Իլյա Ավերբուխ

խորհրդային և ռուս գեղասահորդ

Իլյա Ավերբուխ (ռուս.՝ Илья́ Изясла́вич Авербу́х , դեկտեմբերի 18, 1973(1973-12-18), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ Պարգևատրվել է Բարեկամության շքանշանով (2003)[2]; Սպորտային կարիերայի ավարտից հետո՝ ձեռնարկատեր, սեփական սառցե շոուի պրոդյուսեր, գեղասահքում՝ խորեոգրաֆ։

Իլյա Ավերբուխ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Илья Изяславич Авербух
Մասնագիտացում՝գեղասահորդ, սառցի վրա պարող և figure skating choreographer
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 18, 1973(1973-12-18) (50 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
177 սանտիմետր

Իրինա Լոբաչովայի հետ՝ Սոլթ Լեյք Սիթիում կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2002 թվականի Աշխարհի չեմպիոն, 2003 թվականի Եվրոպայի չեմպիոն, Գրան-Պրի-2003 թվականի չեմպիոնական սերիայի եզրափակչի հաղթող, Ռուսաստանի չեմպիոն (1997, 2000-2002):

Մարինա Անիսինայի հետ՝ Պատանիների միջև աշխարհի կրկնակի չեմպիոն (1990 և 1992 թվականներ

Ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան։

2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ռուսական թիմի ջահակիր էր։

Կենսագրություն խմբագրել

Սպորտային կարիերա խմբագրել

Ավերբուխի առաջին մարզիչը Ժաննա Գրոմովան էր, իսկ հետագայում՝ Նատալյա Լինիչուկը և Գեննադի Կարպոնոսովը։ Իլյա Ավերբուխը Մարինա Անիսինայի հետ երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն պատանիների միջև (1990 և 1992 թվականներին), իսկ հետո սիրահարվել է Իրինա Լոբաչովային, ով սահում էր նրա հետ նույն խմբում, բայց ուրիշ զուգընկերոջ հետ։ Նրանք միասին սկսել են սահել 1992 թ. և ամուսնացել են 1995 թվականին։ 1995 թվականին նրանք տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ ապրել և մարզվել են մինչև 2002 թվականի օլիմպիադան։ 1998 թվականին հաջող դեբյուտ ունեցան Ձմեռային օլիմպիական խաղերում։ 2001-2002 թթ. մրցաշրջանում զույգը Իրինայի ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց Գրան-Պրիի բոլոր փուլերը։ Վնասվածքը Իրինան ստացել էր 2001 թվականի սեպտեմբերին՝ մարզումների ժամանակ։

2002 թվականի փետրվարին Սոլթ Լեյք Սիթիում (ԱՄՆ) կայացած օլիպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր, ինչպես նաև հաղթել Աշխարհի առաջնությունում։

Զույգը սիրողական սպորտաձևում մնաց ևս մեկ մրցաշրջան, հաղթեց Եվրոպայի առաջնությունում և դարձավ երկրորդը Աշխարհի առաջնությունում։

Սպորտից հետո խմբագրել

Ավարտելով սիրողական կարիերան՝ Ավերբուխը և Լոբաչովան որոշեցին Արևմուտքում պրոֆեսիոնալ սպորտաձևում հանդես չգալ։ Նրանք վերադարձան Ռուսաստան։

2004 թվականին նա կազմակերպել է իր սեփական սառցե շոուն՝ «Սառցե սիմֆոնիա» նախագիծը՝ թատերական սառցե ներկայացումներ՝ գեղասահքի համաշխարհային աստղերի, օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների մասնակցությամբ։ Ընկերությունը զբաղվում էր այնպիսի միջոցառումների կազմակերպմամբ, ինչպիսիք են «Ռուսաստանը սպասում է» շոու-տուրը, «Իտալական կառնավալ», 2006 թվականին Ալեքսանդր Գորշկովի «Եվ ընդմիշտ երաժշտություն է հնչում...» հոբելյանական շոուն, 2007 թվականին Տատյանա Տարասովայի 60-ամյակին նվիրված հոբելյանական շոուն։

 
Սառցե ներկայացում «Մեծ քաղաքի կրակները»

«Սառցե սիմֆոնիա» ընկերությունը Առաջին ալիք (Ռուսաստան)ի հետ համագործակցությամբ հանդիսատեսին ներկայացրեց մի շոու, որտեղ Ավերբուխը հանդես եկավ որպես ռեժիսոր, խորեոգրաֆ-բեմադրիչ և պրոդյուսեր։

