Սերգեյ Միխայելովիչ Գրինկով (ռուս.՝ Серге́й Миха́йлович Гринько́в, փետրվարի 4, 1967(1967-02-04), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 1995(1995-11-20), Լեյք Փլեսիդ, North Elba, Էսեքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), խորհրդային և ռուսական գեղասահորդ (զուգասահք)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1987) և Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ 1982 թվականից զուգասահքով հանդես է եկել Եկատերինա Գորդեևայի հետ, ով 1991 թվականին դարձավ նրա կինը։ 1992 թվականի սեպտեմբերի 11-ին ծնվել է նրանց աղջիկը՝ Դարյան։

Սերգեյ Գրինկով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Серге́й Миха́йлович Гринько́в
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 4, 1967(1967-02-04)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝նոյեմբերի 20, 1995(1995-11-20) (28 տարեկան)
Մահվան վայր՝Լեյք Փլեսիդ, North Elba, Էսեքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Հասակ՝186 սանտիմետր

Սպորտային կարիերա

խմբագրել

Հինգ տարեկանում ընդունվել է ԲԿՄԱ-ի մանկապատանեկան մարզադպրոցը։ Մենասահքի համար Սերգեյի թռիչքներն այդքան էլ ուժեղ չէին, այդ պատճառով էլ 1982 թվականին սկսեց զբաղվել զուգասահքով։ Գորդեևա-Գրինկով զույգի մարզիչը դարձավ Վլադիմիր Զախարովը։ 1983 թվականի աշնանից զույգի հետ սկսեցին աշխատել մարզիչ Նադեժդա Շևալովսկայան (Գորշկովա) և խորեոգրաֆ Մարինա Զուևան։ 1983 թվականի դեկտեմբերին պատանիների աշխարհի չեմպիոնատում զույգը վեցերորդն էր, իսկ 1984 թվականին՝ առաջինը։ 1985 թվականին Կանադայում կայացած մրցաշարին Շևալովսկայան ընդգրկել էր այն ժամանակների համար ռեկորդային համարվող սալխ եռակի թռիչքը, սակայն թռիչքի ժամանակ Գորդեևան վայր ընկավ։ 1985 թվականի աշնանից նրանց սկսում է մարզել Ստանիսլավ Ժուկը։ Նոր մարզչի ղեկավարությամբ ԽՍՀՄ-ի և Եվրոպայի մրցաշարերում 1986 թվականի հունվարին զույգը դարձավ արծաթե, իսկ մարտի 19-ին Ժնևում կայացած աշխարհի չեմպիոնատում՝ ոսկե մեդալակիր։ Եկատերինան դարձավ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը։ Բազմաթիվ գեղասահորդների կողմից ԲԿՄԱ-ի ղեկավարությանն ուղղված Ս. Ա. Ժուկին վերաբերող նամակներից հետո, այդ թվում՝ Գրինկովի և Գորդեևայի, 1986 թվականի հուլիսից զույգը սկսում է մարզվել Ստանիսլավ Լեոնովիչի ղեկավարությամբ, իսկ խորեոգրաֆը կրկին Մարինա Զուևան էր։ Սարաևոյում կայացած Եվրոպայի չեմպիոնատում պոկվում է Սերգեյի մարզակոշիկը, իսկ դատավոր Բ. Ռայթը (ԱՄՆ) սուլում է և կանգնեցնում երաժշտությունը։ Զույգն իր ելույթն ավարտեց առանց երաժշտության, սակայն գնահատականներ չդրվեցին։ Մրցաշարի ավարտին կրկնակի ելույթից սպորտսմենները հրաժարվեցին, սակայն որակազրկվեցին։ Ցինցինատիում կայացած աշխարհի չեմպիոնատում նրանք կրկին առաջինն էին։ Երկու չեմպիոնատներում էլ կատարեցին քառակի պտույտ։

1987 թվականի նոյեմբերին մարզումների ժամանակ Եկատերինան վնասվածք ստացավ՝ ուղեղի ցնցում։ Զույգը չմասնակցեց ԽՍՀՄ-ի չեմպիոնատին։ Հետո նրանք հաղթեցին Եվրոպայի չեմպիոնատում, իսկ 1988 թվականի փետրվարի 16-ին դարձան օլիլպիական չեմպիոններ. երկու ծրագրերն էլ կատարվեցին գերազանց։ Պարտադիր ծրագիրը (Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրեդերիկ Շոպենի, Մոցարտի երաժշտություններով) գեղասահքի պատմության մեջ համարվում է գլուխգործոց։ Իդեալական էին կատարված բոլոր էլեմենտները, այդ թվում՝ կրկնակի թռիչքները, երկու նետումներն ու երեք պահումները՝ բոլորն էլ մի ձեռքով։ Դրանցից մեկում, պատմության մեջ առաջին անգամ, կատարվեց սովորական պտույտ, որից հետո զուգընկերուհու վայրէջքը, այնուհետև՝ վերելքը և պտույտը հակառակ կողմ։ Ապշած դատավորները գնահատեցին 14 հատ 5,9 և 4 հատ 5,8 (ամենացածր գնահատականները՝ 2 հատ 5,8, գնահատեց բրիտանական դատավոր Ս. Ստեպլֆորդը)։

