Մարկ Շագալի թանգարան (բելառուս․՝ Віцебскі музей Марка Шагала), Մարկ Շագալի անվան թանգարանային համալիր Վիտեբսկում։

Մարկ Շագալի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Բելառուս
ՏեղագրությունՎիտեբսկ
Հիմնադրվել է1992
Կայքchagal-vitebsk.com
Քարտեզ
Քարտեզ

Տվյալներ խմբագրել

XX դարի սկզբում Պոկրովսկայա փողոցի այս տունը կառուցել է նկարչի հայրը։ Այստեղ Շագալն անցկացրել է իր մանկությունը։ Այդ մասին նա պատմում է իր «Իմ կյանքը» ինքնակենսագրականում։

Թանգարանը բացվել է 1992 թվականին։ Թանգարանում են գտնվում ընտանեկան կյանքի պատմությունը ներկայացնող արխիվային փաստաթղթեր, Շագալի ստեղծագործություններից, որոնք առնչվում են նկարչի և նրա ընտանիքի կյանքին Վիտեբսկում։

Մարկ Շագալ արվեստի կենտրոնը Վիտեբսկում խմբագրել

Թանգարանում հաճախ կազմակերպվում են Շագալի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսներ։ Թանգարանի հավաքածուում են գտնվում Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» (1923-1925) ստեղծագործության նկարազարդումները, 1956 և 1960 թվականներին Աստվածաշնչյան թեմաներով նկարազարդումներ։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Շագալի թանգարան» հոդվածին։