  • 2004՝ սառցե շոու «Միասին և ընդմիշտ»
  • 2005՝ սառցե շոու «Լեռնագնացություն»
  • 2006՝ «Աստղերը սառույցի վրա»
  • 2006՝ Ալեքսանդր Գորշկովի «Եվ ընդմիշտ երաժշտություն է հնչում...» հոբելյանական շոուն
  • 2006՝ «Ռուսաստանը սպասում է» շոու
  • 2006՝ մանկական սառցե ներկայացում՝ «Երբ զանգերը 12-ն են զարկում»
  • 2007՝ հեռուստապրոեկտ «Սառցե շրջան»
  • 2007՝ սառցե շոու «Քնած գեղեցկուհին»
  • 2007՝ սառցե շոու Սինգապուրում
  • 2007՝ համառուսական մրցանակ «Հախճապակե սառույց»
  • 2007՝ Հոբելյանական շոու «Տատյանա Տարասովան և նրա սաները»
  • 2007՝ շոու՝ երկու մայրքաղաքները՝ Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ
  • 2008՝ հեռուստապրոեկտ «Սառցե շրջան-2»
  • 2008՝ համառուսական մրցանակ «Հախճապակե սառույց»
  • 2009՝ հեռուստապրոեկտ «Սառցե շրջան. գլոբալ տաքացում»
  • 2009՝ համառուսական մրցանակ «Հախճապակե սառույց»
  • 2009՝ հոբելյանական շոու «Իրինա Ռոդնինայի մեծ հաղթանակները»
  • 2010՝ սառցե ներկայացում «Մեծ քաղաքի կրակները»
  • 2010՝ հեռուստապրոեկտ «Սառույց ևւ կրակ»
  • 2010՝ համառուսական մրցանակ «Հախճապակե սառույց»
  • 2011՝ հեռուստապրոեկտ «Բոլերո»
  • 2011՝ հոբելյանական շոու «Թամարա Մոսկվինայի հաղթանակները»
  • 2012՝ մանկական սառցե ներկայացում «Գանձերի կղզու գաղտնիքները»
  • 2012՝ հեռուստապրոեկտ «Սառցե շրջան. պրոֆեսիոնալների գավաթը»
  • 2013՝ մանկական սառցե ներկայացում «Մորոզկո»
  • 2013՝ հեռուստապրոեկտ «Սառցե շրջան. նոր մրցաշրջան»
  • 2013՝ «Քառյակի սիրտը» շրջագայությունը
  • 2013՝ գալա շոու «Տարին մինչև Սոչի-2014 խաղերը»
  • 2014՝ մանկական սառցե ներկայացում «Մայրիկ»
  • 2014՝ Սոչի -2014 օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, «Կոսմոս» բլոկ
  • 2015՝ մանկական սառցե ներկայացում «Կառլսոն»
  • 2015՝ հեռուստապրոեկտ «Պարիր»
  • 2015՝ սառցե ներկայացում «Կարմեն»
  • 2016՝ մարմնամարզական շոու «Սպորտի լեգենդները»
  • 2016՝ հեռուստապրոեկտ «Սառցե շրջան. նոր մրցաշրջան»
  • 2016՝ մանկական սառցե ներկայացում «Նոր Բրեմենյան երաժիշտները»
  • 2016՝ Իլյա Ավերբուխի դրայվ շոու ««Բուրատինոն» «ՈՒրբանտինո» պարկում»
  • 2016՝ Աշխարհի հոկեյի առաջնության բացումը Մոսկվայում
  • 2016՝ Աշխարհի հոկեյի առաջնության բացումը Ուլյանովսկում
  • 2017՝ մանկական սառցե ներկայացում «Շչելկունչիկը և Մկների թագավորը»
  • 2017՝ Տատյանա Տարասովայի հոբելյանական շոու «ՏԱՐԱՍՈՎԱ 7.0»
  • 2017՝ սառցե դրամատիկական ներկայացում «Ռոմեո և Ջուլյետտա»
  • 2017՝ Ուլյանովսկում ազգային սպորտի փառատոնի բացման արարողությունը
  • 2018՝ մանկական սառցե ներկայացում «Ալիսան հրաշքների աշխարհում»
  • 2018՝ Բասկետբոլային շոու «Գոմելսկի 90»
  • 2018՝ Խնայողական բանկային խաղեր-2018-ի բացման արարողություն

