Իգոր Ալեքսանդրովիչ Մոիսեև (հունվարի 8 (21), 1906, Կիև, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 2, 2007(2007-11-02)[2][3][4][…], Մոսկվա, Ռուսաստան), բալետի սովետական արտիստ և բալետ-մայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1953)։ Համարվում է խորհրդային բեմական ժողովրդական պարի հիմնադիրներից։ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։

Իգոր Մոիսեև
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8 (21), 1906
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 2, 2007(2007-11-02)[2][3][4][…] (101 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող, բալետմայստեր և պարող
ԱմուսինTamara Zeyfert? և Irina Moiseeva?
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Սուրբ Ալեքսանդր» շքանշան Commander of the Cross of the Order of Merit of the Republic of Poland
Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ
Սուխբաաթարի օրդեն «Դանաքեր» օրդեն
Ստալինյան մրցանակ և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն
 Igor Moiseyev Վիքիպահեստում

Մինչև 1939 թվականը եղել է Մեծ թատրոնի բալետային խմբի մենապարող, բեմադրել է Օրանսկու «Ֆուտբոլիստը» (Լև Լաշչիլինի հետ), Դերտելի «Ապարդյուն նախազգուշություն» (Ասաֆ Մեսսերերի հետ, երկուսն էլ՝ 1930 թվականին), Արամ Խաչատրյանի «Սպարտակ» (1958 թ.) և այլն։ 1937 թվականին ստեղծել և ղեկավարել է ԽՍՀՄ ժողովրդական պարի անսամբլը (1991-ին վերանվանվել է Ժողովրդական պարի պետական ​​ակադեմիական անսամբլ՝ Իգոր Մոիսեևի ղեկավարությամբ, 2007-ից՝ Իգոր Մոիսեևի անվամբ)։

Մոիսեևի բեմադրություններից են՝ ԽՍՀՄ ժողովրդական պարի պետական ակադեմիական անսամբլը ելույթի պահին (բալետ-մայստեր՝ Իգոր Մոիսեև) «ԽՍՀՄ Ժողովուրդների պարերը» (1937-1938 թթ.), «Սլավոնական ժողովուրդների պարերը» (1945 թ.), «Խաղաղություն և բարեկամություն» (1953 թ.)։ Ստեղծել է նաև ժանրային խորեոգրաֆիկ ներկայացումների շարք՝ «Աշխարհի երկրներով», «Պարտիզանները», «Վիվա, Կուբա», «Ճանապարհ դեպի պարը» (լենինյան մրցանակ, 1967 թ.) և այլն։ Արժանացել է ԽՍՀՄ պետականի մրցանակներ (1942 թ., 1947 թ., 1952 թ.)։

Ծանոթագրություններ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 673