Ռուբեն Ալֆրեդի Տերտերյան (հուլիսի 3, 1959(1959-07-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 2020(2020-01-08)[1]), հայ երաժշտագետ։

Ռուբեն Ալֆրեդի Տերտերյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 3, 1959(1959-07-03)
ԾննդավայրԵրևան
Մահացել էհունվարի 8, 2020(2020-01-08)[1] (60 տարեկան)
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներաժշտագետ
ԾնողներԱվետ Տերտերյան
ԱնդամությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին է։

Կենսագրություն խմբագրել

1977-1982 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտության բաժնում, 1982-1986 թվականներին՝ ԽՍՍՀ Մշակույթի նախարարության Արվեստի գիտահետազոտական ինստիտուտում։

1982-1994 թվականներին դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1983-1985 թվականներին եղել է ՀԽՍՀ Կոմպոզիտորների միության ավագ խորհրդատու։ 1985-1988 թվականներին վարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրենի պաշտոնը, 1989-1993 թվականներին՝ Հայհամերգին կից «Դերասան» համերգների կազմակերպչական կոպերատիվի տնօրենի պաշտոնը, 1995-2000 թվականներին Բուենոս Այրեսի (Արգենտինա) Հայ կենտրոնի թատերախմբում աշխատել է որպես երաժշտական ձևավորող, 2003-2010 թվականներին դասավանդել է Կուենկայի (Էկվադոր) համալսարանի Արվեստի ֆակուլտետում։ 2004-2008 թվականներին եղել է Կուենկայի համալսարանի Երաժշտական բաժնի տնօրենը, 2008-2010 թվականներին՝ Կուենկայի համալսարանի Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն, 2009-2010 թվականներին՝ Էկվադորի կաթոլիկ համալսարանի Կիտո քաղաքի (Էկվադոր) Երաժշտական կրթության մագիստրատուրայի տնօրեն։ 2011 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ 2011 թվականից ԵՊԿ պրոռեկտոր[2][3]։

Գիտական և հրապարակախոսական հոդվածների, ռադիո և հեռուստահաղորդումների հեղինակ է։

Անդամակցություն խմբագրել

  • ՀԽՍՀ Մշակույթի նախարարության գնահատման հանձնաժողովի (տարբեր տարիների) անդամ
  • Հայպետֆիլհարմոնիայի գեղարվեստական խորհրդի անդամ
  • ՀԽՍՀ մինիստրների սովետին առընթեր Ռադիոյի և Հեռուստատեսության պետական կոմիտեի երաժշտական հաղորդումների գեղարվեստական խորհրդի անդամ
  • Պետական հանձնախմբերի և հասարակական կազմակերպությունների անդամ
  • Հայպետֆիլհարմոնիայի գեղարվեստական խորհրդի, պետական հանձնախմբերի և հասարակական կազմակերպությունների անդամ
  • Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ։

Երկեր խմբագրել

  • «Ավետ Տերտերյան», Երևան, Խորհրդային գրող, 1989 թ., (ռուսերեն)
  • «Երաժշտական դրամատուրգիա», Երևան, Հեղինակային հրատարակչություն, 2007, (ռուսերեն)
  • «Ավետ Տերտերյան. Երկխոսություններ», Երևան, ԵՊԿ հրատարակչություն 2011, (ռուսերեն)
  • «Խիստ ոճի կոնտրապունկտ», Սաարբրյուկկեն, Գերմանիա, Lap Lambert Academic հրատարակչություն- EAE, 2012, (իսպաներեն)
  • «Կոնտրապունկտ. Ֆուգա», Սաարբրյուկկեն, Գերմանիա, Lap Lambert Academic հրատարակչություն- EAE, 2012, (իսպաներեն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը
  2. «Ռուբեն Տերտերյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  3. Ռուբեն Տերտերյանի մասին composers.am կայքում