2010 թվականին տեղի ունեցավ առաջին օրիգինալ սառույցի վրա ռուսական մյուզիքլի՝ «Մեծ քաղաքի կրակները» պրեմիերան (բեմադրող ռեժիսոր՝ Իլյա Ավերբուխ), որի շրջագայությունները տեղի ունեցան ամառային օլիմպիական քաղաք Լոնդոն-2012-ում։ 2013 թվականին տեղի ունեցավ «Տարին մինչև Սոչի-2014 խաղերը» գալա շոուն, իսկ 2014 թվականին Իլյա Ավերբուխին է վստահվում XXII ձմեռային օլիմպիական խաղերի բլոկներից մեկի բացման արարողության ստեղծումը։ 2015 թվականին Սոչիում «Այսբերգ»-ում հանդիսատեսին ներկայացվեց «Կարմեն» սառցե ներկայացումը, որից հետո ռեժիսորը սկսեց աշխատել մի նոր լայնամասշտաբ նախագծի վրա՝ «Ռոմեո և Ջուլյետտա» սառցե դրամատիկական ներկայացման, որի պրեմիերան կայացավ Սոչիում 2017 թվականի հուլիսին։

2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա Վլադիմիր Պուտինի վստահված անձն էր[3]։

2018 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիս՝ պրոդյուսեր, ժյուրիի անդամ և Առաջին ալիքում (Ռուսաստան) «Սառցե շրջան. երեխաներ» հեռուստապրոեկտի թիմի մարզիչ։

Անձնական կյանք խմբագրել

Ծնողները՝ ձեռնարկատեր Իզյասլավ Նաումովիչ Ավերբուխ և մանկավարժ Յուլյա Մարկովնա Բուրդո (ծնվ.՝ 1949 թ.): Եղբայրը՝ Դանիիլ Ավերբուխ՝ (ծնվ.՝ 1990 թ.)՝ սուսերամարտի (վարժասուսեր) Եվրոպայի չեմպիոն կադետների մեջ։

1995 թվականից մինչև 2007 թվականն ամուսնացած է եղել իր զուգընկերուհու՝ Իրինա Լոբաչովայի հետ (ծնվ.՝ 18.02.1973): Նրանք որդի ունեն՝ Մարտինը (ծնվ.՝ 2004 թ.):

Ֆիլմագրություն խմբագրել

Դերերը կինոյում խմբագրել

  • 2004՝ «Դաժանների ժամանակը»՝ Իլյա Գավրիլով, ժուռնալիստ
  • 2005՝ «Գիշերը Disco ոճով»՝ պատանին սառույցի վրա
  • 2008՝ «Տաք սառույցը»՝ խաղում է ինքն իրեն
  • 2012՝ «Դպրոցից հետո»՝ Իլյա Ավերբուխի վարորդը

Մասնակցությունը ֆիլմերում խմբագրել

Պրոդյուսեր խմբագրել

  • 2008՝ «Տաք սառույց»

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Պետական պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշանի ասպետ (2003)՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, 2002 թ. Սոլթ Լեյք Սիթիի XIX օլիմպիադայի խաղերում սպորտային մեծ նվաճումների համար

Հասարակական պարգևներ խմբագրել

  • «Տարվա ռուս» ազգային մրցանակի դափնեկիր (2008)
  • Հեռուստատեսության արվեստի բնագավառում ամենաբարձր նվաճումների համար TEFI-2008 ազգային հեռուստատեսության մրցանակի դափնեկիր (տրված է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի կողմից) «Ժամանցային ծրագիր. խաղ» անվանակարգում «Սառցե շրջանի» համար (2008 թվական)
  • Ըստ GQ ամսագրի «Տարվա մարդ» (2007)
  • Օլեգ Յանկովսկու անվան մրցանակի դափնեկիր «Ստեղծագործական բացահայտում» (2015)

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Ի. Լոբաչովայի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1993—1994 1994—1995 1995—1996 1996—1997 1997—1998 1998—1999 1999—2000 2000—2001 2001—2002 2002—2003
Ձմեռային օլիմպիական խաղեր 5 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 13 15 6 7 4 4 4 3 1 2
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 9 5 5 4 3 4 3 3 1
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 2 3 3 1 2 2 1 1 1
Գեղասահքի Գրան-Պրի եզրափակիչ 5 4 3 4 2 1
Skate America 2 2 2 2 2
Skate Canada 4 3
Nations Cup 3 4
Trophee Lalique 1 2
Cup of Russia 2 2 2 2 1
NHK Trophy 8 2 2 1
Բարի կամքի խաղեր 2 2
  • Մ. Անիսինայի հետ
Մրցումներ 1989—1990 1990—1991 1991—1992
Պատանիների միջև աշխարհի առաջնություն 1 4 1

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Ավերբուխ» հոդվածին։