1989 թվականի աշխարհի չեմպիոնատում բացարձակ մաքուր կատարված պարտադիր և կարճ ծրագրերի համար զույգը ստացավ բոլոր 9 դատավորների 1-ին տեղը։ Սակայն 1990 թվականի աշխարհի չեմպիոնատում հաղթանակը դժվար հասանելի էր։ Կարճ ծրագրի համար դատավորներն իջեցրել էին գնահատականը 0.2 միավորով։ Պարտադիր ծրագրում Եկատերինան թերացավ պտույտների ժամանակ, իսկ թռիչքներից ոչ բոլորը կատարվեցին (Սերգեյը կատարեց բոլոր թռիչքները)։ Արդյունքում հաղթանակը հնարավոր եղավ միայն մեկ դատավորի ձայնի շնորհիվ։

1990 թվականին սպորտսմենները սիրողական սպորտից գնացին Տատյանա Տարասովայի թատրոն՝ սառույցին «Բոլոր աստղերն են»։ 1991-92 թվականներին զույգը հաջողությամբ ելույթներ ունեցավ աշխարհի պրոֆեսիոնալ չեմպիոնատներում։ 1991 թվականին Եկատերինան ու Սերգեյը ամուսնացան, իսկ 1992 թվականին ծնվեց նրանց աղջիկը՝ Դարյան։

1993 թվականին Դահուկավազորդների միջազգային խորհուրդը և Միջազգային օլիմպիական կոմիտեն հնարավորություն տվեցին գեղասահորդ-պրոֆեսիոնալներին վերադարձնելու սիրողական ստատուսը և մասնակցել օլիմպիական խաղերին։ Օգտագործելով նոր կանոնները՝ Գորդեևան և Գրինկովն անցում կատարեցին սիրողական սպորտ և հաղթեցին Ռուսաստանի չեմպիոնատում, Եվրոպայի և Լիլեհամերում կայացած օլիմպիական խաղերում։

1995 թվականի նոյեմբերի 20-ին Լեյք Փլեսիդում տեղի ունեցած մարզումների ժամանակ Սերգեյ Գրինկովի ինքնազգացողությունը վատանում է. նա կորցնում է գիտակցությունը։ Գրինկովը մահացավ գրեթե տեղում, անհապաղ ժամանած բժիշկների օգնությունը արդեն անիմաստ էր։ Մահվան պատճառը սրտի կաթվածն էր[1][2]։

Թաղված է Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։

Պետական պարգևներ

խմբագրել
  • Շքանշան Ժողովուրդների բարեկամություն
  • Շքանշան «Անձնական խիզախության համար» (1994 թվական)-17-րդ Ձմեռային օլիմպիական խաղեր 1994-ում սպորտային ձեռքբերումների համար[3]։

Ձեռքբերումներ

խմբագրել
Մրցաշար \ Մրցաշրջան 1985—86 1986—87 1987—88 1988—89 1989—90 1990—91 1991—92 1992—93 1993—94
Օլիմպիական խաղեր 1 1
Աշխարհի չեմպիոնատներ 1 1 2 1 1
Եվրոպայի չեմպիոնատներ 2 DSQ 1 1 1
Ռուսաստանի չեմպիոնատներ 1
ԽՍՀՄ չեմպիոնատներ 2 1
Skate Canada International 1 2 1
NHK Trophy 1
Աշխարհի պրոֆեսիոնալ չեմպիոնատներ 2 1 1 1

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Grinkov Had Heart Disease: Figure skating: Autopsy shows he had enlarged heart, high blood pressure before fatal attack Ассошиэйтед Пресс
  2. Old Man’s Heart Killed Skater(չաշխատող հղում) New York Daily News
  3. Указ Президента РФ от 22 апреля 1994 г. N 808 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта Российской Федерации по итогам XVII зимних Олимпийских игр 1994 года»

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գրինկով» հոդվածին։