Անատոլի Վլադիմիրովիչ Ռիկով (ռուս.՝ Анатолий Владимирович Рыков, օգոստոսի 26, 1978(1978-08-26), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս արվեստագետ։ Արվեստագիտության թեկնածու, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտի արևմտաեվրոպական արվեստի պատմության ամբիոնի պրոֆեսոր։

Անատոլի Ռիկով
Ծնվել էօգոստոսի 26, 1978(1978-08-26) (45 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունարվեստագետ, պատմաբան, փիլիսոփա, համալսարանի դասախոս և արվեստի տեսաբան
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գործունեության ոլորտարվեստագիտություն[1], փիլիսոփայություն, Արվեստի պատմություն և արվեստի տեսություն[1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]

Կենսագրություն խմբագրել

Անատոլի Ռիկովը ծնվել է 1978 թվականի օգոստոսի 26-ին Սանկտ Պետերբուրգում[2]։

2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 2003 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրան արվեստի պատմության ամբիոնում՝ պաշտպանելով ատենախոսություն արվեստի պատմության թեկնածուի աստիճանի համար «Դեվիդ Հոքնին և ժամանակակից անգլիական ֆիգուրատիվ գեղանկարչության խնդիրները» (ռուս.՝ «Дэвид Хокни и проблемы современной английской фигуративной живописи») թեմայով[3][4]։

2008 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ֆակուլտետում պաշտպանել է դիսերտացիա փիլիսոփայության դոկտորի աստիճանի համար «Գեղարվեստական-տեսական պահպանողականությունը 1960-1990-ական թվականների ժամանակակից արվեստի ամերիկյան տեսության համատեքստում» (ռուս.՝ «Художественно-теоретический консерватизм в контексте американской теории современного искусства 1960–1990-х гг.») թեմայով[5]։

2003 թվականին Անատոլի Ռիկովը դարձել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Պատմության ինստիտուտի արևմտաեվրոպական արվեստի պատմության ամբիոնի դասախոս, 2012 թվականին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ Վարում է «20-րդ դարի արտասահմանյան արվեստ», «Արվեստի տեսության հիմունքներ», «18-րդ դարի արևմտաեվրոպական արվեստ», «20-րդ դարի արտասահմանյան ճարտարապետություն», «Ժամանակակից արվեստի և մշակույթի արդիական խնդիրները» դասընթացներ[3]։ «Արվեստի տեսության և պատմության արդիական խնդիրները» միջազգային գիտաժողովնի կուրատոր է։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

2007 թվականին Անատոլի Ռիկովը դարձել է Սանկտ Պետերբուրգի փիլիսոփայական միության «Вторая навигация»[6] մրցանակի դափնեկիր «Ժամանակակից կյանքի գործընթացների փիլիսոփայական վերլուծության համար» անվանակարգում «Պոստմոդեռնիզմը որպես «ռադիկալ կոնսերվատիզմ»։ Գեղարվեստա-տեսական կոնսերվատիզմի խնդիրը և 1960-1990-ական թվականների ժամանակակից արվեստի ամերիկյան տեսությունը» (ռուս.՝ «Постмодернизм как «радикальный консерватизм»։ Проблема художественно-теоретического консерватизма и американская теория современного искусства 1960–1990-х гг.», Սանկտ Պետերբուրգ, 2007) գրքի համար։

Գիտական աշխատանքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Персональная страница на сайте Российская культурология». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  3. 3,0 3,1 Личная страница на сайте СПбГУ
  4. Рыков А. В. Хокни и проблемы современной английской фигуративной живописи: Автореф. дис. … канд. искусствоведения. СПб., 2003. 27 с.
  5. Рыков А. В. Художественно-теоретический консерватизм в контексте американской теории современного искусства 1960–1990-х гг. Автореф. дис. … докт. филос. н. СПб., 2008. 41 с.
  6. Вторая навигация

Գրականություն խմբագրել

  • Nakoneczny T. Postmodernism - A New Russian Interpretation (Book review: A.V. Rykov, Postmodernism kak "radikalnyj konservatizm. Problema chudožestvenno-teoretičeskogo konservatizma and amerikanskaja teorija sovremennogo iskusstwa 1960-1990-ch godov. Sankt-Petersburg 2007, 376 pp.) // Comparisons. Journal of comparative literature and interdisciplinary studies. No. 5, Poznan, Laboratory of Comparative Literature IFP AMU (Adam Mickiewicz University), 2008. P. 245–248. PRACOWNIA KOMPARATYSTYKI LITERACKIEJ - NUMER 5/2008
  • Nakoneczny T. Postmodernizm – nowe rosyjskie odczytanie (A. V. Rykov, Postmodernizm kak „radikalnyj konservatizm”) // Porownania 5/2008 Repozytorium Uniwersytetu im. Adama Mickiewicza (AMUR): Przeszukiwanie AMUR
  • Хренов Н. А. О книге А. В. Рыкова «Постмодернизм как “радикальный консерватизм”» // Рыков А. В. Постмодернизм как «радикальный консерватизм». Проблема художественно-теоретического консерватизма и американская теория современного искусства 1960–1990-х гг. СПб., Алетейя, 2007. C. 369–373.
  • Якимович А. К. А. Рыков. Постмодернизм как радикальный консерватизм // Собраніе № 16
  • Якимович А. K. А. В. Рыков. Постмодернизм как «радикальный консерватизм» // Искусство в современном мире. Сб. ст. Вып. 3. М., 2009. С. 395–399.

Արտաքին հղումներ խմբագրել