Դենիս Պետրով (ռուս.՝ Петров Денис Алексеевич, մարտի 3, 1968(1968-03-03), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդ, ով հանդես է եկել զուգասահքում Ելենա Բեչկեի հետ, ում հետ էլ 1992 թվականին Ալբերվիլում կայացած օլիմպիադայում դարձել է արծաթե մրցանակակիր (Համատեղ թիմի դրոշի ներքո)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1992):

Դենիս Պետրով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 3, 1968(1968-03-03) (56 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Բացի այդ՝ այս զույգը 1989 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր էր, ինչպես նաև Եվրոպայի առաջնությունների (1991 և 1992 թվականներ) կրկնակի արծաթե մրցանակակիրներ։

Մարզվել են Թամարա Մոսկվինայի ղեկավարությամբ։

1992 թվականի Օլիմպիական խաղերից հետո նրանք հեռացան սիրողական սպորտից և շրջագայել են ԱՄՆ-ում՝ «Stars on Ice» մրցաշրջանով, ինչպես նաև մասնակցել են պրոֆեսիոնալների միջև կայացած աշխարհի առաջնություններին, ինչն էլ հաղթել են 1996 թվականին։

Դենիս Պետրովը և Ելենա Բեչկեն ամուսնացած են եղել 1990 թվականից մինչև 1995 թվականը։ Ամուսնալուծությունից հետո շարունակել են հանդես գալ որպես պարազույգ մինչև 2000 թվականը։

2005 թվականի հուլիսին Դենիս Պետրովն ամուսնացել է չին գեղասահորդուհի Չեն Լուի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդի Նիկիտան և դուստր Անաստասիան։ Ընտանիքն ապրում է Չինաստանում՝ Շենժեն քաղաքում, որտեղ Չեն Լուն ղեկավարում է Գեղասահքի ակադեմիան[1]։

2007 թվականին Չեն Լուն և Դենիս Պետրովը աջակցեցին 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիպիական խաղերի հայտը։ Աջակցելու ծրագրի շրջանակներում նրանք ժամանել են Ռուսաստան և վարպետության դաս են անցկացրել երիտասարդ գեղասահորդների համար։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Բեչկեի հետ
Մրցումներ 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999
Ձմեռային օլիմպիական խաղեր 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 3 4 4
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 4 1
Trophée Lalique 1 1 3
NHK Trophy 2 1
Բարի կամքի խաղեր 3
Պրոֆեսիոնալների միջև աշխարհի առաջնություններ 2 2 2 2 1 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Свадьба китайской «бабочки на льду» и российского «ледового принца»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.