Գոհար Շագոյան
Գոհար Կառլենի Շագոյան (ապրիլի 29, 1958), երաժշտագետ[1], լրագրող-խմբագիր, հրատարակիչ։
Գոհար Շագոյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1958 (65 տարեկան) |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կրթություն | Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | Հայաստանի ժուռնալիստների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1958 թվականի ապրիլի 29-ին Երևանում։
1973 թվականին ավարտել է Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ Այնուհետև սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ երաժշտության տեսություն բաժնում։ 1985-1994 թվականներին դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում։ 1983 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ սովորելով Նիկողոս Թահմիզյանի դասարանում, իսկ 1980 թվականին՝ եռամյա դասընթացը՝ Խորեն Պալյանի ղեկավարությամբ։
1995 թվականին դարձել է Հայաստանի ժուռնալիստների միության, 1997 թվականին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։
1998 թվականից եղել է «Երաժշտական Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր[2]։ 2004-2008 թվականներին դասավանդել է «Գլաձոր» կառավարման համալսարանում։ 2005 թվականին հիմնադրել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժիշտ» պաշտոնաթերթը և դարձել թողարկման պատասխանատու։ 2017 թվականից դարձել է «Հայ կոմպոզիտոր» ամսագրի հիմնադիր-պատասխանատու քարտուղար։ Կազմել և հեղինակել է մի շարք գիտական ժողովածուներ։
ՊարգևներԽմբագրել
2003 թվականին ստացել է Արամ Խաչատրյանի 100-ամյակի հուշամեդալ[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ««Երաժշտական Հայաստան»․ հայկական երաժշտական կյանքի տարեգրությունը»
- ↑ «Մշակութային մասնագիտական ձեռնարկներն ու դասագրքերն էլ անհրաժեշտություն ունեն պետական հոգածության»
- ↑ Հայ երաժշտության հանրագիտարան։ Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,։ 2019։ էջ 500
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |