Եզեկ Նալբանդյան

հայ մանկավարժ

Եզեկ Խաչատուրի Նալբանդյան (1918, Օձուն, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1939):

Եզեկ Նալբանդյան
Ծնվել է1918
ԾննդավայրՕձուն, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Եզեկ Նալբանդյանը ծնվել է 1918 թվականին, Թումանյանի շրջանի Օձուն գյուղում։ 1936 թվականին ավարտել է Օձունի միջնակարգ դպրոցը և ուսուցիչ նշանակվել Ճոճկան գյուղում, միաժամանակ սովորել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1939 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

Նալբանդյանը բանակ զորակոչվել է 1940 թվականին։ Պատերազմական գործողություններին մասնակցել է 1941 թվականին Մարիոպոլի շրջանում։ Մասնակցել է Ռոստովի պաշտպանությանը, որտեղ և վիրավորվել է։ Հոսպիտալում բուժվելուց հետո կրկին մեկնել է գործող բանակ, մասնակցել է Գորյաչի Կլյուչի շրջանում ծավալված կռիվներին, վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ 1943 թվականին Նալբանդյանը գործուղվել է Իվանովոյի ռազմաքաղաքական ուսումնարանը, որն ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով մեկնել է գործող բանակ։ Մասնակցել է Ուկրաինայի, Լեհաստանի և Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին և մի քանի անգամ վիրավորվել է։ Նալբանդյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով[1]։

Նալբանդյանը բանակից զորացրվել է 1947 թվականին, վերադարձել հայրենի շրջանը, անցել ուսուցչական աշխատանքի։ Ավարտել է ՀԿԿ Կենտկոմին կից 2-ամյա կուսակցական դպրոցը և աշխատանքի անցել ներքին գործերի նախարարության մարմիններում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1971 թվականին Նալբանդյանը կրկին անցել է մանկավարժական աշխատանքի։ Եղել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան դպրոցի զինղեկը[1]։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հարությունյան Ա. Հ. և ուրիշներ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ Երեք գրքով։ Գիրք 3-րդ, Լույս, 1987, 289 էջ։