Եկատերինա Յուշչենկո
Եկատերինա Լոգվինովնա Յուշչենկո (ուկրաիներեն՝ Катерина Логвинівна Ющенко, օրիորդական ազգանունը՝ Ռվաչևա, դեկտեմբերի 8, 1919, Չիգիրին, ԽՍՀՄ - օգոստոսի 15, 2001, Կիև, Ուկրաինա[1]), խորհրդային ուկրաինացի կիբեռնետիկ և ծրագրավորող, աշխարհում ծրագրավորման բարձրակարգ առաջին լեզուներից մեկի հեղինակ («Ծրագրավորման հասցեների լեզու»)։ Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայում եղել է թղթակից անդամ (1979)[3], Մոլդովայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (2001)[4], Ուկրաինայի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր, Գլուշկովի մրցանակի դափնեկիր։
Եկատերինա Յուշչենկո ուկրաիներեն՝ Катерина Логвинівна Ющенко | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1919 Չիգիրին, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 15, 2001 (81 տարեկան) Կիև, Ուկրաինա[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական |
Հաստատություն(ներ) | Glushkov Institute of Cybernetics? և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Կիբեռնետիկա |
Անդամակցություն | Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Ուզբեկստանի ազգային համալսարան (1942) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և թղթակից անդամ (1976) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Boris Gnedenko? և Վիկտոր Գլուշկով |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Չիգիրինում, ուսուցիչների ընտանիքում։ Նրա եղբայրը եղել է Վլադիմիր Լոգվինովիչ Ռվաչևը։ Եկատերինա Յուշչենկոն 1942 թվականին ավարտել է Կենտրոնական Ասիայի համալսարանը։ Աշխատել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի հավանականությունների տեսության ամբիոնում (1946-1950), Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող (1950-1957), Ուկրաինայի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի կիբեռնետիկայի ինստիտուտի բաժնի վարիչ (1957 թվականից)։
Գիտական գործունեությունԽմբագրել
Հավանականության տեսության և մաթեմատիկական վիճակագրության բնագավառում առաջին գիտական հետազոտությունները Եկատերինա Յուշչենկոն կատարել է ակադեմիկոս Բ. Վ. Գնեդենկոյի ղեկավարությամբ՝ Մաթեմատիկայի ինստիտուտի Լվովի բաժանմունքում։
1954 թվականից աշխատել է հաշվողական մաթեմատիկայի ոլորտում, ալգորիթմներ է մշակել էլեկտրոնային փոքր հաշվիչ մեքենաների համար։
Եկատերինա Յուշչենկոն դարձել է ԽՍՀՄ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների առաջին դոկտորը, որին այդ աստիճանը շնորհվել է ծրագրավորման աշխատանքների համար։ Նա առաջարկել է աշխարհի առաջին ծրագրավորման լեզուներից մեկը՝ «Հասցեների լեզու», որի կառուցվածքը ներառվել է ժամանակակից լեզուների կազմի մեջ։
ԽՍՀՄ-ում ծրագրավորման առաջին դասագրքի՝ «Ծրագրավորման տարրերի» հեղինակների թվում է եղել Եկատերինա Լոգվինովնան (Բ. Վ. Գնեդենկո և Վ.Ս. Կորոլյուկ), հրատարակվել է 1961 թվականին[5], վերահրատարակվել է 1964 թվականին, ինչպես նաև թարգմանվել է. 1964 թվականին ԳԴՀ-ում և Հունգարիայում, 1969 թվականին՝ Ֆրանսիայում[6]։
Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ ստեղծվել են մի շարք գործիքային-տեխնոլոգիական համալիրներ։ Այս ոլորտում աշխատելու համար նրան շնորհվել է Ուկրաինայի 2 պետական մրցանակներ (Ուկրաինայի ԽՍՀ պետական մրցանակներ) և ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակ, իսկ համակարգչային հանրահաշվի ոլորտում տեսական զարգացումների համար` Գլուշկովի անվան ակադեմիական մրցանակ։ Եկատերինա Յուշչենկոյին նաև շնորհվել է իշխանուհի Օլգայի մրցանակին[7]։
Եկատերինա Յուշչենկոն ստացել է 5 հեղինակային վկայականներ և մշակել է Ուկրաինայի պետական 8 չափորոշիչներ։ Նա հեղինակ է ավելի քան 200 գիտական հոդվածների, ներառյալ՝ 23 մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ, որոնց մի մասը թարգմանվել և տպագրվել է Գերմանիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում և Դանիայում։
Եկատերինա Յուշչենկոն պատրաստել է 45 թեկնածու և 11 գիտությունների դոկտոր։
Նա «Կիբեռնետիկայի և համակարգային վերլուծություն» և «Ծրագրավորման խնդիրներ» ամսագրերի խմբագրակազմի անդամ էր, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի «Կիբեռնետիկայի» խնդրի վերաբերյալ գիտական խորհրդի անդամ, գիտական աստիճան շնորհելու որակավորման խորհրդի անդամ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://archive.vn/74F28
- ↑ 2,0 2,1 https://www.nas.gov.ua/UA/PersonalSite/ParticipationCompetitions/Pages/default.aspx?PersonID=0000015592
- ↑ Національна академія наук України Archived 2010-02-22 at the Wayback Machine.
- ↑ Membrii Academiei de Ştiinţe a Moldovei: Dicţionar (1961—2006) / Ch.: Î.E.P. Ştiinţa, 2006
- ↑ Гнеденко Б. В., Королюк В. С., Ющенко Е. Л. Элементы программирования. ГИФМЛ, М., 1961, 348 стр.
- ↑ Ершов А. П. Пути развития программирования в СССР / Ершов А. П., Шура-Бура М. Р. // Кибернетика. — 1976. — № 6. — С. 141—160.
- ↑ Нагороджена Указом Президента України від 4 березня 1999 року № 231
ԳրականությունԽմբագրել
- Пам’яті К. Л. Ющенко // Вестник Национальной Академии Наук Украины, 2001 — № 9(չաշխատող հղում)
- Андрій КРАВЕЦЬ. Перший в Європі комп’ютер запрограмувала жінка з Чигирина з простим ім’ям — Катерина Ющенко… // Газета «Прес Центр» № 35 (215) від 02.09.2009 р
- Оксана ГРИШИНА, «Женщина, которая научила компьютер понимать людей».(չաշխատող հղում) // Киевские ведомости. № 235 от 17 декабря 2009.
- История развития информационных технологий в Украине. Екатерина Логвиновна Ющенко — основоположник теоретического программирования в Украине Archived 2010-03-11 at the Wayback Machine.
- История развития информационных технологий в Украине. Дочь «врага народа» (Жизнь Ющенко Е. Л.)
- Научно-техническая библиотека. К 90-летию со дня рождения Екатерины Логвиновны Ющенко (Рвачевой)
- В. М. Глушков. Из воспоминаний В. М. Глушкова