Երեկոն Կարլ Յոհանի փողոցում

Էդվարդ Մունկի նկար

«Երեկոն Կարլ Յոհանի փողոցում» (նորվ.՝ Aften på Karl Johan, նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1892 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 84,5 × 121 սմ։ «Երեկոն Կարլ Յոհանի փողոցում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Բերգենի գեղարվեստի թանգարանում (Բերգեն, Նորվեգիա

Picto infobox artiste.png
Երեկոն Կարլ Յոհանի փողոցում
Evening on Karl Johan Street.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1892
բարձրություն84,5 ± 0,1 սանտիմետր
լայնություն121 ± 1 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԲերգեն
հավաքածուԲերգենի գեղարվեստի թանգարան և KODE Art museums and composer homes?
Ծանոթագրություններ

ՊատմությունԽմբագրել

«Երեկոն Կարլ Յոհանի փողոցում» ստեղծագործությունը «Կյանքի ֆրիզ» շարքի նկարներից է, որն առաջին անգամ ցուցադրվել է 1903 թվականին գերմանական Լայպցիգ քաղաքում։

Էդվարդ Մունկի ստեղծագործությունները փակցրեցին բարձր ցուցասրահի բոլոր չորս պատերին՝ ներկայացնելով հետևյալ բաժինները.

  • «Սիրո ծնունդ»
  • «Սիրո ծաղկում և մայրամուտ»
  • «Կյանքի վախ»
  • «Մահ»

Այս նկարը տեղ գտավ «Կյանքի ֆրիզի» «Կյանքի վախ» ֆրիզում։

ՆկարագիրԽմբագրել

«Երեկոն Կարլ Յոհանի փողոցում» կտավում հեղինակը պատկերել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում գտնվող Կարլ Յոհանի փողոցը, որը լուսավորված է երեկոյան լույսերով։ Մայթով շարժվում է մարդկային հոսքը։ Էդվարդ Մունկը նկարել է բուրժուազիայի ներկայացուցիչների՝ ցիլինդրով և պիջակներով պարոնների և նորաոճ գլխարկներով կանանց։

Նրանց դեմքերը գունատ են, որևիցե էմոցիաներից զուրկ, որոնք հիշեցնում են անդեմ դիմակներ։ Արվեստաբան Արնե Էգգումը համադրում է Մունկի այս կտավը Ջեյմս Էնսորի դեմք-դիմակների հետ[1]։ Մարդկանց հոսքից անդին երևում է մուգ գույնի միայնակի ֆիգուրը։ Վերջինս հակառակ ուղղությամբ է շարժվում։ Ամենայն հավանականությամբ այդ մարդը հենց ինքը Էդվարդ Մունկն է։ Նրա օրագրում պահպանվել է մի գրառում, որտեղ կարդում ենք հետևյալը.

  Անցորդները նրա վրա տարօրինակ, բազմանշանակ հայացքներ են նետում։ Նա զգում է այդ հայացքները։ Բոլորը նայում են նրան։ Այդ դեմքերը...անկենդան-դժգույն երեկոյան լուսավորության տակ։ Նա փորձում է հեռանալ դեպի իր մտքերը, սակայն չի կարողանում։ Գլխում դատարկության զգացում է։ Նա փորձում է նայել ինչ-որ մի տեղ՝ վերև, սակայն պատուհանը հեռվում է։ Եվ կրկին անցորդները նրա ուղու վրա են հայտնվում. նա դողում է ոտքից ցգլուխ. ամբողջովին քրտնած է[2]։
- Էդվարդ Մունկ
 


Ի տարբերություն Էդվարդ Մունկի մեկ այլ նկարի՝ «Գարունը Կարլ Յոհանի փողոցում» (1890) նկարի, որն արված է իմպրեսիոնիզմի ժանրում, «Երեկոն Կարլ Յոհանի փողոցում» կտավն առանձնանում է մռայլությամբ ու տագնապալի բնավորությամբ։ Կոմպոզիցիոն առումով այս կտավը մոտ է Մունկի հանրահայտ երկու կտավներին՝ «Ճիչ» և «Աղջիկները կամրջի վրա». սրանցում նկատվում է հեղիանկի սիրելի մոտիվը՝ կորչող ճանապարհներ, ֆոկուսի խառնաշփոթ նկարների ծայրամասերին։

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Arne Eggum: Die Bedeutung von Munchs zwei Aufenthalten in Frankreich 1891 und 1892. In: Sabine Schulze (Hrsg.): Munch in Frankreich. Schirn-Kunsthalle Frankfurt in Zusammenarbeit mit dem Musée d'Orsay, Paris und dem Munch Museet, Oslo. Hatje, Stuttgart 1992, ISBN 3-7757-0381-0, S. 146, 150.
  2. Цит. по: Ульрих Бишофф. Эдвард Мунк. TASCHEN/Арт-родник, 2008. ISBN 978-5-88896-141-4.

ԳրականությունԽմբագրել

  • Anni Carlsson: Edvard Munch. Leben und Werk. Belser, Stuttgart 1989, ISBN 3-7630-1936-7, S. 38.
  • Arne Eggum: Die Bedeutung von Munchs zwei Aufenthalten in Frankreich 1891 und 1892. In: Sabine Schulze (Hrsg.): Munch in Frankreich. Schirn-Kunsthalle Frankfurt in Zusammenarbeit mit dem Musée d'Orsay, Paris und dem Munch Museet, Oslo. Hatje, Stuttgart 1992, ISBN 3-7757-0381-0, S. 146, 150.
  • Franziska Müller: Abend auf der Karl Johann Strasse, 1892. In: Edvard Munch. Museum Folkwang, Essen 1988, ohne ISBN, Kat. 27.