Ելենա Բեչկե (ռուս.՝ Бечке Елена Юрьевна, հունվարի 7, 1966(1966-01-07)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գեղասահորդուհի, ով զուգասահքում հանդես է եկել Դենիս Պետրովի հետ և 1992 թվականին Ալբերվիլում կայացած օլիմպիադայում դարձել է արծաթե մրցանակակիր (Համատեղ թիմի դրոշի ներքո)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1992):

Ելենա Բեչկե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Елена Юрьевна Бечке
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 7, 1966(1966-01-07)[1] (58 տարեկան)
Ծննդավայր՝Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

1984 թվականից 1987 թվականներին Բեչկեն հանդես է եկել Վալերիյ Կորնիենկոյի հետ։ Նրանց ամենաբարձր ձեռքբերումը 1986 թվականի Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նրանք զբաղեցրին երրորդ հորիզոնականը։

1987 թվականին Ելենա Բեչկեի պարազույգն է դառնում Դենիս Պետրովը, և նրանք սկսում են մարզվել լեգենդար Թամարա Մոսկվինայի ղեկավարությամբ։ Նրանց առաջին մեծ հաջողությունը դարձավ ոսկին՝ «Trophée Lalique» մրցաշարում։ Այնուհետև նրանք 1989 թվականի Աշխարհի առաջնությանը դառնում են բրոնզե մրցանակակիրներ, 1991 և 1992 թվականների Եվրոպայի առաջնություններին՝ արծաթե մրցանակակիրներ և 1992 թվականի օլիմպիադային՝ կրկին արծաթե մրցանակակիրներ։

Օլիմպիական խաղերից հետո նրանք հեռացան սիրողական սպորտից և անցան պրոֆեսիոնալի։ Զույգը պրոֆեսիոնալների միջև Աշխարհի առաջնությանը չորս անգամ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և վերջապես 1996 թվականին հաղթել է։ Բացի այդ Բեչկեն և Պետրովը շատ են շրջագայել ԱՄՆ-ում՝ «Stars on Ice» մրցաշրջան (1994 թվականից 2000 թվականներ)։

Բեչկեն և Պետրովը ամուսնացած էին 1990 թվականից մինչև 1995 թվականը։ Ամուսնալուծությունից հետո նրանք շարունակում էին հանդես գալ որպես պարազույգ, ինչպես նաև միասին շարունակում էին գեղասահորդներ մարզել Վիրջինիայում։

1999-2000 թթ. մրցաշրջանի ավարտից հետո Ելենան վերջնականապես դուրս եկավ սպորտից, երկրորդ անգամ ամուսնացավ։ 2002 թվականին որդի է ունեցել։ 2005 թվականի դրությամբ աշխատում էր որպես մարզիչ Հյուսիսային Կարոլինայում։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

  • Դ. Պետրովի հետ
Մրցումներ 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999
Ձմեռային օլիմպիական խաղեր 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 3 4 4
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2 2
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 4 1
Trophée Lalique 1 1 3
NHK Trophy 2 1
Բարի կամքի խաղեր 3
Աշխարհի առաջնություններ պրոֆեսիոնալների միջև 2 2 2 2 1 2
  • Վ. Կորնիենկոյի հետ
Մրցումներ 1984 1985 1986 1987
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 3
Skate America 2
Skate Canada 1
Ձմեռային ունիվերսիադաներ 2
Prague Skate 2
«Московские новости» թերթի մրցանակ 3 2

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Բեչկե» հոդվածին։