Եվգենի Ղազարյանց

հայ նկարիչ

Եվգենի Գեորգիի Ղազարյանց (Եվգենի Կազարյանց, ռուս.՝ Евгений Казарянц (Казаров) 1927, Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 26, 2013(2013-03-26)), հայ նկարիչ[1]։ ՌԴ վաստակավոր արտիստ[2]։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1960)։ Համարվում է քսաներորդ դարի մոնումենտալ արվեստի «նոր ալիքի» ստեղծողներից մեկը[3]։

Եվգենի Ղազարյանց
Ծնվել է1927
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 26, 2013(2013-03-26)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտ (1952) և Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա (1953)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
ՌԴ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԶավակներԻրինա Ղազարյանց

Նկարիչ Իրինա Ղազարյանցի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1927 թվականին։ 1947-1952 թվականներին սովորել է Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստիտուտում (պրոֆեսոր Գ. Ի. Ռուբլևի դասարան)։ Դիպլոմային աշխատանքը պաշտպանել է 1953 թվականին Լենինգրադի Վ. Ի․ Մուխինի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում։

Ճարտարապետության բնագավառում նրա առաջին աշխատանքն է եղել «Խորհրդային բանակի շքերթը 1945 թվականին» (1953-1955)՝ մեծ տեմպերային որմնանկարը Լվովի միջազգային օդանավակայանի ժամանման սրահում։ Այդ աշխատանքից հետո հեղինակն իր ուրույն տեղն է ունեցել ԽՍՀՄ առաջատար որմնանկարիչների շարքում։ Եվգենի Ղազարյանցը ստեղծել է մի շարք աշխատանքներ Ռուսաստանի քաղաքների հասարակական շենքերում՝ Մոսկվայում, Գորկիում (Նիժնի Նովգորոդ), Դուբնայում, Կրասնոյարսկում, Կուրչատովում (Կուրսկի մարզ), Բրատսկում, Վլադիմիրի մարզի Կուրլովո գյուղում։ Ճարտարապետության բնագավառում նրա վերջին աշխատանքները Եֆրեմով քաղաքում (Տուլայի շրջան) ստեղծված ծավալա-տարածական կոմպոզիցիաներն են։ Զբաղվում է հաստոցային գեղանկարչությամբ և գրաֆիկայով։

1959 թվականից մշտապես մասնակցել է Ռուսաստանում և արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսներին։ Հեղինակ է Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների հասարակական շենքերի մոնումենտալ և դեկորատիվ արվեստի ստեղծագործությունների։

1963 թվականին հաղթել է Մոսկվայի նկարիչների միության մրցույթում՝ «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» համամիութենական ցուցահանդեսի նկարի էսքիզի համար։ Նկարը ցուցադրվել է ցուցահանդեսի ընթացքում։ Եվգենի Ղազարյանցը մասնակցել է ԽՍՀՄ նկարիչների միության, Ռուսաստանի նկարիչների միության, Մոսկվայի նկարիչների միության, ինչպես նաև արտասահմանյան ցուցահանդեսների Ռումինիայում, Դանիայում, Շվեդիայում, Չեխիայում, Լեհաստանում, Իտալիայում, Մեքսիկայում։ Մասնակցել է նաև Լենինգրադյան, Պետերբուրգյան ցուցահանդեսներին[3]։

1971 թվականին Եվգենի Ղազարյանցը հաղթել է Մոսկվայի Օպտիկայի տան համար խճանկարի էսքիզների համամոսկովյան մրցույթում։ Այդ աշխատանքը (1971-1974)՝ Հռոմեական խճանկարը (175 քմ.) համարվում է Եվգենի Ղազարյանցի ստեղծագործության կարևոր գործերից մեկը (ԳՖՄԲ մրցանակ 1974)։ 1997 թվականին Մոսկվայի «Ֆենիքս» պատկերասրահում հաջողությամբ անցկացվել է նրա գեղանկարների և գծանկարների անհատական մեծ ցուցահանդեսը։ 2003 թվականին «Մեր ժառանգությունը» ամսագրի (Մոսկվա) պատկերասրահում տեղի է ունեցել նրա գեղանկարների անհատական ցուցահանդեսը։

Ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի մշակույթի նախարարության, Ռուսաստանի նկարիչների միության, Մոսկվայի նկարիչների միության, Վիտեբսկի (Բելառուս) Մարկ Շագալի թանգարանի հավաքածուներում)[3]։

Մահացել է 2013 թվականին[4]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Կուզնեցկի մոստ 20) «Մոսկվայի որմնանկարիչների առաջին ցուցահանդեսը», 1959,
  • Գորկու անվան մշակույթի այգի, «Ֆիզիկական կուլտուրան և սպորտը կերպարվեստում» ցուցահանդես, 1963, Մոսկվա,
  • Կենտրոնական ցուցասրահ (Մանեժ), Մոսկվայի նկարիչների աշխատանքների ցուցահանդես «Մոսկվան՝ մեր հայրենիքի մայրաքաղաք», 1964, Մոսկվա,
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Բեգովայա 7/9), «Մոսկվայի նկարիչների առաջին աշնանային ցուցահանդեսը», 1965, Մոսկվա,
  • Կենտրոնական ցուցասրահ (Մանեժ), «Մոսկվայի արվեստագետները Հոկտեմբերի 50-ամյակին» ցուցահանդես, 1967, Մոսկվա,
  • Կենտրոնական ցուցասրահ (Մանեժ), Մոսկվայի նկարիչների աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակին, 1970, Մոսկվա,
  • «ԽՍՀՄ մոնումենտալ արվեստ» ցուցահանդես, Բուխարեստ, Ռումինիա, 1973,
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Կուզնեցկի մոստ 11), «Նկարիչը ճարտարապետությունում» ցուցահանդես, 1974, Մոսկվա,
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Կուզնեցկի մոստ 11), մոնումենտալ նկարիչների խմբակային ցուցահանդես, Տյուլենև, Ս. Շչերբինինա, 1975, Մոսկվա,
  • Կենտրոնական ցուցասրահ, Մոսկովյան զոնալ ցուցահանդես,1975, Մոսկվա,
  • «Մոնենտալ արվեստի հանրապետական ցուցահանդես», 1978, Սոչի,
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Վավիլովի 65) «Մոսկվայի նկարիչների աշխատանքների գարնանային ցուցահանդես», 1979, Մոսկվա,
  • Կենտրոնական ցուցասրահ (Մանեժ), Մոսկովյան զոնալ ցուցահանդես, 1980, Մոսկվա,
  • «ԽՍՀՄ մոնումենտալ արվեստ» շրջիկ ցուցահանդես։ Դանիա, Շվեդիա, Չեխոսլովակիա, 1980
  • Հանրապետական ցուցահանդես «Ռուսաստանի որմնանկարիչները», 1981, Լիպեցկ,
  • Նկարիչների կենտրոնական տուն։ Ցուցահանդես «Մոսկվայի նկարիչների միության 50 տարիները» (1932-1982), 1982 Մոսկվա,
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Կուզնեցկի մոստ 11), Գարնանային և աշնանային ցուցահանդեսներ «Մենք խաղաղության կողմնակից ենք», 1983, Մոսկվա,
  • «Խորհրդային մոնումենտալ-դեկորատիվ արվեստ» ցուցահանդես։ Մեխիկո, Մեքսիկա, 1984,
  • «Նկարիչները և քաղաքը» ցուցահանդես, 1984, Վարշավա, Լեհաստան,
  • Նկարիչների կենտրոնական տուն (Կրիմսկի վալ, 10), Մոսկովյան զոնալ ցուցահանդես,1986, Մոսկվա,
  • Կենտրոնական ցուցասրահ (Մանեժ), «Մենք կառուցում ենք կոմունիզմ» համամիութենական արվեստի ցուցահանդես՝ նվիրված ԽՄԿԿ XXVII համագումարին, 1986, Մոսկվա,
  • Կենտրոնական ցուցասրահ (Մանեժ), «Նկարիչը և ժամանակը» հանրապետական ցուցահանդես, 1987, Մոսկվա,
  • Կրասնոգվարդեյսկի շրջանի ցուցասրահ (Ակադեմիկոս Միլիոնշչիկովի փողոց 35), «Մոսկովյան որմնանկարիչներ» ցուցահանդես,1987, Մոսկվա,
  • «Մոնումենտալ-դեկորատիվ արվեստը քաղաքաշինության մեջ» հանրապետական ցուցահանդես, 1988, Յարոսլավլ,
  • «Էկոլոգիա» ցուցահանդես, 1989, Վարշավա, Լեհաստան,
  • Մոսկվայի և Լենինգրադի որմնանկարիչների համատեղ խմբակային ցուցահանդես, 1989, Լենինգրադ,
  • Խորհրդային նկարիչների «Նոր իրականություն» ցուցահանդես, 1989, Ռավեննա, Իտալիա,
  • Նկարիչների կենտրոնական տուն (Կրիմսկի վալ, 10), «Շրջակա միջավայրը և պլաստիկ արվեստը» ցուցահանդես, 1990, Մոսկվա,
