Եվգենի Զայցև (նկարիչ)

բելառուս նկարիչ

Եվգենի Զայցև (բելառուս․՝ Зайцаў Яўген Аляксеевіч), դեկտեմբերի 21 1907 (հունվարի 3 1908), Նևել, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 13, 1992(1992-09-13), Մինսկ, Բելառուս), Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ (1964 թվական), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից-անդամ (1973 թվական):

Եվգենի Զայցև
բելառուս․՝ Зайцаў Яўген Аляксеевіч
Ծնվել էդեկտեմբերի 21 1907 (հունվարի 3 1908)
ԾննդավայրՆևել, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էսեպտեմբերի 13, 1992(1992-09-13) (84 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Բելառուսական ԽՍՀ և  Բելառուս
ԿրթությունՎիտեբսկի գեղարվեստական ուսումնարան (1930) և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1937)
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրգրաֆիկա և հաստոցային նկարչություն
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
 Jauhien Zajcaw Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1907 թվականի դեկտեմբերի 21-ին Վիտեբսկ նահանգի Նեվել քաղաքում` փոստային աշխատողների ընտանիքում:1941

Սովորել է Մարկ Շագալի արվեստանոցում (1920 թվական), 1926-1930 թվականներին` Վիտեբսկի գեղարվեստական ուսումնարանի խեցեգործության և գեղանկարչության բաժնում` Նիկոլայ Միխոլապի, Վալենտին Վոլկովի, Միխայիլ Կերզինի, Մարինա Լեբեդևայի մոտ: Գերազանց ավարտել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը (1930-1937 թվականներ), որտեղ նրա ուսուցիչները եղել են Ալեքսանդր Օսմյորկինը, Կուզմա Պետրով-Վոդկինը և Պավել Նաումովը:

1938 թվականից աշխատել է Բելառուսում. վարել է երիտասարդ նկարիչների որակի բարձրացման դասընթացները, ակտիվորեն ցուցահանդեսների է մասնակցել, Բելառուսի օպերայի և բալետի ազգային թատրոնում որմնանկարներ է նկարել, որոնք կորել են: 1940 թվականից եղել է Բելառուսի նկարիչների միության անդամ: 1948-1950 թվականներին եղել է Բելառուսի նկարիչների միության վարչության նախագահ:

1943-1944 թվականներին աշխատել է Մոսկվայի պարտիզանական շարժան շտաբում, մասնակցել է «Պարտիզանական մահակ» հրատարակչության և «Ջախջախում ենք ֆաշիստական գարշելի արարածներին» երգիծական թերթ-պաստառի ձևավորմանը:

Աշխատել է հաստոցային գեղանկարչության ոլորտում` սյուժետային-թեմատիկ նկարների ժանրում: Բազմաթիվ պատկերավոր թեմատիկ նկարների հեղինակ է, որոնք նվիրված են Խորհրդային իշխանության և Հայրենական մեծ պատերազմի համար պայքարի պատմությանը, ինչպես նաև` դիմանկարներ և բնանկարներ:

Մահացել է 1992 թվականի սեպտեմբերի 13-ին Մինսկում:

 

Ստեղծագործություն

խմբագրել

Ստեղծագործություններ. «Չապաև» դիպլոմային նկարը (1937 թվական), «1920 թվականին Կարմիր բանակի մուտքը Միսնկ» (1940 թվական, չի պահպանվել); «Հերոսի հուղարկավորությունը» (1946 թվական), «Բրեստյան ամրոցի պաշտպանությունը 1941 թվականին» (1950 թվական), «Կոնստանտին Զասլոնով» (1957 թվական), «Ալբանական շարք» (1958 թվական), «Ռեքվիեմ» («Իլիչի երդումը»; 1970 թվական)` բոլոր ստեղծագործությունները գտնվում են Բելառուսի գեղարվեստական թանգարանում, «Իմ Հանրապետությունը Հայրենական կրակի մեջ է» տրիպտիխը (1963-67 թվականներ), «Անմոռանալիները» (1975 թվական), պատանի պարտիզանի դիմանկարները (1943 թվական), պարուհի` Ա. Վ. Նիկոլաևան, բելառուսցի քանդակագործ` Ա. Անիկեյչիկը:

Ի. Տիխոնովի հետ միասին, Մինսկի «Պիոներ» կինոթատրոնում կատարել է մոնումենտալ կոմպոզիցիա:

Մրցանակներ

խմբագրել
 
Բելառուսի Հանրապետության «Եվգենի Զայցևի ծննդյան 100-ամյակը» օրիգինալ նամականիշով ծրար, որը թողարկվել է 2008 թվականի հունվարի 17-ին[2]
  • Հոկտեմբերյան Հեղափոխության շքանշան (31.12.1987)
  • Հայրենական պատերազմի շքանշան (11.03.1985)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • «Պատվո նշան» 2 շքանշան (20.06.1940, բելառուսական թատերական և երաժշտական արվեստի զարգացման գործում ակնառու ծառայությունների համար; 25.02.1955)
  • մեդալներ
  • Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի 5 հրովարտակ[3]:

Գրականություն

խմբագրել
  • Энцыклапедыя гісторыі Беларусі: У 6 т. Т. 3.: Гімназіі — Кадэнцыя / Рэдкал.: Г. П. Пашкоў (гал. рэд.) і інш. — Мн.: БелЭн, 1996. — 527 с. — 10 000 экз. — ISBN 985-11-0041-2
  • Герасимович П. Н. Евгений Алексеевич Зайцев. — М., 1958.
  • Карачун Ю. А. «Евгений Зайцев». — Минск: Беларусь, 1988. — 134 с.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Зайцев Евгений Алексеевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Н. Рыжий (2008-01-17). «Конверты с оригинальной маркой Республики Беларусь. 100 лет со дня рождения Зайцева Е. А.» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին. Վերցված է 2011-08-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Герасимович П. Н. Евгений Алексеевич Зайцев. — М., 1958.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Զայցև (նկարիչ)» հոդվածին։