Վիկտոր Գլուշկով

ուկրաինացի խորհրդային մաթեմատիկոս

Վիկտոր Միխայլովիչ Գլուշկով (ռուս.՝ Ви́ктор Миха́йлович Глушко́в, օգոստոսի 24, 1923(1923-08-24)[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 30, 1982(1982-01-30), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] և Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս[4], Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում տեղեկատվական տեխնոլոգիաների և խորհրդային կիբեռնետիկայի հիմնադիր հայրերից։

Վիկտոր Գլուշկով
ռուս.՝ Виктор Михайлович Глушков
Ծնվել էօգոստոսի 24, 1923(1923-08-24)[1]
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 30, 1982(1982-01-30) (58 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] կամ Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս, համակարգչային գիտնական, քաղաքական գործիչ, ճարտարագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վ․ Մ. Գլուշկովի անվան կիբեռնետիկայի ինստիտուտ, Շևչենկոյի անվան համալսարան, Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտհանրահաշիվ, Կիբեռնետիկա և մաթեմատիկա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԲեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Բուլղարիայի գիտությունների ակադեմիա և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀարավռուսական պետական պոլիտեխնիկական համալսարան, Հարավային դաշնային համալսարան, Ուրալի պետական համալսարան[3], Մոսկվայի պետական համալսարան[3] և Ռոստովի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր և ԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1956)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԴմիտրի Մորդուխայ-Բոլտովսկոյ, Սերգեյ Չեռնիկով[3], Անատոլի Մալցև[3] և Ալեքսանդր Կուրոշ
Եղել է գիտական ղեկավարՆաում Շոր, Անատոլի Անիսիմով, Վիտալի Դերկաչ, Իվան Սերգիենկո, Եկատերինա Յուշչենկո, Վլադիմիր Ռեդկո, Ալեքսանդր Լետիչևսկի, Յուլյա Կապիտոնովա, Բորիս Մալինովսկի, Վիկտոր Շկուրբա, István Peák?[3], Կոնստանտին Վերշինին[3], Անատոլի Դեգտյարև[3], Վասիլի Յուրչիշին[3], Q109647267?, Q109649392? և Տարաս Վինցյուկ
Հայտնի աշակերտներՎիտալի Դերկաչ
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Կայքglushkov.org(անգլ.)(ռուս.)(ուկր.)
Ստորագրություն
Изображение автографа
 Victor Glushkov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Դոնի Ռոստով քաղաքում, ծնողները հանքային ինժեներներ էին։ Գլուշկովը ավարտել է Հարավային դաշնային համալսարանը 1948 թվականին, 1952 թվականին առաջարկել է Հիլբերտի հինգերորդ խնդրի լուծում և պաշտպանել է իր թեզը Մոսկվայի պետական համալսարանում։

1956 թվականին սկսել է աշխատել համակարգիչներով և աշխատել է որպես Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Համակարգչային կենտրոնի տնօրեն (Կիևում)։ 1958 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ։ 1962 թվականին Գլուշկովը հիմնադրել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Կիբերնետիկայի ինստիտուտը և դարձել է դրա առաջին տնօրեն։

Մեծ ներդրում է ունեցել ավտոմատի տեսությունում։ Իր հետևորդների հետ (Կապիտոնովա, Լետիչեևսկի և ուրիշներ) հաջողությամբ կիրառել է այդ տեսությունը համակարգիչների կառուցումը ընդլայնելու համար։ Գրել է հայտնի «Թվային ավտոմատային սինթեզ» գիրքը։ Այդ աշխատանքի համար 1964 թվականին ստացել է Լենինյան մրցանակ և ընտրվել է Խորհրդային միության գիտությունների ակադեմիայի անդամ։

Մեծ ազդեցություն է ունեցել տեսական համակարգչային գիտությունների տարբեր ոլորտներում (այդ թվում ծրագրավորման տեսություն և արհեստական բանականություն) ինչպես նաև Խորհրդային Միությունում դրանց կիրառությանը։ Հրատարակել է մոտ 800 տպագիր աշխատություն։

Իր խոշոր նպատակներից էր Տեղեկատվության մշակման և հաշվարկի ազգային ավտոմատացված համակարգի ստեղծումը (ռուս.՝ Общегосударственная автоматизированная система учёта и обработки информации, "ОГАС"), որը կազմված էր համակարգչային ցանցից՝ ազգային տնտեսության կազմակերպությունների միջև տեղեկատվության և ռեսուրսների բաշխումը կառավարելու համար, ինչը պետք է ներկայացներ սոցիալիստական պլանավորման ավելի բարձր տեսակ, քան գոյություն ունեցող Ստալինիստական հրամանատարական տնտեսությունն էր։ Այս նախագիծը առաջին անգամ մոդելավորվել և ներկայացվել է 1962 թվականին։ Սակայն, Կոմունիստական կուսակցության շատ առաջնորդներ կարծում էին, որ համակարգը սպառնում է տնտեսության նկատմամբ կուսակցության վերահսկողությանը[5]։ 1970-ականներին վերացավ այս նախագծի հանդեպ պաշտոնական հետաքրքրությունը։

Գլուշկովը 1967 թվականին հիմնադրել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի Տեսական կիբեռնետիկայի և օպտիմալ կառավարման մեթոդների ամբիոնը[6], 1969 թվականին՝ Կիևի Շևչենկոյի անվան համալսարանի Տեսական կիբեռնետիկայի ամբիոնը[7]։ Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի կիբեռնետիկայի ինստիտուտը կոչվել է նրա անունով։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Глушков Виктор Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #105127902X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Mathematics Genealogy Project — 1997.
  4. Վիկտոր Միխայիլովիչ Գլուշկովը Սովետական մեծ հանրագիտարանում
  5. Peters, Benjamin (2016). How Not to Network a Nation: The Uneasy History of the Soviet Internet. The MIT Press. ISBN 9780262034180.
  6. The history of the MIPT Division in Kiev Արխիվացված 2007-08-14 Wayback Machine
  7. Malinovskiĭ, BN (1993). Academician V. Glushkov (Russian). Kiev: Naukova Dumka. ISBN 5-12-003983-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Victor Glushkov Արխիվացված 2008-04-17 Wayback Machine. Site NASU
  9. Victor Glushkov. Site RAS
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  11. «Computer Pioneer Recipients». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Գլուշկով» հոդվածին։