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի կենտրոն (Հայկական նրբանցք 2), Մոսկվայի նկարիչների գեղանկարների և գրաֆիկայի ցուցահանդես, 1991, Մոսկվա,
  • Կենտրոնական ցուցասրահ (Մանեժ), Մոսկվայի զոնալ ցուցահանդես, 1991, Մոսկվա,
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Կուզնեցկի մոստ 11), Գարնանային ցուցահանդես, 1993, Մոսկվա,
  • Մոնումենտալիստ նկարիչների ասոցիացիայի ցուցասրահ (Ստարոսադսկի նրբանցք, 5), Ցուցահանդես և վաճառք, 1994, Մոսկվա,
  • «Մոսկովյան պատկերասրահ» ցուցահանդեսային կենտրոն (Կուզնեցկի մոստ 11), «Մոսկվայի նկարիչներ։ Նոր հայացք», 1994, Մոսկվա,
  • «Մոսկովյան պատկերասրահ» ցուցահանդեսային կենտրոն (Կուզնեցկի մոստ 11), Մոնումենտալ - դեկորատիվ արվեստի նկարիչների ասոցիացիայի անդամների ցուցահանդես, 1995, Մոսկվա,
  • Նկարիչների կենտրոնական տուն (Կրիմսկի Վալ, 10)։ Երկրորդ գեղարվեստական ցուցահանդեսը՝ «Նվիրված հայրենիքի պաշտպաններին։ Հաղթանակի 50 տարի», 1995, Մոսկվա,
  • Մոնումենտալիստ նկարիչների ասոցիացիայի ցուցասրահ (Ստարոսադսկի նրբանցք 5), Մոսկվայի մոնումենտալիստների ցուցահանդես Հաղթանակի օրվա առթիվ, 1996, Մոսկվա,
  • Պատկերասրահ «Ֆենիկս» (Կուտուզովի պողոտա, 3), «Տարբեր տարիների ստեղծագործություններ» անհատական ցուցահանդես, 1997, Մոսկվա,
  • Մարկ Շագալի թանգարան, ցուցահանդես «Մոսկվայի նկարիչները Մարկ Շագալի թանգարանում», 1998, Վիտեբսկ, Բելառուս,
  • Նկարիչների կենտրոնական տուն (Կրիմսկի Վալ 10),Համառուսական արվեստի ցուցահանդես՝ նվիրված Քրիստոսի ծննդյան 2000-ամյակին «Անունը քո»,
  • Մեծ մանեժ - «Մոսկվա-Պետերբուրգ» ցուցահանդես, 2001, Մոսկվա,
  • Նկարիչների կենտրոնական տուն (Կրիմսկի Վալ 10), Որմնանկարիչների ցուցահանդես «Նվիրված Մոսկվայի նկարիչների միության 70-ամյակին», 2002, Մոսկվա,
  • Նկարիչների կենտրոնական տուն (Կրիմսկի Վալ 10), Ցուցահանդես «Գեղանկարչության աշխարհը։ Մոսկվայի մոնումենտալիստները հոբելյանական տարում», 2002, Մոսկվա,
  • Նկարիչների կենտրոնական տուն (Կրիմսկի Վալ, 10), «Ազգերի արվեստը» ցուցահանդես (1992-2002), 2002, Մոսկվա,
  • «Մեր ժառանգությունը» ամսագրի պատկերասրահ (Նեոպալիմովսկի առաջին նրբանցք, 4), Անհատական ցուցահանդես, 2003, Մոսկվա,
  • Ծերեթելի արվեստի պատկերասրահ - Ցուցահանդես ««Դի» շրջանակի արվեստագետներ», 2003, Մոսկվա,
  • Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահ (Բեգովայա, 7/9), Ցուցահանդես «Նոր դիցաբանություն, Մոսկվայի վաթսունականների մոնումենտալիստների հաստոցային գեղանկարչություն», 2003, Մոսկվա,
  • Ակադեմիականի ցուցասրահ (Դմիտրի Ուլյանովի փողոց 24), Մոսկվայի տասներկու նկարիչների ցուցահանդես, 2003, Մոսկվա,
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Կուզնեցկի մոստ, 11), «Մոսկվայի նկարիչների միության մոնումենտալիստների բաժանմունքի 50-ամյակի ցուցահանդես», 2004, Մոսկվա,
  • Պատկերասրահ «Բելյաևո» (Պրոֆսոյուզնայա, 100), Տասնմեկ նկարիչների խմբակային միջազգային ցուցահանդես «Հարավային քառակուսի։ Մոսկվա-Դի (Ֆրանսիա)», 2004, Մոսկվա,
  • 2005, Մոսկվա, Պատկերասրահ «Բելյաևո»(Պրոֆսոյուզնայա, 100), Մոսկվայի տասնվեց նկարիչների ցուցահանդես «Առարկայականի և ոչ առարկայականի միջև»
  • Մոսկվայի նկարիչների միության ցուցասրահ (Ստարոսադսկի 5), «Հաղթանակի 60 ամյակի» ցուցահանդես, 2005, Մոսկվա,
  • Անհատական ցուցահանդես Մոսկվայի նկարիչների միության սրահներում. Կուզնեցկի մոստ, 20, Մոսկվա, 2008,
  • Մեծ Մանեժ - «Մոսկվայի նկարիչների միությունը 80 տարեկան է» հոբելյանական ցուցահանդես, 2012, Մոսկվա։

