Չարահանի Սուրբ Նշան վանք

վանք

Չարահանի Սուրբ Նշան վանք[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Վասպուրական նահանգի, Ոստան գյուղից դեպի հարավ, Արտոս լեր լանջերին։ Վանքի տարածքը պարսպապատ է։

Չարահանի Սուրբ Նշան վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ՏեղագրությունՎասպուրական
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Պատմություն խմբագրել

Չարահանի Սուրբ Նշան վանքը նաև հայտնի է չորս այլ անուններով, դրանցից են՝ «Չարահան Սուրբ Նշան», այս անունը բացատրվում է որպես չարից հանող (փրկող) Սուրբ Նշան, երկրորդ անունը՝ «Չաղար Սուրբ Նշան», չաղար բառը թուրքերեն նշանակում է կանչել, այսինքն կանչել Սուրբ Նշանին, երրորդ անունը՝ «Դիրա Շրբարան», այսինքն Շրբացիների մի ցեղ է ապրել վանքի մոտ, և վերջինը՝ «Պատրկայ վանք», սա էլ բացատրվում է այն բանով որ իբր վանքը կառուցել է Վարդ Պատրիկնը։

Եկեղեցու դռան և սյունի վրա կա արձանագրությունը որ հետևյալն է՝ 1761 թվականին Աղթամարի Թոմա կաթողիկոսի ժամանակաշրջանում այս վանք կառուցվել է Վարդան վարդապետի ձեռքով։

Սակայն եկեղեցում եղած մի Ավետարանի մեջ որը, 1428 թվականի գրված է, ասվում է․

  Ես … Աբրահամ … կրօնաւորս … ետու զսա (աւետարանը ) ընծայ է նուէր ի մեծ եւ ի հռչակաւոր ուխտս Պատրկի վանք կոչեցեալ՝ որ կայ հանդէպ Ոստան քաղաքի ի դուռն սբ. Աստուածածնի եւ սուրբ Գէորգ զօրավարին  

Այս վանքում է ամփոփված Եղիշե մատենագրի նշխարները։ Մինչև այս վանքում ամփոփելը, Եղիշե մատենագրի նշխարները եղել են ամփոփված մի այլ եկեղեցում որր գտնվել է մոտակա Վառնիշատի գյուղի եկեղեցում, դրա մասին փաստում են ոչ միայն ավանդազրույցները այլ նաև ձեռագիր հիշատակարանները։

Ըստ ականատեսների տեղեկությունների, թե այս նշխարները եղել են մի կարասի մեջ դրված, բոլոր ոսկորները եղել են բացի գանգից։ Ավանդազրույցներից պարզվում է որ մատենագիրը ճգնելիս է եղել Արտոս լերան և այնտեղ էլ մահացել է, որից հետո հովիվները մարմինը թաղել են այնտեղ իսկ գլուխ կտրել են և տարել են Մոքս Սուրբ Զորավանք և ամփոփել են այնտեղ։

Ճարտարապետություն խմբագրել

Չարահանի Սուրբ Նշան վանքը բաղկացած է Սուրբ Նշան եկեղացուց, կից մատուռից և նրանց շուրջ կառուցված կացարաններից։ Եկեղեցին կառուցվել է անտաշ և սրբատաշ քարերով, պայտաձև կամարներով որի վրա հենված է կլորավուն գմբեթ։ Եկեղեցին ունի 10 պատուհիան, որոնցից 4-ը գմբեթի վրա է, իսկ մուտք արևմտյան կողմից է։

Եկեղեցուն կից մատուռը թաղակապ փոքրիկ շինություն է, որը կապված է եկեղեցու հյուսիսաին պատին։ Մատուռի հարավային պատին ամփոփված է Սուրբ Եղիշե մատենագրի նշխարները, իսկ հյուսիսաին կողմում կա ոմն Նիկողայոս եպիսկոպոսի գերեզմանը, որըի վրա թվական նշված չէ։ Մատուռի արևմտյան պատի մոտ դրված է մի մեծ և ծակ քար, որի վրա կա առձանագրություն․ «ՅԿԶ (=917) թուականութեանս Հայոց»։ Այս քարը կոչվում է «Թալալոց», ըստ ավանդության ուշաթափվող կանայք և երեխաները գալիս էին և լողանում այս քաի մոտ և բժշկվում էին։

Եկեղեցու արևմտյան դռան վերեվում կա արձանագրություն, որում գրված է․

  Շինեցաւ տաճարս այս յաջողութեամբ Աստուծոյ հայրապետութեան Աղթամարայ Թումայ կաթուղիկոսին Ջուլամերկու պարոն Աբդլա խան բէկ Ոստանայ պարոն Բայրամ բէկ. առաջնորդ անարժան Տր. Վարդան Թվ. ՌՄԺ (1761).

Միեւնոյն իմաստով մի արձանագրութիւն էլ կայ եկեղեցու աջակողմեան սեան վրայ. Ի հայկազան մեծ թվականին Հազար երկ հարիւր եւ Ժ ընդ նմին. Եղեւ շինումն տաճարին, Ծեռամբ Տր Վարդանին. Հօրն Սահակին եւ եղբաւրն Յոհանին

 

Վանքը ունի նաև վարելահողեր, մեկ ջրաղաց և երկու այգի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Չարահանի Սուրբ Նշան վանք».