siete la speranza dell’umanità», Corriere della Sera del 20 luglio 2008.
- ↑ Sydney, mezzo milione di giovani «Nuova era aperta alla speranza», La Repubblica, 20 luglio 2008.
- ↑ Papa saluta Spagna, folla oceanica e malori, Giovanna Chirri, 22-08-2011
- ↑ «Gmg 2013, Rio de Janeiro sarà la sede dell’incontro mondiale, Gianni Valente (La Stampa), 22-08-2011»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2018-08-16
Արտաքին հղումներ Խմբագրել
- ВДМ-2013 Приглашает волонтёров.(չաշխատող հղում)
- Сайт ВДМ-2013. Бразилия. Рио-де-Жанейро. (անգլ.)
- Официальный сайт ВДМ. (անգլ.)
- Сайт ВДМ-2008 Австралия. Archived 2019-03-24 at the Wayback Machine. (անգլ.)
- Сайт ВДМ-2011. Испания. Мадрид. Archived 2011-08-12 at the Wayback Machine. (ռուս.)