Պարգևներ խմբագրել

  • ՌԴ վաստակավոր արտիստ,
  • «Պատվո նշան» շքանշան,
  • Մեդալ «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարի»,
  • Մեդալ «Մոսկվայի 850-ամյակի հիշատակին»,
  • Աշխատանքի վետերան մեդալ,
  • Մեդալ «Անձնվեր աշխատանքի համար»,
  • Գյուղատնտեսության նախարարության և ՌԽՖՍՀ Մոսկվայի պետական արվեստի հիմնադրամի պատվոգրեր և մրցանակներ։

Կատալոգներ[5] խմբագրել

  • Евгений Казарянц. Живопись. Графика. Объекты : работы разных лет / [ред. Т. Николаевская]. - Москва : Виртуальная галерея, 2008. - 24 с. : ил., цв. ил.; 23 см.
  • Искусство. Искусствознание․ Живопись․ История живописи․ Российская Федерация․ Русская живопись с 1917 г., Казарянц Евгений Георгиевич (1927-2013) художник․ Альбом․
  • Искусство. Искусствознание․ Графика․ История графики․ Российская Федерация․ Русская графика с 1917 г., Казарянц Евгений Георгиевич (1927 - 2013) график․ Альбом․
  • Искусство. Искусствознание, Изобразительное искусство, История изобразительного искусства, Российская Федерация, Русское изобразительное искусство с 1991 г., Отдельные виды и жанры изобразительного искусства․ Альбом․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Евгений Казарянц. Живопись 1960-1970-х годов». Cultobzor.ru (ռուսերեն). 2015 թ․ ապրիլի 26. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «Художник Евгений Георгиевич Казарянц (Казаров). Самоценность живописной формы. (Живопись Е.Казарянца)». www.nasledie-rus.ru. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 Եվգենի Ղազարյանցի կենսագրությունը ru.hayazg.info կայքում
  4. «Казарянц Евгений Георгиевич - художник». Открытый клуб (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  5. Евгений Казарянц. Живопись. Графика. Объекты : работы разных лет