Մարո Մարգարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարո Եղիշեի Մարգարյան (դեկտեմբերի 22, 1915[1][2], Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 31, 1999[2], Երևան, Հայաստան[2] (թաղված է Բյուրականում)), հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937 թվականից։
Մարո Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1915[1][2] |
Ծննդավայր | Շուլավեր, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հունվարի 31, 1999[2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան[2] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և թարգմանչուհի |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1938)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե[1] |
Պարգևներ | |
Ամուսին | Սարգիս Բայանդուր |
Զավակներ | Անահիտ Բայանդուր և Աշոտ Բայանդուր |
Մարո Մարգարյան Վիքիքաղվածքում | |
Մարո Մարգարյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՄարո Մարգարյանը ծնվել է Շուլավեր (այժմ՝ Շահումյան ավան՝ Վրաստանի Մառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935 թ.։ 1967-1984 թթ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։
Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։
Մահացել է Երևանում, թաղված է Բյուրականում[3][4][5]՝, եղբոր՝ հայտնի աստղագետ Բենիամին Մարգարյանի կողքին[6]։
Մրցանակներ
խմբագրել- «Ժողովուրդների բարեկամության շքանշան», 1985
- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, «Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար)
- Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի 1981-ի դափնեկիր («Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար)
Երկերի մատենագրություն
խմբագրել- Մտերմություն (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1940, 55 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1945, 80 էջ։
- Մոր ձայնը (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1951, 131 էջ։
- Փշատենի (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 162 էջ։
- Լիրիկական լուսաբաց (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1957, 331 էջ։
- Սովետահայ գրականության ընտիր էջեր։ Պոեզիա (գրքում տեղ են գտել նաև Մ. Մարգարյանի մի քանի բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1960, 480 էջ։
- Լիրիկա, Երևան, Հայպետհրատ, 1962, 322 էջ։
- Ձնհալից հետո (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1965, 252 էջ։
- Լցված լռություն (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1972, 152 էջ։
- Օրերի խորքից (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1975, 452 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1978, 424 էջ։
- Նվիրումներ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1982, 156 էջ[7]։
- Բանաստեղծություններ, Երևան, «Սովետական գրող», 1984, 324 էջ։
- Սիրո երգեր, Երևան, «Սովետական գրող», 1984, 164 էջ[8]։
- Հատընտիր, Երևան, «Սովետական գրող», 1985, 544 էջ։
Մարո Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն։
Թարգմանություններ (ռուսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Շեֆը։ Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1943, 96 էջ։
- Սերգեյ Միխալկով, Այնտեղ, ուր ապրում ես դու, Երևան, Հայպետհրատ, 1943, 8 էջ։
- Սերգեյ Միխալկով, Մանուկների համար (թարգմանեցին Գևորգ Էմինը և Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1949, 67 էջ։
- Պավլո Տիչինա, Հատընտիր (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 152 էջ։
- Արևին ընդառաջ։ Ուկրաինական մանկագիրների երկերի ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1951, 172 էջ։
- Ստեփան Շչիպաչյով, Պավլիկ Մորոզով, Երևան, Հայպետհրատ, 1953, 64 էջ։
- Ուկրաինական քնար (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1954, 406 էջ։
- Իոսեբ Գրիշաշվիլի, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 112 էջ։
- Վերա Զվյագինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 60 էջ։
- Վրաց գրականության ընտիր էջեր (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 648 էջ։
- Ընտիր էջեր ռուս սովետական պոեզիայի։ Ժողովածու (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 543 էջ։
- Չեխ և սլովակ բանաստեղծներ (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Հայաստան», 1966, 238 էջ։
- Լեսյա Ուկրաինկա, Լիրիկա (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Հայաստան», 1971, 119 էջ։
- Համաստեղություն։ Ռուս և եղբայրական մյուս հանրապետությունների բանաստեղծների Ստեղծագործությունները հայ բանաստեղծների թարգմանությամբ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 272 էջ։
- Գրիգոլ Աբաշիձե, Ծովը և ծիծեռնակը (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1978, 165 էջ։
- Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
- 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծություն (ժողովածուի մի մասը թարգմանել է Մ. Մարգարյանը), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982, 536 էջ։
Ընտանիքի անդամներ
խմբագրել- Եղբայրը՝ աստղագետ Բենիամին Մարգարյան
- Ամուսինը՝ արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սարգիս Բայանդուր
- Դուստրը՝ հայ թարգմանչուհի, Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, իրավապաշտպան Անահիտ Բայանդուր
- Որդին՝ նկարիչ Աշոտ Բայանդուր
Գրականություն
խմբագրել- Ֆելիքս Բախչինյան, Կարոտի թագավորություն, Երևան, 2003։
- Նաիրա Համբարձումյան, Մարո Մարգարյանի քնարերգությունը, Երևան, 2003։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 2, Երևան, ՀՀՀ, 2007, 59 էջ։
- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 366-367։
- ↑ Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, Երևան, «Սովետական գրող», 1981, էջ 305։
- ↑ Ափինյան, Աբգար (2015). «Մարո Մարգարյանի Հայաստանը» (PDF). Նոր-Դար. թիվ 4: էջ 3.
- ↑ Մարգարյան, Մարո (1982). Նվիրումներ. "Սովետական Գրող" Հրատարակչություն.
- ↑ Մարգարյան, Մարո Եղիշեի (1984). Սիրո երգեր։ (Բանաստեղծություններ). Սովետական գրող.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարո Մարգարյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարո Մարգարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 302)։ |