Ելենա Մատվեևնա Նիկոլաևսկայա (ռուս.՝ Елена Матвеевна Николаевская, հուլիսի 18, 1923(1923-07-18), Մոսկվա, ԽՍՀՄ - 2006[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի, թարգմանիչ։ Ռուսերեն է թարգմանել հայ, վրացի և բաշկիր գրողների ստեղծագործություններ։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ։

Ելենա Նիկոլաևսկայա
Ծնվել էհուլիսի 18, 1923(1923-07-18)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել է2006[1]
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Կայքniko.sandytimes.ru/default.html

Կենսագրություն խմբագրել

Ելենա Նիկոլաևսկայան ծնվել է 1923 թվականին Մոսկվայում, կոմպոզիտոր Մատվեյ Նիկոլաևսկու (1882-1942) և երաժշտության մանկավարժ, դաշնակահարուհի Ռոզալիա Պրիվենի (1880-1962) ընտանիքում։ Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ Դեռ ուսանողական տարիներին թարգմանել է Ռասուլ Համզաթովի և բաշկիր բանաստեղծ Մուստայ Կարիմի գրքերը[2]։

Երկար տարիներ գլխավորել է ԽՍՀՄ գրողների միության թարգմանչական բաժինը։ Թարգմանել է հայ գրողներ Սիլվա Կապուտիկյանի, Գևորգ Էմինի, Վահագն Դավթյանի, Մարո Մարգարյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Սաղաթել Հարությունյանի, Գուրգեն Բորյանի, Հովհաննես Շիրազի, Նաիրի Զարյանի, Գեղամ Սարյանի, Պարույր Սևակի, Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից, ինչպես նաև հայ դասական պոեզիայի նմուշներից, այդ թվում՝ Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենի, Վահան Տերյանի ստեղագործություններից և այլն[2]։

Ելենա Նիկոլաևսկայան երկար տարիներ թարգմանել է նաև վրացի և բաշկիր հեղինակների ստեղծագործություններ։

Իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Գույներ» (ռուս.՝ «Краски») հրատարակել է 1961 թվականին։ 1983 թվականին «Ձայներ» (ռուս.՝ «Голоса») առանձին գրքով «Советская Россия» հրատարակչության կողմից տպագրվել են Ելենա Նիկոլաևսկայայի ընտրյալ թարգմանությունները[3]։

Ելենա Նիկոլաևսկայան մահացել է 2006 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում։ Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը[4]։

Ընտանիք խմբագրել

  • Ամուսինը՝ Վիլ Օրջոնիկիձե (1925-1962), գրող և լրագրող,
    • Որդին՝ Սերգեյ Օրջոնիկիձե (ծնվել է 1951 թվականին),

Եղբայրներ՝

  • Վլադիմիր Նիկոլաևսկի (1905-1942), կոնցերտմեյստեր,
  • Նիկոլայ Նիկոլաևսկի (1907-1996), տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր,
  • Գեորգի Նիկոլաևսկի (1910-1971), գիտնական մեքենաշինության ոլորտում, մի շարք մենագրությունների հեղինակ։

Գրքեր խմբագրել

  • 1961Գույներ (ռուս.՝ Краски), Մոսկվա
  • 1963 – Հիշողություն արևի մասին (ռուս.՝ Память о солнце), Թբիլիսի
  • 1967 – Թվեր (ռուս.՝ Числа), Մոսկվա
  • 1969 – Աշխարհի ծայրը (ռուս.՝ Край света), Երևան
  • 1977 – Քառասուն աղբյուր (ռուս.՝ Сорок родников), Մոսկվա
  • 1979 – Երջանիկ ծնվիր (ռուս.՝ Родись счастливой), Մոսկվա
  • 1983 – Ձայներ (ռուս.՝ Голоса), Մոսկվա
  • 1984 – Կեցցե ներս մտնողը (ռուս.՝ Да здравствует вошедший!), Թբիլիսի
  • 1989 – Թռիր, կռունկ (ռուս.՝ Лети журавль), Երևան
  • 1990 – Յոթ եղանակ (ռուս.՝ Семь погод), Մոսկվա
  • 2001 – Մի մարիր ուրիշի ուրախությունը (ռուս.՝ Не гаси чужую радость), Մոսկվա
  • 2006 – Ես օրերը չեմ շտապեցնում (ռուս.՝ Я дней не тороплю), Մոսկվա
  • 2013 – Հին լուսանկարների գաղտնիքը (ռուս.՝ Тайна старых фотографий), Մոսկվա

Պարգևներ խմբագրել

  • Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ[2]
  • Հովհաննես Թումանյանի անվան մրցանակի դափնեկիր[2]
  • Գեորգի Լեոնիձեի անվան մրցանակի դափնեկիր[2]
  • Մոսկվայի գրողների միության «Պսակ» մրցանակի դափնեկիր[2]
  • այլ մրցանակներ

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Московская энциклопедия. Том 1: Лица Москвы. Книга 3: М-Р. — М.: Фонд «Московские энциклопедии», 2010.